1

Եղբայրներ, ցնծացե'ք,

Մեր կյանքն է անմար,

Դուք, քույրեր, երգեցե'ք

Փրկչի սերն անճառ :

Երբեմն օտար էինք,

Այժմ բարեկամ,

Մենք հիմա շատ մոտ ենք

Քրիստոսի արյամբ :

Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց

Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,

Գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ : (2)

 

2. Հիմա չենք մոտենում

Մենք Սինա լեռան,

Մեզ էլ չի սարսռեցնում

Որոտ մոլեգին :

Լուռ խոսքը շնորքի մեջ

Խաչից քավություն,

Փրկվեցինք մենք մահից

Քրիստոսի արյամբ :

 

3. Հավատքով, սիրով արդ

Ապրում ենք, շնչում,

Սպիտակ հանդերձով զվարթ

Դեպ երկինք թռչում :

Սուրբ հույսով կենսավետ

Մեր սրտերն խնդուն,

Կապրենք կյանքով հավետ

Քրիստոսի արյամբ :

 

                2         

Ոչ պատվի ու փաղքի համար եմ,

Տեր, ես ձգտում դեպի երկինք :

Թեև շատ դժվար է ճամփան իմ,

Բայց բավ է ինձ Քո երաշխիք :

 

2. Զինվորեն եմ Քո, Աստված իմ հզոր,

Գնում եմ դեպ մարտ քո անվամբ :

Գործիդ համար կռվում օրեցօր,

Մինչև հասնին երկինք ցնծությամբ :

 

3. Ոչ հավետ երանության համար եմ,

Ձգտում, Տեր դերի երկինք :

Այլ որպեսզի Քո մեծ սերն անմար

Երգեմ, որ ցնծան Քո որդիք :

 

4. Մաքուր չի իմ երգն աշխարհում,

Եվ երբեմն ընդհատվում է այն,

Բայց այնտեղ սուրբ դրախտի շքեղ սրահում,

Պիտ հորդի իբր գետ օրհնության :

 

                  3   

Հովվի ձայնն է ահա լսվում

Գառներին  վտանգ է սպառնում

Լսե'ք, ինչպես թախանձանգին,

Նա կանչում է մոլորվածին :

        Փնտրեցեք, փնտրեցեք,

        Ահա կորչում են խավարում

        Փնտրեցեք, փնտրեցեք,

        Բարի Հովիվն է պահանջում:

 

2. Ահա նրանք ծարավ, սոված,

Մեղքի խավարում մոլորված,

Հիսուս սիրով դիմում է քեզ,

Թեկուզ մեկին փարախ բերես :

 

3. Մի՞թե  արյունը մեր Փրկչի

Չհեղվեց ի սեր կորածին,

Եվ մի՞թե ինքդ այս կյանքը սին

Չես զոհել Իր սուրբ գործին :

 

                4

Ինչպե՞ս երթամ պարապ ձեռքով,

Տեսնեմ Փրկչիս, ո՜հ, այսպես,

Չունեմ, ո՜հ, ես Իրեն տալու,

Պտուղ օրհնյալ իմ կյանքես :

Ինչպե՞ս երթամ պարապ ձեռքով,

Տեսնեմ Փրկչիս, ո՜հ, այսպես,

Ինչպե՞ս կրնամ ես համարձակ,

Դիմավորել Զինքն ի տես :

 

2. Մահն ինձ երկյուղ չազդեր երբեք,

Զի Փրկչիս է զիս փրկած,

Բայց ո՜հ, ինչպես կրնամ սիրով,

Փարիլ Անոր գրկաբաց :

 

3. Ո՜հ, թե անցյալ մեղքի ժամերս,

Տերս կանչել կարենայի,

Զանոնք ամբողջ Տեր Հիսուսին,

Կընեյի կամքին գերի :

 

4. Ո՜հ դուք սուրբեր քաջությունով,

Ասպարեզ ելեք գործի,

Գործեցեք, քանի որ լույս կա,

Զի մահն է շատ մոտ մեզի :

 

                5

Ով մեծ Աստված, երբ զննեմ այս աշխարհ,

Զոր ստեղծած ես խոսքովդ Քո հզոր,

Երբ միտքս բերեմ կյանքերն այս անհամար,

Զոր կպահես, կհոգաս ամեն օր :

Այնժամ գոչեմ, փա՜ռք Քեզ,

Ամեն իշխան,                                

Ի՜նչ մեծ ես Դու,                         2

Ի՜նչ մեծ ես Դու :

                       

2. Երբ տեսնեմ ես, Տեր Հիսուս երկրին վրա,

Որ կերպարանք առած է ծառայի,

Երբ տեսնեմ զինքն բարձրացած խաչին վրա,

Որ վերցնե մեղքն ամբողջ աշխարհի :

 

3. Երբ վերջապես Տերն իջնե ամպերով,

Սուրբ հրեշտակաց խմբերով փառավոր,

Երբ իրաններն վեր առնե Նա Իր քավ,

Երբ հայտնվի մեր Տերն իբր Թագավոր :

 

                6

Խորհրդավոր է այս հանդես,

Ուր այս ամոլք պարկեշտ ու հեզ,

Կուգան միմյանց ձեռք տալ հոժար,

Սեր ուխտելով անկեղծությամբ :

Քաղցր ըլլա այդ միություն,

Եվ  խաղաղ անոնց տուն,

Օն մաղթենք, որ այր և կին,

Անբաժան, միշտ ապրին :

 

2. Անոնց գլուխն կբոլորի,

Նարոտ չքնաղ և ծիրանի,

Սակայն պսակ Տիրոջ շնորքին,

Գեղեցկագույն է և անգին :

 

3. Մեկտեղ ապրիլ կխոստանան,

Ժպտիլ, տրտմիլ միանգամայն,

Այնժամ կավելանա նոր ըմտանիք,

Մաղթենք անոնց կյանք երջանիկ :

 

                7

Փորձություններ ամեն վարկյան

Եթե սրտիս ծանրանան,

Նայեմ միշտ Քա վրա ու հիշեմ,   

Թեև ընկնեմ պիտ կանգնեմ :         2

 

2. Թեև նեղություն պաշարի,

Հոգիս թող Քեզ  որոնի,

Նայեմ միշտ խաչիդ ու հիշեմ,

Թեև ընկնեմ, պիտ կանգնեմ :      2

 

3. Թեև չարն ինձ վայր տապալի,

Հայացքս Քեց թող փնտրի,

Նայեմ միշտ Քո վրա ու հիշեմ,

Թեև ընկնեմ, պիտ կանգնեմ :      2

 

                8

Տեր, լսիր աղերսանքներս,

Մեղսալի այս աշխհարհում,

Նեղացել են ճամփաներս,

Ալեկոծ կյանքի ծովում :

 

2. Դու տեսնում ես թուլանում եմ,

Սաստկաշունչ փոթորկից,

Երբ խավարը թանձրանում է,

Մոլորվում եմ սուրբ ճանապարհից :

 

3. Տեր ուղղիր իմ թույլ քայլերը,

Տուր նորից ինձ զորություն,

Որ հավատքով ընդունեմ ես,

Սուրբ Հոգվույդ խաղաղություն :

 

4. Հեռացրու խավար ամպերը,

Թող մրրիկը դադարի,

Եվ ժպտան փայլուն աստղերը,

Որ հոգիս միշտ Քեզ երգի :

 

                9

Տեր, Դու մեր մեջ բնակվիր,

Առաջնորդիր մեզ միշտ

Ճամփաներով գերիմաստ,

Դեպ աղբյուրը բարի :

 

2. Հայտնիր մարդկանց հրաշքդ,

Երկնային խաղաղություն,

Որդկանցտ մեջ ամեն տեղ,

Տուր միաբանություն :

 

3. Նույն միտքը մեզ շնորհիր

Սիրով մեր սիրտ վառիր,

Միշտ խոնարհ ու հեզ հոգի,

Տեր մեր մեջ ստեղծիր :

 

4. Նորից մեր վրա թափիր,

Շնորքդ առատորեն,

Խոսքով, կյանքով, մեզ կրթիր,

Որ Քեզ փառաբանենք :

 

                10

Աստված իմ, երբ հոգիս նայի

Ամեն ողորմությանտ,

Ուրախությանտ մեջ կնկղմվի,

Սիրո և ցնծության :

 

2. Հազարավոր շնորքներ Քեզմե

Ամեն օր կնդունիմ,

Բայց Քո պարգեվներուդ մեծ է

Այս շնորհակալ սիրտ իմ :

 

3. Բոլոր կենաց օրերն երգեմ,

Տերոջը սերն գթած,

Երկնից մեջ զայն պիտի կրկնեմ,

Ի մեջ հրեշտակաց :

 

4. Ես հավիտյանս ուրախ երգեր,

Կուզեմ Քեզի երգել,

Չեն բավական անթիվ դարեր,

Քո սերդ փառաբանել :

 

                11

Ով հոգվույս սիրող Քրիստոս,

Թող թռչիմ ես քոյդ ի ծոց,

Երբ գոռան ջուրք հորդահոս,

Եվ ամպեր մութ հողմակոծ

Բայց հզոր թևերդ, ա՜հ բաց,

Չիք այլուր վայր ապահով,

Մինչ անցնի վախ ամպրոպաց,

Առ, Փրկիչ, զիս առ Քո քով :

 

2. Ես չունիմ այլ ապավեն,

Դու ես վեմս, ո՜հ, Տեր իմ,

Կատարի ալյաց մեջեն,

Դեպի վեր Քեզ կնայիմ,

Մի թողուր զիս միայնակ,

Չիք դադար, այլ ու՞ր դիմեմ,

Ա՞հ, կուրծքիդ վրա, հոն շիտակ,

Թույլ տուր գամ և շունչ առնեմ :

 

3. Դու արեվ ես, Դու սեր իմ,

Տեր, ամեն բան ես ինձ Դուն,

Բացի Քեն ես ո՞վ ունիմ,

Դու բարիք ես մնայուն,

Զիս հոգնածս գիրկդ առ, Տեր,

Սիրտ տուր, ա՜հ, հեգ լքյալիս,

Զիս ինկածսԴուն առ, վեր,

Եվ դարման տուր խոցյալիս :

 

4. Ով Փրկիչ իմ, շնորքիդ ծով,

Թող մեղքիս լեռներն թաղե,

Պիղծ եմ ես բոլոր անձով,

Սուրբ արյունդ իմ վրաս ցողե,

Դու ես ակ կենաց, ով Տեր,

Սիրտդ սիրո գետ կբխե,

Ա՜հ, ծարավ եմ, թող Քո Սեր

Հորդելով զիս ողողե :

 

                12

Քաջ եղեք, ով եղբայրներս,

Մոտ է օգնություն,

Վերը կ՛երեվնա նշանը,

Ստույգ է հաղթություն :

        «Շուտ կուգամ», կըսե մեր Տերը,

        «Բերդը պահեցեք» :

        «Կպահենք, Տեր, Քո շնորհքովդ»

        Պատասխան տվեք :

 

2. Մեր հանդուգն թշնամիները

Բազմությամբ կուգան,

Եվ անոնց չար զորապետը

Ինքն է սատանան :

 

3. Պանծալի է մեր դրոշակը,

Փողը կլսենք,

Մեր զորապետին անվամբը

Պիտ անշուշտ հաղթենք :

 

4. Դառն, երկար է պատերազմը,

Սակայն դիմացեք,

Մեր անհաղթ Զորագլուխը

Մոտ է, քաջ եղե՛ք :

 

                13

1. Տեր ողորմյա, Տեր ողորմյա,

Տեր ողորմյա, Տեր ողորմյա :

 

2. Ամենասուրբ երրորդություն :

Տուր աշխարհիս խաղաղություն :

 

3. Եվ հիվանդաց բժշկություն,

Ազգին հայոց սեր, միություն :

 

4. Տեր ողորմյա, Տեր ողորմյա,

Հիսուս Փրկիչ, մեզ ողորմյա :

 

                14

Միայն Քեզ է կարոտում հոգիս,

Միայն Քեզ է աղոթում հոգիս,

Միայն Քեզ եմ ես սպասում,

Վառ հույսովդ եմ ես ապրում,

Այս մութ աշխարհում,

Այս սուտ աշխարհում:

Իմ կյանքի լույսն ես Դու,

Իրական ու Սուրբ ես Դու,

Հավիտյան ինձ ապրեցրու

Քեզ հետ երկնքում,

Քո սուրբ երկնքում:

 

2. Միայն Քեզ է փափագում հոգիս,

Միայն Քեզ է պատկանում հոգիս,

Միայն Քեզ եմ պարտական,

Հոգուս Տեր ու Տիրական,

Սուրբ Որդուդ համար,

Մեծ սիրույդ համար:

 

                15 

Թող ուրախ լինեն սրտերն մեր

Եվ գօհությունով լցված,

Հայրն կանչում է մեզ որդիներ,

Իր Որդիովն ենք մենք փրկված :

        Մենք ուրախ ենք (2)

        Եվ ամեն օր էլ ուրախ,

        Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,

        Ուրեմեն լինենք միշտ ուրախ :

 

2. Հայրն իր ձեռքով տանում է մեզ,

Պատերազմում պաշտպանում,

Նրա շնորքը տալիս է մեզ,

Ինչ որ պետք է մեր կյանքում :

 

3. Երբ նրանից հեռանում ենք,

Խավարում է մեր շուրջը,

Այս ու այն կողմ տատանվում ենք,

Եվ տրտմում է մեր անձը :

 

4. Բայց արդարները կծաղկեն,

Չեն շեղվի ճանապարհից,

Ուստի Տիրոջ թող ծառայեն,

Եվ հեռու կենան մեղքից :

 

                16

Մեր լավագույն օրերն անգին,

Եվ զորեղ, թարմ ուժերն առնական,

Մենք կզոհենք Տեր Հիսուսին,

Որպես նվեր պատվական :

Ի՞նչն է այնքան մեզ հաճելի,

Քան Հիսուսին ծառայել,

Կյանքներս առողջ և սիրով լի,

Սիրտք մեր Փրկչին նվիրել :

 

2. Լսում ես մեզ Նա կանչում է,

Զոհվելու ժամ, եղբայրք արդ հնչեց,

Հապաղելու ժամանակ չէ,

Տես Նա մեզ կյանք պարգևեց,

Եղբայրք պահենք վեր մեր դրոշակ,

Անվամբ անհաղթ մեր Փրկչի,

Թող այրե Սուրբ Հոգու կրակ,

Զոհերն մեր ի սեր խաչի :

 

3. Հիսուսով մենք միշտ համարձակ,

Մեղքի դեմ շարունակ պիտ կռվենք,

Կորչում են տես բազում անհատք,

Բարի լուր նրանց հաղորդենք :

Թող սպառնա մեզ դաժան մահ,

Մեռնելուց մենք չենք վախիլ,

Մեր երգերով թշնամուն ահ,

Կստիպենք մենք շուտ փախչիլ :

 

                17

Այս կյանքը պատերազմ է, և մենք զինվորներ,

Մեղքի և սատանայի դեմ մարտնչում ենք,

Իրավ խորամանկ են մեր թշնամիներ,

Բայց Քրիստոսի պես մենք զորապետ ունենք :

        Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,

        Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,

        Դուն ալ մի վախցիր, այլ Տիրոջտ համար,

        Կանգնի՛ր և եղիր քաջ վկա :

 

2. Բաց է քեզ համար Աստծո զինարան,

Նա կը հագցնե քեզ Յուր արդարությամբ,

Կդնե գլխիդ սաղավարտ փրկության,

Եվ մեջքդ կկապե Յուր ճշմարտությամբ :

 

3. Արթուն կենալով և աղոթք ընելով,

Մեր բոլոր զենքերն կմնան միշտ փայլուն,

Եվ աճենք օրեցոր Աստծո խոսքով,

Եվ նրա շնորքով կլինենք հաստատուն :

 

4. Անթիվ փորձություն կա մեր ճանապարհին,

Սակայն ամենին Հիսուսով կհաղթենք,

Եվ Հորդանան գետից անցնելու պահին,

 Հիսուսին մեզ շատ մոտ կանգնած կտեսնենք :

 

                18

Հայր մեր, այժմ կնվիրենք,

Նոր տարին Քեզի,

Ինչ որ Դուն բաշխես, գիտենք,

Այն է միշտ բարի :

Հոս վիճակ մը մնայուն,

Զերծ ամեն ցավէ,

Չենք խնդրեր, այլ Քու անուն,

Հայր, փառավորէ :

 

2. Ո՜հ, կարո՞ղ է միտքն մանկան

Բախտը սահմանել,

Խորհուրդով յուր ապագան

Հորմեն լավ ընտրել :

Հավետ բարիքներդ անհուն

Հարկ է միտք բերել,

Եվ ցնծմամբ Քու Սուրբ անուն,

Հայր, փառավորել :

 

3. Տեր, թե որ մեզի մնան,

Այժմու պարգևներ,

Եվ կամ երկինքեն տեղան

Նոր օրհնություններ,

Եվ ինչ ալ այս նոր տարին

Մեզի ընծայե

Քու անունդ պաշտելի

Հայր, փառավորէ :

 

                19

Հարուցյալ է Տերն այսօր, ալելույա՜,

Նա հաղթող է և հզոր, ալելույա՜,

Իր մահվամբ հիանալի, ալելույա՜,

Մեզ կացուց միշտ կենդանի, ալելույա՜,

 

2. Երգերով մեր քաղցրալուր, ալելույա՜,

արդ գովենք Տերն երկնավոր, ալելույա՜,

Ինք կրեց դառն վիշտ ու ցավ ալելույա՜,

Որ ապրինք, մեր տեղ մեռավ, ալելույա՜:

 

3. Իր կրած այն դառն տագնապ, ալելույա՜,

Մեր սիրույն հավետ է կապ, ալելույա՜,

Որ սրտերն հերկինս հասնի, ալելույա՜,

Ուր Հիսուս ի սպառ հանգչի, ալելույա՜:

 

4. Հարուցյալ է Տերն մեր, ալելույա՜,

Ընելով դժոխս ավեր, ալելույա՜,

Պիտ իշխե դարեր անվերջ, ալելույա՜,

Ու բնակե մեր սրտի մեջ, ալելույա՜:

 

                20

Գեթսեման պարտեզ մտեք

Դուք դևեն փորձվածներ,

Ձեր Տիրոջ պայքարն տեսեք,

Այն խիստ ահավոր գիշեր,

Իր ցավեն ետ մի քաշվիք,

Որ աղոթք ընել սովորիք :

 

2. Մոտեցեք այն ատեանին,

Ուր փառաց Տերն կանարգվի,

Նայեցեք Անոր վշտին,

Ի՜նչ ցավով սիրտն կլեցվի,

Դուն ալ մի քաշվիր ցավեն

Խաչդ կրել սորվե Իրմե :

 

3. Գողգոթան ի վեր ելեք,

Հոն Անոր ոտքերն գրկած՝

Այս անհուն հրաշքն տեսեք,

Աստծո որդին զոհված :

«Կատարյալ է» կգոչե,

Սորվեցեք մեռնիլ Անկե :

 

4. Գերեզմանը մոտեցեք,

Ուր մարմինը թաղվեցավ,

Այն դատարկ է, նայեցեք,

Ո՞վ ըզ Տերն անկե առավ :

Տերն հարյավ ու համբարձավ,

Մեզ ալ նույն խոստմունք տվավ :

 

                21

Օտար եմ ու պանդուխտ

Երկրի վրա, ամեն տեղ,

Եզրի մը վրա ոսկեա

Գտնվի տունս շքեղ :

Դեսպան մը այն երկրին

Ըլլալու եմ ղրկված,

Արքայիս գործավն եմ եկած :

        Այս է պատգամս ահա ձեզի,

        Հրեշտակներու խիստ ցանկալի,

«Հաշտվեցեք» խնդրեմ,

Կըսե Տերս ու Արքաս.

«Աստծո հետ հաշտվեցեք» :

 

2. Արքայիս պատվերն է,

Որ մարդիկ լրջորեն

Զղջան ու ետ դառնան

Մեղքերու հրապույրեն :

Եվ ան, որ հնազանդի

Պիտ իշխե դարե-դար,

Այս է գործս Արքայիս համար :

 

3. Սարոնի դաշտեն շատ

Ավելի չքնաղ է

Հայրենիքս մնայուն,

Ուր ցնծում կտիրե :

Տերս կսե, թե ինչպես

Կնդունվինք մենք այն վայր,

Այս է գործս Արքայիս համար :

 

                22   

Լուսո բլրան վրա կանգնած

Ով զինվոր Քրիստոսի,

Օն, ե'լ պայքարդ մղե հառաջ

Զի օրն շուտ վախճանի :

Մեր թշնամվույն ճակտին մղենք

Մեր զորությունն ուժգին,

Հավատքն է հաղթություն գիտենք,

Որ հաղթե աշխարհին :

        Հավատքն է հաղթություն, (2)

Ո՜հ, փառավոր հաղթություն,

Որ հաղթեց աշխարհին :

 

2. Իր սերն է դրոշ վեր մեր գլխուն,

Մեր սուրն Տիրոջ պատգամն,

Քայլենք ճամփան այն սուրբերուն,

Որ հոս պայքարեցան :

Ինչպես անոնք նման մրրկի,

Թշնամվույն խոյացան,

Նույն հավատքով մենք ալ պիտի,

Հասնինք ստույգ հաղթության :

 

3. Ան, որ հաղթող է թշնամուն,

Ճերմակ զգեստ հագնի,

Ի մեջ սրբոց Իրեն անուն

Փառքով պիտ դավանի :

Ուստի հառաջ լուսո բլրեն,

Սրտեր լեցուն սիրով,

Փախչին զորքն խավարի ամեն.

Հիսուսի անունով :

 

                23

Կվախնա՞ս, որ թշնամին պիտի հաղթե,

Դուրսդ խավար, ներսդ ավելի մութ է,

Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,

Քիչ մը արև թող ներս գա :

Քիչ մը արև թող ներս գա, (2)

        Մաքրե աղտոտ պատուհաններդ,

        Դուռդ լայն բաց,

        Քիչ մը արև թող ներս գա : 

 

2. Խնդիրներո՞վ հավատքդ կտկարանա,

Եվ աղոտքդ ալ անպատասխան կմնա,

Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,

Քիչ մը արև թող ներս գա :

 

3. Կուզե՞ս երկնից ճամփուն մեջ ուրախ քալես,

Կուզես խավարն անցնի, պայծառ լույս տեսնես,

Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,

Քիչ մը արև թող ներս գա :

 

                24

Կուզե՞ս ազատ ըլալ մեղքի բեռեն,

Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,

Կուզե՞ս հաղթող ըլալ չարին ամեն,

Մեծ զորություն կա արյան մեջ :

Զորություն կա մեծ և հրաշալի,

        Գառնուկին արյան մեջ,

        Զորություն կա մեծ և հրաշալի,

        Գառնուկին անգի՜ն արյան մեջ :

 

2. Կուզե՞ս ազատ ըլալ չար կիրքերեն

Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,

Եվ լվացվե Գողգոթա աղբյուրեն,

Մեծ զորություն կա արյան մեջ :

 

3. Կուզե՞ս ըլլալ քան ըզ ձյուն ըսպիտակ,

Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,

Մեղքիդ բիծերն անհետին արյան տակ,

Մեծ զորություն կա արյան մեջ :

 

4. Կուզե՞ս Տիրոջտ՝ Հիսուսին ծառայել,

Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,

Միշտ Իր անվան օրհնությունն ալ երգել,

Մեծ զորություն կա արյան մեջ :

 

                25

Տեր Հիսուս կհրավիրե,

«Ով հոգնած հոգի եկուր»

Նա միայն կրնա փրկել,

Բաց սիրտդ Անոր :

Բաց սիրտդ,

        Բաց սիրտդ Անոր;(2)

        Նա միայն կրնա փրկել,

Բաց սիրտդ Անոր :

 

2. Քեզ համար սիրով Փրկիչդ,

Դառն մահվան մատնեց Իր կյանքն,

Որ մահեն փրկե հոգիդ,

Բաց սիրտդ Անոր :

 

3. Տերն սրտիդ դուռն կզարնե,

Հանձնվե հիմա Իրեն,

Որ հոգիդ ցնծմամբ լեցնե,

Բաց սիրտդ Անոր :

 

4. Վարկյաններ իզուր կանցնին,

Մոտ է քեզ մեծ փրկություն

Ունայն է զղջումն հետին,

Բաց սիրտդ Անոր :

 

                26

Ահա մեզի մանուկ ծնվավ,

Ծնվավ զավակ Դավթի,

Մեզի որդի մը տրվեցավ,

Ուրախություն երկրի :         2

 

2. Իր Հորը աթոռին վրա,

Փառքով պիտի նստի,

Պիտի ելլե ու բարձրանա,

Ըլլա շատ անվանի :               2

 

3. Պիտի կոչվի Խորհրդակից,

Հայր Հավիտենական,

Հզոր Աստված և Տեր երկնից,

Խաղաղության Իշխան :              2

 

4. Իր տերությունն է հաստատուն,

Անհուն և անվախճան,

Իշխանությանը մեծնալուն,

Պիտի չլլա սահման :                  2

 

5. Արքայությունը Քրիստոսի,

Ով Տեր, շուտով թող գա,

Եվ ցնծությամբ թող երգվի,

Ամեն տեղ Օվսաննա :              2

 

                27

Ահա տեսեք Գառն Աստծո

Խաչին վրա, (2)

Արյուն թափեց վասն մարդոյ

Խաչին վրա, (2)

Ո՜հ, լսեցե՜ք, գոչումն «Էլի,

Էլի լամա՞ սաբաքթանի»,

Տեսեք Փրկչին, որ կմեռնի

Խաչին վրա : (2)

 

2. Տեսեք տարածյալ բազուկներն

Խաչին վրա, (2)

Արյունահոս կողն ու ձեռքերն

Խաչին վրա, (2)

Խավարեցավ լույսն արեգին,

Խավար պատեց զերկիր, զերկին,

Երբ որ Հիսուս հաղթեց դեվին

Խաչին վրա : (2)

 

3. Արդ գործն վսեմ կատարեցավ

Խաչին վրա, (2)

Մեծ հաղթություն Ինքն ստացավ

Խաչին վրա, (2)

Նվաղյալ աչքերն հերկինս ուղղած՝

Գոչեց. «Ամենն է կատարյալ»,

Հայնժամ Հոգին առ Հայրն հանձնած,

Ո՜հ, մեռավ խաչին վրա :

 

4. Ա՜հ, ուր երթամ պիտի պատմեմ

Զոհն Փրկչին խաչին վրա,

Կոէրախանամ, երբ կլսեմ

Զոհն Փրկչին խաչին վրա,

Այո՛, հավետ այս է հավատքս,

Հիմա և միշտ և հավիտյանս,

Թե պարգևեց Հիսուսն ինձ կյանք

Խաչին վրա : (2)

 

                28

Հիսուսն է հույսը սրտերի

Կյանքում այս ծանր ու դաժան,

Որոնց Նա սրբեց մեղքերից,

Երբ խաչվեց անմեղ ու արդար,

Սուրբ Հայրը Որդուն միածին,

Զոհեց մեր փրկության համար :

        Անցան տասնյակ դարեր խավար,

        Ինչ Նա թափեց արյունը սուրբ,

        Արյամբ գնեց մի ժաղավուրդ,

        Դարձավ նրա հույսը անմար :

 

2. Ով ճանաչեց Հոր սերը սուրբ

տենչում է նա սիրել անվերջ,

Սիրել անգամ արցունքի մեջ

Սիրել սիրով Հիսուսի սուրբ,

Հալածողին ու թշնամուն,

Սիրել ինչպես Հիսուսը սուրբ :

 

3. Թող պարծենա աշխարհը չար

Ինքն իր աչքին թվա ուժեղ,

Քո դեմ միայն ծուխ է, մղեղ,

Քամուց քշված անզոր, անճար

Պարծենում եմ Քեզնով Հիսուս : (2)

 

4. Ո՞վ կարող է մեզ բաժանել,

Օրհնյալ Փրկչի սիրուց անհուն,

Մեզ չի կարող մահն էլ զատել,

Եվ ոչ մի ուժ այս մութ կյանքում,

Հիսուսն է մեր վահանն անբեկ,

Նա է հոգին մեր ամոքում :

 

5. Դու մարդկային միտք խելագար,

Զուր մի սուրա երկինքն ի վեր,

Երբ որ կգա Փրկիչը մեր,

Մեզ կտանի երկինքն անհուն,

Եվ Վեներան քո տենչանքի,

Մեզանից ցած լոկ կառկայծի :

 

                29

Աստված իմ...

Ծածուկ չեմՔեզանից սիրտս, մեղքերս,

Վերքերս տեսնում ես, Աստված իմ,

Տեսնում ես Դու ինձ խոցող նետերը

Գիտես Դու մտքերս, Աստված իմ :

 

2. Տեսնում ես...

Կես ճամփին ես կանգնել եմ, հոգնել եմ,

Բայց վառ է Քո արյան մորմոքը,

Արյունոտ է այս կյանքի արոտը,

Սուրբ կյանքի, ես այնպես կարոտ եմ :

 

3. Աստված իմ...

Օգնիր Դու ինձ ճամփեքիս քարքարոտ,

Չլինեմ ուժասպառ, հուսահատ,

Մինչև որ հասնեմ հանգիստն արևոտ,

Մինչ լինեմ ես Քեզ մոտ, միշտ Քեզ մոտ,

Աստված իմ...

 

                30

Գիտես աղբյուր որ բխում է,

Խաչից որտեղ մեռավ Քրիստոս,

Գիտես Նորան, որ բժշկում է,

Ցավ ու վերքեր արյունահոս :

        Թեև կարմիր իմ շատ մեղքեր,

        Եվ լեռներից մեծ հանցանքներ,

Քրիստոսի արյունը հեղվեց,

        Ձյունից էլ ինձ սպիտակ արեց :

 

2. Հայրը ծածկեց իր երեսը,

Երբ խաչի վրա Նա կախված էր,

Տես գլխի վրա փշե պսակը,

Իր չարչարանքը անօգուտ չեր :

 

3. Ես լսեցի Քրիստոսի ձայն,

Եվ իմ կյանքը Նրանով ապրեց,

Հեղված արյունն չեղավ ունայն,

Ձյունից էլ ինձ սպիտակ արեց :

 

4. Հոգնած և վաստակած հոգիս,

Հանգստություն երկար փնտրեց,

Եվ ինձ մոլորված ոչխարիս,

Խաղաղություն Նա պարգևեց :

 

5. Սիրում եմ այս լուրն միշտ պահել,

Թե Փրկիչս արյուն թափեց,

Եվ ամեն մարդկանց պարզ ասել,

Ձյունից էլ ինձ սպիտակ արեց :

 

                31

Լույս է տալիս կյանքին մեր

Սերը շնչով Իր սուրբ,

Խինդով լցնում սիրտը մեր,

Սերը գգվող ու նուրբ :

Ողջ գիշեր մեր օրոցքին

Ինչպես մայրը անքուն,

Մեզ համար Նա կաթոգին

Աղոթում է թաքուն :

 

2. Եվ երբ կայծակի թափից

Ցնցվում ենք ու դողում,

Սերն է լալիս մեր վշտից,

Վշտերից ամոքում :

Սերը մեզ միշտ ներում է,

Պատվիրում է ներել,

Բոլորին Նա սիրում է,

Իր պատգամն է սիրել :

 

3. Սերն ուժեղ է ավելի

Սրբացած սրտերում,

Ոչ թե խանդում ահալի,

Երազի ամպերում :

Սերը մեզ ներշնչում է,

Անգամ կյանքը զոհել,

Երբ մեկը հառաչում է,

Անհոգ է ու անյել :

 

4. Առանց սիրո իզուր են

Պարգևները բոլոր,

Խաչվելն անգամ էլ զուր է,

Զուր հավատքը հզոր :

Կանցնի մահվան սև գիրկը,

Եվ արևը բարի,

Սերն է միակ անշեջը,

Միայն սերը կապրի :

 

5. Նա աշխարհին էլ է չար,

Նորից կյանքի կոչում,

Քանզի Աստվածն է Նա,

Սքանչելի է կոչվում :

Ողջ գիշեր մեր օրոցքին,

Ինչպես մայրը անքուն,

Մեզ համար Նա կաթոգին,

Աղոթում, աղոթում :

 

                32

Մարել են հույսդ ու սերդ,

Քնարդ լռել է տխուր,

Տրտում են հիմա երգերդ,

Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, ու՞ր ես դու :       

 

2. Լքել ես մթնում դու լույսը,

Խավարը մանգաղ է մի սուր,

Պակսել է հավատքդ ու հույսդ,

Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, ու՞ր ես դու :

 

3. Աստղերն աղոթում անշշուկ

Ծաղկունքն աղոթք են շշնջում,

Լոկ դու մնացիր անաղոթք,

Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, ու՞ր ես դու :

       

4. Ողբում է երկինքը համակ,

Սուրբերն աղոթում քեզ համար,

Արցունք կա աչքին Հիսուսի,

Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, ու՞ր ես դու :

 

5. Մարել են հույսդ ու սերդ,

Քնարդ լռել է տխուր,

Տրտում են հիմա երգերդ,

Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, դարձիր տուն :

 

                33

Ուրախացիր , օրհներգ հյուսիր,

Երգիր սերը սուրբ Հիսուսի,

Նա փրկեց մեզ, սրբեց մեղքից հոգիս,

Երգի՛ր, ինչքա՜ն մեծ է սերն Հիսուսի :

 

2. Անմիտ էի ու անառակ,

Բայց հոր նման սիրեց Նա ինձ,

Ու ինձ ներեց մեղքերս համակ հոգիս,

Երգի՛ր, ի՜նչ անհուն է սերն Հիսուսի :

 

3. Դժողքն էլ ինձ թե պաշարի,

Կփրկե ինձ փարոսն հույսի

Կտանի ինձ Նա սուրբ երկինք, հոգիս,

Երգի՛ր, ի՜նչ կարող է սերն Հիսուսի :

 

                34

Արդյոք այն գետին եզերքը

Մե՞ր ոտքերն պիտի կոխեն,

Ուր սուրբերն ու հրեշտակները,

Ցնծությամբ միշտ կքայլեն :

        Այո, մենք ալ ժողովվինք հոն

        Բոլոր հրեշտակաց ու սրբոց հետ,

Այն հստակ գետին եզերքը,

Որ վերն, աթոռեն կբխե :

 

2. Այն հստակ գետին եզերքը,

Երբ ուրախությամբ կոխենք,

Մենք ալ հոն երկնից երգերը

Անդադար պիտի երգենք :

 

3. Այն պայծառ գետին եզերքը,

Երբ որ աչքերնիս տեսնեն,

Հայնժամ Աստծո Գառնուկը,

Արցունքնիս պիտի սրբե :

 

4. Այն հանդարտ գետին եզերքը

Քաղցրությամբ կառաջնորդե,

Իր հոտին Բարի Հովիվը

Եվ զանոնք հոն կարածեցնե :

       

5. Այն կենաց գետին եզերքը

Վերջն է մեր պանդխտության,

Հոն լցվի պիտի մեր սիրտը

Քաղցրությամբ, խաղաղությամբ :

 

                35

Երբ հնչե մեծ փողն վերջին

Արձագանքեն երկիր, երկին,

Երբ կյանքիս րոպեք, ժամեր ալ սպառին,

Երբ ծագե մեծ արշալույս,

Եվ սուրբք համայն ի մի խմբվին

Հայնժամ ես պիտ միանամ այն սուրբ խմբին :

        Հայնժամ ես պիտ միանամ այն, (4)

        Սուրբ խմբին :

 

2. Լուսափայլ առավոտյան,

Երբ մեռյալներ հառնեն համայն,

Երբ բոլոր արդարք իրենց վարձքն ստանան,

Երբ ընտրյալ անմահ հոգիք,

Շրջապատեն իրենց Արքան,

Ես էլ պիտ լինեմ խմբում այն սրբազան :

Ես էլ պիտ լինեմ խմբում այն,(4)

Սրբազան :

 

3. Իմ բոլոր կյանք Քեզ պիտ տամ

Հիսուս Փրկիչ, Դու իմ Արքան,

Թող պատմե Քո սերդ, լեզուն իմ անարժան,

Քեզ համար ապրեմ, խորհեմ, խոսեմ,

Գործեմ ես հարաժամ,

Եվ ապա այն սուրբ խմբին գամ միանամ :

Եվ ապա այն սուրբ խմբին գամ, (4)

Միանամ :

 

4. Տեր իմս ես Դու հավիտյան,

Եվ ես էլ Քոնն եմ հարաժամ,

Ա՜խ, ցանկամ Քեզ մոտ ըլլալ հար, անբաժան,

Ցավք, հաճույք, հառաչք, ժպիտ,

Ինչ որ լինի միշտ իմ բաժին,

Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ միանամ :

Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ, (4)

Միանամ :

 

                36

Մի վախենար երբեք,

Տես քեզ հետ եմ Ես,

Սա է իմ ճրագը,

Մինչ ճամփորդ եմ ես :

Փայլում է ամպի մեջ,

Իր խոստումն պայծառ,

«Ահա Ես քեզ հետ եմ,

Չեմ թողնի մի վախենար»:

        Ո՛չ, Նա չի թողնի, (2)

        Հիսուս Ինքը խոստացել է,

        Որ ինձ մենակ չի թողնի :

 

2. Շուշանը թառամի,

Վարդի հոտն անցնի,

Արևն էլ խավարի,

Բայց սա հաստատ է :

Որ Հիսուս ինձ մոտ է,

Նա իմ արևն է,

Նա ինձ խոստացել է,

Որ ինձ մենակ չի թողնի :

 

3. Թեև շավիղը մութ է

Փոթորիկը խիստ,

Ականջիս հնչում է,

«Քեզ հետ եմ որդիս»:

Վերը ես կտեսնեմ

Հիսուսի երես,

Եվ ցնծալով կերգեմ

Նա ինձ մենակ չթողեց :

 

                37

Իմ կյանքը Ես տվի, արյունս հեղեցի,

Որ քո մեղքը թողվի, Իմ անձը զոհեցի,

Ես կյանքս տվի քեզ համար,

Իսկ դու ի՞նչ Ինձ համար :           2

 

2. Լուսո երկրից եկա, Իմ փառաց աթոռից,

Ծառայի պես եղա, ծաղր ու նախատինքից,

Այս ամենը լոկ քեզ համար,

Իսկ դու ի՞նչ Ինձ համար :         2

 

3. Կրեցի փշե պսակ, ցավ, տառապանք և ահ,

Խմեցի դառը բաժակ, հնազանդ մինչև ի մահ,

Այս չարչարանքս էլ քեզ համար,

Իսկ դու ի՞նչ Ինձ համար :                  2

 

4. Մեղքերիդ թողություն, հիմա տալիս եմ քեզ,

Կյանք և երանություն, ձրի շնորհքից առ քեզ,

Այս ամենը  քեզ եմ տալիս,

Դու էլ սիրտդ տուր Ինձ :           2

 

                38

Ո՜հ այն գիշերը Գեթսեմենում

Բնավ չեմ կարող մոռանալ,

Երբ այն խորին տրտմությունով,

Հիսուս Փրկչին տեսա :

        Բնավ չեմ մոռնա, (2)

        Բնավ չեմ մոռնա՝ Քո վիշտ,

        Ահով պատած ծունկի վրա

        Տեսա Գեթսեմենում :

 

2. Մութ պարտեզի ծառերի տակ,

Հայնժամ հոգում տեսա,

Մեղքի բեռան ծանրության տակ,

Ընկած հողի վրա :

 

3. Մարդկանց կողմից թողված իսպառ,

Մենակ երկյուղի մեջ,

Բնավ չեմ կարող ես հասկանալ

Վիշտը Քո սրտի մեջ :

 

4. Թե որ տեսնեմ իմ առաջին,

Սերը պաղած Քեզ վրա,

Հիշեցրու ինձ Գեթսեմանին,

Եվ Քո կրած չարչարանք :

 

 

                39

Վստահ եմ Տերս պիտ պատրաստե ճամփաս, (2)

Թե ապրեմ ես կյանք մը սուրբ,

Սիրեմ ճշմարտություն,

Վստահ եմ Տերս պիտի պատրաստե ճամփաս :

Թող վրաս երևնա Փրկչիս գեղեցկություն,

Անոր սքանչելի սերն ու մաքրություն,

Հոգի Աստվածային, զըտե զիս լիովին,

Որ վրաս երևնա Փրկչիս գեղեցկություն:

 

                40

Կա երկիր պանծալի և փայլուն,

Եվ կրնանք հավատքով զայն տեսնել,

Հոն Աստված, պալատներ շողշողուն

Խոստացավ մեզ համար պատրաստել :

        Ո՜հ սիրուն ապագա,

        Ե՞րբ պիտի միանանք պերճ եզերքն :       2

 

2. Բարերար եվ Սուրբ Հոր երկնային,

Կնծայենք գոհության պարգևներն,

Զի շնորհեց Իր Որդին Միածին,

Մեծ հույսով ալ կորհնե մեր օրերն :

 

3. Պիտ երգենք քաղցրաձայն երգ Գառին,

Երբ հասնինք այն եզերքն գեղեցիկ,

Սրտերնիս ալ պիտի չտրտմին,

Երբ կազմենք խումբ սրբոց երջանիկ :

 

4. Պիտ հանգչինք այն եզերքն փառավոր,

Եվ պսակ անթառամ ժառանգենք,

Զերծ մեղքեն, երջանիկ և անդորր,

Հավիտյան մեր Փրկիչն ալ գովենք :

 

                41

Հայր ճամփադ ինձ սորվեցուր,

Փորձության այս ժամանակն,

Այնպես անցնել ցուցուր,

Որ առնեմ կենաց պսակն :

        Հաղթողին արմավենին

        Հայնժամ տուր, որ ձեռքս առնեմ,

        Եվ սրբոց ու հրեշտակաց հետ,

Ես նոր երգ երգեմ :

 

2. Սիրտս սիրով թող լեցընե

Երկնային քաղցր Աղավնին,

Չար կիրքերս դադրեցնե,

Որ հաղթեմ ամեն մեղքին :

 

3. Զիս խաղաղությամբ լեցուր,

Փոթորիկը հանդարտի,

Գանգատներս դադրեցուր,

Թող հոգիս սիրովդ հնչի :

 

4. Հրամանովդ սուրբ հրեշտակներն

Բոլորտիքս բանակ դնեն,

Եվ վերեն սիրույդ աչքերն,

Մինչև վերջը վրաս հսկեն :

 

                42

Գեղեցիկ զգեստներ,

Գեղեցիկ երկինք վերն,

Գեղեցիկ տուն պայծառ,

Ոչ չիք երբեք խավար,

Գեղեցիկ թագ փայլուն,

Աստղերով նկարուն,

Գեղեցիկ բնագավառ,

Տեր մեզ հոն տար :

        Զգեստ փայլուն, երկիր սիրուն,

        Հոյակապ տուն, ոսկեձեղուն,

        Գեղեցիկ թագ, գողտրիկ նվագ,

        Պալատներ լուսափառ,

        Տեր մեզ հոն տար :

 

2. Գեղեցիկ այս խորհուրդ,

Մենք Իր սուրբ ժողովուրդ,

Փրկչին հետ հավիտյան

Պիտ ապրինք անբաժան,

Հոգե, վիշտե ազատ,

Յուր ժառանգն հարազատ,

Կխնդրենք, Հայր արդար,

Մեզ շուտ հոն տար :

 

3. Գեղեցիկ ամեն ինչ,

Փայլի հոն զերթ լույս ջինջ,

Կելլենք այս ձորեն խոր,

Հոն են մեր գանձն բոլոր,

Հարուցյալ Տերն վկա ;

Հոն երբեք մահ չկա,

Պիտ ապրինք դարեդար,

Տեր, մեզ հոն տար :

 

                43

Ինչո՞ւ կմերժես դու հրավերն

Խաչյալ Փրկչի, որ կսե «Եկուր»,

Կըլվա քեզ քո պիղծ մեղքերեն

Եվ կընե քեզ ձյունեն ալ մաքուր :

        Եկ մեղավոր, եկ շուտ ըրե,

        Բաց բազուկներուն մեջ քեզ նետե :       2

 

2. Տես ինչպես գամված Նա խաչին վրա,

Անտրտունջ քեզ համար կզոհվի,

Տես ինչպես վշտահար Նա կուլա,

Ու ջերմ սիրով քեզի կնայե :

 

3. Եկ շուտով խաչին տակ ծնրադրե

Ու մեղքերդ Անոր խոստովանե,

Եկ այսոր աշխարհեն հրաժարե

Եվ ամբողջ կյանքդ Անոր նվիրե :

 

4. Եթե հիմա հրավերն դու մերժես

Անոր Սուրբ Հոգին կվշտացնես,

Եվ գուցե այս վերջին անգամն է,

Որ Նա քո սրտի դուռն կզարնե :

 

                44

Վշտաց աշխարհեն Քեզ կաղաղակեմ,

Ով բարձրերուն մեջ բնակող Տեր,

Հոգիս կճնշվի մեղքերուս բեռեն,

Ողորմած Փրկիչ, գթա ինձի :

        Իմ թշվառ հոգին հանգիստ կփնտրե,

        Ես շատ հոգնած եմ ունայն կյանքես,

        Սփափանք չունիմ, սիրտս կոտրված է,

        Ողորմած Փրկիչ, գթա ինձի :

 

2. Անառակ որդին, Հոր տունը թողուց,

Հաճույք փնտրելու, Քեզմե հեռու,

Բայց անապատին  մեջ մոլորեցավ,

Ողորմած Փրկիչ, գթա ինձի :

 

3. Ես շատ խաբվեցա, սուտ խոստումներեն,

Շողոքորթ աշխարհն կողոպտեց զիս

Ու կպտտիմ անոթի, ծարավ,

Ողորմած Փրկիչ, գթա ինձի :

 

4. Սրտանց կզղջամ ու կապաշխարհեմ,

Աղի արցունքով կողբամ մեղքերս,

Պիղծ ու անարժան ես Քեզի կուգամ,

Ողորմած Փրկիչ, գթա ինձի :

 

                45

Տեր, պահե զիս սուրբ խաչիդ

Արյունիդ տակ, (2)

Տեր, պահե զիս թանկագին

Արյունիդ տակ, (2)

Որ նետերն չարի չհասնին,

Չհարվածեն իմ խեղճ հոգին,

Ու չավերեն գործդ անգին,

Տեր, պահե զիս արյունիդ տակ : (2)

 

2. Տեր, պահե զիս սուրբ խաչիդ

Արյունիդ տակ, (2)

Տեր, պահե զիս թանկագին

Արյունիդ տակ, (2)

Որ ալիքներն մեղքի ծավուն,

Չխորտակեն խարիսխն նավուն,

Այլ ապահով հասնիմ ես տուն,

Տեր, պահե զիս արյունիդ տակ : (2)

 

3. Տեր, պահե զիս սուրբ խաչիդ

Արյունիդ տակ, (2)

Տեր, պահե զիս թանկագին

Արյունիդ տակ, (2)

Որ սատանան չհաջողի,

Խափանել երթը հավատքին,

Այլ ապահով հասնիմ Քեզի,

Տեր, պահե զիս արյունիդ տակ :(2)

 

                46

Աստված ողորմած, ինձի ողորմե,

Անհուն գթությամբ իմ մեղքերս քավե,

Ամեն հանցանքես լվա, զիս մաքրե,

Եվ իմ մեղքերես, ով Տեր, զիս սրբե :

 

2. Քանզի հանցանքներս հայտնի են ինձի,

Մեղքս ալ միշտ աչքիս առաջին կկայնի,

Մենակ Քեզի դեմ ես մեղանչեցի

Ու մեծ չարություն առջևդ գործեցի :

 

3. Թե որ զիս պատժես, Դուն կարդարանաս

Ու դատաստանովդ անբիծ կմնաս,

Քանզի հանցանքով մորմես հղացա,

Ծնած ատենս ալ մեղքի մեջ ծնա :

 

4. Մաքրե մշտիկով, որ ես սրբանամ,

Ձյունեն ավելի ճերմակ ես ըլլամ,

Ամեն մեղքերես Դուն զիս ազատե,

Մխիթարությամբդ ուրախ զիս ըրե :

 

5. Ով Տեր, ներսիդիս սուրբ սիրտ ստեղծե,

Ինձի նորոգված հոգի մը շնորհե,

Զիս Քո երեսեդ բնավ մի ձգեր,

Ու Քո Սուրբ Հոգիդ ինձմե մի առներ :

 

6. Քանզի, ով Տեր, Դուն զոհեր չես կամիր,

Եվ ողջակեզներ բնավ չես հավնիր,

Տերոջ հավնած զոհն կոտրած հոգին է,

Խոնարհ սրտին սերն Անոր հաճոյ է :

 

                47

Ի՜նչպես բարեկամ է Տերը,

Միշտ մեզի կհամբերե,

Կներե մեր հանցանքները,

Մեր վշտերն ալ կկրե ;

Քրիստոնյա՛, արտոնությունդ

Այս է, միշտ բերկրապատառ

Քո ամեն փորձառությունդ

Աղոթքով Տիրոջը տուր :

 

2. Շատ անգամ խաղաղությունը,

Ո՜հ, իզուր կկորսնցնենք,

Աղոթքի արտոնությունը,

Երբ մոռնանք կամ զանց ընենք,

Մեկը կա՞ որ Հիսուսի չափ,

Քեզի ցավակից ըլլար,

Վստահե Անոր, հոգսերդ

Աղոթքով Տիրոջը տուր :

 

3. Դուն հոգնա՞ծ, բեռնավորվա՞ծ ես,

Սիրելիքդ հեռացա՞ն,

Քու Փրկիչդ  քեզ կանչած է,

Ինքը կըլլա քեզ ապաստան :

Հիսուսի բաց բազուկները

Ապավեն են փրկարար,

Շուտ դիմե հոն, և ամեն բան

Աղոթքով Տիրոջը տուր :

 

                48

Մի թողուր զիս, որ Աստվածս,

Թող Քեզմե չմոլորվիմ,

Ուժովցուր, Տե՛ր, իմ քայլվածքս,

Եթե ոչ ես կնկղմիմ ;

Պահպանե զիս, պաշտպանե զիս,

Որ երբեք չկորսվիմ :                          2

 

2. Աշխարհիս անթիվ հոգսերը,

Կարգիլեն զիս, Տեր Քեզմե,

Սատանան իր հրապույրները

Իմ առջևըս կդնե,

Վարմերովը, նենգերովը

Թող զիս չմոլորեցնե :            2

 

3. Ով, Հիսուս ցրե վախերս,

Քո խոստումդ է հաստատուն,

Դուն կրնաս ներել մեղքերս,

Ինձ լսել տուր ձայնդ սիրուն,

Դուն ես Լույսս, Դուն ես Հույսս,

Մի միայն Փրկիչս Դուն :                  2

 

4. Ո՜հ, թե ես սիրույդ ուժովը  

Տեր Հիսուս Քեզի ձգվիմ,

Ինձ օգնե հոգվույդ շնորհքովը

Աշխարհես հրաժարվիմ,

Տեր, կանչե զիս ու քաշե զիս,

Ես ալ պիտի հետեվիմ :                2

 

5. Իմ ներքին սենյակիս մեջը,

Դուռը ետևս գոցեմ

Ու սրտիս անկեղծ աղերսը,

Աստըծույս մատուցանեմ

Արարիչս և Փրկիչս,

Առանձին տեղ թող գտնեմ :        2

 

                49

Քու սերդ մի՞թե մոռնանք Հիսուս,

Բնավ ալ չհիշինք,

Սերն, որ հատուց մեր պարտքն անհույս

Եվ որ ջնջեց մեր մեղք :

Մոռանա՞նք Քո վշտալից կյանքն ևս,

Աղոթքդ քրտնալից,

Ցոռով ցողված գլուխըդ, որ մեզ

Պահեց միշտ հուսալից :

 

2. Գեթսեմանին կրնա՞ք մոռնալ,

Եվ ճիգդ տագնապոտ,

Երբ լեռն պատեց ահեղ խավար,

Եվ մարդ չկար Քեզ մոտ :

Կրնա՞նք մոռնալ փշե պսակ,

Ամոթն և ապտակներն,

Երբ դեմդ ելավ դժոխք վայրագ,

Երկիր մերժեց Քու սերն :

 

3. Ո՜հ, Քու շնորհաց քաղցր հիշատակ,

Պիտ քաղցրագույն ըլլա,

Մեր սետերուն մինչ ի հատակ

Դեմքիդ նկարն ցոլա :

Մոռնալ կրնա՞նք կենաց ցնծումն,

Մոռնալ աշխարհ համայն,

Բայց չենք մոռնար Քու սերդ անհուն

Հիմա և հավիտյան :

 

                50

Փրկիչը սեղան կկազմե

Մեր սովը կշտացնելու,

Եվ մեղավորներն կկանչե

Երկնից կերակուրն ուտելու :

Ահա սովամահ տեսնելով,

Մեզի իր մարմինը կուտա,

Մեզի համար զոհ ըլլալով,

Իր մահը մեր կյանքը կըլլա :

 

2. Ուստի եղբայրներ սիրելի

Ուրախությունով մոտեցեք,

Մեր Տերն է, որ մեզ կխոսի.

«Մարմինս առեք ու կերեք» :

Այս սուրբ սեղանին մոտենանք,

Անկեղծ ու խորին զղջումով,

Բոլոր մեր գործերն մերժելով,

Միայն Հիսուսին հավատանք :

 

3. Ով Տեր, Դու մեր մեջ գտնվե,

Քու ներկայությունտ ցուցուր,

Եվ այս Քո սեղանդ օրհնե,

Քեզնով մեր սրտերը լեցուր :

Խոսքիդ համեմատ կաղաչենք,

Մեզի Քո Հոգիդ պարգևէ,

Եվ մինչ հոս մենք Քեզ կհիշենք,

Դուն ալ ով Հիսուս մեզ հիշե :

 

                51

Ով Փրկիչս օրն իջած է,

Կաղաչեմ Քեզ, քովս կեցիր,

Թանձր մութն արդեն կոխած է,

Այս գիշեր իմ հյուրս եղիր :

Երբ պակսին օգնականներս,

Դու միայն ես օգնական,

Բազմաթիվ են վտանգներս,

Ո՜հ, եղիր ինձի պաշտպան :

 

2. Աշխարհիս պայծառությունը

Շատ չանցած կը մթննա,

Փառքն ու մեծ վայելչությունը

Շատ աներևույթ կըլլա :

Բայց Դուն ես հույսիս արևը,

Հավիտյան Դուն չես փոխվիր,

Ճառագայթներուդ պարգևը

Շնորհե ինձ, քովս կեցիր :

 

3. Շատ անգամ, Տեր, Քեզ մոռցած եմ,

Սակայն Դուն զիս մի մոռնար

Շատ անգամ Քեզ թողուցած եմ,

Բայց ինձմե մի հեռանար :

Ով Հիսուս, հոգվույս Փրկիչը

Հետս կենալ Դուն խոսք տվիր,

Երբ որ զորավոր փորձիչը

Հարձակի վրաս, քովս կեցիր :

 

4. Եվ վերջին թշնամիին վրա

Տուր, որ հաղթանակ երգեմ,

Իմ վրաս հարձակած ատենը

«Ու՞ր է քո խայթոցդ» ըսեմ :

Որ մահեն, Տեր ազատվիմ ես,

Դառն մահվան Քեզ հանձնեցիր,

Թող մահվան մեջ չնկղմիմ ես,

Մինչև վերջը քովս կեցիր :

 

                52

Եթե կյանքի մրրկից հոգիդ ընկճված,

Հոռի ամպերով է ճամփադ մթագնած,

Հիշի՛ր Տիրոջ ցուցադրած վողորմություն,

Պիտ հիանաս միտք բերելով սուրբ արյուն :

        Տիրոջ գութն ու բարիքներն հիշիր

        Եվ դրանք նորից մեկ-մեկ կրկնիր,

        Միտք բեր և տես առատ Նա բաշխեց,

        Կհիանաս, թե ինչպես Նա կատարեց :

 

2. Արդյո՞ք հոգսի բեռն է խեղճ հոգիդ ճնշում,

Ծանր վի՞շտն է դառնությամբ սիրտդ ճմլում,

Երբ հիշես Տիրոջ գութ՝ պիտ աչք բարձրացնես,

Կնետես կասկածներդ ու գովեստ կերգես :

 

3. Տեսնես հարուստին, երկրավոր բարիքներ,

Իսկույն հիշիր քո մեծ գանձերը երկնքի,

Տերը բոլոր կարիքներդ պիտ հոգա,

Ոսկուց շատ թանկ է, ինչ որ Նա քեզ կտա :

 

4. Քաջացիր հոգով, արդ Քրիստոսին նայիր,

Նրա ուժով բոլոր վշտերդ նվաճիր,

Նրա ողորմությունն ողջ պահիր քո սրտում,

Կգտնես հանգիստ քո երկրավոր ճամփում :

 

                53

Տկար զավակդ եմ ով Տեր,

Ես թույլ եմ ինձ օգնիր,

Սրտանց ուզում եմ ծառայել,

Բայց ուժ չունեմ սկսել :                2

 

2. Դու դեպի ինձ սիրով լեցված

Մանուկ էիր եղել,

Եվ սուրբ արյան, խաչի գնով

Իմ կյանքն էիր փրկել :                  2

 

3. Ասա՛, ինչպե՞ս Քո սուրբ զոհով

Ես երջանիկ լինեմ,

Եվ ի՞նչ կարող եմ փոխարեն՝

Խաչիդ առջև բերել :                       2

 

4. Ահա սիրտս, կյանքս ով Տեր,

Ես Քեզ եմ նվիրում,

Գիտեմ լրիվ ես Քոնն եմ Տեր,

Եվ իմն ես Դու հավետ :                 2

 

                54

Կօրհնենք Քեզ Աստված,

Զի Փրկիչը եկավ,

Խաչին վրա մեռավ,

Եվ վերն փառքով համբարձավ :

        Ալելույա՜, մեր Փրկիչը,

        Ալելույա՜, Ամեն,

Ալելույա՜, Քուկդ է փառքը,

Սրբե մեզ նորեն :

 

2. Կօրհնենք Քեզ Աստված,

Զի Հոգիդ ալ իջավ,

Մեզ Փրկիչը հայտնեց,

Եվ խավարն անցավ :

 

3. Միշտ Փառք և գովեստ

Տանք զոհված Գառնուկին,

Որ մեր մեղքը ջնջեց

Ու ներեց դարձողին :

 

4. Միշտ Փառք և գովեստ

Շնորհաց Աստծուն,

Որ սիրեց մեզ, փնտրեց,

Ու տվավ Իր Որդուն :

 

5. Ո՜հ, մեզ արթնցուր,

Եվ Հոգովդ նորոգե,

Ամեն սիրտ երկնավոր

Եռանդովդ վառե :

 

6. Ո՜հ, մեզ արթնցուր,

Մեռյալներուս ողջնցուր,

Հիսուսի ձայնն լսենք,

Որ կըսե. «Ինձ եկուր» :

 

                55

Տեր, ձայնդ կլսեմ,

Որով զիս կկանչես,

Կուգամ, որ զիս սուրբ արյունովդ

Լվաս, մեղքե մաքրես :

        Տեր, քեզի կուգամ,

        Հիմա զիս լվա,

        Զիս մաքրե սուրբ արյունովդ,

        Հեղյալ ի Գողգոթա :

 

2. Տկար և պիղծ կուգամ,

Դու, Տեր, ինձ ուժ կուտաս,

Եվ որ ձյունեն ճերմակ ըլլամ՝

Սուրբ արյունավդ կլվաս :

 

3. Զիս, Տեր, վստահության

Հուսո և հավատո,

Կհրավիրես խաղաղության

Եվ կատարյալ սիրո :

 

4. Թող հարձակին փորձանք,

Կուտաս ինձ հաղթանակ,

Կուտաս հոս շնորհք և սփոփանք,

Վերջն ալ փառաց պսակ :

 

5. Փա՜ռք քավության արյան,

Փա՜ռք Քրիստոսի շնորհաց,

Մեր կատարյալ արդարության

Եվ անվախճան կենաց :

 

                56

Փրկչին եկեք, ո՜հ մի ուշանաք,

Բաց է ճամփան, սուղ է ժամանակ :

Մեր մեջ կանգնած ձայնով քաղցրալուր,

Կըսե. «Ինձի եկուր» :

        Օ՜, ի՜նչ քաղցր պիտի ըլլա հրճվանք,

        Երբ Փրկիչ, Քեզի հետ միանանք,

        Եվ վայելենք դեմքեդ լույսն անշեջ,

        Մեր երկնային տան մեջ :

 

2. Ան Իր հրավերն կուղղե ամենուն,

Իր գութն անբավ է և սերն անհուն :

Զայն մեր ընտրյալ Փրկիչն անվանենք,

Մի վարանի՛ք երբե՛ք :

 

3. Նա մեր մոտ է այսօր մանավանդ,

Անսանք ձայնին ըլլանք հնազանդ ;

Մենք ալ կրկնենք հրավերն սիրալուր,

Տերն կկանչե. «Եկու՛ր» :

 

                57

Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,

 Որ աշխարհես զիս կզատե,

Որ Հորս աթոռին դիմեմ,

Ու իմ կարոտությունս հայտնեմ :

Երբ ցավ ու վիշտ վրաս կտիրե,

Հոգիս հանգիստ միշտ կգտնե,

Փորձությունե ալ կազատի,

Քո հասնելովդ ժամ աղոթքի :

 

2. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,

Աղերսս թևերովդ տարվի

Շնորհաց աթոռը նստողին,

Զղջացյալի ձայն լսողին :

Իրեն դիմել կպատվիրե,

Շնորհք խնդրել կհրավիրե,

Հոգսերս Անոր ձգեմ պիտի,

Քեզ սպասեմ ժամ աղոթքի :

 

3. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,

Մխիթարիչ ըլլաս ինձի,

Մինչև Փասգա լեռնեն նայիմ,

Տեսնեմ իմ տունս երկնային :

Տկար մարմինս պիտի ձգեմ,

Տիրոջը քով պիտի ելլեմ,

Ու երթալով երգեմ պիտի .

«Ժամ աղոթքի, ժամ աղոթքի» :

 

                58

Ապահով Տերն մեզ պահեց,

Այս շաբաթ ալ մահվանե,

Եվ այսօր մեզ հոս ժողվեց,

Որ շնորհք խնդրենք Իրմե :

        Ինչ հաճոյ է կիրակին,

        Է նման երկնավորին :         2

 

2. Երբ շնորհքդ, Տեր, խնդրենք

Սիրելի Փրկչին ձեռքով,

Լուսափայլ երեսդ տեսնենք,

Մեր մեղքերն քավվինք Քեզմով :

        Թող աշխարհ անհայտ ըլլա

        Եվ Քո փառքդ երեվնա :             2

 

3. Երբ որ Քեզ փառաբանենք,

Տուր որ Քեզ ներկա ճանչնանք,

Եվ Քո փառքդ մենք տեսնենք,

Երբ մեկտեղ տաճարդ կուգանք :

        Համն առնել տուր, Տեր մեզի,

        Հավիտենական ճաշի :                 2

 

4. Քարոզված ճշմարտություն,

Մեղավորն թող նորոգե,

Սիրողներն զարդարություն,

Եվ սուրբերն մխիթարե :

        Թող ամեն մեկ կիրակի

        Պատրաստե մեզ երկնքի :      2

 

                59

Ամեն երկրներ Տիրոջմով ցնծացեք,

Դողով և ուրախությունով,

Տեր Եհովային ընծաներ մատուցեք

Հոգով և ճշմարտությունով :

 

2. Քանզի գերազանց բարերար է մեր Տերն,

Որ մեզ ստեղծած է և մենք,

Անոր խոտավետ արոտին ոչխարներն,

Պիտի Անոր ձայնը լսենք :

 

3. Անոր սուրբ դռները եկեք գոհությամբ,

Անոր սրահները մտեք,

Անոր ծափ զարկեք, հոն և օրհներգությամբ,

Անոր անունեն գոհացեք :

 

4. Զի Ինք մեր Աստվածն է ի հավիտենից,

Կեցած է ու պիտի կենա,

Անոր խորհուրդներն ու գործերն գթալից,

Ազգե մինչև ազգ հավիտյան :

 

                60

Փորձանքներու մեջ անհամար,

Եվ փուշերու մեջ սրածայր,

Խորհուրդ մը անուշ կանցնի մտքես,

Թե Դուն զիս կհիշես :

        Դուն, Տեր, զիս կհիշես, (2)

        Ալ ի՞նչ վախնամ, երբ մոտ ես ինձ,

Եվ Տեր, զիս կհիշես :

 

2. Կյանքի հոգեր կուգան ուժգին

Մթագնելու տկար հոգին,

Կրնամ անոնց կուրծք պարզել ես,

Մինչև Դուն զիս կհիշես :

 

3. Թող մութ ամպեր գան ու երթան,

Դժվար կամ հարթ ըլլա ճամփան,

Հոգ չեմ ըներ, վստահ եմ ես,

Որ Դուն զիս կհիշես :

 

                61

Երբ այն խաչին ես կնայիմ,

Ուր որ մեռավ Փառաց Տերն իմ,

Իմ մեծ շահերս վնաս կսեպեմ,

Հպարտությունս ալ կանարգեմ :

 

2. Չպարծենամ ուրիշ բանով,

Բայց թե միայն Փրկչիս մահով,

Բոլոր փափագս մեծ կամ չնչին,

Ես կզոհեմ Իր արյունին :

 

3. Տես, Իր գլխեն, ձեռքեն, ոտքեն

Սեր, տրտմություն մեկ կվազեն,

Երբ միացան ասոնք ասանկ,

Ինչպես ըրին փուշերն պսակ :

 

4. Փառքն արքայից ինձի տրվեր,

Ան շատ պզտիկ պարգև մըն էր,

Ասանկ Տերոջ անհուն սիրույն,

Արժան է տալ իմ կյանքս ողջույն :

 

                62

Նեղյալ հոգվուս  Դուն օգնական,

Երբ տրտմությունք իմ վրաս կուգան,

Երբ զիս պատե ծով նեղություն,

Քեզի դիմեմ Հույս իմ միայն :

 

2. Կուզեմ ցավերս Քեզի հայտնել,

Զի Դուն կարող ես բժշկել,

Քո խոսքդ միայն զիս կազատե

Վրաս եկած ամեն ցավե :

 

3. Բայց երբ իմ ներսս երկմտիմ,

Իմս ես ըսել, երբ վարանիմ,

Ուրախությունս կհատնի,

Բոլոր իմ հույսս կկտրի :

 

4. Արդ ու՞ր երթամ, Տեր սիրական,

Դուն ես միայն ինձ օգնական,

Հոգիս Քեզի կապավինի,

Ցավոց մեջեն Քեզ կնայի :

 

                63

Սրտիս մեջ կա անուշ երգ մը այսօր,

Ուրախ կառնեմ իմ քայլերս բոլոր,

Գտած եմ մի բարեկամ, որ առանձին չմնամ,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր :

        Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր,

        Այս է երգս, կյանքիս օրերը բոլոր,

        Չարեն ինչու՞ ալ վախնամ,

        Տերն ինձի մոտ, երբ գիտնամ,

        Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր :

 

2. Վստահությամբ ես հիմա կերգեմ,

Իր ճամփաներն արդար են, գիտեմ,

Ալ ես մենակ չեմ քայլեր,

Զի Տերն կյանքիս է ընկեր,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր :

 

3. Իր շնորհքով պիտ հաղթանակ շահիմ,

Իր զորությամբ հաստատուն կայնիմ,

Փորձությունք երբ հարձակին,

Փրկչին անվամբ հաղթվին,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր :

 

                64

Տիրոջ կվստահիս կյանքիդ մեջ բոլոր,

Ան կլլա թանկագին քեզի ամեն օր,

Իրեն աշակերտն ես և Իր խոսքով լի,

Սուրբ Հոգին կուտա քեզ և ալ ավելի :

Եվ ալ ավելի, (2)

Որ կյանք ունենաս դուն,

Եվ ալ ավելի :

 

2. Անհուն սիրույն համար փառք տանք Գառնուկին,

Որ եկավ այս աշխարհն տունեն երկնային,

Սուրբերն թող երգեն փառք Անոր մեծ անվան,

Որ արյամբ Իր կնքեց գործն մեր փրկության :

 

3. Եկ Իրեն հավատքով, շուտ հրավերն լսե,

Հանձնե ինքզինքդ Անոր, զի Իր կամքն այս է,

Գնա, քեզ կնդունի Փրկիչ պաշտելի ,

Կթափե օրհնություն եվ ալ ավելի :

 

                65

Հիսուս միմիայն իմ սիրտ պիտ ունենա,

Հիսուս միմիայն այնտեղ բնակի,

Իր սիրույն ոչ մի բան հավասար չկա,

Միայն Նրա մոտ հոգիս կհանգչի :

        Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

        Հիսուս իմ եղբայրն ինձ մոտ է ներկա,

        Նա և խոստացավ իմ ձեռքիցս բռնել,

        Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա :

 

2. Հիսուս միմիայն ինձ մեղքից ազատեց,

Հիսուս միմիայն ինձ բարիք արավ,

Նրա մեծ սերը իմ սիրտը կոտրատեց

Եվ ապա խաղաղության դեղ դրավ :

 

3. Հիսուսին միմիայն իմ կյանք կպատկանի,

Նա՛ է իմ փեսան և ես հա՛րս Նրա,

Միայն Նրա կամքը միշտ պիտ կատարեմ,

Եվ Նա սպիտակ հանդերձներ ինձ կտա :

 

4. Հիսուս միմիայն ինձ ուժ կպարգևե,

Երբ պատերազմի մեջ տկարանամ,

Նրա կենաց աղբյուրից ես կխմեմ,

Կյանք և զորություն միշտ ամեն անգամ :

 

5. Հիսուս միմիայն իմ տեղ պատերազմեց,

Կառնե Իր մոտը պայծառ երկնքում,

Կցնծամ այնտեղ միշտ առանց խանգարման,

Հանգչելով ապահով Իր սուրբ գրկում :

 

                66

Ելնենք Գողգոթա իմ եղբայր,

Ուր Մեսիան Խաչված է, որ ղրկեց մեր Հայր,

Նա պատմեց մեզ համար, թե սեր է Աստված,

Բժշկեց մեր վերքերն, բայց այժմ Նա խաչված :

Փառք տանք մենք Նրան :

 

2. Ելնենք Գողգոթա իմ եղբայր,

Մեր մեղաց համար տանջվում է վշտաց Այր,

Նա ծարավեց, Նրան քացախ մեկնեցին,

Որի կենաց ջրեն աշխարհ լիացրին :

Գովենք մենք Նրան :

 

3. Ելնենք Գողգոթա իմ եղբայր,

Եկ, եղբայր բարձրանանք սրբազան այդ վայր,

Ուր Հիսուս աղոթեց. «Հայր ներիր սրանց» ,

Եկ, որ այդ աղոթքով ապրի և մեր անձ :

Օրհնենք մենք Նրան :

 

4. Ելնենք Գողգոթա իմ եղբայր,

Ուր գոչեց Փրկիչը՝ լքված վերջին ծայր,

«Ո՜հ, Աստված իմ, Աստված, ինչո՞ւ թողուր զիս՞ ,

Իմ եղբայր, որ փրկե հոգիդ և հոգիս :

Դիմենք մենք Նրան :

 

5. Ելնենք Գողգոթա իմ եղբայր,

 Փրկչի խոսքը հնչում է ծայրե ի ծայր,

«Կատարված է, հոգիս ավանդում Եմ Քեզ» ,

Այսպես զոհվեց մեզ համար Գառնուկը հեզ :

Հիշենք մենք Նրան :

 

6. Ելնենք Գողգոթա իմ եղբայր,

Բարձրանանք դեպի այս ահեղ մրցավայր,

Մեր մեղքը Նա կրեց ու տանջվեց անհուն,

Ո՜հ, ինչ թանկ գնով Նա գնեց փրկություն :

Պաշտենք մենք Նրան :

 

                67

Ով, Հիսուս ինձ մոտ արի,

Միշտ իմ առջևից քայլիր,

Առ թևիդ տակ ամեն ժամ,

Իմ լավագույն բարեկամ :

        Որքան ծարավ եմ ես Քեզ,

        Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,

Աղաչում եմ Քեզ Փրկիչ,

Առաջնորդիր ինձ ընդմիշտ :

 

2. Սրտիս դուռը չեմ բանա,

Ոչ ոքի էլ տեղ չկա,

Միայն Քո ներկայություն,

Ահա իմ վառ ցանկություն :

 

3. Միայն Քեզ եմ անվանում,

Առաջնորդ ամեն բանում,

Տիրիր սիրտս լիովին,

Խաչյալ Քրիստոս, Տեր անգին :

 

                68

Իջիր, Արքա հզոր,

Անունդ փառավոր

Տուր որ գովենք,

Ամենատեր եղող,

Ամեն տեղ միշտ հաղթող,

Եղիր մեր վրա տիրող,

Քեզ կաղաչենք :

 

2. Իջիր, Հիսուս Փրկիչ,

Եղիր մեզ պահպանիչ,

Մեզ միշտ օգնե,

Քու օգնությունդ մենք,

Մեզի պարիսպ ընենք,

Քու վրադ մեր հույս դնենք,

Տեր մեզ լսե :

 

3. Իջիր, ով Սուրբ Հոգի,

Եվ հիմա տուր մեզի

Վկայություն,

Թե Տերն մեզ կսիրե,

Մեր սիրտն առ,

Դուն տիրե,

Մի հեռանար մեզմե,

Հոգի սիրուն :

 

4. Ով Դու եռյակ և Մի,

Մեծ գովություն Քեզի

Անդուլ տրվին,

Քու փառքդ տուր, որ մենք

Երկնից մեջ վայելենք,

Ու Քեզ փառաբանենք,

Տեր երկնային :

 

                69

Ի՜նչ մեծ ու քաղցր է պատգամն այն,

Երբ հավատանք, թե երեկ, այսօր ու հավիտյան,

Հիսուս միշտ նույնն է, դեռ կփրկե մեղավորներ,

Կբուժե ցավեր Ան, կլռեցնե սաստիկ հովեր,

Փառք Իր սուրբ անվան :

        Երեկ, այսօր ու հավիտյան

        Բնավ չի փոխվիր Ան,

        Չկա ուրիշ անփոփոխ բան,

Փա՜ռք Իր սուրբ անվան, (3)

        Անփոփոխ է Հիսուս միայն,

        Փառք Իր սուրբ անվան :

 

2. Մեղավորաց բարեկամն էր, կփնտրե արդ քեզ,

Ելիր, մեղաց բեռդ Անոր բեր ծնրադիր ու հեզ,

Ըսավ. «Քեզ չեմ դատապարտեր, մեղք մի գործեր ալ»,

Կներե արդ քու ալ մեղքեր, նույն կերպով դարձյալ :

 

3. Հաճախ բուժեց տառապյալներ Իր ձեռքով հզոր,

Կվերցնե վիշտն ու ցավն մեր, խոսքով մը այսօր,

Իրեն դիպչող կնոջ տվավ Հիսուս զորություն,

Նույնը կուտա սիրով անբավ զինք խնդրողներուն :

 

4. Ինչպես Էմմաուս գացողներուն հետ քայլեց Հիսուս,

Նույնպես հետն է մեր ամենուն, կներշնչե հույս,

Քիչ ատենեն պիտ տեսնենք Զայն, շուտով եկուր Տեր,

Նույն Հիսուս պիտ ըլլա սակայն որ համբարձավ վեր :

 

                70

Այնպես անուշ անուն չկա,

Չկա այնպես սիրուն մը,

Ինչպես ծնանելեն առաջ,

Փրկչին տված անունը :

        Փափագ ունինք մեր Տերն տեսնել,

        Տեսնել մեր Հորը տունը,

        Այնպես անուշ անուն չկա,

        Ինչպես Հիսուս անունը :

 

2. Հրեշտակն իջավ «Հիսուս» ըսավ,

«Դնես անոր անունը,

Քանզի մահեն պիտի փրկե,

Բոլոր իր ժողովուրդը» :

 

3. Խաչին վրա ալ գրեցին,

Այս պատվական անունը,

Որ մարդ տեսնե ինչու համար,

Միշտ Զինքը սիրելու է:

 

4. Ու հիմա Հորը քով նստած.

Ինքն է մեր բարեխոսը,

Ուստի սիրենք ու միշտ գովենք,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը :

 

                71

Ո՜հ, թե սուրբ ըլլամ ես միշտ ալ ավելի,

Սիրտս, հոգիս և միտքս Քեզ հնազանդի,

Օրեօր պարտքերս ավելի սիրով,

Կատարեմ ով Տերս Քո Հոգվոյդ շնորհքով :

 

2. Քու Հոգիդ, ով Հայրս, անդադար ինձ տուր,

Որ մաքուր ընե զիս, ավելի մաքուր,

Եվ իմ հառաչանքս դեպի վեր երթա,

Միշտ իմ պաղատանքս Աստծոյս ըլլա :

 

3. Երբ շատնան վիշտերս, վախս ու տարակույս,

Ո՜հ հանձնեմ հոգերս միշտ իմ Աստծույս,

Ինք բոլոր խավարս լույս պիտի ընե,

Ինչ որ հիմա մութ է պիտի բացատրե :

 

4. Բարձր և ալ բարձր գիշերես թռչիմ,

Մինչ երկնից սուրբ լույսը բերկրությամբ հասնիմ,

Թող ըլլա մաղթանքս Քեզ ընդունելի,

Այս է Տեր իմ ջանքս, Դուն օգնե ինձի :

 

                72

Եթե շուշան ես լինեի,

Սարոնի զեղ պարտեզում,

Միայն Քո սերն կբուրեի,

Գարնան բոլոր օրերում :

 

2. Եթե սոխակ ես լինեյի,

Լիբանանի անտառում,

Միայն Քո սերն գեղգեղեի,

Կյանքիս բոլոր օրերում :

 

3. Եթե աղբյուր ես լինեի,

Այս կյանքի ճանապարհում,

Միայն Քո սերն կբխեի,

Բոլոր ծարավ սրտերում :

 

4. Եթե գրիչ ես լինեի,

Մեծ բանաստեղծի ձեռքում,

Միայն Քո սերն կգրեի,

Գրոց բոլոր էջերում :

 

5. Եթե հռետոր ես լինեի,

Բյուր մտքեր հափշտակող,

Միայն Քո սերն կճառեի,

Քո սերն՝ սրտեր հրապուրող :

 

6. Եթե հրեշտակ ես լինեի,

Երկինքների երկնքում,

Միայն Հիսուս, Քեզ կպաշտեի,

Գալիք բոլոր դարերում :

 

7. Թե հազար կյանք ունենայի,

Այս աշխարհի երեսին,

Հազարն ել Քեզ կզոհեի,

Հիսուս հոգուս պաշտելի :    

 

                73

Աղաղակ կուգա վարյագ ալյաց վրայեն.

Լույս ղրկե, (2)

Հոգիներ կան, որ շուտով փրկվելու են,

Լույս ղրկե : (2)

        Լույս ղրկե, լույս Ավետարանի,

        Թող փայլի եզրե եզեր :                    2

 

2. Մակեդոնական հրավերն մենք լսեցինք,

Լույս ղրկե, (2)

Ու խաչին առջև նվերն այդ մենք բերինք,

Լույս ղրկե : (2)

 

3. Աղոթենք, որ շնորհքն ամեն տեղ ավելնա,

Լույս ղրկե, (2)

Տերոջ Սուրբ Հոգին մարդոց մեջ երևնա,

Լույս ղրկե : (2)

 

4. Անխոնջ աշխատենք սիրով մենք անդադար,

Լույս ղրկե, (2)

Մարգարիտներ արդ ժողվենք թագի համար,

Լույս ղրկե :  (2)

 

                74

Փառք է քայլել Անոր հետ,

Որ զիս փրկեց Իր արյունով,

Ըզմայլում է հոգվույս ամեն օր,

Բերկրություն է երկնային,

Զայն զգալ ամեն տեղ իմ քով,

Անվերջ փառք է օրհնություն Անոր :

        Ո՜հ ինչ փառք է Իրեն հետ քայլել, (2)

        Իմ քայլերս Նա միշտ կուղղե,

        Թե անցնիմ սարե, ձորե,

        Ո՜հ, ինչ փառք է Իրեն հետ քայլել :

 

2. Ո՜հ, ինչ փառք է զգալ Զայն մոտ,

Երբ շուքերը կերկարին,

Վստահությամբ Անոր աղոթել,

Ո՜հ, ինչ փառք է մնալ Իր քով,

Երբ ամպերը փարատին,

Այո փառք է Իրեն հետ քայլել :

 

3. Փառք պիտ ըլլա Հիսուսի հետ քայլել,

Ոսկյա եզրին վրա,

Չբաժանվիլ Իրմե հավիտյան,

Հոն միշտ ապրիլ Փրկչիս հետ,

Հիանալի փառք պիտ ըլլա,

Անթիվ դարեր Փառք Իր սուրբ անվան :

 

                75

Վիշտ ու ցավով պատած հոգի,

Ապավինիր Աստծուն,

Քո ցավերը Նա կամոքի,

Եվ կտա քեզ օրհնություն :

        Մի վախիր դու խավար ժամին,

        Քո Աստծուն հավատա,

        Ինչ որ Աստված խոստացել է,

        Նա անպատճառ քեզ կտա :

 

2. Թող չհաղթի քեզ թշնամին,

Խավարի և մութի մեջ,

Նայիր դու և տես քո Փրկչին

Մահվան մեծ տագնապի մեջ :

 

3. Կուզես ապրել Հիսուսի հետ,

Պետք է մեռնի քո «ես» -ը,

Կուզես լինել դու օգտավետ,

Մահով է ճանապարհը :

 

4. Թող փարատվեն կասկածները,

Պինդ բռնիր Տեր Հիսուսին,

Նա կտա քեզ բարիքները,

Նա սիրում է Իր Որդուն :

 

                76

Ես հոգնած և բեռնավորված,

Տեր, դեպի Քեզ եմ դիմում,

Ես Քեզանով միայն փրկված,

Հանգստություն եմ գտնում :

        Ո՜վ Հիսուս, պիտ գամ ես Քեզ մոտ,

        Որ տաս ինձ խաղաղություն,

        Ո՜վ Հիսուս ես Քեզ եմ կարոտ

        Դու տաս ինձ հանգստություն :

 

2. Ա՜խ, ով Քրիստոս իմ Փրկիչս,

Ես խնդրում եմ Քեզանից,

Դու պահպանիր, որ փորձիչը,

Չշեղի ինձ Քո ճամփից :

 

3. Քո հայրական գոգում հավետ,

Հոգիս գտնում է հանգիստ,

Այստեղ ամեն փորձանքից ետ,

Դրախտում կհանգչեմ միշտ :

 

4. Ա՜խ, օգնիր ինձ, միշտ մոտ եղիր,

Այս երկրային կյանքի մեջ,

Եվ իմ սրտում ով Տեր պահիր,

Քո լույսը վառ ու անշեջ :

 

                77

Մահվան եզրին մենք կանգնած ենք,

Փրփրալից գետի այն կողմ,

Փայլում է սուրբ երկնային կյանք,

Կյանք փառավոր ու անհողմ :

        Մենք հավատքով ջերմ կենդանի

        Ըսպասենք Հորդանանից,

        Քրիստոսին, մեր Պետին արժանի,

        Տանի Քանան, չար երկրից :

 

2. Արևի փայլի մեջ շքեղ

Երուսաղեմ երկնային,

Ուրախության երգ միշտ այնտեղ,

Փրկյալներ գեղգեղեին :

 

3. Արդ բազմաթիվ սրբացած հոգիներ,

Մոտեցան այն ափին,

Եկան երջանիկ մեր ժամեր,

Շուտ հասնինք տուն երջանիկ :

 

                78

Գեղեցիկ ամեն շենքեր,

Երբ սեր կա տան մեջ,

Զվարդ, սիրուն ամեն դեմքեր,

Երբ սեր կա տան մեջ :

Հոն կա քաղցր միություն,

Ճշմարիտ խաղաղություն,

Իսկական հաջողություն,

Երբ սեր կա տան մեջ :

        Սեր տան մեջ, (2)

        Իսկական հաջողություն,

        Երբ սեր կա տան մեջ :

 

2. Պարզ խրճիթն է հրճվալից,

Երբ սեր կա տան մեջ :

Զերծ վնասեն, հոռի կրից,

Երբ սեր կա տան մեջ,

Հոտավետ ծաղիկներով

Տես երկիր դրախտի պես զով,

Կյանք անդորր ու ապահով,

Երբ սեր կա տան մեջ :

        Սեր տան մեջ, (2)

Կյանք անդորր ու ապահով,

        Երբ սեր կա տան մեջ :

 

3. Վերն երկինք կծիծաղի,

Երբ սեր կա տան մեջ,

Վարն երկիր սիրով է լի,

Երբ սեր կա տան մեջ :

Զով ջրերն անուշ երգերն ,

Եվ ճաճանչագեղ եթերն,

Տերն ալ կհավնի բարձրերն

Երբ սեր կա տան մեջ :

        Սեր տան մեջ, (2)

Տերն ալ կհավնի բարձրերն,

Երբ սեր կա տան մեջ :

 

4. Հիսուս, գութդ ինձ հայտնե,

Հայնժամ սեր տան մեջ,

«Քուկդ եմ» իմ հոգվույս ըսե,

Հայնժամ սեր տան մեջ :

Թող Քո լույսդ հրաշափառ,

Արևեն ալ շատ պայծառ,

Փարատե մեգն ու խավար,

Հայնժամ սեր տան մեջ :

        Սեր տան մեջ, (2)

Փարատե մեգն ու խավար,

Հայնժամ սեր տան մեջ :

 

                79

Օն, ի գործ, (2) ո՜վ եղբայրք օն, հառաջ :

Հետևինք այն շավղաց, յորս Տերն է քալած :

Անդադար աշխատինք, տարածենք սեր և լույս,

Քաջասիրտ միշտ ըլլանք, Տերն է մեզ խրախույս :

Օ՜ն, հառաջ, օն հառաջ

Արթուն կաց, աղոթիր

Վառ հույսով միշտ գործիր,

Մինչև որ գա մեր Տերն Փառաց :

 

2. Օն, ի գործ, (2) ըզքաղցյալն հագեցնենք,

Դեպ կենաց աղբյուր ծարավին մոտ բերենք,

Պարծենանք Նրա խաչով, ավետենք ամենին

Կենսական այս մեծ լուրն, փրկություն կա անգին :

 

3. Օն, ի գործ, (2) հարաժամ կա մեզ գործ,

Կործանենք սատանի զորություն ու ամրոց,

Հավիտյան բարձրանա մեր Փրկչի մեծ անուն,

Եվ գոչենք բարձրաձայն. « Ձրի է փրկություն» :

 

4. Օն, ի գործ, (2) Տերն է մեզ օգնական,

Թե գործենք եռանդուն, կա մեզ վարձք պատվական,

Երբ հասնենք երկինքը, փառավոր տուն փայլուն,

Եվ երգենք սրբոց հետ «Ձրի է փրկություն» :

 

                80

Ալ մոտ ըլլամ, ով Տեր, ալ մոտ Քեզի,

Թեև ճամփաս ըլլա, դառն ցավալի,

Միշտ աղոթեմ պիտի

Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ Քեզի :

 

2. Թեև թափառական գիշեր ատեն.

Մութ տեղ քարի մը վրա, իմ գլուխս դնեմ,

Երազներուս մեջ, Տեր

Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ Քեզի :

 

3. Սանդուխ մը հոն տեսնեմ, Քովեդ իջած,

Անթիվ սուրբ հրեշտակներ, վրան ալ կայնած,

Որ աչք ընեն ինձի,

Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ Քեզի :

 

4. Քնից ելած, ես Քեզ պիտի գովեմ.

Ու դառն վշտես Բեթել պիտի շինեմ,

Որ տառապանքներովս,

Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ Քեզի :

 

5. Երբ որ ուրախ թևով, ես վեր թռչիմ,

Աստղեն ու արևեն, երբ որ անցնիմ,

Հոգիս երգե պիտի,

Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ Քեզի :

 

                81

Փառավորյալ Աստվածորդի,

Սիրո աղբյուր, կյանք աշխարհի,

Դեմքիդ լուսոյն սիրտս կզմայլի,

Ով սիրելի Տեր իմ Հիսուս :

 

2. Ո՜հ, այն ի՜նչ մեծ սեր ցուցուցիր,

Երբ դառն գավաթը խմեցիր,

Որով աշխարհըս փրկեցիր,

Ով պաշտելի Տեր իմ Հիսուս :

 

3. Դուն իմ հոգիս Քեզի դարձուր,

Տկար հավատքս զորացուր,

Ու փրկությունդ ինձի ցուցուր,

Ով կենսատու Տեր իմ Հիսուս :

 

4. Ո՜հ, չեմ ուզեր, որ սերդ մոռնամ,

Դեմքիդ լույսեն ալ հեռանամ,

Դուն զիս բռնե, Տեր բարեխնամ,

Եվ մարդասեր, Փրկիչ Հիսուս :

 

                82

Օրհնյալ երաշխիք, իմս է Հիսուս,

Ո՜հ, այս խորհուրդը ինչ քաղցր է հոգվույս,

Փրկության ժառանգ, Տերոջն եմ ես,

Իր արյունովն սրբված մեղքերես :

Պիտի պատմեմ մինչ շունչս վերջին,

Ու երգեմ սերն անհուն իմ Փրկչին : (2)

 

2. Իրն եմ ես, Ան իմ Տեր և Արքա,

Կզգամ Իր փառքը անձիս մեջ ներկա,

Սուրբ հրեշտակներ գալով երկնքեն,

Շնորհաց, սիրո երգ կմրմնջեն :

 

3. Ալ զիս հանձնած եմ, Անոր բազկաց,

Հույժ երջանիկ եմ, անվախ անկասկած,

Իր բարությամբ է լեցուն հոգիս,

Միակ Իր սերը նյութ է երգիս :

 

                83

Ես կլսեմ ձայնդ, ով Հիսուս,

Անոր համար կուգամ.

Սիրուն Քո ձայնդ ականջս լեցուց.

Ինչպե՜ս ես չարտորամ :

        Կուգամ (2), զիս մի մերժեր,

        Հոյժ կ՛աղաչեմ, ով Տեր.

Արժանացուր հոգնած հոգիս

Սուրբ հանգստյան երկնից :

 

2. Հոգիս կյանքես է ձանձրացած՝

Այս չոր ձորին եզերքն.

Սիրտս ներսիդիս է խռոված՝

Մեղքիս ճնշող բեռեն :

 

3. Ունայն տեղ ես շատ ջանք ըրի

Փրկել զիս իմ ուժովս,

Հանցանքս սրբել ես չկրցի

Բարեգործությունովս :

 

4. Քո սուրբ արյունդ թափվեցավ

Խաչափայտին վրա.

Բոլոր իմ մեղքս հոն քավվեցավ

Արդար գլխուդ վրա :

 

5. Ո՜րչափ սուրբեր արդեն եկան

Քու տեսությունդ վայելել,

Դուն ես ճամփան, որով կրցան

Այն սուրբ հանգիստն մտնել :

 

                84

«Փրկչիս բազուկներուն մեջ,

Պիտի հանգչի հոգիս,

Անոր սիրոյն դրոշակը

Պիտ ըլլա հովանիս» .

Հրեշտակային երգի պես

Ձայն մը երկնից կուգա,

Ինձ ամենայն վշտաց մեջ

Քաղցր հրճվանք կուտա :

        «Փրկչիս բազուկներուն մեջ,

Պիտի հանգչի հոգիս,

Անոր սիրոյն դրոշակը

Պիտ ըլլա հովանիս» :

 

2. Հոն աշխարհիս հոգերը

Զիս չեն կրնար նեղել.

Սատանային հրապույրքը

Ա՜լ  չեն կրնար խաբել :

Հոս քիչ մ՛ալ  աշխատանք կա,

Քիչ մ՛ըն ալ  փորձությունք,

Քիչ մ՛ըն ալ  ցավ ու վիշտ կա,

Ու դեռ քիչ մ՛ալ  արցունք :

 

3. Հիսուս, քաղցր ապաստանս,

Հոգվոյս համար մեռավ,

Ալ այս անշարժ վեմին վրա

Հոյսս հաստատվեցավ :

Անդորր հոս կսպասեմ ես,

Մինչև գիշերն անցնի,

Եվ ոսկեղեն եզրին վրա

Այգ փառավոր ծագի :

 

                85

Օտարական եմ հոս, տունս է երկինք.

Փրկիչս է Քրիստոս, տունս է երկինք :

Երկրիս վրա իրավ, վտանգ կա վիշտ և ցավ,

Բայց վերը փառք անբավ, տունս է երկինք :

 

2. Ունիմ հոս փորձությունս, տունս է երկինք.

Կարճ է պանդխտությունս, տունս է երկինք :

Մրրիկն է վայրենի, սակայն շուտով կանցնի,

Ես տունս հասնիմ պիտի, տունս է երկինք :

 

3. Ուստի չեմ գանգատիր, տունս է երկինք.

Բաժինս չէ երկիր, տունս է երկինք.

Փրկչիս խոստումն ունիմ, որ Իր աջ կողմն կայնիմ,

Եվ Իր աթոռն նստիմ. տունս է երկինք :

 

                86

Եղբայր ենք մենք, մեկ Հոր որդիք,

Չկա մեր մեջ մեծ կամ պստիկ.

Մեկ ուսուցիչ ունինք՝ Հիսուս,

Մեկ մեր հավատք, և մեկ մեր հույս :

 

2. Մեկ ճամփայով կերթանք մեկ տուն,

Տուն լուսեղեն, հավերժ, սիրուն,

Ուր մահ կամ վախ չկա մեզի,

Ամենքը հոն սիրով են լի :

 

3. Ի միասին հոն հավիտյան

Պիտի բնակինք մենք համաձայն.

Ուստի սիրենք հոս մեկզմեկ,

Մեկ սիրտ ըլլանք և մեկ խորհուրդ :

 

                87

Ով տառապանաց աշխարհը,

Ի՜նչ սուր են փուշերդ ինձի.

Ուր էր, որ զիս տաներ մեկը

Այս խոր ձորեն :

 

2. Ով Իսրայելի Տանողը,

Եկ ամպի, կրակի սյունով.

Անվտանգ անցուր մեր անձը

Այս խոր ձորեն :

 

3. Քաջ Հովիվ Դուն, Տեր Հիսուս իմ,

Բաց Քո սիրոյդ բազուկներ.

Հետս եղիր, զորեղ պաշտպան իմ,

Այս խոր ձորեն :

 

4. Սուրբ Հոգի, հզոր Աստված մեր,

Թշնամյաց հաղթե ուժովդ,

Մի թողուր զիս, դեռ չելած վեր,

Այս խոր ձորեն :

 

5. Ո՜հ, ինչ վիշտ ու ցավ քաշած եմ

Հոս կյանքիս բաժին եղած,

Ընդունե զիս երբ ելլեմ ես

Այս խոր ձորեն :

 

                88

Թափառական հոգիս,

Դադրե, այս աշխարհիս,

Մեկ բևեռեն մինչև ի մյուսն.

Հանգիստ չկա քեզի :

2. Տես Աստծո տապան,

Նայե այն բաց դռան

Շուտով մտիր, հոն բնակե,

Ունայն հույսերդ ձգե :

 

3. Հանգիստ պիտի ըլլաս,

Եվ շատ ուրախանաս,

Ամեն երջանկությամբ լեցվիս

Տիրոջմով փրկվիս :

 

4. Ով անհանգիստ հոգիս,

Դադրե այս աշխարհիս,

Մեկ բևեռեն մինչև ի մյուսն.

Հանգիստ չկա քեզի :

 

                89

Եկեք, մեր ճամփան նորոգենք,

Ճամփան ի Սիոն, որ կերթա.

Հառաջ վազենք, կանգ ալ չառնենք,

Մինչև որ մեր Տերն երևնա :

Անոր բարի կամքը սիրով

Ջանանք անդադար կատարել,

Մինչև կարենանք ապահով

Փրկչին սուրբ հանգիստը մտնել :

 

2. Այս կյանքն է նման երազի

Ո՜հ, թե երազողն արթննար .

Տարին օրվան պես կթռչի,

Րոպեն թև ունի, չը կենար :

Տարին օրվան պես կթռչի,

Մոտ է ահավոր դատաստան,

Վճիռն ալ անայլայլելի,

Կամ կյանք և կամ մահ հավիտյան :

 

3. Արդյո՞ք երբ որ մահ ինձ հասնի

Կրնա՞մ ես երգել հաղթանակ,

Ըսել, թե հավատքս պահեցի

Եվ թե կմնա ինձ պսակ :

Ո՜հ, թե երբ ձգեմ այս երկիր,

Տերոջ քաղցր ձայնն ինձ ըսե,

«Իմ ուրախությունս մտիր,

Եվ իմ աթոռիս վրա նստե» :

 

                90

Հիսուս ներած է իմ մեղքերս

Ազատ եմ, (2)

Զոհած է կյանքն ինձ համար Տերս,

Ազատ եմ (2) :

        Ալելույա, ալելույա

Հիսուս մեռավ ինձ համար,

        Ալելույա, ալելույա

Ազատ եմ (2) :

 

2. Վստահելով ես իմ Փրկչիս,

Եղա ազատ, ալ ազատ,

Սուրբ Հոգվոյն ուժն կպատե զիս,

Ալ եմ ազատ, միշտ ազատ :

 

3. Մեղքի բոլոր շղթաներես

Ազատ եմ, (2)

Ալ Աստծո որդի եմ ես,

Ազատ եմ (2) :

 

4. Գերեվարող չար կիրքերես

Ազատ եմ, (2)

Եվ հուսահատ իմ վիճակես

Ազատ եմ (2) :

 

                91

Երբ մերժես շարունակ Տերոջ հրավերն անուշ,

Կուգա կետ մը, ուր ձայնն Սուրբ Հոգվոյն,

Քեզ չըլլար լսելի ամբոխին մեջ մոլի,

Հաշվի առի՞ր (2) զայս դուն :

Հաշվեցի՞ր գինն ահեղ քո հոգվոյդ կորստյան,

Հոգ չէ, թե շահիս աշխարհ համայն,

Ճիշտ հիմա, թերևս, դուն հասած ես այն կետին,

Կուզե՞ս  հաշվել (2) մեծ գինն :

 

2. Փոխարեն հանդերձյալ առավոտյան պայծառ

Կարելի է ընտրել քեզ փայլուն,

Հաճույքներն մեղքի սին, որ մեկեն կանհետին,

Հաշվի առի՞ր  (2) զայս դուն :

 

3. Քանի որ դուռն Անոր ողորմության է բաց

Եվ անհուն սերն ալ չէ սպառած,

Բժշկվիլ չե՞ս ուզեր, փսփսալով «Առ զիս Տեր

Հաշվի առի (2) մեծ գինն» :

 

                92

Ո՜հ, պայծառ ու գեղեցիկ օրն Տերունի,

Ողջունենք Քո լույսդ ըզմայլելի,

Որ, այս գիշերվան խավարը ցրվելով,

Փայլեցավ ժպիտներով :

Ո՜հ, օր խաղաղ, սուրբ օր երկնային,

Օր սեպհական Աստվածային,

Առավոտ զվարթարար ու Տերունի,

Ողջու՜յն Քեզ, Լույսդ բերկրալի :

 

2. Վեց օրերն աշխատության անցան գացին,

Մարմնավոր գործերն վերջացուցին,

Արդ, ուրախանանք, հասավ օրն հանգստյան,

Օրն զվարդ, Տերունական :

 

3. Ուստի վայելենք այս պատվական ժամերն,

Ինչպես պատվիրեց Աստված մեր Տերն,

Որ առաջնորդվինք երկնից սուրբ հանգստյան,

Վայելենք փառք հավիտյան :

 

                93

Մենք ցնծումով, ցնծումով միշտ վազենք,

Մինչ սուրբերուն փառավոր տեղ ելնենք,

Տեր Հիսուսի ձայնն լսենք ու ցնծանք,

Եվ ցնծումով, ցնծումով քովն երթանք :

Կարճ է ճամփան, շուտ պիտի վերջանա,

Մեր տունը միշտ Աստծո քովն ըլլա,

Տեր Հիսուսով, փրկության, ոհ հասնինք,

Հոն ցնծումով, ցնծումով միշտ հանգչինք :

 

2. Մեզմե առաջ գացողներ շատ եղան,

Եվ մեզ ալ հոն տեսնելու կցանկան,

Որ Գառնուկին քաղցրաձայն երգ երգենք,

Միշտ ցնծումով, ցնծումով Զայն օրհնենք :

Քաղցր ձայներ ականջիս կհասնին

Փրկյալներուն քնարներն կլսվին,

Սուրբ հրեշտակաց մեղեդին կլսենք,

Հոն ցնծումով, ցնծումով կվազենք :

 

3. Մահը շուտով թեև մեզ հոն տանի

Չվախնալով վեր ելլենք Հիսուսի,

Գերեզմանին մեջ Անոր պես պառկինք,

Եվ ցնծումով Անոր հետը ննջինք :

Սուրբ հարության առավոտը ելնենք,

Մահն հաղթված, խափանված ալ տեսնենք,

Սուրբ երկնային քաղաքին մեջ շրջինք,

Եվ ցնծումով, ցնծումով բնակինք :

 

                94

Մեկը տեսա խաչեն կախված,

Նեղյալ արյուն լվա,

Ինձ նայեցավ աչքով տրտմած,

Խաչին երբ մոտեցա :

 

2. Անշուշտ, բնավ ես չեմ մոռնար,

Ինչ նայվածքով կըսեր,

«Իմ մահս է քեզի համար»

Թեպետ Ինք չէր խոսեր :

 

3. Ո՜հ ըզգացի, տրտմությունով,

Մեղքերս ու շատ լացի,

Տեսա, որ ես մեղանչելով

Իմ Տերս մեռցուցի :

 

4. Վա՜յ ինձ, ավա՜ղ ալ հույս չունիմ,

Լալով ես կանչեցի,

Ո՞ր կողմ երթամ, որու՞ փախչիմ,

Զի Տերն սպանեցի :

 

5. Երկրորդ անգամ գթած աչքով

Խաչեն ինձ նայեցավ,

Եվ Իր շնորհքը հայտնելով՝

Սիրով ինձի ըսավ :

 

6. «Ձրի շնորհքով Ես կքավեմ

Մեղքերդ, սիրելիս

Հոժար կամքով մահն հանձ կառնեմ,

Որ հավիտյան ապրիս» :

 

                95

Ով սուրբ Գլուխ, ինչու՞ ես

Ցավի մեջ ընկղմած.

Ինչու՞ վիրավորված ես,

Եվ փուշերով պսակված :

Ով սուրբ Գլուխ, փառքովդ

Երկինք կլեցնես.

Բայց հոս արյունալիցդ,

Դուն ինձ պատվական ես :

 

2. Ո՜հ, ի՜նչ  ցավով լցված ես,

Ի՜նչ անարգանքներով.

Տրտմությունով պատած ես,

Բայց վերջը ցնծումով :

Ամեն Քու ցավն ու գութը

Չարերը կփրկե .

Մերն եր բոլոր հանցանքը,

Պատիժն Ան կքաշե :

 

3. Ի՞նչ  խոսք, ո՝վ իմ Փրկիչս,

Գտնեմ Քեզ օրհնելու .

Որ հաճեցար իմ անձս

Մահվամբդ փրկելու :

Տեր, տուր որ Քո շնորհքովդ

Հավատարիմ մնամ,

Եվ հավիտյան Քո սերդ

Բնավ ես չմոռնամ :

 

4. Չըլլա, որ Քեզ թողում, Տեր,

Եվ ոչ Քեզմե թողվիմ,

Հավատքս Քեզ կընդունի, Տեր,

Եվ միշտ Քուկդ է սիրտն իմ :

Երբ սպառի իմ կյանքս,

Ու մահ ինձի հասնի,

Տուր, որ հատնին ցավերս,

Հոգիս ալ քովդ հանգչի :

 

                96

Դուք կուզե՞ք հրեշտակ մը ըլլալ,

Փառք (3) տվեք,

Դուք կուզեք ձեր հոգն մոռնալ,

Փառք (3) տվեք :

        Արտույտին պես թևերով,

        Ու գարնան քաղցր երգերով,

Եվ ուրախ, զվարդ սրտով,

Փառք (3) տվեք :

 

2. Թե որ ձեզ ատե աշխարհ,

Փառք (3) տվեք,

Թե որ դուք երգեք մինակ,

Փառք (3) տվեք :

Թե որ վիշտ, ցավ ձեզ գտնայ,

Որ միշտ ամենուն կըլլա,

Հոն ալ բարություն մը կա.

Փառք (3) տվեք :

 

3. Կա Միջնորդ մեզի համար,

Փառք (3) տվեք,

Իր անհուն սիրուն համար,

Փառք (3) տվեք :

Երբ մահվամբ երկինք ելլեք,

Դուք հայնժամ պիտի երգեք,

Հրեշտակաց խումբին հետ մեկ.

Փառք (3) տվեք :

 

                97

Հասա Բավլա երկիր սիրուն,

Ուր վայելեմ շատ բերկրություն.

Հոս շարունակ կա լույս պայծառ,

Եվ օդ գարնան զվարդարար :

Ո՜վ պերճ Բավլա, ով քաղցր երկիր,

Հովերդ անուշ, դաշտերդ ընտիր,

Ուրախ աչքերս երբ վերցնեմ,

Փառաց պալատն մոտ կտեսնեմ :

Ո՜վ լուսափայլ բնակարան,

Ո՜վ երկնային տուն հանգստյան :

 

2. Հոս պարտեզներ կան գեղեցիկ,

Ջուրերն են զով և փափանցիկ,

Եվ գունագեղ ծաղիկներեն

Անուշ հոտեր միշտ կբուրեն :

 

3. Մեղմ զեփյուռներ ինձ կբերեն,

Ախորժ ձայներ սուրբ քաղաքեն,

Երբ փրկվածներն, խումբն երկնային,

Ըղձիվ կերգեն երգ Գառնուկին :

 

4. Հիսուս է հոս ինձի ընկեր,

Կհաղորդե սիրո խոսքեր,

Զիս կտանի կանաչ արոտ.

Իրոք այս տեղն երկնից է մոտ :

 

                98

Սուրբ ես, (3) Տեր,

Եհովա, Զորաց Աստված.

Տիեզերք, ամեն բաներ

Քո զորեղ խոսքովդ ծնած :

Բոլորտիքդ երբ կեցան,

Աչքդ խիստ ուրախացավ.

Հայնժամ լսվեցան երգեր,

Սուրբ ես, (3) Տեր :

 

2. Սուրբ ես, (3) Տեր,

Մեծ Եհովա, այժմ և միշտ,

Թեպետ հող, մոխիր ենք, Տեր,

Կսիրենք պաշտել Քեզ միշտ :

Աշխարհես անարգված,

Բայց անկե մեզ ես փրկած.

Միաբան կերգենք Քեզ, Տեր,

Սուրբ ես, (3) Տեր :

 

3. Սուրբ ես, (3) Տեր,

Հաղթական զորքերն կերգեն,

Եվ փրկյալ անթիվ ազգեր.

Քեզ պիտի երկրպագեն :

Եվ հրեշտակք, սուրբերն ամեն

Ցնծության ձայն վերցնեն,

Միաբան լսվին երգեր,

Սուրբ է, (3) Տեր :

 

                99

Սուրբ է, (3) Եհովան.

Ո՜վ դուք ազգեր, ցնծմամբ պաշտեցեք Զայն.

Թող Անոր խոսքով լեռներ դողան,

Թող կայտառին անդուլ բլուրներ առ Այն :

Վեհ հանճարովն Իր և սիրովն անհուն,

Մեծ է Եհովան, Տեր ամենուն :

        Սուրբ է, (3) Եհովան,

        Թող կայտառին անդուլ բլուրներ առ Այն :

 

2. Միշտ օրհնե Զայն, ով դետ Սիօնի,

Սուրբ բերկրությամբ պատմե դու հին լուրը.

Իր ուժով մեղք, մահ կջնջվի,

Եվ կերգե երկիրն անհուն փառքը :

Շուրջ Իր գահուն, սուրբեր, գովեցեք Զայն,

Փառք ըզգեցած, վեհ, անզուգական :

        Սուրբ է, (3) Եհովան,

        Եվ կերգե երկիրն անհուն փառքը :

 

3. Միշտ օրհնյալ ես, Արքա մշտնջյան,

Քու որդիներդ խինդով կպաշտեն Քեզ,

Սուրբ նվագին երկնից երբ միանան,

Հոն կրկնեն Քեզ ծունր, սիրով հեզ :

Հոն, սուրբ լուսո մեջ, երբ որ զարթնունք մենք,

Հոն տեսնենք պիտ՝ Քեզ և միշտ երգենք :

        Սուրբ է, (3) Եհովան ,

        Հոն կրկնեն Քեզ ծունր, սիրով հեզ :

 

                100

Հայր մեր, որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո.

Եկեսցե արքայություն Քո,

Եղիցին կամք Քո,

Որպես յերկինս և յերկրի :

Ըզհաց մեր հանապազորդ

Տուր մեզ այսօր :

Թող մեզ ըզպարտիս մեր,

Որպես և մենք թողումք մերոց

Պարտապանաց

Եվ մի տանիր ըզ մեզ ի փորձություն,

Այլ փրկեա ի չարե :

 

                101

Երբ որ Նա ամպերով վերադառնա,

Իմ աչքերով պիտի Նրա դեմքին նայեմ,

Ուրախությամբ և փառք տալով Աստծո Զավակին,

Օդերուն մեջ դիմավորեմ,

Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհք է,

Երջանիկ հույս է Տիրոջ կողմից :

        Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,

        Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ : (2)

 

2. Ի՜նչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ,

Երբ որ բոլոր սուրբերը հավաքվեն,

Միասին պետք է փառաբանենք Աստծո Գառին,

Արժանի է ամեն փառքի,

Հարսը պատրաստ է, շուտով եկուր Տեր,

Զարդարված հոգով սպասում է :

 

3. Ահա՛, Տերը գալու է բյուրավոր սուրբերով,

Եվ հրեշտակների փողի ձայնով,

Հաստատելու է մի մեծ թագավորություն

Եվ խաղաղություն երկրի վրա,

Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհք է,

Երջանիկ հույս է Տիրոջ կողմից :

 

                102

Ո՜հ, չկա մեկը տիեզերքում,

Որ զատի մեզ Տիրոջ սիրուց,

Թող մարմինը սարսի շղթայում,

Թող բորբոքեն բանտի թույն, բոց :

Բայց խավարից գերված մտքին խեղճ,

Ազատություն տվեց սերն անգին,

Եվ Նրա սավառնող Հոգին անվերջ,

Էլ չի շղթայի չար ոգին :

 

2. Ո՜հ, չկա մեկը տիեզերքում,

Որ զրկի մեզ մեր մեծ պատվից,

Թող բուռն թշնամությամբ անդադրում,

Ծաղրվենք մենք չար ամբոխից :

Վեր բարձրացնենք դրոշն ճշմարտության,

Սիրով ոխը հաղթահարենք,

Մեր պատիվը սիրո հաղթության,

Եվ ոչ սին փառքի մեջ փնտրենք :

 

3. Ո՜հ, չկա մեկը տիեզերքում,

Որ հափշտակե մեր գանձեր,

Թող դառն ժամին սրբազան մարտում,

Խլեն մեզնից բոլոր ինչքեր :

Արծաթ, ոսկի և այլ  արժեքներ,

Կպահենք մեր խիղճը մաքուր,

Մերն են երջանկության գաղտնիքներ,

Նրանցով ապրի աշխարհը կույր :

 

                103

Աշխարհին չար մեղքի հոգսի,

Տրվեց աղբյուր սուրբ, նոր կյանքի,

Տես դառն մահվամբ հեզ Հիսուսի

Կա քեզ հանգիստ տանջված հոգի,

Կենդանի և ջերմ հավատքով,

Տեր վառիր իմ սիրտը չար :

        Եվ մեծ Փրկչի ալ արյունով,

        Լվա մեղքերս,

        Մութ անհամար : (3)

 

2. Դառն արցունքի մահվան գնով,

Տեր Հիսուս մեզ փրկեց չարից,

Տես նրա գլխի պսակ փշոտ,

Արյունը հորդ, սուրբ ձեռքերից,

Տեր իմ սրբիր սիրտս մեղքի ծով,

Թող դառնամ Հոգուդ տաճար :

 

3. Տեր մեղքերովս սև ու անհամար,

Արցունքով դառն ոտքդ եմ նետվում,

Եվ ոչ մի գործ չունեմ արդար,

Ինքդ գիտես իմ անկարություն,

Չար աշխարհի վշտի ձորում,

Տար ինձ Հոգովդ սրբարար :

 

                104

Երանելի այն օրն է, Տեր,

Որ ես բաժինս Քեզ ըրի.

Ուրախ հոգիս անդուլ Իր սերն

Ու ցնծություն պատմե պիտի :

        Երանելի այն օրն ըսվի,

        Որ Տերն մեղքերս ներեց ինձի.

        «Արթուն կեցիր, աղոթք ըրե,

Ու միշտ ցնծա», ինձի կըսե,

Երանելի այն օրն ըսվի,

Որ Տերն մեղքերս ներեց ինձի :

 

2. Իմ սիրտս բոլոր Անոր կուտամ,

Որ իմ սիրոյս է արժանի.

Իր սեղանին երբ մոտենամ,

Ուրախ երգով Իր տունն լեցվի :

 

3. Ահա Փրկիչս ես ուխտ ըրի,

Տերոջն եմ ես ու իմն է Ան .

Զիս Ան կանչեց, Անոր գացի

Ես՝ ճանչնալով ձայն պատվական :

 

4. Փրկչիդ վրա հույս դնելով

Խռովյալ հոգիս, հանգիստ ըլլաս.

Ամեն բարիք վայելես Իրմով,

Եվ Իր քովեն չհեռանաս :

 

5. Իմ ուխտըս, ով Փրկիչ Հիսուս,

Ամեն օր նորոգեմ պիտի,

Ու երբ հասնիմ մահվան ժամուս,

Երգեմ պիտի «Ուխտ սիրելիս»:

 

                105

Թե չստանան այստեղ լուծում

Քո շատ հեղված արտասուքներ,

Պայծառ լուսո այն աշխարհում,

Այնտեղ կտեսնես միտքն ինչ էր :

 

2. Հուսա Աստծուն և համբերիր,

Թե շատ լինեն փորձություններ,

Մի վհատիր, հաղթող եղիր,

Այնտեղ կտեսնես միտքն ինչն էր :

 

3. Անդ կկապվեն խզված կապեր

Կմիանան բաժանվածներ,

Ինչ որ երբեք չես հասկացել,

Այնտեղ կտեսնես միտքն ինչ էր :

 

4. Թե որ երբեք քո կյանքի մեջ

Պայծառ արևը չծագեր,

Եվ դու ապրես սև ամպի մեջ,

Այնտեղ կտեսնես միտքն ինչ էր :

 

5. Թե որ ամեն քո փափագներ

Իրար հետքից մեկ-մեկ մերժվեր,

Չիք դառնային ամեն հույսեր,

Այնտեղ կտեսնես միտքն ինչ էր :

 

6. Քո բարեկամ հավատարիմ

Քեզ մոտ է Նա ամեն օրեր,

Կառաջնորդե, գիտե ուղին,

Այնտեղ կտեսնես միտքն ինչ էր :

 

                106

Մեղքերով երբ էի մեռած,

Սիրտս ալ մեջը մութին,

Իր խոսքովն լույս տվավ Աստված,

Արդ մեջս Քրիստոս կապրի :

        Մեջս կապրի Քրիստոս (2)

        Ո՜հ, այս ի՜նչ մեծ փրկություն,

        Որ մեջս կապրի Քրիստոս :

 

2. Արեգակի շողերն ինչպես,

Կյանք տան ծաղկանց երկրի,

Լույս, կյանք, սեր ինձ տվավ այնպես

Քրիստոս, որ մեջս կապրի :

 

3. Ծաղիկն սերմին մեջ է պահված,

Եվ կյանքն հսկա ծառի,

Նույնպես օրհնյալ ըլլա Աստված,

Հոգին իմ մեջս կապրի :

 

4. Ապրելու միշտ Իրեն նման

Սիրտս կարոտով վառի,

Խորհուրդներս ինձ ցնծում կուտան,

Որ մեջս Քրիստոս կապրի :

 

                107

Կանձկամ ավելի Փրկչիս նմանիլ,

Ավելի խոնարհ ու հեզ գտնվիլ,

Ավելի փույթով գործել Իրեն համար,

Ավելի նվիրված կամքին անդադար :

        Առ Տեր իմ սիրտս, թող Քուկդ ըլլամ միայն,

        Առ Տեր իմ սիրտս, Քեզ համար ապրե զայն,

        Մաքրե զիս Տեր, խնդրեմ ամեն մեղքե,

Հավիտենապես Տեր սրբե ու մաքրե :

 

2. Աղոթքս է նմանիլ Փրկչիս ավելի,

Կարենալ կրել խաչս քաջարի,

Ավելի փնտրել Իր թագավորություն,

Սուրբ Հոգվովն դարձնել մոլորյալներն Իր տուն :

 

3. Կանձկամ ավելի ապրիլ Փրկչիս պես,

Մարդոց միշտ հայտնիլ սիրտն Իր սիրակեզ,

Ուրանալ անձս սրտով հոյժ սիրալի,

Կանձկամ նմանիլ Փրկչիս միշտ ավելի :

 

                108

Ով Արարիչ հզոր, Հայր հավիտենական,

Սիրով ականջ խոնարհեցուր, մեր փառաբանության,

Լսե մեր ձայն թեև, գիտենք, ով բարձր Տեր,

Քո աթոռիտ շուրջ, կորոտան միշտ ալելույաներ :

 

2. Լսե, ով Սուրբ Աստված ձայն մահկանացության,

Երբ մեղավորք սիրո աղբյուր օրհնաբանել բաղձան,

Զվարթոնք անթիվ, որ վերն ծովու ձայնով կերգեն,

Լռեն ապշած, երբ հաղթական, երգն փրկելոց լսեն :

 

3. Ով Դու Եռյակ և Մի, աղբյուր ողորմության,

Ուր կա հրաշք սքանչելի, Քո մեծ սիրույդ նման,

Ոչ երկնային մի քնար, ի ձեռն հրեշտակաց

Կրնա պատմել սքանչելիքն Աստվածային Շնորհաց :

 

4. Ով Դու Գառնուկ զենյալ, Քուկդ է փառաց աթոռ,

Դու ես երկնից գեղեցկություն, Դու ես կեդրոն անոր,

Շնորհե մեզ ով Փրկիչ, լույսիդ մեջ բնակիլ,

Մեր գործն ըլլա Քեզ հավիտյան սիրել, փառաբանել :

 

                109

Ես հավիտյան հանգիստ կըլլամ

Միայն Քու քովդ, Հիսուս.

Քո վերքերեդ կյանք կստանամ,

Փրկիչ, Դուն ես ինձ հույս :

        Կհավատամ, կհավատամ,

        Որ Հիսուսի մահվամբ,

        Եվ Իր արյամբ, անգին արյամբ,

        Մեղքե ազատ կըլլամ :

 

2. Խաչյալ Փրկիչս և իմ Աստվածս

Մեղաց քավիչ աղբյուր,

Քո արյունեդ սրսկե վրաս,

Պահե զիս միշտ մաքուր :

 

3. Լվա զիս, Տեր և Քուկդ ըրե,

Լվա, եղիր Դուն իմս.

Ոչ թե միայն ոտքերս մաքրե,

Ձեռքերս, գլուխս և սիրտս :

 

4. Քու արյունովդ իմ սիրտս սրբե,

Մինչ Քեզ տեսնեմ աչքով.

Փաոաց հույսով աչքերս գոցե,

Հոգիս լեցվի սիրով :

 

                110

«Ողորմե ինձ, ողորմե ինձ,

Ով Որդի Դավթի, Քրիստոս»,

Այսպես կաղաչեր ճամփուն վրա,

Կույր, աղքատ Բարտիմեոս :

 

2. «Լուռ կացիր», ըսին շատերը,

Սակայն ան աղաղակեց,

Անհամբեր մինչև որ Տերը,

Զինք գութով իրեն կանչեց :

 

3. Չեր արծաթ անոր խնդրածը,

Թեպետ էր սովոր մուրալ,

Դավիթի Որդվուն տվածը,

Չէր կարող ուրիշ մը տալ :

 

4. «Տեր վերցուր այս կուրությունը,

Թող աչքերս բացվին»,- ըսավ,

Շուտ տեսավ, իսկույն և ինքը

Հիսուսի ետևն ընկավ :

 

5. Որչա՜փ սիրտն հիմա լեցուն է,

Ամենուն ալ կխոսի,

Այս ողորմությունն անհուն է,

Ի՜նչ Փրկիչ զարմանալի :

 

6. Ե՜րանի թե Անոր քովը,

Կույրերուն ամենը գար,

Ինք անշուշտ անչափ շնորհքովը,

Շուտ անոնց տեսնել կուտար :

 

                111

Տիրոջ ահեղ գահուն առջև

Խոնարհեցեք սուրբ բերկրանքով,

Գիտցեք, թե Տերն է սոսկ Աստված,

Ինք կյանք ու մահ տա Իր ձեռքով :

 

2. Աստվածային Իր աջ հզոր,

Մեզ ձևացուց և մարդ ըրավ.

Երբ զերդ ոչխար էինք մոլոր,

Կրկին մեզ Իր փարախ բերավ :

 

3. Իր հոտն ենք. Իրն է մեր հոգին,

Եվ մահացու այս կերպարան.

Ինչ փառք անվերջ տանք սրտագին,

Հզոր Աստված, Քո սուրբ անվան :

 

4. Մտնենք դռներդ օրհներգությամբ,

Մինչև երկինք ելլե մեր ձայն.

Եվ այս երկրի բյուր բարբառներ,

Մեջ տաճարիդ արձագանք տան :

 

5. Մեծ է սահմանդ, անհունություն,

Եվ սերդ անհուն, անմահ է Տեր.

Ճշմարտությունդ՝ ժայռ հաստատուն՝

Կեցե՛, երբ որ անցնին դարեր :

 

                112

Մարանաթա, մարանաթա,

Մարանաթա, Տերը կուգա,

Վերջին օրերու որդի ենք,

Քրիստոսով զիրար մենք սիրենք,

Մեղավորներն Զիրեն բերենք,

Զինք դիմավորելու ելլենք :

        Մա-րա-նա-թա՜, Տերը կուգա : (4)

 

2. Մարանաթա, մարանաթա,

Մարանաթա, Տերը կուգա,

Զինք խոստացավ, նորեն կուգամ

Բայց նախ պետք է երկինք երթամ,

Երբ ժամանակները վերջանան,

Ես ամպերով նորեն կուգամ :

 

3. Մարանաթա, մարանաթա,

Մարանաթա, Հիսուս նորեն կուգա,

Տես նշանները երկրի վրա,

Որ մինչ այսօր և կերևնա,

Որոնք կսեն, թե Տերն ահա

Հանկարծ երկնքեն պիտի գա :

 

4. Մարանաթա, մարանաթա,

Մարանաթա, Հիսուս նորեն կուգա,

Ով Տեր Հիսուս շուտով եկուր,

Ըսկսած գործդ վերջացուր,

Այս չար աշխարհեն մեզ վերցուր,

Երկնից փառքիդ արժանացուր :

 

                113

Հիսուսին եկ, Հիսուսին եկ,

Հիսուսին եկ այսօր,

Այսօր Հիսուսին եկ,

Հիսուսին եկ այսօր :

 

2. Կփրկե քեզ այսօր :

3. Հավատա դուն այսօր :

4. Ինք կարող է այսօր :

5. Ինք պատրաստ է այսօր :

6. Կընդունի քեզ այսօր :

7. Արդ փնտրե Զինք այսօր :

8. Ո՜հ, կանչե Զինք այսօր :

9. «Ողորմե ինձ» այսօր :

10. Կլսե քեզ այսօր :

11. Կներե քեզ այսօր :

12. Կմաքրե քեզ այսօր :

13. Կսիրե քեզ այսօր :

14. Մի մերժեր Զինք այսօր :

 

                114

Ով Եհովա Աստված, մեր Հայր,

Քեզ կաղերսենք խոնարհաբար,

Երեսդ մեզի այսօր դարձուր,

Տաճարս այս նոր՝ փառքովդ լեցուր :

 

2. Այս տանս մեջ ամեն սուրբ օր,

Պաշտենք ըզ Քեզ սրտով բոլոր.

Ջերմ աղոթքներ վեր բարձրանան,

Անուշահոտ խունկի նման :

 

3. Պաշտոնեաներդ թող այս բեմեն,

Սիրոյդ պատգամն միշտ հռչակեն.

Անառակներն դառնան առ Հայր,

Ըզ Տերն գտնեն ոչխարք մոլար :

 

4. Հոս ըսփոփին հուսահատներ,

Մխիթարվին աղքատ և ծեր.

Հոս մանուկներ մեր սիրասուն,

Սորվին հարգել Քո սուրբ անուն :

 

5. Հոս Քու Որդիդ մեզի ցուցուր,

Հոս մեր սրտերն սիրով լեցուր.

«Հոգվոյն կապովն խաղաղութեան»

Պահե ըզմեզ միշտ միաբան :

 

6. Փառք ի բարձունս, երգ օրհնութեան,

Մատուցանենք Երրորդութեան,

Եվ երբ դադրին հոս մեր ձայներ,

Ըզ Քեզ գովեն նոր սերունդներ :

 

                115

Ուրախ եղեք, ով արդարներ,

Դուք, որ Տերն ունիք ձեզ բաժին,

Փառքով ցնծացեք միշտ ի Տեր,

Վիշտ ու նեղություն անհետին :

        Ուրախ եղեք,

        Ուրախ եղեք դուք Տերոջմով : (2)

 

2. Ուրախ եղեք, զի Նա է Տերն

Երկնից և երկրի գերագույն,

Խոսքովն ըստեղծեց աշխարհներ,

Կարող Փրկիչ է ամենուն :

 

3. Ի՜նչ փույթ, թե մարտին մեջ արդար,

Ոսոխն բազմաթիվ երևի,

Տերոջ բանակներն են ստվար,

Հզոր, համրանքով ավելի :

 

4. Երբ որ խավարի հոս երկիր,

Երկինք ալ ամպով ծածկվի,

Երբեք անոնց մեջ մի տխրիր,

Տերոջ վստահե, պիտ անցնին :

 

5. Ուրախ եղեք, միշտ Տիրոջմով,

Փրկյալք, Իր փառքով թող ցնծան,

Ձայնով, տավիղով, քնարով

Ալելույաներ բարձրանան :

 

                116

Թանկագին րոպեներ է Աստված պարգևել

Մենք տեսնում ենք քույր եղբայրներին,

Եվ Հիսուսը մեր մեջ լինել է խոստացել,

Տանք մեր սրտերում տեղ Փրկչին :

 

2. Ինչ հաճելի է ձեզ հետ Նրան խոնարհվել,

Աշխարհի հուզմունքներն մոռանալ,

Եվ ինչ ուրախություն է Սուրբ Հոգով լցվել,

Երկինքն այդ ժամին վայելել :

 

3. Մենք Սիոնի ճամփորդներն ենք այստեղ հանգչում

Կենաց ջուր բխող աղբյուրի մոտ,

Թաբոր լեռն անցնելով նոր ուժով կշարժվենք,

Տիրոջ նեղ  ճանփով քարքարոտ :

 

4. Քաղցր հանդիպման մեջ անտեսում ենք ահը,

Եվ դաժան ժայռերը մեր ճամփի,

Առաջնորդում է մեզ մեր Փրկչի խոսքերը,

Տանում վեր դեպ նոր բարձունքի :

 

5. Տեր Հիսուսի շուրջը ավելի խտանանք,

Միշտ նայենք մեր կենդանի վեմին,

Նրա հավատքի վահանով, սիրո զրահով

Հետևենք Տիրոջ հետքերին :

 

                117

Ալելույա, ալելույա, ալելույա, (3)

Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա :

 

2. Արթնացե՛ք, Տիրոջմով քույր, եղբայրներ,

Գործեցե՛ք, Տիրոջմով քույր, եղբայրներ,

Ցնծացե՛ք, Տիրոջմով քույր, եղբայրներ,

Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա :

 

3. Ով Աստված Սուրբ Հոգիովդ զիս լեցուր, (3)

Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա :

 

                118

Երբ սերս պաղել էր ու բեռս ծանր էր,

Մեղքի խավարում էի կապվել,

Իմ մեղքերով եկա, Խաչյալի ոտքն ընկա,

Եվ այնտեղից էլ վրաս լույս ծագեց :

        Խաչին մոտ, (2)

        Ծագեց լույս առավոտ,

        Ես գտա մեղքերիս

Թողություն, (2)

Ո՜հ Քո քաղցր նայվածք,

Կյանք է ինձ պարգևած,

Արդ Քեզանով է իմ բերկրություն :

 

2. Մինչ հոգով կույր էի, ինձ անմեղ կարծեցի,

Չէի վախենում մահվան գետից,

Ընկա այն ժամանակ, Խաչյալի ոտքի տակ,

Եվ այնտեղ փրկվեցի խավարից :

 

3. Արդ խավարն անցել է, Սուրբ Արև ծագել է,

Ես հիմա տեսնում եմ իմ Փրկչին,

Քեզ եմ նայում Հիսուս, Դու տուր ինձ կյանք և լույս,

Խաչին մոտ կյանք գտավ իմ հոգին :

 

                119

Օր մը, երբ երկինք լեցված էր Իր փառքով,

Օր մը, երբ սև մեղք տիրեր երկրի վրան,

Աշխարհ եկավ Տերն, կույսե մը ծնելով,

Քայլեց մարդոց հետ, օրինակս է Ան :

Կյանքովն զիս սիրեց, մահովն զիս փրկեց,

Թաղվելով կրեց մեղքերս ահավոր,

Հարությամբ հռչակեց մեղավորն արդար,

Օր մը պիտի գա, ի՜նչ պանծալի օր :

 

2. Օր մը, հանեցին Զայն Գողգոթայի սարն,

Օր մը, գամեցին Զայն խաչին վրա,

Անարգված, մերժված տագնապներու տակ դառն,

Կրեց մեր մեղքերն, Ազատիչս է Ան :

 

3. Օր մը, գերեզմանն չկրցավ Զայն պահել,

Օր մը, դառն ցավեր Իր գտան վախճան,

Հրեշտակներ արթուն գերեզմանն հսկեցին,

Հույսն հուսահատին, Փրկիչս է Ան :

 

4. Օր մը, գերեզմանն չկրցավ Զայն պահել,

Օր մը, գլորվեցավ քարն շիրմին դռան,

Մահվան հաղթելով հարյավ Նա անարգել

Համբարձավ երկինք, Տերս է հաղթական :

 

5. Օր մը, պիտ հնչե փողն Իրեն գալստյան,

Օր մը, երկինք Իր լույսով պիտ փայլի,

Հիանալի օր, երբ սիրելիք միանան,

Իմս է այս Հիսուս, Փրկիչ հիանալի :

 

                120

Օրերը սև, կյանքը դժվար,

Անտարբեր են մարդիկը չար,

Ու՞ր է լույսը, ու՞ր է ճամփան,

Ու՞րկե կերթան դեպի ուր :

        Հիսուս ըսավ, Ես եմ ճամփան,

        Ճշմարտությունը և կյանքը

        Մեկը Հորը քով չգար,

        Եթե ոչ Ինձմով :                2

Ես եմ ճամփան,

Ճշմարտությունը և կյանքը :

 

2. Սև ստվերներ կախված վերեն,

Երկնակամարն կմթագնեն,

Մարդիկ ահա ամեն կողմեն,

Ու՞ր է ճամփան կհարցնեն :

 

3. Կյանքն անստույգ, օրերը չար,

Հոգին խռով, մարմինն տկար,

Մահվան նման մութ է ճամփան,

Մարդու առջև մութ ապագան :

 

                121

Դժվար է քայլել մենակ, առնց Քեզ,

Փոխիր բնույթս, դառնամ խոնարհ, հեզ,

Խղճա անճարիս, կրկին արի տես,

Ողորմած Փրկիչ, հազար մեղա Քեզ :

        Տեր լվա մեղքերս,

        Տեր բուժիր վերքերս,

        Որ խոսի իմ սերը

        Փրկարար Տերս :

 

2. Չեմ կարող ապրել առանց Քեզ, Տերս,

Ես վայր եմ ընկած՝ մեկնած է ձեռքս,

Ընկածիս հանիր, Հիսուս սիրելի,

Որ նախկին սիրով սիրեմ Քեզ էլի :

 

3. Նենգ անօրենը հանգիստ չի տալիս,

Երբ թուլանում եմ, ինձ «հյուր» է գալիս,

Ատել է տալիս նույնիսկ եղբորս,

Որ սևի փոխի այս պայծառ օրս :

 

4. Ես մեղավոր եմ, իսկ Դու՝ ճշմարիտ,

Դու միշտ արթուն ես, իսկ ես՝ միամիտ,

Ես Քեզ մոռացող, Դու՝ հավատարիմ,

Դու դեղ ու դարման՝ փրկության ճար իմ :

 

                122

Լույսիդ առջև հանցագործ եմ,

Իմ կյանք, իմ Տեր, իմ հույս, իմ սեր,

Հավատքիս մեջ դեռ անփորձ եմ,

Խաչյալ Հիսուս օրհնիր, իմ Տեր :

 

2. Օգնիր, որ ես շիտակ քայլեմ,

Իմ կյանք, իմ Տեր, իմ հույս, իմ սեր,

Մաքրիր ժանգս, ես էլ փայլեմ,

Դու հարուցյալ Փրկիչ, իմ Տեր :

 

3. Մեղքի օջախ եմ  ես եղել,

Դու հույս, Դու լույս, Դու մաքրասեր,

Շատերին եմ մեղքով թույնել,

Ներիր Դու ինձ իմ հույս, իմ սեր :

 

4. Նրանց էլ բեր Քո փարախդ,

Իմ Տեր, ներող, իմ կյանք ու սեր,

Հիշիր խաչին քաշած «ախ» - ըդ,

Դու մեզ գնող, սնող իմ Տեր :

 

5. Հարազատներս հեռանում են,

Իմ Տեր, իմ Հեր, իմ կյանք ու սեր,

Իրենց տոհմից ինձ հանում են,

Տիրիր Դու ինձ Փրկիչ, իմ Տեր :

 

6. Բռնիր ձեռքս, որ վայր չընկնեմ,

Փրկիչ Հիսուս իմ կյանք, իմ Տեր,

Ես էլ կորած գառանդ մեկն եմ,

Հովիվ Դու իմ, իմ կյանք, իմ Տեր :

 

7. Ծաղրվում եմ ամեն կողմից,

Հույս ես, լույս ես, կյանք ես իմ Տեր,

Ինձ աներեր պահիր հողմից,

Իմ կյանք, իմ Տեր, իմ հույս, իմ սեր :

 

8. Միայն Դու ես հարազատս,

Իմ կյանք, իմ Տեր, իմ Հեր, իմ սեր,

Դուն կարող ես փրկել կյանքս,

Իմ փրկարար, իմ կյանք, իմ սեր :

 

9. Դուն լսեցիր աղերսանքս,

Իմ փրկարար, իմ կենարար,

Ինձ դարձրիր կորած կյանքս,

Գտնող, փրկող  ու փրկարար :

 

10. Ուժ տուր իմ թույլ համբերանքիս,

Ամենազոր իմ Տեր, իմ սեր,

Փորձություններ մի թող ճամփիս,

Բարի գալուստ լինի Քեզ Տեր :

 

                123

Ինչո՞ւ ես իմ ընկեր տխուր այդպես,

Քայլում ես գլուխդ խոնարհած,

Աչքերդ կոպերիդ տակ ծածկումից,

Միշտ հայացքդ գետին է հառած :

 

2. Ամեն երեկոյան կամ գիշերին,

Հաճախ ես ծունկի վրա դու լինում,

Միշտ Աստծուն ես կանչում դու սրտագին,

Դառն արցունք է աչքերիցդ հոսում :

 

3. Աստված, (2) բարեսիրտ Արարիչ,

Այս ժամին Քո առջևդ եմ կանգնած,

Աղերսում եմ ես Քեզ իմ Տեր, Փրկիչ,

Լսիր աղոթքս լացակումած :

 

4. Դու տեսնում ես ինչպես եմ ես ապրում

Հարազատից, ընկերից հեռու,

Թե մեղանչում եմ որևէ բանում,

Ինձ ներող, մեղքից մաքրողն ես Դու :

 

5. Տեսնում ես ինչպես են հարբած կռվում,

Ամեն տեղ կռիվ ամեն քայլում,

Տեսնում ես ինչպես են վրաս ծիծաղում,

Ինչի՞ համար, ես չեմ հասկանում :

 

                124

Գողգոթան է ահա կանչում մեզ վերից,

Մեզ դուրս հանենք տաքուկ, փափուկ տներից,

Բացենք դուռը մեր սրտերի խունացած,

Խոնարհվելով մինչև գետին իջնենք ցած :

 

2. Արհամարհենք մենք մեր անձին ու եսին,

Աճապարենք, չմնանք ճամփի կեսին,

Տեր Հիսուսին մենք սրտներս ընծայենք,

Ներս կանչելով՝ Նրա ոտքերին փարվենք :

 

3. Նա կմտնի խորքերը մեր սրտերի,

Մեր մեղքերը դուրս կթափի, կների,

Կգուրգուրի, մեզ կյանք կտա ու կասի.

«Միշտ սեր խնդրեք, որ ձեր սերը չպակսի» :

 

4. Կյանք եք ուզում. կյանքը Ինքն է՝ մեր Տերը,

Հաց եք ուզում. հացը Ինքն է՝ մեր Տերը,

Ջուր եք ուզում. ջուրը Ինքն է՝ մեր Տերը,

Տուն եք ուզում. տուն էլ ունի մեր Հայրը :

 

                125

Փրկիչ, գիտեիր հոգուս հույզերը,

Վառեցիր հոգուս մարած լույսերը,

Սիրով գրկաբաց ինձ ընդունեցիր,

Հոգուս մեջ հավատք ու սեր լցրեցիր :

 

2. Քեզ եմ նվիրում իմ վարկյանները,

Սիրտս  ու հոգիս կյանքիս օրերը,

Լցրու Դու այնտեղ Քո բարիքները,

Որ կատարվեն իմ երազանքները :

 

 3. Օգնիր ինձ հիմա, Քո փառքը երգեմ,

Թաքնված սերս բաց արտահայտեմ,

Քույր, եղբայրներս թող որ իմանան,

Թե Փրկչի սերը որքա՜ն է, որքա՜ն :

 

                126

Հույս տուր Հիսուս, լույս տուր Հիսուս տկարիս,

Ճար եմ ուզում, ճար տուր Հիսուս անճարիս,

Իմ ուժերը ըսպառվել են կռվելուց,

Ուժ տուր Հիսուս, չպարտվեմ նենգ չարից :

 

2. Մտքերիս մեջ պատերազմ է ահավոր,

Անօրենը հարձակվում է ամեն օր,

Հասիր Հիսուս, Դու իմ Փրկիչ հարեհաս,

Հավատում եմ, որ նեղն ընկնեմ Դու կգաս :

 

3. Արի Հիսուս անպարտելի զորապետ,

Անճառելի ուսմունքի մեծ Վարդապետ,

Արդարության Քո զենքերով ինձ զինիր,

Որ դրանցով հաղթությունը ինձ լինի :

 

                127

Տերն իմ բարի հովիվս է,

Ապրում եմ Իր համար,

Կարոտություն չեմ ունենա,

Ապրում եմ Իր համար :

 

2. Հավետ, հավետ

Ապրում եմ Իր համար,

Ջրերի մոտ առաջնորդս է

Ապրում եմ Իր համար :

 

                128

Սիրտս կտապկի ծարավով մը անհուն,

Մինչ տենչանքներուս կրակը ներքին

Կտոչորե զիս կրկին ու կրկին

Ծարավս մարող կա սոսկ մի անուն :

        Դու միայն ով Տեր : (2)

 

2. Հարստություններ աշխարհի գիտեմ,

Ծովի ջուրեր են լեղի ու աղի,

Խմողին ծարավ կուտան կատաղի,

Անսպառ գանձ Ես աղքատության դեմ :

 

3. Իսկ փառքի սերը պատիվ ու համբավ,

Միայն կարճ կյանքիս օրերու համար,

Չէ, չեն դյութեր զիս, չեմ այդչափ հիմար,

Պիտի տաս ինձի փառք, պատիվ, համբավ :

 

4. Հարստություն, փառք, գիտություն, հանճար,

Ամենն ալ կանցնեն, զի անցավոր են,

Մարդկային հոգին հագեցնող վերեն,

Մշտական ես, կաս, անհուն, անաչառ :

 

5. Խաղաղության մեծ ու Հզոր Իշխան,

Տեր Հիսուս Քրիստոս, Հայր Աստված ու Բան,

Խաղաղություն տուր որպես երկնչման,

Որ Քո սիրույդ մեջ մնամ հավիտյան :

 

6. Հեռու երկիրներ ես պտտվեցա,

Ցամաք, ծով, երկիր չվեցի, անցա,

Խնդրեցի, թե ով ինձ հանգիստ կտա,

Հոգուս մխիթար մեկ անուն գտա :

 

                129

Զի անցավոր պանդուխտ եմ ես,

Ինչու՞ մեղաց քնով նիրհեմ,

Միայն Փրկիչ Տերը սիրեմ,

Զի անցավոր պանդուխտ եմ ես :

 

2. Պետք չի խաբվել այս աշխարհեն,

Որ չի դառնա ետքը նորեն,

Կուզեմ երկնից արքայություն,

Զի անցավոր պանդուխտ եմ ես :

 

3. Ոսկի, արծաթ, հարստություն,

Չեն տա մարդուն հանգստություն,

Կուզեմ թռչել Արքայություն,

Զի անցավոր պանդուխտ եմ ես :

 

4. Օր մը կյանքս կվերջանա,

Տեսածներս կոչնչանա,

Մարմնիս ուժը կչքանա,

Զի անցավոր պանդուխտ եմ ես :

 

5. Ամպերի մեջ Դու կանգնել ես,

Թևերդ լայն բաց արել ես,

Ամբողջ աշխարհին կանչել ես,

Զի անցավոր պանդուխտ եմ ես :

 

6. Քո սուրբ արյունը թափել ես,

Մեղաց մարդկանց Դու գնել ես,

Ողջակեզներեն զզվել ես,

Մեղա եմ Քեզ, խաչյալ Հիսուս :

 

7. Ես չեմ ուզում փառք, մեծություն,

Կամ աշխարհի իշխանություն,

Շնորհք կուզեմ երկնի Հորից,

Զի անցավոր պանդուխտ եմ ես :

 

8. Անցավոր են բոլոր աշխարհ,

Զի ունայն է, ունայն աշխարհ,

Ես էլ Փրկչիս հոտին ոչխար,

Զի անցավոր պանդուխտ եմ ես :

 

                130

Դժոխքեն ես աղաղակի ձայն մը առի,

Սիրտս կճնշվի այս տանջանքեն անվերջ տարի,

Խիստ գոչելով վա՜յ կկարդա հարստության,

Կտանջվի հետևողը խաբեության :

 

2. Ու՜ր են անոնք՝ եղբայրներս ու սիրելիքս

Որ կարող չեն ազատել զիս այս նեղ տեղեն,

Ըզգուշացեք իմ սիրելի հինգ եղբայրներ

Չեք ազատվի աղաղակով այս տանջանքեն :

 

3. Ու՞ր է սեղանս, որ լեցուն էր բարիքներով,

Ու՞ր է հանդերձս, որ շքեղ էր բեհեզներով,

Ձգեցին զիս ծծումբով լի փոսի մեջ խոր,

Ահա զուրկ եմ կաթիլ ջրեն, տեղս է հոս :

 

4. Ո՛վ անիծյալ աշխարհի զվարճությունը

Մոռցուցիր զիս այստեղի թշվառությունը,

Կապեցիր զիս «Կապվե» ըսիր անքակտելի,

Վճիռս կնքված՝ հավիտյան է անլուծելի :

 

5. Ո՛վ անիծյալ աշխարհի հարստությունը,

Մոռցուցիր զիս այստեղի աղքատությունը,

Մտցուցիր զիս դժոխքին ու խավարին մեջ,

Ընկեր ըրիր կրակին ու բոցին անշեջ :

 

6. Զրկեցիր դուն աղքատ, վիրավոր ու արդար,

Տեսավ Աստված ու դատավորը անաչառ,

Ուստի դուն հոս տանջվե հավետ չարաչար,

Իսկ դու Ղազարոս վայելե փառք սրբոց հետ :

 

                131

Երկրի վրա կա մի Անուն,

Բարձր է ամեն անունից,

Զորություն կա այդ Անվան մեջ,

Օրհնություն/ հաղթություն/ կա այդ Անվան մեջ,

Եկեք գովենք այդ Անունը միասին:

Հիսուս կանչում ենք Քո Անունը,

Հիսուս գովում ենք Քո Անունը,

Հիսուս օրհնում ենք Քո Անունը,

Ամեն տեղ և ամեն ժամ:

 

2. Ուրիշ մեկով չկա փրկություն

Չկա ուրիշ այսպես Անուն,

Որով կարող ենք փրկվել,

Որով կարող ենք հաղթել,

Եկենք գովենք այդ Անունը միասին:

 

                132

Շուրջս կենաց հուզյալ ծովուն,

Լացով իմ աչքս կնայի,

Բայց ինձ կուգա ձայն մը սիրուն,

Եվ այն կըսե. «Եկուր Ինձի» :

 

2. Կըսե, թե ուր նեղյալ հոգվույս,

Հանգստություն կըգտնվի,

Ո՜հ, երբ կըլլամ հոգնած, անհույս,

Ի՜նչ քաղցր այն ձայն. «Եկուր Ինձի» :

 

3. Երբ որ վախճանս կմատենա,

Ու սիրտս շատ կզարհուրի,

Մահվան երկյուղ վրաս կուգա,

Այն ձայն կըսե. «Եկուր Ինձի» :

 

4. Աշխարհս կանցնի. «Եկուր Ինձի»

Երկիրս բնավ հանգիստ չունի,

Աչքերդ դեպի երկինք վերցուր,

Ես եմ բաժինդ. «Եկուր Ինձի» :

 

5. Ով ձայն գթած, ով ձայն սիրուն,

Ցավ կամ տագնապ, երբ վրաս հասնի,

Տուր խրախույս, Դուն իմ հոգվույն,

Մեղմով ըսե. «Եկուր Ինձի» :

 

                133

Տերը լույս ու փրկություն է մեզ համար,

Նրա կամքը Բարություն է մեզ համար,

Այնքան սիրեց, տվեց կյանքը մեզ համար,

Թե հավատանք, կապրենք կյանքով հավիտյան:

Կգա մի օր, մեզ մոտ կիջնի Տերը մեր,

Իր արյունով սրբվածներիս տանի վեր,

Նա ուզում է, դու այդ խմբին միանաս,

Հավերժական փրկությունը ունենաս: (2)

 

2. Հիսուս Անվամբ չարը հանիր քո սրտից,

Թե ուժ չունես, ուժ ստացիր Հիսուսից,

Սիրիր Աստծուն, Նա է տալիս սեր ու կյանք,

Հավատարիմ Աստծո առջև միշտ մնանք:

                        ***

1. Սիրիր, սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով,

Ամբողջ սրտով և քո էությամբ:                                     2

Տիրոջ խոսքը լույս է աչքերիս,

Տիրոջ խոսքը ճրագ է ոտքերիս,

Պարարտություն ոսկոռներիս,            2

Դա Տիրոջ խոսքն է:

 

2. Սիրիր, սիրիր քո ընկերին քո անձի պես,

Հիսուսն այսպես մեզի պատվիրեց:                    2

 

                134

Ով իմ բարեկամ, գիտեմ դու էլ ես

Որոնում մեկին, որ քեզ հասկանա,

Իմ և քո կողքին փնտրողներ շատ կան,

Բայց դեռ չեն գտել Սերը իսկական:

Հիսուսի սերը, Հիսուսի սերը

Հիսուսի սերը մեզ կյանք է տվել,

Ուստի հավատա ով մարդ սիրելի

Հիսուսն Իր Սերը մեզ է տվել:

 

2. Որքան էլ փնտրես իմ քույր կամ եղբայր,

Չկա աշխարհում հարազատ մի բան,

Հարազատ ճամփան, լույսը հիմնական

Հիսուսով լեցուն կյանքն է իսկական:

 

3. Ուստի եկ եղբայր Հիսուսին դառնանք,

Հիսուսով լեցուն Սուրբ կյանք ստանանք,

Աստված է մեզ պետք, եկ շտապենք Նրան

Հենց Աստված է Սուրբ Սերը իսկական:

 

                135

Ով, իմ Հիսուս Քեզ կսիրեմ

Սրտիս, հոգվույս էն խորեն,

Քեզ չեմ թողուր մինչև ի մահ,

Բռնե ձեռքես Ով Արքա :

 

2. Փորձություններ սուր-սուր խոցեն,

Քեզ կգովեմ ես նորեն,

Քո անունդ, երբ սիրտս է

Չեմ վախենա ես սև մահե :

 

3. Իմ հավատքս և միակ հույսս

Դուն ես Փրկիչս, Տեր Հիսուս,

Դուն ողորմած և օրհնաբաշխ

Արևս ես միշտ կենսուրախ :

 

4. Ամեն բանըս կը նվիրեմ

Զոհվող Փրկչիս իմ վսեմ,

Թող իմ հոգիս փրկվի հավետ,

Սուգեն, ահեն չարաղետ :

 

5. Թե որ այրի այս հող մարմին,

Կփրկե զիս սուրբ արյուն,

Բոլոր աշխարհ, թե որ լքե,

Քեզ չեմ թողուր ես սրտե :

 

                136

Բարի հրեշտակ այս առավոտ

Թռչկոտելով անկողնուս մոտ,

Ժպտուն, զվարդ մանկան ըսավ.

«Ել և երգե Քրիստոս հարյավ» :

 

2. Ես կլսեմ ահա այսօր

Մարդիկ, հրեշտակք, աշխարհ բոլոր

Կերգեն անուշ եղանակով,

«Այս առավոտ Քրիստոս հարյավ» :

 

3. Սիրտս լցվեց սուրբ հրճվանքով,

Ես այն կերգեմ թեև թոթով,

Բայց մանկական անուշ լեզվով.

«Քրիստոս հարյավ» : (2)

 

4. Մեծ հարությամբ հույս շնորհեց,

Աշխարհ կանչեց, մեզի սիրեց,

Խավար էինք, մեզ լույս հանեց,

Իր մեծ փառքին արժանացրեց :

 

5. Մանկիկ տեսավ ուրախացավ,

Իրեն միջի վախն անցավ,

Սրտի սերը Հիսուս դարձավ,

«Քրիստոս հարյավ» : (2)

 

6. Բոլոր աշխարհ պիտի պատմեմ

Ու Իրեն միշտ գովաբանեմ,

Հույս ունեմ Հիսուսիս տեսնեմ

Ու Իր բնակարանն մտնեմ :

 

                137

Մի՛ լինիր տրտում եղբայր սիրելի,

Ձգիր վիշտերդ, ուրախացիր,

Կփոխվի կյանքը այս անցանելի,

Սիրում է մեզ Տերն մի մոռացիր :

 

2. Տիրոջն ընդունիր վեմ ու կարեկից,

Եվ աղաթքում դու հարատևիր,

Նա կամոքի քո սիրտը վշտերից,

Եվ հոգուդ կասի «Ուրախ եղիր» :

 

3. Այստեղ ալիքներ շատ փոթորկահույզ,

Աղմկում են, գոռում են ուժգին,

Բայց դու վեր նայիր, մի լինիր անհույս,

Դեմքդ հառիր սիրով լի Իր դեմքին :

 

4. Նրա ձեռքին է ղեկը մեր կյանքի,

Հանգչում ենք Նրա պաշտպանությամբ,

Ուղարկում է Նա ուզածն Իր կամքի,

Առաջնորդում մեզ ուրախության :

 

5. Մեզ ըսպասում է այնտեղ խաղաղ կյանք,

Չկա այնտեղ քամի ահարկու,

Այնտեղ չի մարում լույսը հավիտյան,

Քրիստոսն՝ Ինքն է, այնտեղ լույս տալիս :

 

6. Դժվար րոպեներ չահաբեկեն քեզ,

Ոչ խաչդ քեզ տրտունջ պատճառի,

Մեծ փորձություններ, թե կբախեն քեզ,

Հուսա ողորմությանը Գառի :

 

7. Մի՛ մոռացիր, Քրիստոս քո Փրկիչն է,

Նա քեզ համար տանջվեց անհապաղ,

Թշվառությունից Նա ազատիչն է,

Նա քեզ հետ է ընդմիշտ հավիտյան :

 

8. Մի՛ լինիր տրտում եղբայր սիրելի,

Մի՛ վշտանա, ցնծա մեծապես,

Երկնքում տուն ունես, դու հայրենի,

Երանյաց մեջ ալ հանգիստ կառնես :

 

                138

Շտապիր անառակ որդի,

Քո հայրենի տունն արի,

Այնտեղ քեզ է սպասում

Սերը քո Հոր սրտի :

        Այնտեղ քո Հայրն է տանջվում,

        Հաճախ՝ արտասվում Նա,

        Հույսով ճամփիդ է նայում,

        Արդյո՞ք որդիս կգա :

 

2. Ցավերը քեզ պատեցին,

Երջանկությունդ անցավ,

Ընկերներից մերժվեցիր,

Սիրտդ խավարեցավ :

 

3. Թե քեզ համար դժվար է,

Սիրտդ քեզ մեղադրում է,

Հայրդ արդ քեզ ներում է,

Եվ նույն սիրով կանչում :

 

4. Եթե վիճակդ գիտես,

Եվ ինքդ քեզ տեսնում ես,

Վեր կաց և Հորդ գնա,

Սիրով կանչում է Նա :

 

                139

Քրիստոս թագավոր է սիրո, զորության,

Ճշմարտության շնորհքով օժտված հավիտյան,

Լի գութով պատրաստ է օգնելու հոժար,

Ուխտած էր Իր Հորը փրկել մարդկության :

        Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին, (3)

        Աստծո Քրիստոսը մեղքին ու մահին :

 

2. Սատանան սոսկում է սարսափած փախչում,

Դևերը շփոթված ահից զարհուրում,

Խղճահարությունից դժոխքը լցված,

Դատաստանի ահից տագնապի մատնված :

        Ալելույա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին, (3)

        Ալելույա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին :

 

3. Քնած մեղավորներ ի՞նչ եք մտածում,

Տեսեք, թե աշխարհը ու՞ր է ձեզ տանում,

Անհոգությունիցը շատերը կորան,

Բայց այս աշխարհիցը ոչինչ չտարան :

        Ապաշխարհե՛ք շուտով, շնորհք ստացեք, (3)

        Ապաշխարհե՛ք իսկույն, Տիրոջ մոտեցե՜ք :

 

4. Մեր Տերը գալու է շուտով ամպերով,

Լուսո հրեշտակներով, սրբոց բանակով,

Աշխարհը կլցնի արդարությունով,

Եվ բոլոր ազգերը ճշմարտությունով :

        Քրիստոս թագավոր է սիրո, զորության, (3)

        Ճշմարտության շնորհքով օժտված հավիտյան :

 

                140

Փրկիչ Դու մեռնող, Աստված կամեցավ,

Որ փրկես ժողովուրդ, ազատես չարերից :

        Ու Դուն խաչվեցար,

        Անիրավ ձեռքերով,

        Որ մաքրես մեղքերս,

        Քո անմեղ արյունով :

 

2. Ու Դուն ծնվեցար, աստղ երկնքում,

Չարերը նախանձով պայթեցին իրենց մեջ :

 

3. Ծեծվեցար, թքվեցար, հալածվող իմ Փրկիչ,

Հայհոյանքով ուրացան ու կախեցին խաչից :

 

4. Բայց Բարի հրեշտակն էր, Քեզ պահեց պաշտպանեց

Աստված կամեցավ, որ չարը չխափանե :

 

                141

Տեր Հիսուս գնաց երկինքը,

Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա,         2

Ամպերով Նա պիտի գա, (2)

Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա :

        Ալելույա՜, (2) Հիսուս շուտով պիտի գա,

        Ալելույա՜, (2) Հիսուս փառքով պիտի գա :

 

2. Նշանները հաստատում են

Մեր երկնային Փրկչի գալը շատ մոտ է,         2

Փրկչի գալը շատ մոտ է, (2)

Մեր երկնային Փրկչի գալը շատ մոտ է :

        Ալելույա՜, (2) Հիսուս նորեն պիտի գա,

        Ալելույա՜, (2) բյուր սուրբերով պիտի գա :

 

3. Ով Տեր մենք Քեզ ըսպասում ենք,

Կարոտ հոգով կանչում ենք շուտով եկուր,         2

Կարոտ հոգով կանչում ենք (2)

Կարոտ հոգով կանչում ենք շուտով եկուր :

        Ալելույա՜, (2) Հիսուս հանկարծ պիտի գա,

Ալելույա՜, (2) հրեշտակներով պիտի գա :

 

                142

Տեր գթության, աղբյուր ողորմության,

Որդի Բարձրյալի, Տեր Հիսուս Քրիստոս :

        Նայիր Դու պատկերիս,

        Ու անշուք կերպարիս,

        Մահով տանջված եմ,

        Կոտրած, խոցեղեն,

        Միշտ սիրույդ անարժան եմ :

 

2. Սարի լանջին եմ տխուր ու խոցված,

Աչքերս մշուշ ու սիրտս կոտրած :

 

3. Չեմ իջնի, երբեք կմաշվեմ կսկծից,

Եթե Դու չօգնես սիրովդ անբիծ :

 

4. Ա՜խ մի ուշանար, կցավեն վերքերս,

Թե չգաս նորից, կսպասեմ անվերջ :

 

                143

Փոքր կաթիլները

Ծովը կկազմեն,

Ավազի հատերը

Լեռն ալ կդիզեն :

 

2. Փոքր վայրկյանները

Թեպետ բան մը չեն,

Բայց անթիվ դարերը

Անոնցմե կելլեն :

 

3. Փոքր հանցանքները

Սիրտն կապականեն,

Եվ շատ մեծ մեղքերը

Անոնցմե կելլեն :

 

4. Փոքր բարիքները

Շատ մարդոց կազդեն,

Եվ սիրո խոսքերը

Հոս երկինք կընեն :

 

                144

Ով պարտիզպան դու ինձ ասա,

Ու՞ր դրիր Հիսուս միածնին,

Ով պարտիզպան դու ինձ ասա,

Որ կարծեմ թէ Դու  ես նման :

        Մի լար դուն ով կին,

        Ես կենդանի եմ,

        Եկ տես տեղը զոր խոցեցին :

 

2. Ով պարտիզպան լուռ մի մնար,

Սրտիս կարոտն էր աղբյուրակ,

Որ իմանաս ո՞վ էր մինչ Նա,

Ծով աղբյուր էր մի անհատակ :

 

3. Երբ կապանքով ես խելահեղ,

Մի հուզիչ ձայն, մի բուժիչ ձեռք,

Ո՞ր մեկ պատմեմ, ով պարտիզպան,

Էլ ուժ չունեմ, չունեմ մի բան :

 

                145

Ամենօրյա Իր լույսին հետ,

Ծագող պայծառ արևուն հետ,

Աստված Իր սերն մեզ կհայտնե

Ու փրկության կհրավիրե :

        Լայն բաց սիրտդ շնորհքին առջև,

Որ ներսիդիդ ծագի արև :                     2

 

2. Ամենօրյա օդի նման,

Կարեկցությամբ մը աննման,

Իր կենարար շնորհքով վսեմ

Կողողե մեզ ջինջ երկնքեն :

        Լայն բաց սիրտդ խոսքին առջև,

Որ մաքրվի ամեն բան սև :               2

 

3. Արագավազ ջուրերուն հետ,

Խռովահույզ օրերուն մեջ,

Շնորհաց աղբյուր պիտի հոսի

Կարմիր խաչեն Գողգոթայի :

        Լայն բաց սիրտդ խաչին ներքև,

Որ ըստանաս դուն Իր պարգև :         2

 

                146

Լույսը ձեռքիդ, առաջ գնա, ո՛վ զինվոր,

Միշտ հաստատուն քայլերգելով, ո՛վ զինվոր :

        Խաչին միշտ նայելով,

        Հավատքի վահանով,

        Հաստատուն քայլերով

Առաջ գնա զինվոր :

 

2. Սատանայի ոչ մի նետից մի՛ վախիր,

Նրա թափած զուր ջանքերից մի՛ վախիր :

 

3. Հալածանքից դու մի վախիր, ո՛վ զինվոր,

Քեզ ուժ կտա իմ սիրելին, ո՛վ զինվոր :

 

4. Հիսուս անունն միշտ շուրթերիդ դու՛ պահիր,

Նրա սերը սրտումդ հաստատ պահիր, դու՛ պահիր :

 

                147

Եթե Տիրոջը շնորհքը չըլլար, (2)

Հոգիս կորսված պիտ ըլլար,

Եթե Տիրոջը շնորհքը ինձ չըլլար :          2

 

2. Փառք Քեզի, հազար փառք, բարի Հիսուս (2)

Որ խաչը ելար ինձ համար և պատվական

Արյամբդ, մեղքերս քավեցիր :                              2

                         

3. Օրհնյալ ես Դուն ով Տեր, ալելույա՜, (2)

Հոգիս կորհնե Քեզ անդադար և կերգե 

Սերդ անհուն, անվերջ ցնծումով :                 2

 

                148

Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի,

Թեև հալածանք ու սուրն սպառնի,

Նեղություն տառապանք սիրով կկրեմ,

Որ սուրբ հավատքս կենդանի պահեմ :

        Հավատքս չեմ մոռանա,

Տիրոջս չեմ ուրանա,

Խաչն ուսիս կգնամ,

Մինչ Հիսուսին միանամ :

 

2. Բանտերում խավար թեև շղթայվեմ,

Վերքերովը լի մարմնով խոցվեմ,

Կգրեմ, ով Տեր, արյունովս թափված,

Քեզ չեմ մոռանա Տեր իմ Աստված :

 

3. Ոչ կյանք, ոչ մահ, ոչ զորություններ,

Ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ,

Եվ ոչ բարձրություն, ոչ խորություններ,

Ինձ չեն բաժանի Քեզանիցը Տեր :

 

4. Մինչև իմ արյան վերջին կաթիլներ,

Քեզ հավատարիմ կդավանեմ Տեր,

Մինչ մարի կյանքս, շունչս վերջանա,

Սիրելի Հիսուս Քեզ չեմ մոռանա :

 

                149

Պայծառ օր մը Բարի Հովիվ,

Երբ արոտեն վերադարձավ,

Ոչխարները երբ որ համրեց

99-ին միայն գտավ :

Ոչխարն էլ հոն լեռներուն մեջ,

Ով գիտե ու՞ր է մնացած,

Փուշերուն մեջ, ժայռերուն մեջ,

Մոլորված էր ու կորսված :

Պետք է երթամ ու զայն գտնեմ,

Կարելի չէ, որ զայն լքեմ,

Պետք է երթամ ու զայն գտնեմ,

Եվ ապահով փարախ բերեմ :

 

2. Արևն արդեն վայր էր իջած,

Երկնակամարն ալ մթագնած,

Ամբողջ օրվան թափառում էր,

Ինքն էլ արդեն դեռ շատ հոգնած :

Ինչպես՞ ձգեմ ոչխարն մենակ,

Ու վճռական ճամփա ընկավ

Մութ կիրճերեն, խոր ձորերեն,

Եվ ձոր ու դաշտերն անցավ :

Անուշ ձայնով ոչխարն կանչեց,

Կանչեց, երգեց ու սըրընգեց,

Ամբողջ գիշերն արյունլվա,

Խեղճ ոչխարը անխոնջ փնտրեց :

 

3. Կես գիշերին խեղճ Հովիվի

Ձեռքեր, ոտքերն էին խոցված,

Անոր անցած վայրերն արդեն,

Կարմիր արյամբ էին ներկված :

Բայց գտավ զայն փուշերուն մեջ,

Ուրախությամբ վրան ընկավ,

Գրկեց, համբուրեց ու շալակեց

Եվ երգելով փարախ բերավ :

Այգաբացին ուրախ ոճով,

Երգեց Հովիվն մեծ հրճվանքով,

Գտա ոչխարս Իմ կորսված,

Եկեք Ինձ հետ ցնծացեք :

 

                150

Ներիր ինձ այսօր ու ողորմիր

Քո ողորմությամբ հավիտենական,

Քեզ եմ ես գալիս մեղքերիս բեռով

Հաճախ չեմ ծառայել ճշմարտությունով:

Տուր որ Քեզ Հիսուս կատարյալ նվիրվեմ,

Անձս ուրացած Քեզ պես խոնարհվեմ,

Պաշտեմ Քեզ հոգով, ճշմարտությունով,

Խաչս վերցնեմ,

Գամ Քո նեղ ճամփով: (2)

 

2. Ներիր ինձ այսօր, ձգտումներս բոլոր,

Ունեցել եմ ես այս կյանքում մոլոր,

Ձգտումները այն կտրել են անվերջ,

Օրհնությունից Քո ինձ անընդմեջ:

 

3. Ճամփան այս փշոտ, նեղ ու քարքարոտ,

Տանում է դեպի խոտավետ արոտ,

Տեր Հիսուս ներիր մեղքերս գարշելի,

Տուր հոգուս գարուն Դու երանելի:

 

4. Քեզ եմ ես գալիս ոչ ինչպես առաջ,

Հոգնել եմ վաղուց վիճակիցս գաղջ,

Տեր Հիսուս ներիր մեղքերս բոլոր,

Ես շատ քայլեցի ճամփեքով մոլոր:

 

                151

Հիսուսի սերը, մեծ է, անսահման,

Առատ հոսում է հորդ գետի նման,

Ինչպես զեփյուռ, շոյում է մեր հոգին,

Խորն է ու լայն՝ Լույսը Աստվածային :

        Իսկ եթե չլիներ այդ սերը,

        Չեր լինի և մեզ փրկություն,

        Սերն է հավերժ կյանքի հույսը,

        Որ գամվեց խաչին ու թափեց արյուն :

 

2. Նա մեզ սիրեց դեռ Իրեն չիմացած,

Սիրեց և Իրեն հակառակ մարդկանց,

Ովքեր խաչե՜լ, խաչե՜լ էին գոչում,

Իսկ Նա այսօր բոլո՜րին է կանչում :

 

3. Թե աշխարհի մարդիկ այս հասկանան,

Աստծո սիրով է շնչում ամեն բան,

Կամ թէ Աստված թողնի մեզ մի վարկյան,

Բոլորս էլ անդարձ կերթանք կորստյան :

 

4. Արի շուտով Նա քեզ է սպասում,

Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,

Քար սիրտդ բաց, չլինի ուշանաս,

Ձրի փրկության սիրուց ետ մնաս :

 

                152

Միշտ պիտի երգեմ ու գովաբանեմ

Հիսուս իմ Փրկչիս անունը,                     2

Մինչև կյանքիս վերջին վարկյան

Պիտի գովաբանեմ Իր անունը :           2

 

                153

Հիսուս մեղավորն կսիրե (3)  2) քեզ այսօր,

Հիսուս մեղավորն կփնտրե (3)       2) քեզ այսօր :

        Մեղքերու տակ ես,

        Ճնշված եմ ամեն օր,

        Անհույս մնացած եմ,

        Ո՞վ կրնա փրկել, այսօր ո՞վ :

 

2. Հիսուս մեղավորն կկանչե (3)    2) քեզ այսօր,

Հիսուս մեղավորն կլսե (3)             2) քեզ այսօր :

 

3. Հիսուս մեղավորն կսիրե (3)      2) քեզ այսօր,

Հիսուս մեղավորն կփրկե (3)  2) քեզ այսօր :

 

                154

Դու ինձ մոտ ես, քան ծովին իր ափը,

Դու ինձ թանկ ես, քան մայրն իր որդուն,

Դու եկար, որ քաղցրացնես իմ դառը,

Դու եկար, որ տանես ինձ Աստծուն :

        Առանց Քեզ իմ կյանքը էլ ինձ պետք չէ,

        Առանց Քեզ միայն մեղք եմ գործում,

Դու ես միայն ուրախությունն իմ հոգու,

Եղիր միշտ ինձ հետ Քեզ եմ խնդրում :

 

2. Երբ Աստված այցելում է աշխարհին,

Որ նրա ձեռքից ազատի ինձ,

Այնժամ Քեզ եմ տեսնում միշտ իմ առաջին

Եվ իմ հոգին փարվում է Քեզի :

 

3. Իսկ հիմա Քո հավատքով կենդանի

Ապրում եմ ես երկրի վրա,

Դու ինձ մոտ ես, քան ավազը ծովափին,

Եվ թանկ ես, քան ջուրը այրվողին :

 

                155

Ով Տեր Հիսուս, ես Քեզ տեսա

Գողգոթայի խաչին վրա,

Ինձի համար կտանջվիս,

Փրկել կուզես իմ խեղճ հոգին : (3)

 

2. Ով Տեր Հիսուս, ես Քեզ տեսա

Ալեկոծված ծովուն վրա,

Ծովուն վրա մտահուզվիս,

Փրկել կուզես սուզվող հոգիս : (3)

 

3. Ով Տեր Հիսուս, ես Քեզ տեսա

Սուրբերուն հետ ամպուն վրա,

Ամպերուն մեջ կուգաս դեպ զիս,

Փրկել կուզես կորսվող հոգիս : (3)

 

                156

Այս մեղքի աշխարհում

Հոգնել է իմ հոգին,

Ապրելով խավարում,

Եվ կարոտ Քրիստոսին :

        Ճանապարհ ինձ տվեք,

        Մի խանգարեք մարդիկ,

        Ես ուզում եմ տեսնել

        Հիսուս Քրիստոսին :

 

2. Զաքեոսի սրտում

Խաղաղություն չկար,

Բայց գտավ այն դեպքում,

Երբ Հիսուսին տեսավ :

 

3. Ապրել Աստծուց հեռու,

Երկրային այս կյանքում,

Ես այլևս չեմ կարող,

Հիսուսին եմ գնում :

 

4. Ձանձրացել եմ արդեն

Այս մեղքի աշխարհում,

Էլ չեմ կարող ապրել,

Հեռու եմ Հիսուսից :

 

                157

Տեր իմ, Դու ինձ նոր սիրտ ես պարգևել

Եվ Քո մեծ սիրով վերքերս բուժել,

Քեզ հավիտյան պետք է փառաբանեմ

Եվ Քեզ վրա ես միշտ հույսով նայեմ :

        Իմ հույսը (3) Քեզ վրա է,

        Իմ հույսը, փափագը

Եվ սերը Հիսուսն է :

 

2. Ինչ լավ է, որ Դու աշխարհ ես եկել,

Քեզ եմ ուզում ես սիրտս բաց անել,

Քեզ են ձգտում իմ երազանքները,

Քեզ եմ վստահում իմ գաղտնիքները :

 

3. Թող Քո ճանապարհը դժվար լինի,

Թող փշեր և ոչ վարդեր հանդիպի,

Բայց միշտ Քեզ եմ գալու ամեն դեպքում,

Ինչքան էլ դժվար լինի այս կյանքում :

 

                158

Մանկության վաղ տարիներին,

Կյանքի ուրախ շրջանում,

Մենք ձգտում ենք Տեր Հիսուսի

Պատվերը կատարելու :

        Աստծո այգում գործի համար,

        Մենք պատրաստ ենք գործելու,

Օրը կարճ է չծուլանանք,

        Ժամանակ չէ քնելու :

 

2. Սիրենք անունը Հիսուսի,

Նրա մասին միշտ խոսենք,

Նրա ողորմությամբ երկնային

Մարդկանց փրկության կանչենք :

 

3. Մեր ուժերը նվիրելով,

Մարդկանց փրկության համար,

Կյանքի լուծը հեշտացնելով

Տանենք սիրո աշխատանք :

 

                159

Մի տխրիր, մի դժգոհիր դու նրա համար,

Որ հանդիպել ես դժվարության,

Որ խաղաղ գարնանը սպասել ես շատ երկար,

Հիսուսով կստանաս անպայման :

        Մեզ համար, մեզ համար գարուն հրաշալի,

        Հոտավետ ծաղիկներով լեցված,

        Ուղարկում է Աստված գարուն հիանալի,

        Գողգոթայի խաչով ըստեղծված :

 

2. Ով, որ իր երիտասարդ կյանքը նվիրի,

Ծառայության՝ Արարիչ Աստծուն,

Նա իր ծերության օրերում նույնպես կապրի,

Աստծուց տրված հոգևոր գարուն :

 

3. Մենք ձգտում ենք, որ կյանքի գարնան արևը,

Փայլի մեր ծարաված սրտերում,

Եվ Աստծու Հոգու հրաշալի պտուղները,

Սուրբ գարնան հետ աճեն մեր հոգում :

 

4. Մեզ օգնիր, որ լինենք Քեզ միշտ հավատարիմ,

Սուրբ կյանք ապրենք երկրի վրա,

Որ մեղքը չհաղթի նույնիսկ մեկ տկարին,

Եվ գարնան մեջ ապրենք հավիտյան :

 

                160

Մեղքի մեջ եմ ես ապրել,

Վիշտ ու ցավ եմ միշտ կրել,

Չեմ իմացել հավիտենության մասին,

Բայց Հիսուսը գտավ ինձ,

Ազատեց կապանքներից,

Լի եմ հիմա ուրախությամբ երկնային :

        Ես ազատ եմ, (3)

        Կապանքներից ու մեղքից :

 

2. Հոգին սովորեցնում է

Եվ Աստծո խոսքն ասում է,

Որ Հիսուսը կյանք է տալիս բոլորին,

Երկնքից Աստծո սերը

Եվ Սուրբ Հոգու կրակը

Ուղարկում է հոգով տկար թույլերին :

        Աստծո սերը (3)

        Ուղարկում է բոլորին :

 

3. Եթե տկար ես հոգով,

Նրան դիմիր աղոթքով,

Նա կվերցնի քո տկարությունը,

Իսկ մարմինը, որ տանջվի

Բժշկություն կգտնի,

Միայն Հիսուսով է բժշկությունը :

        Սուրբ արյունը, (2)

        Հիմա կարող է բուժել քո ցավերը :

 

4. Տես թզենին կանաչ է,

Շուտով Տերը գալու է,

Որ աշխարհից տանի Իր հարսնացուին

Ու ցավերին վերջ կլինի,

Մեծ ուրախություն կլինի,

Դիմավորելու պատրաստ ես Հիսուսին :

        Դու պատրաստ ես, (3)

Թողնելու այս աշխարհը,

Դու պատրաստ ես, մասնակցելու խնջույքին :

 

                161

Գողգոթա, որտեղ Քրիստոսն է տառապել,

Իմ սրտի ծանր բեռն եմ բերել,

Իմ բոլոր գաղտնիքներս ու գործերս,

Քո առջև եմ ես բացել :

Օ՜, ինչքան եմ ես ուշացել,

        Ու Աստծուց հեռու եմ մնացել,

        Հիսուս ներիր խնդրում եմ Քեզ.

        Որ ուշ եմ ես Քեզ եկել :

 

2. Իմ ուղին ծաղիկներով չի զարդարված,

Փշեր են միայն այնտեղ ցանված,

Իմ Աստված, Քեզ եմ բերում իմ աղոթքը,

Ինձ պահիր չկորչեմ հանկարծ :

 

3. Իմ կյանքում հենարան ես Դու ինձ համար,

Զգում եմ Քո սիրո ուժը,

Քեզ եմ ես միայն աղերսում անդադար,

Որ մաքրես Դու իմ սիրտը :

 

4. Որքան եմ ես ուզում հանդիպել Քրիստոսին,

Նրանով կյանքն է սեր անսահման,

Այնտեղ միայն հանգիստ կգտնի իմ խեղճ հոգին,

Եվ կապրի միշտ հավիտյան :

 

                162

Ինչու՞ եմ Նրա մասին երգում

Եվ միշտ Նրա մասին եմ խոսում,

Իմ թանկագին Հիսուս Քրիստոսի,

Որը իմ Փրկիչն է հրաշալի :

Որովհետև Նա Իր արյունով

Ծանր մեղքը իմ սրտից մաքրեց,

Նա Իր անձը զոհեց կամավոր

Եվ մինչև ի մահ Նա ինձ սիրեց :

 

2. Ինչու՞ եմ ամբողջ սրտով, հոգով

Միայն Նրան դիմում աղոթքով,

Որպեսզի նույնիսկ գիշեր, ցերեկ

Հիսուսի սերը լինի ինձ հետ :

Որովհետև Նա իմ խեղճ հոգին

Մեռած վիճակից կենդանացրեց,

Եվ իմ հոգնած ու կոտրած սրտին,

Բուժող քաղցր մեծ հանգիստ տվեց :

 

3. Ինձ համար անունը Հիսուսի

Թանկ է ամեն ինչից աշխարհի,

Չկա տրված ուրիշ մի անուն,

Որով մարդկանց լինի փրկություն :

Ահա ինչի համար եմ երգում

Եվ Նրա մասին եմ միշտ խոսում,

Որ ուրիշ, ինչպիսին Հիսուսն է,

Ես կյանքում ոչ մի տեղ չեմ գտնում :

 

                163

Ո՜հ, իմ եղբայր նայիր տես սարը Գողգոթա,

Աստծո Գառն է կախված խաչափայտի վրա,

Զեռք ու ոտքերն մեխած, մարմինը կախվել է,

Արյուն է հոսում ցած, իսկ Ինքն աղոթում է :

 

2. Ո՜հ, Հայր իմ երկնային, Քեզ եմ աղաղակում,

Ինչքա՜ն սիրտ մարդկային կորչում են խավարում,

Բայց նրանք ծաղրում էին իրենց կյանք տվողին,

Եվ երբեք չգիտեին հրաժարվում են ումից :

 

3. Հայր իմ, Ես Քո կամքով նրանց եկա երկնքից,

Որպեսզի արյունով նրանց մաքրեմ մեղքերից,

Բայց նրանց չար սրտերը մերժում են շնորհքը,

Չեն ուզում ընդունել Աստծո Որդու սերը :

 

4. Նրանց մեղքերը ներիր, քանի որ չգիտեն,

Որ չարիք են գործում այս դաժան օրերում,

Ձեռքերիդ մեջ ահա, հոգին Իմ հանձնում եմ,

Մեռնում եմ նրանց համար, քանի որ սիրում եմ :

 

5. Քեզ համար, եղբայր իմ, թափեց Իր արյունը,

Ընդունելու շտապիր Աստծո Որդու սերը,

Սրտիդ դուռը բացիր, թող ներս գա Սուրբ Հոգին,

Կստանաս դու հանգիստ, կփարվես Հիսուսին :

 

6. Ո՜հ, իմ եղբայր նայիր, տես սարը Գողգոթա,

Աստծո Գառն է կախված խաչափայտի վրա,

Զեռք ու ոտքերն մեխած, մարմինը կախվել է,

Քեզ համար է խաչվել, քո տեղը այնտեղ է :

 

                164

Աստծո սերը մեծ է շատ,

Անսահման է ու անհուն,

Աստծո Սերը մեծ հրաշք է,

Օգնում է մնալ կանգուն:

Աստծո Սերը, Աստծո Սերը,

Մեր հոգին է ջերմացնում,

Աստծո Սերը, Աստծո Սերը,

Հավիտյան կյանք է շնորհում: (2)

 

2. Աստծո հրաշք Սիրուց զատ,

Չկա ուրիշ ոչ մի Սեր,

Թե չլիներ Աստծո Սերը,

Հիսուս չեր իջնի խաչվեր:

 

                165

Երբ մահվան շուքը քեզ չարչար անե,

Երբ հոգուդ շուրջը ամեն լույս մարե,

Մի հուսալքվիր Աստված Տեր հոն է,

Աստված Տեր հոն է ու քեզ կտեսնե :

Փրկությունը Տիրոջմեն է,

Ծունկի եկուր աղոթե

Փրկությունը Տիրոջմեն է,

Դուն միշտ Իրեն վստահե,

Փրկությունը, օրհնությունը Տիրոջմեն է,

Ծունկի եկուր աղոթե : (3)

 

2. Թե թուլացել ես դու հավատքի մեջ,

Թե տեղ ես տվել մեղքին սրտիդ մեջ,

Հավատքով կրկին հասիր Գողգոթա,

Տերը գթառատ կրկին կգթա :

 

3. Երբ նեղությունը շատ ցավեր տա քեզ,

Փոթորկոտ հույզեր ու դավեր տա քեզ,

Կորստյան հույսը, թե քեզ պարուրի,

Ծնկիր ու կանչիր «Հիսուս Տեր, արի» :

 

4. Ու թե մարմինդ խիստ հոգնած լինի,

Աչքերիդ լույսը, թե պակսած լինի,

Մահվան շուքի մեջ թեկուզ պտտես,

Հիշիր, որ կողքիդ Փրկիչ Տեր ունես :

 

                166

Վեր կելլեմ Տեր, վար կիջնեմ Տեր,

Փոթորիկը ահավոր է Հայր,

Թե Դու չպահես ու չպահպանես

Ծովի հատակը պիտի ընկղմիմ,

Կյանքի փոթորիկները դաժան, շատ են,

Գիշեր-ցերեկ ով Տեր զիս կնեղեն :

        Տեր պահե զիս,

Որ նավահանգիստ հասնիմ,

Պահպանե զիս,

Որ ապահով տուն հասնիմ :

 

2. Աջ կերթամ Տեր, ձախ կերթամ Տեր,

Ալիքները շատ կբարձրանան,

Եթե չբռնես ու չառաջնորդես

Ժայռերու մեջ պիտի ջախջախիմ,

Իմ չորս կողմը անբարիշտները շատ են,

Որոնք մեղքին, սատանային կպաշտեն :

 

3. Երկինքը լույս է, վարը խավար է,

Քամին սաստկորեն կփչե վար,

Ոտքերս կդողան, ջիլերս թուլցան,

Անզոր եմ ահա կնվաղիմ,

Սաստե հովը, խաղաղություն տուր Տեր,

Ջնջե ամեն չարի ծրագիրներ Տեր :

 

                167

Հիսուս բարեկամս է,

Իմ ձեռքերս կբռնե,

Կառաջնորդե հանգիստ տեղեր,

Նա մշտական քովս է,

Կառաջնորդե ամեն օր

Բարիքներով նորանոր,

Ապահով կուղղե ճամփաս,

Մինչև փառքը երկնավոր :

 

2. Հիսուս հոգվույս Փրկիչն է,

Ինձ մեղքերես կմաքրե,

Կլվանա Իր արյունով,

Սիրտս սիրով կլեցնե,

Կլեցնե Իր սիրով,

Սուրբ Հոգու պտուղներով,

Կուրախացնե իմ հոգին,

Իր սիրո խոստումներով :

 

3. Հիսուս հավետ իմ Տերն է,

Ինձ այստեղից կտանե,

Հավիտյան Իր հետ պիտ ապրիմ,

Ես Նրանն եմ, Նա իմն է,

Պիտի ապրեմ երկնքում,

Հավիտյան Աստծո գրկում,

Նա արցունքս կսրբե,

Եվ կտա ինձ հանգստություն :

 

                168

Ո՛վ բարեկամ, ինչու՞ համար

Կտառապիս մեղաց մեջ,

Ինչու՞ համար անտանելի

Լուծերու տակ ընկճված ես :

        Հիսուս եկավ նոր կյանք բերավ,

Շնորհք անճառ, քեզի համար,

Մեղքերդ կներե, ցավերդ կկրե,

Քեզ կուրախացնե հավիտյան :

 

2. Ով խեղճ հոգի, խավարի մեջ

Կուրախացնե մի հոգին,

Ու կքայլես դեպի դժոխք,

Դեպի գիշերը անհույս :

 

3. Իմ բարեկամ, ինչու՞ համար

Կհամառես մեղաց մեջ,

Ինչու՞ համար սատանայի

Խաբկանքների տարված ես :

 

                169

Ըսեք որո՞ւ երթամ, երբ հոգիս տրտում է,

Ըսեք որո՞ւ երթամ, երբ սիրտս կոտրած է,

Ըսփոփավայր ուր կրնամ ես,

Գտնել այս խեղճ կյանքիս համար,

Ուրախություն գտնել ինչպես,

Երբ մութ անգութ է այս աշխարհ :

        Հիսուս կրնա միայն արյամբ Իր պատվական,

Բուժել, ներել համայն, մեղքերդ ադամական,

Գնա հավատալով, գնա վստահելով,

Կնդունի քեզ այսօր և կընե կյանքդ նոր :

 

2. Որո՞ւ դիմեմ արդյոք, երբ մեղքը զիս կնկճե,

Որո՞ւ դիմեմ արդյոք, երբ խիղճս կտանջե,

Ով պիտի տա ինձ թողություն,

Արդարություն և սրբություն,

Ով պիտ փշրե մեղաց կապերս,

Եվ ազատե մեծ ոսոխեն :

 

3. Ըսեք որո՞ւ երթամ, երբ վշտեր զիս պատեն,

Ըսեք որո՞ւ երթամ, երբ փշեր զիս խոցեն,

Ով պիտ լսե սրտիս զարկը,

Ով պիտ զգա հոգուս ցավը,

Ով պիտ ըլլա ինձի ընկեր,

Ժպիտ, արև և լույս և սեր :

 

                170

Որքան որ կուզես լարված ուժերով,

Աշխատել չարին հաղթել բարիով,

Կամ երկար կամքով ու համառորեն,

Ջանալ նվաճել եսդ անօրեն :

        Բայց եթե կուզես դառնալ միշտ արի,

Սուրբ ու հաղթական զինվոր մը բարի,

Հերոսաց նման նահատակ պայքարի,

Դու մեռիր, Հիսուս թող մեջդ ապրի :

 

2. Ու եթե կուզես, օրը յոթն անգամ,

Աղաթքի կանգնել ու հոժարակամ,

Եվ թաց աչքերով ուխտերդ շատցուր,

Ճգնելով պահել ինք զինքդ մաքուր :

 

3. Կամքիդ հետ նաև ուժերդ բոլոր,

Զենքերեն պատիր փուչ ու մարմնավոր

Եվ դու ինքնախաբ գերի մը անզոր : (2)

 

                171

Ով Հայր մեր, որ երկնքում ես կենդանի,

Քո անունը թող Սուրբ լինի, Սուրբ Աստված :

 

2. Ով Հայր մեր, գա Քո թագավորությունը,

Եվ միշտ թող լինի Քո կամքը, Տեր Աստված :

 

3. Ով Հայր մեր, Քեզ ենք մենք հույսով սպասում,

Ամենօրվա հացն ենք ուզում օրեօր :

 

4. Ով Հայր մեր, մեր մեղքերը Դու մեզ ներիր,

Ինչպես մեր պարտականներին մենք ենք ներում :

 

5. Ով Հայր մեր, մեզի փորձության մի տանիր,

Հապա չարից մեզ ազատիր, օգնիր մեզ :

 

6. Ով Հայր մեր, երբ թշնամին հարձակվում է,

Քո հզոր ձեռքը փրկում է թույլերիս :

 

7. Ով Հայր մեր, Քո անունն ենք փառաբանում,

Քո արքայությունն ենք խնդրում մեզ վրա :

 

8. Ով Հայր մեր, Քոնն է թագավորությունը

Եվ հավիտենական փառքը Ամենակալ :

 

                172

Ով Հայր մեր, որ երկնքում ես,

Մեր աղոթքը ընդունիր,

Դու որ հավերժ կենդանի ես,

Անունդ թող միշտ Սուրբ լինի :

 

2. Ամենակարող և հզոր,

Քո առջև ոչինչ է մարդը,

Ամենատես և ամենուր

Գա Քո թագավորությունը :

 

3. Իմաստությունով լի ես Դուն,

Իսկ մենք միշտ աղքատ ենք հոգով

Փորձություններով լի մեր կյանքում,

Մշտապես լինի կամքը Քո :

 

4. Բարի և ողորմած Աստված,

Դու ես միայն կյանքի աղբյուր,

Քեզ է դիմում ամեն արարած,

Ամեն օրվա մեր հացը մեզ տուր :

 

5. Արդարադատ ու ողորմած,

Դու մեր մեղքերը մեզ ներիր,

Ինչպես մենք չարությունը թողած,

Ներում ենք մեր թշնամիներին :

 

6. Ով է Քո առջև առանց մեղքի,

Մեզի փորձության մի տանիր

Ո՜հ զորության Աստված Դու մեզ

Չարի ձեռքից միշտ ազատիր :

 

7. Քեզանով են հրաշքները,

Քեզ միշտ պիտի փառաբանեմ,

Քոնն է թագավորությունը

Այժմ և հավիտյանս, Ամեն :

 

                173

Ով Հայր երկնային, Աստված ճշմարիտ,

Դու մխիթարող, սիրող հոգի,

Ամենակարող և երկայնամիտ,

Մեզ լուսավորիր, մեզ հետ եղիր :

 

2. Դու երջանկության աղբյուր մեզ համար,

Քեզ ենք հուսացել, մեզ մի թողնիր,

Մեր սրտերում լեցրու սերդ անմար,

Երջանկություն տուր, մեզ և օրհնիր :

 

3. Ով Հայր, ազատիր մեզ սայթաքելուց,

Մեզ զարդարիր Քո սրբությունով,

Տուր, որ մեր սիրտը վառվի Քո սիրուց,

Քեզ փառաբանենք մեր գործերով ... երգերով :

 

                174

Ո՜հ, խեղճ մեղավոր եմ, ես այսպես ծնված

Եթե անմահ Աստված չլիներ ողորմած,

Չլիներ սիրով լի և չփրկեր ինձ,

Ապա աշխարհում վաղուց էի կորսված :

 

2. Պետք է սրտանց հավատքով ես Նրան նայեմ,

Եթե մի խոսք անգամ ես նրանից լսեմ,

Նրա մի հայացքն անգամ բավական է ինձ,

Որ սրտանց Նրան երգեմ և փառաբանեմ :

 

3. Որախությամբ ուզում եմ ես Քո մեջ լինել,

Քո համար աշխատելու և Քո մեջ ապրել,

Մեղքն ու մարդկային վարքը էլ չեն տիրում ինձ,

Երբ, որ սկսում եմ Քո խոստումներն հիշել :

 

4. Հիսուս, Դու թագավոր ես սուրբ ու անվախճան,

Հավիտյան ճշմարիտ խոսք և հոգու փեսան,

Թող ես լինեմ հոգով աղքատ միշտ Քո առջև,

Որ շնչեմ Քեզանով, Քո կարիքը զգամ :

 

                175

Հաճախակի արի դու Գողգոթա,

Այստեղից է կյանքիդ սկիզբը,

Նայիր Աստծո զոհին խաչին վրա,

Քեզ համար է թափվում արյունը :

Անմեղ ձեռքերից արյունը հոսեց,

Աստծո Որդին այնտեղ մահացավ,

Գողգոթայում երկնքից դուռ բացվեց,

Մարդկությունը փրկություն ստացավ :

 

2. Թող, որ այս քո կյանքի արահետը,

Հեռու չգնա այն հին խաչից,

Որ հոգիդ ինչպես մանկական սիրտը,

Մաքուր լինի բոլոր մեղքերից :

Երջանկությունը հեռվում մի՛ փնտրիր,

Արի այստեղ և դու կգտնես,

Խաչի մոտով անտարբեր մի անցիր

Այստեղ Հիսուսով կյանք կգտնես :

 

3. Այստեղ են մարդիկ միշտ նայել հույսով,

Այստեղ են մեր երազանքները,

Այստեղ էր, որ Հիսուսն Իր արյունով,

Կորստից ազատեց աշխարհը :

Թեկուզ մարդկության ողջ պատմությունը

Բազում դարերի մեջ մոռացվի,

Հիսուսի տարած մեծ հաղթությունը

Հավիտենությունն էլ չի ջնջի :

 

                176

Ո՜հ, թե իմանայիր թեկուզ և հենց այսօր,

Կուրորեն ընտրեցիր խավարը լույսի տեղ :

        Ո՜հ, թե իմանայիր թեկուզ և հենց այսօր,

        Գտե՞լ ես արդյոք Հիսուսին,

Թե՞ դեռ տխուր ես ու մոլոր :

 

2. Ո՜հ, թե իմանայիր, որ դեպ մահ ես գնում,

Որ քեզ կյանքիդ ուղին կործանման է տանում :

 

3. Ո՜հ, թե իմանայիր, ու՞մ կանչն ես դու մերժում,

Որ սիրով քեզ էլի փրկության է կանչում :

 

4. Ո՜հ, թե իմանայիր, որ մեռած ես հոգով,

Երբ որ մեղք ես գործում, ով է լացում, ողբում :

 

5. Ո՜հ, թե իմանայիր, ով է քեզ միշտ սիրել,

Իրեն մահվամբ խաչին, Նա քեզ կյանք է տվել :

 

6. Ո՜հ, թե իմանայիր, Նա է միակ ճամփան,

Նա զոհվեց կամքով Իր, ի սեր ողջ մարդկության :

 

7. Եթե իմանայիր Հիսուսն է հիմա քեզ մոտ,

Ո՜հ, մի՞թե դու չէիր անի, ողբ ու աղոթք :

 

                177

Եղբայր, Հիսուսը սիրում է մեզ,

Ուրախություն ինձ և քեզ,

Աստված մեզ համար տվեց Իր Որդին,

Փառք հավիտյան Հիսուսին :

        Մենք երգում ենք փառք Հիսուսին,

Փրկությունը մեր հոգիների,

Հիսուսն է մեր երջանկությունը

Աստծո անսահման սերը :

 

2. Նա մեզ՝ անարժաններիս ներեց

Խղճաց մեզ և շատ սիրեց,

Նա մեր մեղքերը գամեց խաչին,

Փա՜ռք հավիտյան Քրիստոսին :

 

3. Ո՜հ մեզ չկան այնպիսի բառեր,

Ասենք Նրա սիրո հանդեպ,

Մենք գոհանում ենք միայն Հիսուսից,

Փա՜ռք Նրան հավիտենից :

 

4. Թեկուզ դատեն մեզ երգի համար,

Քրիստոսի փառքի համար,

Վերջին շնչիս էլ պիտի երգեմ,

Հիսուսին փառաբանեմ :

 

                178

Հուսա, կգան ուրախ օրեր,

Կգան զվարդ օրեր,

Մեր սպասած, երազած:

Ու, կանցնեն արդեն ընդմիշտ

Ամեն տառապանք, թախիծ ու վիշտ,

Կկորչեն մեկընդմիշտ:

Ու կգա օրհնությունը այն ժամ Սուրբ Միածնի,

Կհնչեն փողի ձայներն ավետիսի,

Եվ ցնծման արտասուքով

Հրճվանքով ու մեծ փառքով,

Կմիանանք Նրան, որ Տերն է փառավոր:

 

2. Հուսա, կգտնի հոգիդ նորից,

Փափագած դեռ դարերից,

Իր Փրկչին, Արարչին:

Ու, մոռացած արդեն ընդմիշտ

Ամեն տառապանք, թախիծ ու վիշտ,

Կփարվեն մեկընդմիշտ:

 

                179

Երբ Տիրոջը մոտ ենք մենք,

Իր Հոգին է մեր մեջ,

Ուրախությամբ ցնծում ենք,

Իր Հոգին է մեր մեջ :

Մեզ Հոգովը լցնում է

Իր Հոգին է մեր մեջ,

Սրտանց Իրեն պաշտում ենք,

Իր Հոգին է մեր մեջ :

        Ալելույա՜, Իր Հոգին է մեր մեջ (3)

        Ալելույա՜, Սուրբ Հոգին է մեր մեջ :

 

2. Տերն է մեր Հովիվը,

Իր Հոգին է մեր մեջ,

Նա մեզ միշտ պահպանում է,

Իր Հոգին է մեր մեջ,

Արժանի է Նա փառքի,

Իր Հոգին է մեր մեջ,

Իր Սուրբ Հոգու զորությամբ,

Իր Հոգին է մեր մեջ :

 

3. Նա է ճշմարիտ ճամփան,

Իր Հոգին է մեր մեջ,

Ուր որ առաջնորդում է,

Իր Հոգին է մեր մեջ,

Արժանի է գովության,

Իր Հոգին է մեր մեջ,

Իր անունը մեծարենք,

Իր Հոգին է մեր մեջ :

 

                180

Քրիստոս, ով չգիտե անունը Քո,

Մարդկանց մեջ, այս տխուր աշխարհում,

Եկար և զոհեցիր կյանքը Քո,

Որ չմնանք խավարում :

        Քրիստոս, Քո անունը ի՜նչ թանկ է ինձ,

Քրիստոս, Քո սերը ի՜նչ քաղցր է ինձ,

Քրիստոս, Դու չես ուզում Քեզ անծանոթ

Թողնել, այստեղ ոչ մեկին :

 

2. Ուղղիր քո հայացքը դեպ Գողգոթա,

Իմ եղբայր լռությամբ Նրան նայիր,

Այդ արյունը թափվեց մեզ համար,

Որ մենք լինենք երջանիկ :

 

3. Քրիստոս, լուսավորիր ինձ Քո սիրով,

Քո շնորհքով լցրու դատարկությունն իմ,

Որ խոսքդ տարածվի իմ միջոցով

Եվ ապրեմ կյանքով երկնային :

 

                181

Պատգամ ունենք վերից եկած, ներենք իրար,

Ինչ էլ լինի, խնդում թե լաց, ներենք իրար,

Ուժ ամբարենք մեր օրերում Հոգով Ներման,

Եկ, իմ եղբայր և իմ քույրիկ ներենք իրար:

 

2. Պատգամ ունենք վերեն իջած, հարգենք իրար,

Ինչ էլ լինի, խնդում թե լաց, հարգենք իրար,

Ուժ ամբարենք մեր օրերում լեցվենք Հոգով,

Եկ, իմ եղբայր և իմ քույրիկ հարգենք իրար:

 

3. Պատգամ ունենք երկնից եկած, սիրենք իրար,

Ինչ էլ լինի, խնդում թե լաց, սիրենք իրար,

Ուժ ամբարենք մեր օրերում Հոգով Սիրո,

Եկ, իմ եղբայր և իմ քույրիկ սիրենք իրար:

 

                182

Ով Տեր Քո խոսքը ճրագ է

Եվ լույս իմ ճանապարհին:

Երբ ես ընկղմվեմ, Դու ինձ կբարձրացնես,

Քանզի Դու ինձ սիրում ես,

Խոսքիդ կհուսամ, ես պիտ չվախնամ,

Շուքիդ տակ ինձ կծածկես:

 

2. Ով Տեր Քո խոսքը ճրագ է

Եվ լույս իմ ճանապարհին:

Կթաքցնեմ Քո Խոսքը իմ սրտում,

Որ չմեղանչեմ Քեզ դեմ,

Կզգուշանամ իմ ճանապարհներում,

Որ ոտքերս չսահին:

Խոսքիդ կհուսամ, ես պիտ չվախնամ,

Շուքիդ տակ ինձ կծածկես:

Ով Տեր Քո խոսքը ճրագ է

Եվ լույս իմ ճանապարհին: (2)

 

                183

Տեսեք սիրուն ծննդյան ծառ,

Տեսեք կփայլի ինչ պայծառ,

Օ՜, ի՜նչ գիշեր պանծալի

Հիսուս ծնվավ սիրելի :

 

2. Ամեն աչքեր խինդով վառին,

Բեռնավորված սա ծառին,

Ամեն սրտեր արդ թող ցնծան,

Զի ծնվավ Հիսուս Մեսիան :

 

3. Հիսուս Փրկիչ Դու մեզ համար,

Երկնից իջար մեր աշխարհ,

Դու, որ ինձի կյանք ես տվել,

Կուտամ սիրտս Քեզ նվեր :

 

                184

Տեր Հիսուսը եկավ,

Խաչին վրա Նա մեռավ,

Իր սուրբ արյունը թափեց,

Ինձ մեղքից ազատեց :

        Ո՜հ, ալելույա՜ (2),

        Պաշտելի Հիսուս :

 

2. Իր սուրբ ձեռքն երկարեց,

Կույրերին բժշկեց,

Բորոտին Նա մաքրեց,

Մեռածին հարուցեց :

 

3. Իմ կյանքը Նա փոխեց,

Վերստին ծնունդ շնորհեց,

Սուրբ Հոգին նվիրեց,

Խավարից ազատեց :

 

                185

Լուռ քնած են մարդիկ աշխարհում,

Հոգևոր խավարում են գտնվում,

Միայն Հիսուսի խաչն է փայլում,

Շատ տարիներ Գողգոթայում :

        Ես Նրան եմ գնում սրտով հոժար,

        Փառաբանում եմ Աստծո Որդուն,

        Մեծ տառապանքների համար

Եվ, որ կյանք տվեց իմ հոգուն :

 

2. Իր հզոր խոսքով Աստվածն անմար,

Ստեղծեց տիեզերքն անսահման,

Բայց մարդիկ ձգտում են դեպ մեղքը,

Մերժում են ճշմարտությունը :

 

3. Բայց հաստատ կգա այն մեծ օրը,

Որ Աստված կդատի աշխարհը,

Իսկ մարդիկ պետք է պատասխան տան,

Եթե հիմա չհավատան :

 

                186

Քրիստոսը մեզ կանչում է փրկության

Եվ հավիտենական խաղաղության,

Ինչ ես դանդաղում վերջին օրերում,

Դու խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում :

 

2. Նա քեզանից ոչինչ չի պահանջում,

Այլ կորստից քեզ փրկել է ուզում,

Մի մերժիր այդ սիրո հրավերը,

Հիսուսի համար բացիր քո սիրտը :

 

3. Այստեղ թշնամին մարդկային հոգու

Ուզում է, որ դու ապրես խավարում,

Բայց դեռ վառվում է փրկության լույսը,

Քեզ կանչում է հավիտենությունը :

 

4. Քանզի հաճախ ինքդ էլ ես հասկանում,

Որ մեղքի կյանքն է անիմաստություն,

Բայց դեռ անհոգության մեջ քնած ես,

Եվ կործանման մասին մոռացել ես :

 

5. Դեռ ժամանակը քեզ է ըսպասում

Եվ Աստված քեզ փրկության է կանչում,

Ի՞նչ ես մտածում այս սուղ օրերում,

Դու խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում :

 

                187

Աստված իմ, Քեզ եմ սիրում, Դու գիտես

Քեզ եմ միշտ ծառայել ուզում,

Բայց ես մեծ կարիքով դիմում եմ Քեզ,

Օգնիր ինձ այս մեծ պայքարում :

        Դու իմ միակ հույսն ես,

Իմ ուրախությունն ես,

Դու իմ Տերն ու Փրկիչ,

Միայն Դու և միայն Դու :

 

2. Իմ ճանապարհը փշոտ ու նեղ է,

Իմ կյանքը տառապանք է միշտ,

Եվ առաջին սերը պաղել է,

Ով Աստված վերափոխիր ինձ :

 

3. Երբ փորձության մեջ ընկնեմ հանկարծ,

Մեծ դժվարությունների մեջ,

Տուր, որ Քեզ փառաբանեմ սրտանց,

Ամեն մի պարագայի մեջ :

        Դու կյանքի աղբյուր ես,

Դու ուժի աղբյուր ես,

Դու իմ Տեր ու Փրկիչ,

Միայն Դու և միայն Դու :

 

                188

Գոհանում ենք, Տեր իմ, (2)

Նազովրեցի Հիսուսի համար,

Որ մեր սիրույն եկավ աշխարհ :

 

2. Գոհանում ենք, Տեր իմ, (2)

Խաչի մեծ տառապանքի համար,

Մեր փոխարեն չարչարվեցար :

 

3. Գոհանում ենք, Տեր իմ, (2)

Որ բժշկեցիր ու փրկեցիր

Եվ մեր մեղքերը ներեցիր :

 

4. Գոհանում ենք, Տեր իմ, (2)

Որ թույլ ես տալիս փորձություններ,

Սովորեցնում ես խոնարհվել :

 

5. Գոհանում ենք, Տեր իմ, (2)

Հավիտենական կյանքի համար,

Որ խոստացել ես մեզ ով Հայր :

 

                189

Սերը քննում է, սերը ճանաչում,

Սիրո մասին շատ են խոսում,

Բայց մարդիկ չգիտեն, թե որտեղից է,

Սերը մեր սրտերում լեցվում :

        Սերը ըսպասում է, չի հպարտանում,

        Սերը կյանք է տալիս մարդուն,

Սիրով են բոլորը շնչում ու ապրում,

Սիրով է փրկվում մեր հոգին :

 

2. Երբ սրտումդ հանգչում է սիրո կրակը,

Ուժ չունես վառելու արդեն,

Բայց Աստված լսում է սրտիդ փափագը,

Դու հիշիր որ Աստված սեր է :

Սերը պահպանում է, սերը ազատում,

Եվ սիրո ձայնը հեռու չի,

Նա ամեն վիճակի մեջ է հանդիպում,

Սրտում վառում կրակ սիրելի :

 

3. Դժվար չէ հիշել Գողգոթայի մահը,

Երբ մեծ սիրով հոժարությամբ,

Քրիստոսը խաչին վրա զոհեց Իր կյանքը,

Ի սեր աշխարհի մարդկության :

        Սերը անսահման է, սերը չի չափվում,

        Անհուն է սերը Հիսուսի,

Այսպիսի սեր է Քրիստոսը պարգևում,

Որ Նրանով աշխարհը փրկվի :

 

                190

Ինչպես երկնքում Սուրբ հրեշտակները

Երգում են հնչեղ ձայնով,

Այդպես հնչում է փրկության լուրը

Աստծո մեծ զորությունով :

        Լսիր, կատարիր, (2)

        Խոսքն Ավետարանի,

        Լուրեր Աստծո փրկության,

        Աստծո սիրո մասին

Եվ Նրա մեծ ողորմության :

 

2. Ներող Աստված սիրում է բոլորին,

Եվ պարգևում Իր սերը

Ուզում է փրկել մեղավորներին,

Այդ է ավետում լուրը :

 

3. Աշխարհի մարդկային հոգիներին

Աստված հավետ է սիրել,

Եվ մեղքերի մեջ տառապողներին

Որդու մահով է գնել :

 

4. Բոլոր հոգնած բեռնավորվածներին,

Տիրոջ մոտ մեծ հանգիստ կա,

Բոլոր մեղավոր անառակներին,

Դեպի կյանք ճանապարհ կա :

 

5. Եթե ընդունես Ավետարանը

Կը ցնծա ողջ երկինքը,

Եվ բոլոր սուրբերն ու հրեշտակները

Նոր ուժով կսկսեն երգը :

 

                191

Երբ Հիսուսին հավատացի,

Ըսկսած այն օրվանից,

Կյանք ստացա սքանչելի

Եվ փրկվեցի մահից :

        Գիտեմ, ում եմ հավատացել,

        Եվ գիտեմ, որ կարող է Նա պահել,

        Ավանդն իմ պահել,

        Ինձ համար մինչ օրը այն :

 

2. Հայտնի է ինձ Նրա սերը,

Նրա կարողությունը,

Նրա թափած սուրբ արյունը

Եվ մեծ հաղթությունը :

 

3. Պատրաստ եմ Նրա ձեռքերի մեջ

Ապրել և կամ մեռնել,

Ծաղիկ տա ինձ, թե փուշ անվերջ,

Պատրաստ եմ ընդունել :

 

4. Թեկուզ ամեն բան վերանա,

Աստված անսասան է,

Քո փառքը միշտ Ամենակալ

Սրտանց պիտի երգեմ :

 

                192

Կքալեի տրտմագին, հոգիս ճնշված,

Բայց երջանիկ եմ հիմա, մեջն Իր բազկաց,

Օրն ի բուն զվարդ երգեր ցնծությամբ կերգեմ,

Զի երկնի Արքային հետ միշտ կքայլեմ :

        Մեծ Արքային հետ, ալելույա՜,

        Մեծ Արքային հետ, փա՜ռք Նորան,

        Ալ չեմ թափառիր, տուն մը ունիմ վերին,

Քալեմ, խոսիմ հետն Արքային :

 

2. Տարիներով շղթայված էի մեղքով,

Չէր կրնար զիս ըսփոփել աշխարհս իրմով,

Բայց հիմա թռչունի պես ուրախ կերգեմ,

Զի ազատ Արքայիս հետ միշտ կքայլիմ :

 

3. Ով հոգի, որ հուսահատ կպայքարիս,

Ջանա, Հիսուսն քո կյանքիդ մեջ ընդունիս,

Փրկության ցնծություն պիտ բերե քեզի,

Արքային հետ քալե դուն միշտ մեջն լույսի :

 

                193

Մի՞թե գնում ես Քրիստոսին չընդունած,

Որ խավարի մեջ դու քայլես,

Աստծո փրկությունը դու անարգած,

Շնորհքը Նրա չընդունես :

        Մի՞թե գնում ես, մի՞թե հեռանում,

        Մի՞թե գնում ես Քրիստոսին մերժելով,

        Մի՞թե գնում ես :

 

2. Մի՞թե գնում ես, բայց կարող էիր հիմա

Քրիստոսին դու ընդունեիր,

Նա քեզ կլիներ հավատարիմ եղբայր,

Թե սերը Նրա հասկանայիր :

 

3. Հիսուսը քեզ համար Իր կյանքը տվեց,

Որ քեզ խավարից ազատի

Եվ հրաշալի աղբյուր Նա բացեց,

Որով քո խիղճը կմաքրվի :

 

                194

Երբ խավար գիշերն է անցնում,

Ամեն բան ծածկվում խավարում

Եվ խոր իրիկուն է : (2)

Աստվածաշունչն ենք մենք վերցնում

Եվ սեղանի շուրջն ենք նստում,

Կարդում ենք գիրքը կյանքի :

 

2. Այդ գիրքը լիքն է սրբությամբ

Եվ մեզ պարգևում է նոր կյանք,

Այդ գիրքը սեր է շնչում : (2)

Նա ճշմարտություն է խոսում,

Խաղաղություն է պարգևում,

Սիրենք այդ գիրքը կյանքի :

 

3. Ով որ այս գիրքը միշտ կարդա,

Նա իմաստուն կդառնա,

Երբ որ սրտանց խնդրի : (2)

Նրա հոգին միշտ կցնծա,

Եվ սրտում միշտ սեր կունենա,

Եվ միշտ փառք կտա Աստծուն :

 

                195

Օ՜հ, ալելույա՜, օրհնենք, ալելույա՜ :

Գովենք, ալելույա՜ :

        Փառաբանենք Հիսուսի սուրբ անունը : (2)

 

2. Հիսուսը փրկել է ինձի,

Արդարացրել է ինձի,

Հոգով օծել է ինձի :

 

3. Ես Հիսուսին սիրում եմ,

Հիսուսն ինձ սիրում է,

Ես Հիսուսին սիրում եմ :

 

                196

Եթե կուզես Տերը տեսնել,

Իր քաղցր ձայնը ունկնդրել,

Եթե խրատ կուզես առնել,

Կամ քո վերքերը դարմանել :        2

 

2. Թե իմաստուն կուզես ըլլալ,

Կամ երկնքեն շնորհք ստանալ,

Կամ Հոր օրհնությունն ունենալ,

Կամ թե Տիրոջ կամքը գիտենալ :        2

 

3. Եթե կուզես ճամփան գտնել,

Երջանկության վայրը մտնել,

Պետք է քեզի արթուն կենալ

Եվ Ավետարանը կարդալ :            2

        

                197

Դու եկար այս աշխարհ

Եվ շուտով կգնաս,

Կյանք կունենաս միայն,

Երբ սուրբ ճամփով գնաս :

        Թեև անձրև, քամի,

        Խփեն քո աչքերին,

Բայց դու անվերջ փնտրիր

Քեզ սիրող Քրիստոսին :

 

2. Նա կյանքում միակն է,

Որ կարող է լույս տալ,

Սրտիդ դուռը բացել

Եվ Իր արյամբ լվալ :

 

3. Առանց Նրա չկա կյանք,

Կա լոկ դատարկություն,

Նա է տալիս միայն

Հոգուն հանգստություն :

 

4. Ով չգիտի Նրան

Տառապանքի մեջ է,

Աստծո սիրով միայն

Մարդը երջանիկ է :

 

                198

Գողգոթայի սարը ելա երազով,

Տիրոջ խաչված խաչին հասա մուրազով,

Տեսա Տերս արյունոտ էր վերից վար,

Արնաթաթախ թաց վերքերը կերևար :

 

2. Այդ տեսնելով՝ չկարացի համբերել,

Ոտքերն ընկա, ըսկսեցի համբուրել,

Փաթաթվելով Տիրոջս այնպես փարվեցի,

Ինձ թվաց, թե խաչյալի հետ ձուլվեցի :

 

3. Լույս սկսեց ճառագել իմ մարմինը,

Ինձ հեղել էր Տիրոջ քավիչ արյունը,

Հենց այդ պահից Տիրոջ սերը հասկացա,

Այդ սիրո մեջ հավերժ մնալ խոստացա :

 

4. Էլ ոչ ահ կար, ոչ էլ մահ կար ինձ համար,

Էլ ոչ ցավ կար, ոչ էլ տանջանք ինձ համար,

Հավերժական Փրկությանը փաթաթված՝

Երկինքների երկնից էի նայում ցած :

 

                199

Քո տանդ մեջ (3)                        

Պետք ունիս դուն Հիսուսի :       2

        Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)

        Հիսուսով քու տանդ մեջ,

        Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)

        Հիսուսով քու տանդ մեջ :

 

2. Քո կյանքի մեջ, քո սրտի մեջ,

Քո մտքի մեջ,                                    2

Պետքն ունիս դուն Հիսուսի :

 

                200

Ծնվեցիր գոմում, մանուկ, Հիսուս իմ,

Մոգերը եկան երկրպագության :

        Հիմա իմ հերթն է, ծնվիր իմ սրտում,

        Ծնվիր իմ սրտում մանուկ Հիսուս իմ :

 

2. Կույս Մարիամը խանձարուրով

Քեզի փաթաթեց, մսուրում դրեց :

        Հիմա իմ հերթն է թող Քեզ փաթաթեմ,

        Իմ սրտում դնեմ մանուկ Հիսուս իմ :

 

                201

Բեթլեհեմի վրա (մեծ աստղ փայլեց),

Այստեղ կույս Մարիամը (մի որդի ծնեց),

Նրան փաթաթեցին, մսուրում դրեցին,

Այսպես աշխարհ եկավ Աստծո Որդին :

Փրկիչն աշխարհ եկավ (մարդկային տեսքով) :

 

2. Նրանց հայտնվել էր (Աստծո խորանը),

Եվ գոմի մսուրում (փոքրիկ մանուկը),

Հովսեփն ու Մարիամը Նրա մոտ կանգնած

Եվ փոքրիկ մանուկն էլ ձեռքերը պարզած :

 

3. Հովսեփին հրեշտակը (հայտնեց երազով),

Որ Հիսուս մանուկին (տանի Եգիպտոս),

Հովսեփն ու Մարիամը Նրա մոտ կանգնած

Եվ փախավ Եգիպտոս գիշերվա կեսին :

 

4. Իսկ չար Հերովդեսը (անչափ բարկացավ),

Որ Հիսուս Քրիստոսը (լույս աշխարհ եկավ),

Ուղարկեց զորքերը դեպի Բեթլեհեմ

Եվ հրամայեց մանուկներին կոտորել :

 

5. Հերովդես հրամայեց (գտնել Քրիստոսին),

Եթե ոչ կոտորել (ողջ մանուկներին),

Օ՜, որքա՜ն մանուկներ նրանք կոտորեցին

Չար Հերովդեսի կամքը կատարեցին :

 

6. Աստված հզոր ձեռքով (Հիսուսին պահեց),

Եվ Նրան ապահով (Գալիլիա բերեց),

Հիսուսը մեծացավ Աստծո շնորհքով,

Փրկիչ դարձավ մարդկանց, Իր հոժար կամքով :

 

7. Աստծո Որդի նայիր (հիմա մեզ վրա),

Դու Փրկիչ աշխարհի (Արքա հավիտյան),

Ուղարկիր երկնքից պարգևդ սիրո,

Որ հավիտյան Քեզ հետ ապրենք Քո փառքով :

 

                202

Կյանքում ամենաանհրաժեշտ բաները

Մարդիկ փողի արժեքով չեն ձեռք բերում,

Ձրի է լուսավորում մեզ արևը

Եվ լուսինը միշտ ձրի է մեզ ժպտում :

        Աստված ձրի

        Տալիս է մեզ թողություն,

        Որպես պարգև՝

        Տալիս է մեզ փրկություն :

 

2. Ձրի են մեր այգիներն ու դաշտերը

Հորդառատ անձրևով ջրվում երկնքից,

Ձրի է քամին շոյում մեր մազերը

Եվ պոկում է տերևները ծառերից :

 

3. Ձրի թռչունների երգն ենք վայելում,

Երբ նրանք գովաբանում են Աստծո փառքը,

Հարազատների հետ ձրի հանդիպում

Եվ առանց վճարի շնչում ենք օդը :

 

4. Բայց այն է ամենաթանկագին բանը

Աստծո կողմից պարգև տրված մարդկության,

Հիսուսի հետ հավիտենական կյանքը

Եվ հնարավորությունը երջանկության :

 

5. Տես ինչպես է Հիսուսն երկնքից նայում

Եվ փայլում է ինչպես սիրո արևը,

Փողի արժեքով չեն մարդիկ ձեռք բերում

Կյանքում ամենաանհրաժեշտ բաները :

 

                203

Տեր Հիսուս, Աստծո Գառ,

Փառք Քեզի Արարիչ,

Հավիտյան անսահման, Օրհնյալ,

Դու խաչվեցիր մեզի համար,

Սուրբ արյունդ Դու հեղեցիր,

Լեցրու մեզ Սուրբ Հոգով:

Պաշտում  եմ Քեզ ,

Հիսուս՝ Աստծո Որդի,

Երկրպագում եմ Քեզի ամբողջ սրտով,

Մեծարում եմ Քեզ,

Հիսուս՝ Տեր ու Փրկիչ,

Երկրպագում եմ Քեզի իմ ողջ հոգով :

 

2. Տեր կուզեմ խոնարհվել,

Ոտքերիդ տակ բերել,

Կյանքս Քեզ ընծայել ընդմիշտ,

Հավատալով Քո Սուրբ Խոսքին,

Կյանքով, գործով, էությունով,

Անունը Քո դավանելով:

Պաշտում  եմ Քեզ ,

Հիսուս՝ Աստծո Որդի,

Երկրպագում եմ Քեզի ամբողջ սրտով,

Մեծարում եմ Քեզ,

Հիսուս՝ Տեր ու Փրկիչ,

Երկրպագում եմ Քեզի իմ ողջ հոգով :

        Երկրպագում եմ Քեզի, գովաբանում եմ Քեզ,

        Հռչակում եմ Անունդ՝ Տեր իմ Հիսուս :

 

                204

Ամբողջ կյանքում ես փնտրել եմ,

Երջանկությունս գտել եմ,

Ու միայն սեր ճաշակել եմ իմ Հիսուսից,

Սիրտս, հոգիս նվիրում եմ,

Ամեն վարկյան ես հիշում եմ,

Անվերջ սիրով ես սիրում եմ իմ Հիսուսին :

Երկնքի Մեծ Դուռը բաց է,

Բոլոր Սուրբերը հրավիրված են,

Մասնակցելու հարսանիքին

Մեր Փրկչի՝ Տեր Հիսուսի :

 

2. Ու հիմա ես դավանում եմ,

Ձեզ՝ բոլորիդ վկայում եմ,

Որ ձեր կյանքում առաջնորդվեք Տեր Հիսուսով,

Երջանկությունը տիրում է,

Խաղաղությունը իշխում է,

Ուրախ սրտով ես սպասում եմ Տեր Հիսուսին :

 

                205

Փեսան գալիս է պատրաստվիր,

Ո՛վ հարս, ուղղիր քո հագուստը,

Հիսուս Քրիստոսն է քեզ գալիս,

Քո վրա ուղղած Իր հայացքը :

        Գեղեցիկ ես ամեն ծաղկից,

        Ձյունից ճերմակ զգեստներով,

        Շուտով կգնաս այս աշխարհից

        Եվ կցնծաս Քո Տեր Աստծով :

 

2. Ավելի ճերմակ պիտ լինի

Երկրի վրա հարսը Հիսուսի

Այսպես հնչեց ձայնը Աստծո,

Պատրաստ ես, հարս Իմ սիրելի :

        Ահա շուտով դու ամպերով

        Պիտ միանաս Աստծո Որդուն,

        Քեզ կտանի Իր ձեռքերով,

Շտապիր մեկնել երկնային տուն :

 

3. Գիտենք մենք միայն այս երկրի

Կյանքն ու հաջողությունները,

Այդ պատճառով այս աշխարհից,

Լացով է ճանապարհում մայրը :

        Իսկ Հիսուսը արտասվելով,

        Մարդկանց է նայում երկնքից,

        Որ գանք և Իր սուրբ արյունով

        Հավետ ազատ լինենք մեղքից :

 

4. Միտք առ վերջապես, ո՞վ անցորդ,

Ինչիդ է պետք այդքան շատ բան,

Քրիստոսին սիրտդ միայն տուր,

Պարգև կտա քեզ հավիտյան :

        Նրա փառքի համար ստեղծված,

        Փարվիր Նրա կրծքին, շտապի՛ր

        Առջևում կյանքն է հավիտյան,

Կհանդիպես քիչ էլ սպասիր :

 

                206

Դուք այսօր ընտրել եք նեղ ճամփան ձեր կյանքում,

Ցանկացել եք երկուսով սիրով քայլել,

Դուք գիտեք, որ միշտ չի այդ ճանապարհում,

Հոտավետ ծաղիկներ հանդիպում :

        Կյանքն ապրել, դա արտ չի անց կենաս,

        Կյանքն ապրել, դա գետ չի որ լողաս,

        Կյանքն ապրել, Քրիստոսի հետ քայլել,

        Ցնծությունն ու ցավը երկուսով տանել :

 

2. Հաճախ արցունքներ կթափվեն ձեր աչքերից,

Կթվա ամեն բան հակառակ,

Կա շատ բան, որ կախված է հենց ձեզանից,

Դիմեք Հիսուսին դուք համարձակ :

 

3. Եթե Քրիստոսը լինի միշտ ձեր կյանքում,

Սերը կպատի ձեզ հավիտյան,

Որքան էլ դժվար լինի ձեզ պայքարում,

Պահպանեք այդ սերը միության :

 

4. Որպեսզի երջանիկ լինեք ձեր կյանքում,

Կա կանոն, որ պետք է պահպանեք,

Ինչպես Տերը, դուք էլ միմիանց սիրեք,

Սիրով բազում մեղքեր միմիանց ծածկեք :

 

                207

Փառք ըլլա Աստծո, վասն Իր մեծ գործին,

Անչափ սիրեց աշխարհ, տվավ Իր Որդին,

Դրավ Նա Իր կյանքն ի քավություն մեղաց,

Իրմով մարդոց համար կյանքի դուռն է բաց :

        Փա՜ռք Տիրոջ, (2) աշխարհ լսե Իր ձայնն,

        Փա՜ռք Տիրոջ, (2) մարդիկ ուրախանան,

        Եկեք Աստծո՝ միջոցովն Որդիին,

Եվ փառք տվեք Իրեն, վասն Իր մեծ գործին :

 

2. Կատարյալ փրկություն արյունով գնված,

Ամեն հավատացողին շնորհե Աստված,

Ամենեն անարգն իսկ երբ որ հավատա,

Վայրկենական ներում Տերն անոր կուտա :

 

3. Տերն մեծ բաներ ըրավ նաև սորվեցուց.

Հիսուսով մեր բոլոր մեղքերը վերցուց,

Պիտի ավելի զարմանանք, ըզմայլինք

Հափշտակվելով օր մը, երբ վերն տեսնենք Զինք :

 

                208

Ով Սուրբ Հոգի Քեզ գոհություն,

Որ տվել ես մեզ օրհնություն,

Որ սուրբ սիրով լցնում ես մեզ,

Որպեսզի հավետ սիրենք Քեզ :

        Ինձ առաջնորդ եղիր հավետ,

Երբ որ ճանապարհին հոգնեմ,

        Այն ժամանակ զորացրու ինձ,

        Որ հասնեմ ես տուն հայրենի :

 

2. Հայրենի տնից հեռու եմ դեռ,

Բայց սիրտս ձգտում է այնտեղ,

Այնտեղ հարազատներն իմ

Վաղուց արդեն սպասում են ինձ :

        Ով Սուրբ Հոգի, Դու նրանց ասա,

        Որ շատ եմ ուզում ես տուն գամ,

        Բայց թող Տիրոջ կամքը լինի,

        Այստեղ էլ լինեմ պիտանի :

 

3. Բայց երբ կգա այն մեծ օրը

Եվ կազդարարվի վախճանը,

Հրեշտակի փողը կհնչի,

Մահը մեզանից կփախչի :

        Եվ մեռյալները Քրիստոսով

        Հարություն կառնեն մեծ փառքով,

        Իսկ մենք, որ դեռ կենդանի ենք

        Մի ակնթարթում կփոխվենք :

 

4. Եվ միասին Աստծո փառքով

Կհափշտակվենք ամպերով,

Տեր Հիսուսին կհանդիպենք,

Մեծ խնջույքին կմասնակցենք :

        Ով Սուրբ Հոգի գոհություն Քեզ,

        Որ գաղտնիքներն բացեցիր մեզ,

        Աստծո ողորմությունների,

        Նրա մեծ սիրո ու խոսքերի :

 

5. Եվ երբ գնանք տուն երկնային,

Մեզ կուղեկցի Աստծո Որդին

Եվ անբաժան Հիսուսի հետ

Կլինենք մենք ընդմիշտ հավետ :

        Ով Սուրբ Հոգի գոհություն Քեզ,

        Որ այսօր էլ օրհնեցիր մեզ,

        Քո անունը թող սուրբ լինի,

        Կամքդ մեր վրա կատարվի : 

 

                209

Ծիրանի հագուստով, փշե պսակով ես կանգնած,

Ձեռքերդ իրար հետ կապված են պինդ,

Դեմքիդ վրա ի՜նչ մեծ տառապանք է ընդգծված,

Որքա՜ն խղճահարություն դեպ մարդիկ :

 

2. Բայց Դու այդ ծաղրանքի և տառապանքի մեջ,

Մարդկության համար աղոթք ես անում,

Եվ այդ ժամին անհամեմատ մեծ ցավ է Քեզ,

Որ ոմանք Քեզ մերժելով չեն փրկվում :

 

3. Դու ձգտում ես քնքշորեն գրկել բոլորին,

Սիրող հայացքդ ուղղած նրանց վրա,

Բայց Քո սերը հասկանալի չէ շատերին

Եվ ամբոխը գոռում է Քեզ վրա :

 

4. Նրան քացախ տվեք, ծաղրանքով ծնկի եկեք,

Ողջու՜յն հրեաների Թագավորին,

Եվ մեծ Թագավորի կապված ձեռքերի մեջ,

Նրանք եղեգից գավազան տվեցին :

 

5. Փայտով խփում էին Նրա փշե պսակին,

Եվ սուրբ ճակատից արյունն էր հոսում,

Խփում և թքում էին արյունոտ երեսին

Եվ չարությամբ ավելի ծիծաղում :

 

6. Այդպես Փրկիչը մարդկանց համար տառապեց,

Պակասավոր չար աշխարհի կողմից,

Օ՜, եղբայր, քեզ համար Քո Փրկիչը տանջվեց,

Որ քեզ փրկի հավիտյան կորստից :

 

                210

Հիսուս ըսավ Իր աշակերտներին

Արթուն կացեք, աղոթք ըրեք,

Ինձ է տված ամեն իշխանություն

Երկնքում ու երկրի վրա :

 

2. Երբ լինեն աղետ ու կոտորածներ

Արթուն կացեք դուք Իմ զավակներ,

Ես միշտ ձեզ հետ եմ Իմ սիրելիներ

Հավատք ունեցեք կհաղթեք :

 

3. Կլինեն սով ու սրածություններ,

Կրակի բոցեր, սուր տագնապներ,

Ամբարիշտները կփախչեն դես - դեն,

Փողոց նետելով ոսկիներ :

 

4. Ավետարանը պիտի քարոզվի,

Բովանդակ աշխարհում տարածվի,

Ապաշխարհեցե՛ք, ով ժողովուրդներ,

Շուտով Հիսուսը կհայտնվի :

 

5. Ահա գալիս եմ, դուք պատրաստ եղեք,

Չլինի հիմար կույսեր լինեք,

Միշտ արթուն կացեք Իմ ընտրյալներ,

Շուտով կուգամ ձեզ կտանեմ :

 

                211

Ուզում եմ երգել ու գովաբանել,

Քո սուրբ անունը մարդկանց մեջ պատմել,

Դու Հիսուս սեր ես, սեր ես Դու անճառ :

        Ա՜խ, ինչպե՞ս չասեմ

        Սիրում եմ Քեզ,

        Ա՜խ, ինչպե՞ս չասեմ

        Պաշտում եմ Քեզ :

 

2. Թեև կատարած իմ չար գործերով

Կարծես ասում եմ ես ուրիշինն եմ,

Բայց սիրտս է լալիս ու թաքուն ասում :

        Ա՜խ Տեր, Դու գիտես,

        Սիրում եմ Քեզ,

        Չէ որ Դու գիտես

        Պաշտում եմ Քեզ :

 

3. Իմ վատ արարքով վանում եմ ես Քեզ

Ու դարձյալ զղջում, մեղավոր եմ ես

Այո, Տեր Հիսուս, շատ եմ մեղավոր ես :

        Բայց ինչպես չասեմ սիրում եմ Քեզ,

        Ա՜խ, ինչպե՞ս չասեմ պաշտում եմ Քեզ :

 

                212

Ամեն տեղ կերթամ ես Տեր Հիսուսի հետ,

Ամեն տեղ կապահովե զիս Նա հավետ

Առանց Իրեն ոչ մեկ տեղ կըլլամ ուրախ,

Ամեն տեղ Հիսուսի հետ կերթամ անվախ :

        Ամեն տեղ, ամեն տեղ անվախ, անվրդով,

        Ամեն տեղ Փրկչիս հետ կերթամ ապահով :

 

2. Երբ Տիրոջս հետ եմ՝ մեկու ես չեմ կարոտ,

Բարեկամք երբ զիս լքեն, Հիսուս է մոտ,

Թե բաժինս ըլլա վայր մը տառապանց,

Հիսուսով այնտեղն իսկ կըլլա տուն փառաց :

 

3. Ամեն տեղ ես Տիրոջմով ննջել կըրնամ,

Թե ըլլա որ հոս աչքերս ալ չբանամ,

Բայց Տիրոջ փողին ձայնեն, երբ արթնանամ

Հիսուսի պայծառ դեմքեն պիտ կշտանամ :

 

                213

Տերը լսե քեզ նեղության օրումը,

Քեզ պաշտպան լինի Աստծո սուրբ անունը,

Նա օրհնություններ ղրկե սուրբ տեղիցը,

Եվ զորացնե քեզ Սիոնի միջիցը :

        Թող, որ ցնծանք մենք Քո փրկությամբը,

Դրոշակ բարձրացնենք Աստծո անունը

Տերը կատարե քո ամեն խնդրածը (2)

Իր Օծյալի պես քեզ փրկե չարիցը :

 

2. Նա հիշե քո ամեն պատարագները,

Եվ Նա ընդունե քո ողջակեզները,

Նա տա բոլոր քո սրտին պես ուզածը,

Եվ կատարե քո ամեն խորհուրդները :

 

                214

Ով խաչ Փրկչին ըսքանչելի,

Դու ես անհաղթ անմատչելի : (2)

Խաչից ցոլեց հուսո հավատ,

Մեզ պարգևեց կյանքը առատ,

Տիեզերքի Տերն փառաց

Իր մահվամբը մահին հաղթեց, (2)

Սա այն օրն է, որ Տերն արավ,

Թող ցնծանք և ուրախ լինենք : (2)

 

2. Խորհուրդ խորին ու քավչարար,

Աստվածային սիրույդ արդար,

Մարդկանց մեղաց հոգու համար,

Աղբյուր կենաց, շատ փրկարար :

 

                215

Շուրջս խավար է, աղոտ է լույսը,

Մութի մեջ սիրտս տխուր է, տխուր,

Երկնային Փրկիչ Դու ես իմ հույսս,

Այս խավար ժամին Քո լույսը ինձ տուր : (2)

 

2. Բարեկամներից հեռու եմ, հեռու,

Դու ես ինձ մոտիկ բարեկամ հզոր,

Անձս մռայլ է մահու չափ, մահու,

Ապավեն եղիր Փրկիչ իմ հզոր : (2)

 

3. Զիս շրջապատող գայլերն ամեհի

Սպառնում են իրենց սուր ժանիքներով,

Ուզում են անձս մատնել կորուստի,

Փրկել ինձ կուտաս զորեղ բազուկով : (2)

 

4. Չարի խորհուրդով անխղճորեն բիրտ,

Խորամանկության մութ ճամփաներով,

Ուզում են ջնջել խոսքդ ճշմարիտ,

Փրկել ինձ կուտաս զորեղ բազուկով : (2)

 

                216

Ինչպե՜ս եմ ես ոււզում թռչել երկինք,

Քեզ մոտ լինել Աստված իմ,

Միայն խնդրում եմ զորացրու Դու ինձ,

Խաղաղություն տուր սրտիս :

        Դու ես միայն աղբյուր կյանքիս,

        Դու, միայն Դու, իմ Հիսուս թանկագին :

 

2. Հաճախ տրտմությամբ լցվում է հոգիս,

Ուրախությունս պակասում,

Միայն Քեզ մոտ եմ գտնում ես հանգիստ,

Սիրտս Քեզ է սպասում :

 

3. Ցավն է ծեծում երիտասարդ կուրծքս,

Խաղաղություն չեմ գտնում,

Այստեղ միայն արցունք է տեսածս,

Տանջվում եմ և տառապում :

 

4. Իմ հոգին կարոտ է հանգստության,

Օթևանում երկնային,

Տեր Հիսուս եղիր Դու ինձ պահապան,

Եվ ինձ հասցրու սուրբ կյանքին :

 

                217

Եթե դժվարության հանդիպես,

Կամ թե մարդկանցից առհամարվես,

Ինչքան էլ ծանր վիճակ լինի,

Երբեք ոչ ոքի մի մեղադրիր :

        Եթե ծաղիկները թառամեն,

        Եվ տերևները ծառից թափվեն,

        Իսկ սրտումդ կրակը հանգչի,

        Երբեք ոչ ոքի մի մեղադրիր :

 

2. Թե էլ արևը քեզ չփայլի,

Եվ կյանքիդ օրերը խավարի,

Եվ զգաս սառնություն սրտիդ մեջ,

Մի մեղադրիր ոչ ոքի երբեք :

        Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն,

Այլ միայն սուր քարեր հանդիպեն,

Իմ եղբայր այս խոսքը դու հիշիր,

Երբեք ոչ ոքի մի մեղադրիր :

 

3. Եթե դու մենակ ես ու լքված

Ինչպես ծովում նավը ջախջախված,

Էլ պիտանի չես ոչ մի բանի,

Դարձյալ ոչ ոքի մի մեղադրիր :

Թե աչքերիցդ հորդ արցունք թափվի,

Ուրախության հույսը կտրվի,

Այս խոսքերը դու սրտիդ մեջ դիր,

Երբեք ոչ ոքի մի մեղադրիր :

 

4. Թե նույնիսկ հարազատ ընկերդ

Եվ հանկարծ դրժի իր երդումը,

Քեզ մոռանա և սերը փոխի,

Նրան էլ դարձյալ մի մեղադրիր :

Որովհետև Հիսուս Քրիստոսը,

Ներում է բոլորիս մեղքերը,

Հայացքդ միայն Նրան ուղղիր,

Եվ Նրա նման դու էլ ներիր :

 

5. Թե ուզում ես երջանիկ լինել,

Եվ մարդկանց օրինակ ծառայել,

Այդ դեպքում պետք է այսպես անել,

Ամենից առաջ քեզ մեղադրել :

Քանզի Հիսուսը մեզ սիրելով,

Մեր մեղքը Իր վրա վերցնելով,

Խաչի վրա մեզ համար զոհվեց,

Ինձ և քեզ թողություն պարգևեց :

 

                218

Եղիր ներող, օրհնիր քեզ հալածողներին,

Չարին հաղթիր սուրբ շողերով բարու,

Եվ աներեր քայլիր ճամփով ներողների,

Քանզի Գողգոթայի լույսն է վառվում :

 

2. Ներել սովորիր, երբ հոգիդ նեղացած է,

Սիրտդ լցված է դառն արցունքներով,

Թվում է, թե ողջ բարությունդ քամված է,

Դու հիշիր Քրիստոսին մարդկանց ներող :

 

3. Եղիր ներող, ներումը դա հաղթություն է,

Իսկ վրեժը՝ անուժության նշան,

Չներելը՝ Աստծո դեմ թշնամություն է,

Անզեղջ սիրտդ դու մի տար գերեզման :

 

4. Ներել սովորիր, այնպես, ինչպես շնչում ես,

Ինչպես ջուրն ես խմում, հացն ես ուտում,

Քանզի այդ ժամանակ Աստված կլսի քեզ,

Երբ սրտիդ մեջ ներման լույսն է վառվում :

 

5. Եղիր ներող, ներող ոչ միայն խոսքերով,

Հապա ամբողջ հոգով և էությամբ,

Այդ ներումը ծնվում է սրտերում սիրող,

Գիշերային աղոթքի հաղթությամբ :

 

6. Եղիր ներող, ներման մեջ ուրախություն կա,

Մեծահոգությունն ըսպեղանի է,

Սուրբ արյունով բոլորի համար ներում կա,

Իսկ ներողներին Աստված ներում է :

 

                219

Ներիր Դու իմ անցած օրերը,

Որ ապրել եմ ես առանց Քեզ,

Ոչինչ չեմ կարող մոռանալ ես,

Ներիր, մեղավորիս ներիր :

        Տեր իմ ներիր, խնդրում եմ Քեզ,

        Ինձ հետ եղիր ընդմիշտ :

 

2. Ներիր, թերահավատությանս,

Եվ անհավատ հոգուս ներիր,

Մեղքերով ծանրաբեռնված միտքս,

Ներիր, սիրովդ ինձ ծածկիր :

 

3. Ներիր թեկուզ անարժան եմ ես,

Որ Քո սերը չեմ գնհատում,

Որ Դու այդքան մեծ սիրով լի ես,

Խաղաղություն ես պարգևում :

 

4. Ներիր, տառապանքներիդ համար,

Իմ փոխարեն, որ կրեցիր,

Ներիր, անարժան կյանքիս համար,

Իմ ծանր մեղքերս ներիր :

 

5. Ներիր և Քո լույսը տարածիր,

Իմ փշոտ ճանապարհի վրա,

Քո ձեռքը հավատարիմ մեկնիր,

Այնժամ ես կարող եմ գնալ :

 

                220

Աչքերս հաճախ արցունքով են լցվում,

Տխրությունն է պատում ինձ հանկարծ,

Եվ կարծես թե այլևս այդ վիճակում,

Կորցրել եմ ուրախությունս անդարձ :

Ուզում եմ բերել իմ սիրտն Հիսուսին,

Եվ աղերսել Նրան՝ Տեր ինձ օգնիր,

Կորսվում եմ այս կյանքի ճանապարհին,

Տեր Հիսուս խնդրում եմ ազատիր :

 

2. Հարազատներս հաճախ չեն հասկանում,

Իմ հոգուս ցավալի վիճակը,

Ոչ մեկն ինձ օգնել չի կարողանում,

Շատ դժվար է այդպես ապրելը :

 

3. Օ՜, իմ Աստված, ես Քեզ եմ աղերսում,

Խղճա իմ հոգուն խեղճ ու տանջված,

Ես կբժշկվեմ միայն այն դեպքում,

Երբ դեպ ինձ մեկնես ձեռքերդ խոցված :

 

4. Բժշկիր ինձ բոլոր տանջանքներից,

Եվ բժշկիր մեղքից իմ հոգին,

Եվ մեծ գոհությամբ ես սրտիս խորքից,

Կփառաբանեմ Հիսուս Փրկչիս :

 

                221

Իմ տխրության ժամին,

Երբ խավար է միտքս,

Փորձության պահերին,

Երբ տրտում է սիրտս :

Ծնկելու եմ գնում, Փրկչիս ոտքերի մոտ,

Ոտքերն եմ համբուրում, որ էլ չզգամ կարոտ :

 

2. Երբ դժվարության մեջ,

Արցունքն է ինձ խեղդում,

Շփոթվում եմ անվերջ,

Եվ ելքը չեմ գտնում :

Նորից եմ ես գնում, Փրկչիս ոտքերի մոտ,

Ոտքերն եմ համբուրում, որ էլ չզգամ կարոտ :

 

3. Բայց գիտեմ ես մեկին,

Որ հավասար չունի,

Սիրում է ամենքին,

Հարուցյալ Հիսուսն իմ :

Ես Նրան եմ գնում, բոլոր ցավերիս մեջ,

Եվ հանգիստ եմ գտնում, մշտական և անվերջ :

 

                222

Պատահում է հոգիդ խիստ տխրում է,

Չար աշխարհի ունայն գործերից,

Միայն Տերն է, որ միշտ քեզ սիրում է,

Օգնություն կստանաս Հիսուսից :

Քրիստոսին դու շտապիր, մի ուշացիր,

Ծանրությունը սրտիդ դու պատմիր,

     Ծնկաչոք աղաչիր, թե դժվար է,

     Միայն Նա է բուժում և վերքերդ կապում, դու հիշիր:

 

2. Գուցե դու մերժված ես մնացել,

Բարեկամի, ընկերի կողմից,

Հիսուսը միայն քեզ չի մոռացել,

Հայացքդ չհեռացնես Հիսուսից :

 

3. Քրիստոսին դու շտապիր, մի՛ ուշացիր,

Երջանիկ և ուրախ միշտ եղիր,

Հեշտացնում է տառապանքն ու ցավը,

Խաղաղություն տվողին նայիր :

 

                223

Եթե հոգնել ես ճանապարհին,

Դժվար է թվում խաչը կյանքի,

Վերադարձիր կրծքին Հիսուսի,

Նա կասի խոսքեր, իսկ դու հիշիր :

Իմ կողմից է եղել, սիրելի Իմ զավակ,

Դա ես եմ պատրաստել, ճանապարհ քեզ համար

Դե գնա կյանքն անցիր, Տիրոջմով գոհացիր,

Եվ սիրիր Հիսուսին, ասա. «Դու կաս» :

 

2. Եթե հոգսերն են գերի վերցրել,

Մարմնիդ ցավը հոգիդ է գերել,

Կամ հալածանք ես կրում դու անմեղ,

Նա կասի խոսքեր, փորձիր պահել :

 

3. Թե բարեկամդ քեզ չհասկանա,

Չցուցաբերի Տիրոջ սերը նա :

Ի՞նչ ես նայում մարդուն դու անճար,

Նա կասի խոսքեր, հոգուդ համար :

 

                224

Աչքերս եմ բացել Քրիստոսի խաչի տակ,

Ու թափել արցունքներ մեղքերի թողության,

Նայվածքդ լռին աչքերիս մեջ սուզվում,

Ասում է սիրելիս զղջումդ եմ ուզում :

Ի՞նչ իմանայի, որ փնտրում ես ինձ,

Ու միացնում ես բաժան սրտերին,

Հիմա փակ սրտիս փեղկերն եմ բացում,

Ու խաչիդ առջև սիրտս դատարկում :

 

2. Աշխարհում այս մեծ չգտա մի դուռ,

Բարիք չհասավ այս կյանքում մի բուռ,

Մարդիկ չեն կարող վշտերս ամոքել,

Նրանք ինձ հաճախ լավից են զրկել :

 

3. Քո կյանքն ես կապել փշրված սրտիս հետ,

Անպտուղ անցած օրերին իմ խենթ,

Ահա մարում ես պարտքերն իմ բոլոր,

Քո սուրբ արյունով, անմեղ արյունով :

 

4. Հիմա չեմ կարող առանց Քեզ ապրել,

Ու Քեզնից հեռու ուրիշ սեր փնտրել,

Դու ես սկիզբը և վերջն իմ կյանքի,

Այս է լուծումը գալիք օրերի :

 

                225

Դու այնպես սիրեցիր աշխարհը,

Որ մինչև Միածինդ տվիր,

Որ ով որ հավատա չկորսվի,

Այլ հավիտենապես նա ապրի :

        Ողորմյա, (3) Տեր Հիսուս գթության Աստված :

 

2. Տեսնում եմ առջևս մի մեծ խաչ,

Խաչյալն է նայում ինձ սիրալիր,

Սիրելիս քեզ համար եմ խաչված

Որ ապրես, ապրես դու հավիտյան :

 

3. Եկեք Ինձի բոլոր հոգնածներ,

Եվ Ես ձեզի պիտի հանգչեցնեմ,

Եվ Ինձմե ,և Ինձմե սորվեցեք,

Որ հեզ եմ և սրտով խոնարհ :

 

                226

Տեր իմ Ամենակալ, ամենքի տիրակալ,

Գործիր սիրովդ անհուն, մարդկային սրտերում :

Հիսուս կյանքիս Փրկիչ, Դու միակ Արարիչ,

Հոգիս Քեզ մոտ միայն կհանգչի հավիտյան :

 

2. Թշվառական հոգնած, ունայն կյանքից զզված,

Դեպի Քեզ եմ դիմում, որ փրկվեմ մեղքերից :

 

3. Գիտեմ շատ ես տանջվել ու ինձ համար խաչվել,

Քո թափած արյունով ինձ կյանք ես պարգևել :

 

4. Քո սուրբ ձեռքը մեկնիր, ընկածիս վեր հանիր,

Եթե ոչ կընկղմվեմ, ուժասպառ կլինեմ :

 

                227

Ով խաչյալ Փրկիչ Քրիստոս,

Որ սիրող ես իմ հոգվույս,

Թող այն ջուրը և արյուն,

Որ կողեդ Տեր կվազե,

Հոգիս ամեն մեղքերեն

Մաքրելով զիս կբժշկե :

 

2. Արցունքներս թեև վազեն,

Իմ աչքես առատապես,

Ո՜հ, կարող չեն զիս սրբել,

Իմ մեղքես և զիս մաքրել,

Այլ Փրկիչ իմ, Դուն միայն,

Դուն կրնաս մեղքերս քավել :

 

3. Երբ հատնի իմ շունչը Տեր,

Երբ մահվամբ աչքերս գոցեմ,

Ով խաչյալ Փրկիչ Քրիստոս,

Երբ ես Քո առջիդ կայնիմ,

Տուր ինձի Տեր կաղաչիմ,

Որ գրկիդ մեջ ես հանգչիմ :

 

                228

Թևերդ, Տեր իմ, թող ըլլան,

Ինձ հովանի և ապաստան,

Հոն բնակիմ ես անվրդով,

Զերծ վտանգե և ապահով :

 

2. Այս աշխարհի կյանքի շրջան,

Լի է վախով ամեն վայրկյան,

Թևերուդ տակ միայն ով Տեր,

Կրնամ ապրիլ ես անվեհեր :

 

3. Արյուն, քրտինք հոսին ճակտես,

Կը հալածվիմ ոսոխներես,

Կուզեմ գտնել հանգիստ անձիս,

Թևերուդ տակ խնդրեմ առ զիս :

 

4. Գողգոթայի սարի վրան

Լացող աչքերս թող Քեզ տեսնեն,

Տեր իմ խաչին շուքովը ես,

Թող պաշտպանվիմ իմ մեղքերես :

 

5. Տեր տարածե թևերդ իմ վրա,

Անոնք ըլլան թող ինձ վրան,

Մինչև վերջին րոպեն կյանքիս,

Թևերուդ տակ հանգչի հոգիս :

 

                229

Կյանքս ըլլա Տեր, սաղմոս ու երգ,

Առողջություն տաս, կամ խոր վերք,

Բաժինս ըլլա սուգ ու թախիծ,

Ձախորդություն կամ սուր կսկիծ,

Նույնիսկ ոսկիս դարձնես պղինձ,

Կամ ցնցոտի հագցնես ինձ,

Պիտի երգեմ ու գովեմ Քեզ,

Դառն վշտերուս մեջ հրակեզ :

 

2. Դուն երկնքեն կուտաս արև,

Կուտաս նաև ամպեր սև - սև,

Շուքեր ունի օրս խաղաղ,

Ինչպես փուշեր վարդը չքնաղ,

Բայց ինձ հասնող ամեն չարիք,

Իր մեջ ունի հազար բարիք,

Եվ արցունքի բաժակս դառն,

Կքաղցրանա սիրովդ վառ :

 

3. Տեր զիս օրհնես, կամ զիս պատժես,

Պատժող ձեռքդ համբուրեմ ես,

Զի հայրական մատներդ գթոտ,

Կփաթաթեն վերքն իմ կսկծոտ,

Գիշերվան մեջ կուտաս ինձ երգ,

Ու կվառես ճրագս հեգ,

Ես ալ ով Տեր երեսընկած,

Կհամբյուրեմ ձեռքդ օրհնյալ :

 

                230

Մեր մեջ ամեն ինչ նոր է արդեն,

Սուրբ է, գեղեցիկ, հասարակ,

Հիսուսն է խոսում մեր նոր սրտեն,

Ու մեզ միշտ տալիս հաղթանակ :

Լսում եք բախում է ձեր սիրտը, քար սիրտը,

Մեր Տերը Իր սիրո մուրճով,

Որ բացեք, որ բացեք, ձեր սիրտը, քար սիրտը,

Եվ Տերը մտնի Իր փառքով :

 

2. Սիրով է տարել, Տերն Իր խաչը,

Եվ մեզ պատվիրել խաչ տանել,

Լսու՞մ եք, լսու՞մ եք Իր կանչը,

«Եկեք Ինձ, ինչո՞ւ եք կանգնել» :

Դե գնա, դե գնա, մի կանգնիր խեղճ հոգի,

Բաց գիրկը օրհնյալ Հիսուսիդ,

Հիշի՛ր, որ սիրում է, ներում է քեզ հոգի

Վստահիր քեզ կանչող Փրկչիդ :

 

3. Ուզում եմ վստահել Քեզ իմ Տեր,

Բայց չի հերիքում հավատքս,

Փրկիր ինձ, փոխիր ինձ իմ Հիսուս,

Գիտեմ ձեռքումդ է իմ կյանքը :

Գալիս եմ, գալիս եմ, ձեռքդ տուր իմ Հիսուս,

Եվ բուժիր բազում վերքերս,

Լոկ Քեզ մոտ, լոկ Քեզ մոտ, կլինեմ ես հանգիստ,

Մաքրիր Դու նաև մտքերս :

 

4. Հոգուդ կրակը իմ մեջ վառիր,

Թող ջերմանա սառը սիրտս,

Սուրբ Հոգուդ զորությամբ ինձ օգնիր,

Անձս ուրացած խաչիդ գամ :

Դու օգնիր, Դու օգնիր, հարեհաս իմ Փրկիչ,

Հոգուդ զորությամբ ինձ օգնիր,

Ինձ հույս տուր, ինձ լույս տուր,

Հավատք տուր ու սեր տուր

Գթառատ, առատ իմ Հիսուս :

 

5. Ուզում եմ անվերջ Քեզ մոտ լինել,

Ոտքերիդ մոտից չհեռանալ,

Ուզում եմ սիրտս Քեզ նվիրել,

Եվ Քո սուրբ խորանդ դառնալ :

Ընդունիր իմ սիրտը, չար սիրտը, քար սիրտը,

Փոխիր այդ սիրտը, նորը տուր

Որ Հոգուդ, Սուրբ Հոգուդ, սուրբ սերը իմ Հիսուս

Սրտիս մեջ բանա սուրբ աղբյուր :

 

                231

Այնպես պատահեց, որ ինքս մի օր,

Հոգով դարերի խորքը գնացի,

Զարմանահրաշ ու արտասովոր,

Մի տեսարանի ես հանդիպեցի,

Սևասիրտ մարդիկ տեսքով այլայլված,

Անմեղ Մեկի էին տանջում կատաղի :

 

2. Այսքան էլ անգութ ու խիստ գազազած,

Որ հար տանջում էին ծաղրում անտեղի,

Իսկ Նա սուսուփուս խաչը շալակին,

Մեկի օգնությամբ սարն էր բարձրանում,

Հաճախ էր ծնկում Նա խաչի տակին,

Այսպես տանջվելով վերև էր հանում :

 

3. Ու շատ ցանկացա, որ օգնեի մի քիչ,

Ու մի ծայրից էլ գոնե ես բռնեի,

Եվ մոռանալով ամեն –ամեն ինչ,

Նրանց հետ մինչև Գողգոթա հանեի,

Ուզում էի ասել. «Ով Կյուրենացի,

Հիմա էլ թող որ ես ինքս տանեմ» :

 

4. Գիտցիր, ցավող կա քեզանից բացի,

Ուզում եմ Փրկչիս բեռը վեր առնեմ,

Սակայն թշվառս երբ որ սթափվեց,

Այդ սրտաճմլիկ տաք տեսարանից,

Իսկույն պատկերը հիմնովին փոխվեց,

Ես էի օգնություն հայցում Հիսուսից,

Ծնկած խաչի տակ ձեռքերս պարզած,

Ասում էի, օգնիր, Փրկիչ իմ Աստված :

 

                232

Ճերմակաթույր հագած Մեկին,

Գողգոթայում տեսա ես,

Ման էր գալիս ինչ որ մեկին,

Սիրուց խոցված մեկի պես,

«Ով բարի մարդ,- ասի Նրան,

Այդպես, ու՞մ ես ման գալիս,

Ձեռքը դրած սրտի վրա,

Ավելի էր մոտ գալիս» :

 

2. Ասաց. «Լսիր, ո՛վ սիրելիս,

Սիրեկանիս ման կուգամ,

Դու էլ փնտրիր ու գտնելիս,

Ասա իրեն ման կուգամ :

Ասա, նրան, որ հաղթեցի,

Իր ոխերիմ թշնամուն,

Հիմնահատակ արի նրան,

Տալով ամենը քամուն :

 

3. Ասա նրան, որ իր համար,

Սիրո վերք եմ ստացել,

Երկիր – երկինք տանող ճամփան,

Իմ մարմնով եմ բաց արել :

Որ նա անցնի այդ ճամփայով,

Ինձմով երկինք սլանա,

Սիրտը բացած գրկիս մեջ նա,

Սիրող սրտիս միանա» :

 

4. Տեսա արնոտ կողը Նրա,

Մաքուր ճերմակի տակից,

Արնոտված էր շորը թեև,

Բայց չէր հանել Իր հագից :

Ասաց. «Կուզեմ այս շորերով,

Նշանվել Իմ կույսի հետ,

Որ նա տեսնի ու դարերով,

Սիրով ապրի նա Ինձ հետ :

 

5. Գնա, գտիր սիրեկանիս,

Թե ծարավ է՝ ջուր կտաս,

Թե պաղել է նա Ինձանից,

Իմ կրակից հուր կտաս :

Ասա նրան, որ շատ շուտով,

Կգամ, Ինձ մոտ կտանեմ,

Գգվանքներով ու կարոտով,

Փառաց տեղս կհանեմ» :

 

                233

Փակ դռների ետևից ուշ ժամին,

Ո՞վ է թակում, (2)

Ներսից պատասսխան չեն տալիս կրկին,

Ո՞վ է անվերջ թակում :

        Այդ քո Փրկիչն է դռան մոտ կանգնած,

Սրտիդ դուռն է թակում կամաց,

Նա կազատի քեզ վիճակիցդ կորսված,

Միայն թե սիրտդ բաց :

 

2. Սիրտդ դատարկ է, բայց լսվում է ձայն,

Ո՞վ է թակում, (2)

Հանգել է լույսդ մխիթարության,

Ո՞վ է անվերջ թակում :

 

3. Սուրբ Հոգու ձայնին դու չես լսում դեռ,

Ո՞վ է թակում, (2)

Բայց այդ կանչը չի դադարում երբեք,

Ո՞վ է անվերջ թակում :

 

4. Թակոցն հնչում է ուժեղ ավելի,

Ո՞վ է թակում, (2)

Մեղավոր դարձի եկ ապաշխարիր,

Ո՞վ է անվերջ թակում :

 

                234

Ինչո՞ւ ես տանջում քեզ այդպես,

Միշտ հարցնելով, թե «Երբ կգաս»,

Չէ՞ որ քեզ հետ է Նա ընդմիշտ,

Կրում է հոգուդ ցավ ու վիշտ :

Դե շուտ արի Դու իմ Հիսուս,

Փոխիր իմ սիրտը, իսկ հետո,

Թեկուզ աշխարհն էլ, որ ինձ տան,

Իմ սիրտը Քեզ միայն կտամ :

 

2. Որպեսզի էլ չհիշեմ ես,

Թե աշխարհում ով եմ եղել,

Մեղք գործելով չէի հասկանում,

Որ արդեն ձեռք էիր մեկնում :

 

3. Ա՜խ, ինչպես եմ ես փափագում,

Երբ եմ ես Քեզ հետ քայլելու,

Ամուր ձեռքիցս իմ բռնես,

Հավիտենություն ինձ տանես :

 

                235

Կհանձնվիմ Քեզ Հիսուս իմ,

Կուտամ հոժար կյանքս բոլոր,

Կսիրեմ Քեզ, կվստահեմ,

Դու լեր իմ կյանք ամեն օր :

՝Քեզ կհանձնվիմ, (2)

Անպայման Օրհնյալ Փրկիչ իմ,

Քեզ կհանձնվիմ :

 

2. Կհանձնվիմ Քեզ Փրկիչ իմ,

Ոտքիդ առջև եմ ահա,

Հաճույքն աշխարհի ձգած եմ,

Առ զիս Հիսուս, առ հիմա :

 

3. Կհանձնվիմ Քեզ Հիսուս իմ,

Յետ այսու ես Քուկդ եմ լոկ,

Սուրբ ներկայությամբդ, թող լեցվիմ,

Իմս ըլլալդ գիտնամ իրոք :

 

4. Կհանձնվիմ Քեզ Հիսուս իմ,

Ինչ որ ունիմ առ Քեզի,

Շնորհք և ուժ Քեզմե կընդունիմ,

Օրհնությունդ ալ վրաս հանգչի :

 

5. Կհանձնվիմ Քեզ Հիսուս իմ,

Կզգամ արդ հուրն սրբազան,

Լման փրկությամբդ կը հրճվիմ,

Փա՜ռք, ո՜հ, փա՜ռք Քո Սուրբ Անվան :

 

                236

 Հույսի աղբյուր ես Դու Քրիստոս,

Հանգիստն ես մեր ուրախություն բերող,

Դու ցնծություն ես մեզ կյանք տվող,

Փափագն ես երջանկության հասցնող :

Քեզ վրա մենք հույս ենք դնում,

Մեր կյանքը մենք Քեզ ենք հանձնում,

Քեզ վրա հայացք ենք ուղղում,

Վեր դեպ երկինք :

 

2. Դու չարչարանք կրիր Քրիստոս,

Դու մեզ համար արյուն թափող,

Դու փրկություն այսօր մեզ շնորհող,

Տառապանքից ու ցավից ազատող :

 

3. Ի՞նչպես կարող ենք մենք չգնահատել,

Այն սերը, որ երկնքից ես բերել,

Խոնարհությամբ երկինք ճամփա բացել,

Իմաստություն և շնորհք ես տվել :

 

                237

Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործե,

Կսիրեմ Հիսուսի նման :

 

2. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործե,

Կերգեմ Դավիթի նման :

 

3. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործե,

Կաղոթեմ Դանիելի նման :

 

4. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործե,

Կներեմ Հիսուսի նման :

 

                238

 Սա այն օրն է, (2)

Որ Տերն ըստեղծեց, (2)

Պիտի ցնծանք, (2)

Եվ ուրախանանք : (2)

 

                239

Կյանքս Քեզ եմ ընծայում,

Հիսուս Քեզ եմ նվիրում,

Կյանքս Դու Ինքդ ես պահել,

Եվ դեպի երկինք ուղղել :

Կյանքը, իմը չէ այն,

Քոնն է միշտ հավիտյան,

Այն Դու ես ինձ տվել,

Որ Քեզի փառաբանեմ :

 

2. Սատանան այս աշխարհում,

Ինձ հրապուրել է ուզում,

Որ ես իրեն ծառայեմ,

Եվ մեղքերի մեջ ապրեմ :

Բայց ես խնդրում եմ Քեզ,

Որ Դու իմ մեջ ապրես,

Եվ այդ պատերազմում

Ինքդ տաս ինձ հաղթություն :

 

3. Մաքուր եմ ուզում ապրել,

Եվ բոլորին էլ սիրել,

Մեղքից, չարից հրաժարվել,

Եվ Քո մասին մտածել :

Օ՜, իմ Տեր և Աստված,

Օգնիր ինձ հասկանալ,

Քո անսահման սերը,

Եվ Նրա մեջ իմ ապրելը :

 

4. Շուտով փառքով կգաս Դու

Կվերցնես եկեղեցուն

Ինձ էլ պատրաստիր, որ ես

Արժանի լինեմ Տեր Քեզ :

Հավետ Քեզ հետ լինեմ,

Եվ այնտեղ ես տեսնեմ,

Այն ամենը, որ Դու,

Խոստացել ես ինձ տալու :

 

                240

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,

Որ Էնն Աստված աստ բազմեցավ.

Խաղաղության ձայն հնչեցավ,

Սուրբ ողջյունի հրաման տվավ,

Եկեղեցիս մի անձն եղեվ,

Համբյուրս յօդ լըրման տվավ,

Թշնամությունըն հեռացավ,

Սերն յընդհանուր ըսփռեցավ.

Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,

Տուք օրհնություն ի մի բերան,

Միասնական Աստվածությանն,

Որում սերովբեքն են սրբազան :

 

                241

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,

Որ ծնվար և հայտնվեցար,  ողորմյա՛ մեզ : (2)

 

2. Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,

Որ խաչվեցար վասն մեր,  ողորմյա՛ մեզ : (2)

 

3. Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,

Որ հարյար ի մեռելոց,  ողորմյա՛ մեզ : (2)

 

4. Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,

Որ համբարձար փառօք առ Հայր, ողորմյա՛ մեզ : (2)

 

                242

Մարմին Տերունական,

Եվ արյուն Փրկչական,

Կայ առաջի երկնային,

Զորությունքն աներևույթս,

Երգեն և ասեն անհանգիստ,

Բարբառով Սուրբ, Սուրբ, Սուրբ

Տեր Զորությանց :

 

                243

Եթե ահեղ փորձության օրերին,

Սիրտդ դողա վախի մեջ ընկած,

Հիշի՛ր Տերն ինչպես չարչարանքներին,

Իրեն չափսոսաց և չխղճաց :

Հիշի՛ր Նա ինչպես Իր խաչը տարավ,

Հիշի՛ր ինչքան կրեց Նա ցավ ու վիշտ,

Ինչպես խաչված տեղից խոնարհությամբ

Մեղավորներիս ներեց ընդմիշտ :

Նրան պետք է միշտ փառաբանեմ,

Նրան գովեմ Իր շնորհքով,

Տուր որ Աստված իմ, ամեն բան թողնեմ,

Եվ բավարարվեմ միայն Քեզնով :

 

2. Բայց մի մտածիր հանկարծ իմ ընկեր,

Թե արդեն հասել ես երկնքին,

Ի՞նչ է մեզ սպասում մենք չգիտենք,

Ի՞նչ կհանդիպի մեզ գալիքին :

Գիտենք, որ Հիսուսը պատրաստում է մեզ,

Որ սրբության հասնենք լիովին,

Բայց երկրային արհավիրքների մեջ,

Կմնա՞նք արդյոք հավատարիմ :

Քրիստոս Քո անսահման սիրով,

Օգնիր մեզ ամեն բան տալ,

Միշտ Քո օրինակին հետևելով,

Մարդկանց փրկության ճամփան ցույց տալ :

 

3. Կարող է ընտանիքից բաժանեն քեզ,

Որ առ Աստված հավատքդ կոտրեն,

Կարող է հետո շատ խիստ փորձվես,

Հիշիր Տերն կարող է դրանք վերցնել :

Հիշիր Տերը տալիս է զորություն,

Ամեն փորձության մեջ այս կյանքի,

Եթե լինես աղոթքի մեջ դու արթուն,

Չի թողնի Նա քեզ և չի կորցնի :

(1-ին և 2-րդ տների կրկներգերը)

 

                244

«Ով հավատարիմ իմաստուն ծառա»

Հիսուսը կասի սիրով նրան,

Հավատքդ դու պահեցիր մինչև վերջ,

Մտիր Իմ ուրախությանս մեջ :

 

2. Երկրորդ գալստյան, երբ մեզ դառնա,

Իր փառքը երկրի վրա երևնա,

Իր հարսին պատրաստ պիտի գրկի Նա,

Նորից դեպ երկինք վերադառնա :

 

3. Նոր Երուսաղեմ քաղաք սիրելի,

Սուրբ բնակարան մեր բաղձալի,

Քո փողոցներով պիտի մենք քայլենք.

Հիսուսի հետ միշտ ուրախ լինենք :

 

4. Էլ ոչ սուգ կլինի, ոչ էլ տրտմություն,

Ի՜նչ զարմանալի ուրախություն,

Սուրբ Հոգով լեցուն հավերժ ցնծություն,

Ահա երկնային Արքայություն :

 

                245

Թանկագին խոստում է տվել

Մեզ՝ պանդուխտներիս, Աստված,

Երբ հանդիպեն փորձություններ

Կառաջնորդեմ քեզ առաջ :

Կառաջնորդեմ  (3)  քեզ առաջ :

Երբ հանդիպեն փորձություններ

Կառաջնորդեմ քեզ առաջ :

 

2. Երբ փորձության կրակի մեջ

Սիրտդ ընկեր չի գտնի,

Այս խոստումը լսիր անվերջ

Աստված քեզ կառաջնորդի :

 

3. Եթե սիրտդ հանկարծ տխրի,

Այս կյանքում հույսը կորցրած,

Թող այս խոստումը միշտ լսվի.

Կառաջնորդեմ քեզ առաջ :

 

4. Թե խավար գիշեր է իջել

Եվ վերջին ժամն է հնչում,

Լսիր միայն այս խոստումը,

Տերն է քեզ առաջնորդում :

 

                246

Հոգուս կարոտն ես ով Սուրբ Հոգի,

Քո կրակովը սիրտս կհալի,

Եկուր այսօր ով Սուրբ Հոգի,

Բնակի հավետ մեջն իմ սրտի :

Լեցուր այսօր, հիմա լեցուր

Սուրբ կրակովդ իմ սիրտ,

Վառե, այրե, մաքրե այսօր,

Իղձերս, կիրքերս անխնա բոլոր :

 

2. Հոգուս մեջ եղիր Տեր իմ Աստված,

Թող սրտիս մեջ կրակդ բռնկվի,

Կարոտ եմ Քեզ ով Սուրբ Հոգի,

Եկուր, լեցուր սիրտս խղճալի :

 

3. Թող կյանքս լինի Տեր իմ Աստված,

Սուրբ Հոգիովդ միշտ բռնկված,

Սիրո կենաց մի վառարան,

Որ մարդ տեսնե պատկերդ իմ վրա :

 

                247

Մեկն ընթրիք սարքեց, կանչեց բոլորին,

Պատրաստ է, կանչե՛ք հրավիրյալներին,

Կանչե՛ք խնջույքին, Իմ մեծ ընթրիքին

Կանչեք բոլորին մեծ հարսանիքին :

 

2. Ահա հրավերը, - արի խնջույքին,

Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին :

Եզներ եմ առել, ուզում եմ փորձել,

Ես չեմ կարող գալ, շտապում եմ գնալ :

 

3. Ահա հրավերը, - արի խնջույքին,

Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին :

Ես կին եմ առել, դրա համար էլ

Ես չեմ կարող գալ, շտապում եմ գնալ :

 

4. Ահա հրավերը, - արի խնջույքին,

Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին :

Ես արտ եմ առել, բայց դեռ չեմ տեսել,

Շտապում եմ գնալ, ես չեմ կարող գալ :

 

5. Իսկույն դուրս եկեք փողոցներն անհուն,

Եվ տեսեք ով կա թշվառ ու անտուն,

Կանչեք բոլորին, խեղանդամներին,

Կույր ու կաղերին և աղքատներին :

 

6. Այսօր է ժամը, ժամը փրկության,

Կանչում է այսօր քո Փրկիչ Արքան,

Շուտ թող ամեն բան, թե արտ, թե կնկան,

Թե եզ, թե աշխարհ, ուղղիր քո ճամփան :

 

                248

Ձեզ հետ լինել կուզենք

Երկնային բարձունքներում,

Հագուստը ձեր ճերմակ

Պահպանած առ հավետ :

Եվ տեսնել մենք կուզենք,

Ոչ միայն երկրի վրա,

Այլ տեսնել ձեզ կուզենք

Հարսանյաց օրը, Սուրբ Տիրոջ հետ :

 

2. Ձեզ տեսնել մենք կուզենք

Երկնային բարձունքներում,

Ժառանգած անթառամ

Պսակը մեծ փառքով :

Եվ տեսնել մենք կուզենք,

Մետաքսե ձեր հագուստը,

Թող Տերը պահպանի,

Որ ցույց տաք Իր լույսը՝ ձեր կյանքով :

 

3. Ձեզ տեսնել մենք կուզենք

Երկնային բարձունքներում,

Ճերմակներ հագած,

Պտղաբեր լի կյանքով :

Խոսքն ամուր պահեցեք

Ձեր մնացած օրերում

Եվ այդ սուրբ վիճակում,

Պաշտեցեք Հիսուսին սուրբ սրտով :

 

                249

Ես կամենում եմ Քեզ հետ քայլել,

Իմ Փրկիչ, ուր որ Դու ինձ տանես,

Օգնիր ինձ ծանր խաչս կրել,

Որ անտրտունջ մենակ քայլեմ :

Երբ ընկնեմ ես այս ճանապարհին,

Դու մեկնիր օգնելու Քո ձեռքը,

Օգնիր, որ հետևիցդ քայլեմ,

Չ՞է որ ես Քեզ միշտ սիրում եմ :

 

2. Ի՜նչ հեշտ է Քո հետևից քայլել,

Երբ միշտ ժպտում է ինձ ամեն բան,

Բայց երբ վշտերը գան ինձ պատեն,

Տուր հասնեմ մինչ երկնային Քանան :

 

3. Վստահել տուր ինձի Քո վրա,

Հաստատուն հավատքի մեջ պահիր,

Դու տառապանք կրեցիր ինձ համար,

Տրված է ինձի մեծ չարչարանք :

 

4. Չէ որ լոկ մարդ եմ ես առանց Քեզ,

Չունեմ ուժ, ես հող եմ Քո առջև,

Ամբողջ իմ հույսը Քո վրա է

Դու իմ հանգիստն, ուրախությունն ես :

 

                250

Անպտուղ, քարքարոտ անապատով

Գնում եմ հայրենիքը իմ,

Քայլում եմ նեղ, փշոտ արահետով

Իմ առաջնորդն է Սուրբ Հոգին :

 

2. Եվ եթե հանկարծ ծածկվի արևը,

Եվ գիշերը պատի երկրին,

Ինչքան էլ թանձր լինի խավարը,

Ինձ կլուսավորի Սուրբ Հոգին :

 

3. Թե թշնամիները ամբոխներով,

Եվ այս կյանքի ճանապարհին,

Մահ փչեն սպառնալիքներով,

Նրանց կհաղթի Սուրբ Հոգին :

 

4. Թե հանկարծ ճանաչվեմ որպես օտար,

Եվ այս կյանքի ճանապարհին,

Թե որ ինձի լքեն ընկեր, հարազատ,

Ինձ հետ կմնա Սուրբ Հոգին :

 

5. Թե հանկարծ իմ ունեցած ամեն բան,

Մահը իր ձեռքով վերցնի,

Մարմնիցս անգամ հետք էլ չմնա,

Ինձ հետ կլինի Սուրբ Հոգին :

 

                251

Շատ անգամ է իմ նավակը,

Ալեկոծության հանդիպել,

Սպառնացել է փոթորիկը,

Իր ալիքներով ինձ ծածկել :

Թվացել է այս պայքարում,

Որ նավահանգիստ չեմ հասնի,

Կգտնեմ վախճանս ծովում,

Ծովի անդունդն օրրանս կլինի :

 

2. Եվ ամեն անգամ գալիս ես,

Դու պարզապես ջրի վրայով,

Փոթորիկն հանդարտեցնում ես,

Հույս ես տալիս Քո հայտնվելով :

Փոխվում է իմ տրտմությունը,

Ուրախության, խաղաղության,

Շողում է ջինջ հորիզոնը,

Թվում է էլ չկա վտանգ :

 

3. Առջևում դեռ փոթորիկ կա,

Վտանգավոր է իմ ճամփան,

Խնդրում եմ Տեր մի հեռանա,

Ինձ հետ եղիր ըստ Քո խոստման :

Այնժամ վստահ կլինեմ ես,

Ապահովությանը ճամփիս,

Դրա երաշխիքը Քո սերն է,

Արդ կխնդրեմ ինձ հետ եղիր :

 

                252

Ես թողեցի մի օրինակ,

Որ դուք իրար ոտքեր լվաք,

Եթե ես Տերս այդ բանն արի,

Դուք էլ արեք այդ է բարի :

 

2. Լվանալով Ես ձեր ոտքեր,

Սիրո մեջը այդ էլ պետք է,

Երանի ձեզ, թե կատարեք,

Դուք էլ Ինձ պես իրար սիրեք :

 

3. Այստեղ չկա մեծ ու պստիկ,

Կամ գրագետ կամ էլ ռամիկ,

Էլ ոչ հարուստ, ոչ էլ աղքատ,

Իմ արյունով եք հարազատ :

 

4. Մեկ մարմին եք դուք Հիսուսով,

Վերստին ծնված նոր կյանքով,

Մեկ Հորից եք քույր եղբայրներ,

Ձեզ տա Աստված ավելի սեր :

 

5. Թույլ տուր լվամ ես քո ոտքեր,

Որ կատարվի Տիրոջ խոսքեր,

Հավետ մնանք մտերիմներ,

Լինենք խոնարհ և պտղաբեր :

 

6. Թող ուժովնան այս քո ոտքեր,

Գնաս ամեն գյուղ, քաղաքներ,

Վկայելով ամեն մարդկանց,

Աստված գթած, դռներդ բաց :

 

7. Տիրոջ գալը մոտեցել է

Կախարդությունը շատացել է,

Տվել է ձեզ թմրության քուն

Ապաշխարհեք, դարձեք Աստծուն :

 

8. Հավատացեք կա մեկ անուն

Միայն Հորով է փրկություն,

Մի խաբվեցեք դուք կուռքերուն

Ծառայեցեք Գառանն Աստծու :

 

9. Երկնքի մեջ մեկ բարեխոս,

Որը մեր Տերն է Քրիստոս,

Որին դարձեք մոլորվածներ

Կատարեցեք Իր ասածներ :

 

10. Նախանձելով թշնամիներ

Պաշտել կուտան այլ աստվածներ

Միշտ քաջ եղեք քույր եղբայրներ

Ճիշտ կատարենք մենք պատվերներ :

 

11. Հասնել, գրկել Տիրոջ ոտքեր

Պետք է հավատք, գործեր եվ սեր

Սիրո երգեր և աղոթքներ

Հոգով, ջրով մկրտվածներ :

 

12. Օրհնյալ լինի Քո անունը

Գողգոթայի սուրբ արյունը,

Փառք զորաց Տեր Հայր Աստծուն

Եվ Իր Որդուն և Սուրբ Հոգուն :

 

                253

Ով Հիսուս Դու մեծ սիրո աղբյուր,

Օգնիր որ ես էլ Տեր սիրող լինեմ,

Ով Հիսուս Դու խնդության աղբյուր,

Շնորհիր, որ ես էլ Տեր ուրախ լինեմ :

Ոչնչություն եմ Տեր, հող ու մոխիր եմ Տեր,

Բայց Դու ներիր իմ հանցանքներն,

Խնդրում եմ Տեր լսիր իմ շուրթերից

Հառաչանքն այս ի խորոց սրտի,

Ողորմյա՜, իմ Տեր :

 

2. Ով Հիսուս, խաղաղության աղբյուր,

Օգնիր որ ես էլ Տեր խաղաղ լինեմ.

Ով Հիսուս, համբերության աղբյուր,

Շնորհիր, որ ես էլ Տեր միշտ համբերեմ :

 

3. Ով Հիսուս, Դու քաղցրության աղբյուր,

Օգնիր որ ես էլ Տեր քաղցր լինեմ.

Ով Հիսուս, Դու բարության աղբյուր,

Շնորհիր, որ ես էլ Տեր բարի լինեմ :

 

4. Ով Հիսուս, Դու հավատքի աղբյուր,

Օգնիր որ ես էլ Տեր միշտ հավատամ.

Ով Հիսուս, Դու հեզության աղբյուր,

Շնորհիր, որ ես էլ Տեր միշտ հեզ լինեմ :

 

5. Ով Հիսուս, զսպվածության աղբյուր,

Օգնիր որ ես էլ Տեր զսպված լինեմ.

Ով Հիսուս, Հոգու պտղի աղբյուր,

Շնորհիր, որ ես էլ Տեր այն ունենամ :

 

                254

Ժամ աղոթքի, ժամ աղոթքի

Աստծուց ես տրված կյանքում,

Պայքարի մեջ և վատ կյանքից

Դու ինձ վեր ես բարձրացնում :

Մութ գիշերին չեմ քնում

Եվ ծունկի վրա եմ իջնում,

Եվ հոգով Աստծո հետ եմ խոսում,

Օ՜, իմ երկնային Փրկիչ,

Քո հզոր ձեռքը մեկնիր,

Օգնիր ինձ, ուժասպառ եմ լինում :

 

2. Դրսում փչում է խիստ քամին,

Ոռնում է նա սառցով, ձնով

Եվ այդպիսի մի փոթորիկ,

Սրտիս է տիրում թափով :

Այդ ժամին պարզ տեսնում եմ,

Իմ ոչնչությունը ես,

Կոտրված խնդրում եմ Հիսուսին,

Օ՜ իմ Աստված, գիտես Դու

Ի՜նչ մեծ վիշտ կա իմ հոգում,

Ազատիր ինձ այս մեծ տանջանքից :

 

3. Աստված իմ ես կյանքում հանգիստ,

Երջանկություն չեմ ուզում,

Թեկուզ միշտ լինի փոթորիկ,

Կյանքիս գալիք օրերում :

Միայն խնդրում եմ մի բան,

Միշտ ներկայությունդ զգամ,

Եվ Քո ձեռքը միշտ մեկնած դեպ ինձ,

Իմ առջևից Դու քայլիր,

Ինձ Քո սիրույդ մեջ պահիր,

Պատերազմում հաղթություն տուր ինձ :

 

4. Օ՜, աղոթք փառաբանության,

Գոհությունից վառվում եմ

Ինձ հասցնում ես երջանկության,

Քեզնով ուրախանում եմ :

Երբ փոթորիկների մեջ,

Շփոթված ընկնում եմ ես,

Դեպ Աստծուն եմ ես աղաղակում,

Աղաթքս լսում է Նա,

Եվ ինձ լցնում գոհությամբ,

Աղոթքով նոր կյանք եմ ստանում :

 

                255

Ե՛կ Փրկչիդ անմահ հոգի,

Սիրտդ մի խստացնի,

Վաղն արդեն ուշ կլինի,

Հենց այսօր՝ մի՛ ուշացիր :

 

2. Խաչի վրա քեզ աղերսում,

Տես Փրկիչդ քեզ է կանչում,

Ա՜խ, ինչու՞ չես հավատում,

Ե՛կ, ինչու՞ ես ուշանում :

 

3. Ե՛կ, շտապիր անմահ հոգի,

Այս կյանքդ շուտով կանցնի,

Երբ մահվանդ օրը հասնի,

Ա՛խ ափսոս ուշ կլինի :

 

4. Ծունկի եկ, խոստովանիր,

Փրկչիցդ ներում խնդրիր,

Մեծ սիրով Նա կնդունի,

Հենց այսօ՛ր, մի՛ ուշացիր :

 

                256

Որտե՞ղ ես թափառում դժբախտ որդի,

Քո հայրենի տնից հեռացած,

Վերադարձիր հնչում է մի ձայն միշտ,

Որ կանչում է քեզ տուն հայրական :

Վերադարձի՛ր, Ես քեզ կնդունեմ,

Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,

Սպիտակ հագուստ նորից կհագցնեմ,

Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ :

 

2. Ու՞ր ես թափառում անլույս գիշերով,

Միայնակ առանց հարազատի,

Վերադարձիր քո տունը լուսավոր,

Կգտնես հանգիստ քո վշտերից :

 

3. Ու՞ր ես թափառում կորցնում ժամանակ,

Իզուր վատնելով քո ուժերը,

Ես մեռա խաչի վրա քեզ համար,

Վերադարձիր կվերցնեմ քո բեռը :

 

4. Որտեղ ես թափառում սոված որդի,

Գիշերվա ցրտի, խավարի մեջ,

Վերադարձիր այդ անպտուղ երկրից,

Քեզ բնակարանս կնդունեմ :

Վերադարձի՛ր, Ես քեզ կնդունեմ,

Վերադարձի՛ր, քեզ գիրկս կառնեմ,

Սպիտակ հագուստ նորից կհագցնեմ,

Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ :

 

                257

Ով Սուրբ Արարիչ, Քո եկեղեցում,

Իմ թշվառ հոգուն կյանք ես պարգևում,

Քրիստոնյա եմ արդ հոգիս է ցնծում,

Ողջ հողագնդում իմ երգն է հնչում :

Երբ Քո մեջ եմ ես, իմ մեջ ես Տեր Դու

Երբ Քեզ հետ եմ ես, ինձ հետ ես Տեր Դու :       2

 

2. Տեր Հիսուսը այս կյանքի պայքարում,

Ամեն մի քայլում ինձ է ուղեկցում,

Իսկ ճանապարհին, թե հանկարծ հոգնեմ,

Այնժամ այս ծանոթ երգը կերգեմ :

 

3. Երբ Քեզ համար Տեր ինձ դատապարտեն,

Թեկուզ անծանոթ ափեր ուղարկեն,

Գիտեմ այնտեղ էլ Քեզ կվայելեմ,

Հեռավոր երկրում այս երգը կերգեմ :

 

4. Հիսուսն է իմ մեջ, ուրախ եմ որքան,

Ես հոգով Նրան՝ կապված հավիտյան,

Արդ քրիստոնյա եմ, մենակ չեմ կյանքում,

Իմ երգն է հնչում ողջ հողագնդում :

 

                258

Միթե՞ առանց պտուղներ,

Կարող ենք երկինք մտնել,

Այն օրը, երբ Հիսուսը կանչի Իր քով,

Ես կմնամ ամոթով,

Երբ Նա հարցնի Իր սիրով,

Ի՞նչ բարի գործեր ես արել քո կամքով :

 

2. Ես էլ չեմ կարող ասել,

Տիրոջ կամքն եմ կատարել,

Մինչև հիմա անպտուղ ծառ եմ եղել,

Օ՜, ինչքան ես կուզեի,

Հիսուսի հետ լինեի,

Հոժար կամքով Իր խոսքը կատարեի :

 

3. Որ Հիսուսին հանձնված,

Եվ Իր արյամբ փրկված,

Գնայի Իր հետ պտուղներով լցված,

Որ Հիսուսն իմ սիրելի,

Իր խոստումը կատարի,

Կենաց գրքում Նա իմ անունը գրի :

 

                259

Չկա հույս ինձ համար,

Չկա հույս երանելի,

Ա՜խ, ես ինչքան դժբախտ եմ,

Առանց Քեզի վշտալի :

Ով Հիսուս, լույս աշխարհի,

Քեզ կանչում եմ բաղձալի,

Աղոտ կյանքս դառնալի

Բոլոր մեղքերս ներիր :

 

2. Քաղցրությամբ ինձ մոտ եկար,

Իմ սրտիս մեջ տեղ գտար,

Ա՜խ, ես ինչքան ուրախ եմ,

Երջանիկ ու խաղաղ եմ :

Ազատվեցի ախտերից,

Կյանք ստացա ես նորից,

Նա չի թողնի երբեք ինձ,

Այս է խոստումը վերից :

 

3. Երջանիկ եմ ես հիմա,

Որ Տերս իմ մեջ կմնա

Ու ես Նրան ուխտել եմ,

Որ իմ բաժինս կատարեմ :

Ով Հիսուս, լույս աշխարհի,

Քեզ կանչում եմ բաղձալի,

Համայն աշխարհ թող լսի,

Դու ես հույսը սուրբերի :

 

                260

Ծաղիկներ են, որ պարտեզին կուտան,

Գեղեցկություն, բույր և տեսք աննման,

Հիսուս Փրկիչն Իր ձեռքով փրկարար,

Մանուկ ծաղիկ էր պահում անհամար :

 

2. Հիսուսի պահած, մանուկներն արդար,

Թող միայն ապրեն Հիսուսի համար,

Հիսուսի համար թող որ մեծանան,

Աստծուն պաշտող զավակներ դառնան :

 

3. Չքնաղ պարտեզը ծաղկել է արդեն,

Փշերը արդեն զատվել են վարդեն,

Մանուկ վարդերը թող ապրեն արդար,

Ապրեն ու գործեն Հիսուսի համար :

 

4. Հիսուսն է սիրով խնամում նրանց,

Մաքրում, քաղհանում ու ջրում նրանց,

Հիսուսի այգում մանուկ դու աճած,

Բացվիր ու բուրիր խոնարհվելով ցած :

 

5. Եվ այդ պարտեզը ծաղկեփունջ դարձած,

Թող փառաբանի Հիսուսին փառաց,

Հիշեք Հիսուսն է ձեզի հովանի,

Փափագում է, որ ձեզ Իր մոտ տանի :

 

                261

Տեր Հիսուսը սեր է, Նա զիս կսիրե

Փրկիչը սեր է, Նա զիս կսիրե :

Ուստի նորեն կերգեմ, իմ Տերը սեր է,

Փրկիչը սեր է, Նա զիս կսիրե :

 

2. Մեղքի բեռան տակ ես շատ հեծեցի,

Մեղքի բեռան տակ ճնշված մնացի :

 

3. Աստված Իր Որդուն ղրկեց երկնքեն,

Եվ Նա զոհվեցավ իմ սիրո համար :

 

4. Ով հավատարիմ Փրկիչ իմ Հիսուս,

Սիրելի Հիսուս Դուն զիս կսիրես :

 

5. Դուն խաչը ելար և չարչարվեցար,

Դուն խաչը ելար իմ սիրո համար :

 

6. Բարձրագույն սերը մորթված Գառնուկի,

Բարձրագույն սերը խոցված կողերի :

 

7. Փառքի բարձունքը քանի որ կապրի,

Փառքի բարձունքը հավիտյան Քեզի :

 

                262

Որոշել եմ Հիսուսին հետևել : (3)

Դառնալ չկա :

 

2. Ով չհետևի ես կհետևեմ : (3)

 

3. Խաչը առջևում, աշխարհն ետևում : (3)

 

                263

Թագավորը անխիղճ ու դաժան,

Բաբելոնի Դուրային դաշտում,

Շինեց իր կուռքը՝ ոսկի արձան,

Եվ նրանով էր շնչում, ապրում :

        Շնչում, ապրում : (2)

 

2. Հրամաններ բազում ու անթիվ,

Որ ողջ ազգերն ու լեզուները,

Թող գան ու երկրպագեն կուռքին,

Որին պաշտում էր թագավորը :

        Ոսկի արձան : (2)

 

3. Երկրպագելու չեկան միայն,

Սեդրակ, Միսակ, Հաբեթնագովը,

Նրանք ունեին կենդանի Աստված,

Աստծո Որդի՝ Հիսուս Քրիստոսը :

        Աստծո Որդի : (2)

 

4. Թագավորը շատ խիստ զայրացած,

Արձակեց մի դաժան հրաման,

Կրակը գցել եղբայրներին,

Նրանց չի փրկի ոչ մի Աստված :

        Փրկիր Աստված : (2)

 

5. Վառվում էր կրակով հնոցը,

Սեդրակ, Միսակ, Հաբեթնագովը,

Իրենց Աստծուն էին աղաղակում,

Տեր մեր անձը Քեզ ենք նվիրում :

        Արի Հիսուս : (2)

 

6. Երեքի տեղ չորսն էին շրջում,

Հրաշք տես դու ով մեծ թագավոր,

Նրանք քայլում են թեժ կրակում,

Մեկը նման էր Աստծո Որդուն :

        Փրկեց Աստված : (2)

 

7. Կանչեց թագավորը, դողալով,

Դուրս եկեք եղբայրներ կրակից,

Իրոք կենդանի է ձեր Աստված,

Մենք էլ կգանք երկրպագելու :

        Փառք քեզ Հիսուս : (2)

 

                264

Հեռավոր մի երկրում,

Մսուրի մեջ մի մութ,

Դու ծնվար իմ Փրկիչ սիրելի :

Թեև չեմ տեսել ես, աչքերովս երբեք,

Հավատքով եմ տեսել, Քեզ իմ Տեր : (2)

 

2. Ինձ համար ես եկել,

Եվ ապրել երկրի վրա,

Ինձ համար անդադար աղոթել :

Թեև չեմ տեսել ես,  աչքերովս երբեք,

Հավատքով եմ տեսել, Քեզ իմ Տեր : (2)

 

3. Ինձ համար ես տարել,

Ծանր խաչդ հլու,

Ինձ համար ես կրել ապտակներ :

Թեև չեմ եղել ես, հեռավոր այդ երկրում,

Հավատքով եմ տեսել, Քեզ իմ Տեր : (2)

 

4. Ինձ համար ես մեռել

Ու դրվել գերեզման,

Ինձ համար հարություն ես առել :

Թեև չեմ եղել ես, պահապան մի զինվոր,

Հավատքով եմ տեսել, Քեզ իմ Տեր : (2)

 

5. Հավատքով եմ հիմա,

Տեսնում Քեզ ով իմ Տեր,

Հոր աջ կողմը կանգնած ինձ համար :

Հավատքով եմ ապրում, այս խավար երկրի վրա,

Հավատքով ես պիտի փրկվեմ :

 

                265

Գնում է Պետրոսը, ճամփով քարքարոտ,

Ճամփան շատ երկար էր, ճամփան էր փշոտ,

Տ՜եր, ողորմյա ուժ տուր ոտքերիս,

Տ՜եր, ողորմյա հասնեմ իմ հոտին,

Քանզի ծարավ են մարդիկ Քո ջրին,

Տեր ինձ ողորմյա ուժ տուր ոտքերիս :

 

2. Հալածում են մարդիկ, չունեմ ես դադար,

Տեր քարոզում եմ Քո խոսքերը արդար,

Տեր Դու ասիր, նմանվիր Ինձի,

Տեր Դու ասիր, խաչդ վերցրու,

Քայլիր ետևես Իմ ճամփան է ճիշտ,

Տեր Դու ողորմյա, ուժ տուր ոտքերիս :

 

3. Երկար ես քայլեցի, տառապանք տարա,

Բայց Քո ազնիվ ճամփից երբեք չշեղվա,

Տեր տանում են ինձի խաչելու,

Անարժանիս խաչից գամելու,

Թող ինձի խաչեն, խաչեն գլխիվայր

Տեր իմ Քո փառքով, ինձ երկինքը տար :

 

                266

Իմ Տեր Հիսուս արի ինձ,

Չունեմ ոսկի ու պղինձ,

Կորած գառ եմ անարոտ,

Քո սուրբ ջրին եմ կարոտ :

Ես կորած եմ առանց Քեզ,

Վազվզում եմ, երկնից տես,

Ինձ էլ գնիր Տեր Հիսուս,

Որ չմնամ առանց հույս :

 

2. Քո արյունով ինձ սրբի,

Ջրով ծարավս ջրվի,

Լինեմ Քեզ պես հեզ, խոնարհ,

Լինեմ Քեզ պես սուրբ, արդար :

Մեղք ու կրակ նույնն է,

Նրանց տեղը դժոխքն է,

Տեր ողորմյա Քո գառին,

Գամ միանամ երկնքին :

 

3. Քո քաղաքում ինձ տեղ տուր,

Այնտեղ կյանք կա, ջուր մաքուր,

Որ Քո գրկում ես հանգչեմ,

Մաքուր լինեմ, չամաչեմ :

Իմ Տեր Հիսուս, Դու իմ Սուրբ,

Դու ինձ սիրում ես շատ նուրբ,

Չունեի երկրում ես ոչինչ

Դու ինձ տվիր ամեն ինչ :

 

4. Քո կարիքը միշտ ունեմ,

Քանզի այստեղ տուն չունեմ,

Հայրենիքս Քո մոտ է,

Երկիրը՝ նեղ, մրոտ է :

Արի Հիսուս մեծ Արքա,

Քո քայլերը ինձ կգա,

Բաժին հանիր Հոր տանից,

Չբաժանվեմ Քեզանից :

 

                267

Սարի վրա մի լույս խաչ կա,

Խաչի վրա՝ Հիսուսն Արքան,

Կող ու ձեռքեր արյունլվա,

Ինձի համար Նա կվողբա :

 

2. Խաչի վրից տեսավ Տերը,

Սրտումս խոցված չար նետերը,

Իր արյունով ինձի սրբեց,

Զղջումս տեսավ, մեղքերս ներեց :

 

3. Թողնեմ աշխարհ, ծանր հոգսի,

Լինեմ զավակ Տեր Հիսուսի,

Քայլեմ ճամփեն, չնայեմ ետ,

Խաչս է թեթև Հիսուսի հետ :

 

4. Գնամ ճամփեն բոբիկ ոտքով,

Ես հարուստ եմ Տեր Հիսուսով,

Ի՞նչ եմ անում ունայն ոսկին,

Երբ ես ունեմ Տեր Հիսուսին :

 

5. Սրտումս դրեց Հիսուս Արքան,

Լույսի Հոգին զղջման, ներման,

Իմ Տերը սեր սրտիս միջին,

Տերով սիրեմ ես ամենքին :

 

6. Ես Հիսուսից ավելին չեմ,

Պիտի, որ ինձ թքեն, ատեն,

Այդ ամենը սիրով տանեմ,

Խաչս է թեթև Տիրոջ խաչեն :

 

7. Տեր Հիսուսով ճամփաս հարթեմ,

Անձս Տիրոջս վստահեմ,

Գիտեմ մի օր ես կգնամ,

Իմ Հիսուսին կմիանամ :

 

8. Չար է աշխարհ, նրա խորհուրդ,

Մարդկանց խաբեց, տարավ անդունդ,

Ճշմարիտը Հիսուս Տերն է,

Իմ երկնային Արքա Հերն է :

 

                268

Բոլորս ալ սրտանց սիրենք

Եվ ոչ թե կեղծ շրթունքներով,

Երբ որ Հիսուսը վերադառնա, (2)

Որ Զինք պատրաստ դիմավորենք :        2

 

2. Ինչպե՞ս կրնաս դուն աղոթել,

Երբ եղբորդ վշտացուցած ես,

Տերը չլսեր աղոթքդ, (2)

Եթե դու հաշտված չըլլաս :         2

 

3. Հիսուսը ըսավ, որ ներեցեք,

Որպեսզի ձեզի ալ ներվի,

Քանզի ան որ չներեր, (2)

Չպիտի ներվի անոր :                2

 

                269

Շուտով իմ Տեր Հիսուս Արքան,

Ամպերով երկնից դեպ երկիր կգա,

Կգա մեծ շուքով, կգա մեծ լույսով,

Երբ որ Հայր Աստված հրաման կտա :

Ալելույա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելույա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա :

 

2. Բազմած հրեղեն կառքին երկնային,

Պիտի երկիր գա ի տես ամենքին,

Պիտի Նա ջոկի հասկը խոտանից,

Ընտիր գառները, խոտան այծերից :

 

3. Տեր ինձ տեղ պահիր գամ հարսանիքին,

Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,

Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին

Արժանի լինեմ երկնքի խնջույքին :

 

                270

Մեր ճամփան է միշտ փշոտ ու քարքարոտ,

Ա՜խ, մեր սրտերն են, Քո սիրուն միշտ կարոտ,

Լքված էինք ու մոլորված աշխարհում,

Բայց մենք գտանք մեր փրկությունն ու մեր տուն :

Թող մեր սրտերում բորբոքվի կրակը,

Որ չմոռանանք Քո անմար ճրագը,

Գործիր Դու մեր սրտերի մեջ, ով Հիսուս,

Որ իմանանք Դու ես մեր Տերը և հույս :

 

2. Կա աշխարհում արդյո՞ք այդքան շատ մեծ սեր,

Կամ հոգատար ու տանջված այսպես Տեր,

Ո՞նց մոռանամ Քո վերքերը իմ Հիսուս,

Կամ էլ խոցված Քո ձեռքերը ով իմ լույս :

 

3. Խաչին վրա գամեցիր մեր մեղքերը,

Ու փշրեցիր մեր քարացած սրտերը,

Օտար էինք հիմա դարձանք հարազատ,

Չենք վախենում թեկուզ աշխարհն անի դատ :

 

                271

Զղջացել եմ Տեր Աստված,

Ներիր մեղքերս բոլոր,

Ձեռքս բռնիր Տեր Աստված,

Կորած գառդ եմ մոլոր :

Զղջացել եմ Տեր Աստված, (2)

Գալիս եմ դուռդ օրհնյալ,

Զղջացել եմ Տեր Աստված :

 

2. Խառնաշփոթ է հոգիս,

Ինչ որ բան է կատարվում,

Թախիծն է պատել սրտիս

Ու հոգիս է արտասվում :

 

3. Էլ չեմ ուզում, որ ապրեմ

Գերի լինելով մեղքին,

Թող, որ գրկիդ մեջ հանգչեմ,

Սերդ պատմեմ ամենքին :

 

4. Դու կտաս ինձ հաղթություն,

Անձիս, մեղքի, մահի դեմ

Խառնաշփոթ այս կյանքս

Կդարձնես մի Եդեմ :

 

                272

Միայն Դու ես արժանի

Այս գիրքը վերցնելու,

Ու նրա կնիքները բացելու,

Քանի որ Դու մորթվեցիր :

Ու մեզ արյունովդ գնեցիր

Աստծո համար, (2)

Ամեն ցեղից, ամեն լեզվից,

Ժողովրդից ու ազգից :

 

2. Թագավոր ենք հիմա մենք,

Հիմա մենք քահանաներ ենք,

Ու երկրի վրա կթագավորենք,

Քանի որ Դու մորթվեցիր :

 

                273

Տկարությամբ լցված եմ,

Իմ Սուրբ Հայր օգնիր,

Ջահել սիրտս խոցված է,

Իմ Սուրբ Հայր օգնիր,

        Օգնիր ,օգնիր, Սուրբ Հայր օգնիր :

        Խավարից լույս հանիր:

 

2. Վկան ես իմ ցավերի,

Իմ Սուրբ Հայր օգնիր,

Հալածանքի, տանջանքի,

Իմ Սուրբ Հայր օգնիր :

 

3. Թշնամուցս ազատիր

Իմ Սուրբ Հայր օգնիր,

Իմ մեղքերից ինձ զատիր,

Իմ Սուրբ Հայր օգնիր :

 

4. Օգնիր հաղթական լինեմ,

Իմ Սուրբ Հայր օգնիր,

Թշնամուս վրա տիրեմ,

Իմ Սուրբ Հայր օգնիր :

 

5. Ինձ Քեզ նմանեցրու,

Իմ Սուրբ Հայր օգնիր,

Հոգիս Քեզ մոտ վերցրու,

Իմ Սուրբ Հայր օգնիր :                  

 

                274

Թող զիս լուսավորե

Փառքը Տեր Հիսուսի,

Անոր Սրբությունն ու Սերը  հիանալի :

Տեր Հիսուսին ի՜նչ նվիրեմ,

Որ կյանքն ինձ տվավ,

Իմ սերը ինչպե՜ս ցուցնեմ,

Որ տեղս մեռավ :

 

2. Թող իմ սրտիս վառի կրակ,

Կրակ Սուրբ Հոգու,

Թող կյանքս լինի օրինակ այս մեծ աշխարհում:

 

3. Այս մեղքի աշխարհում ավաղ կույր էի եղել,

Բայց գտավ ինձ Հիսուսն այսօր

Կործանման տեղեն:

 

4. Հիմա կուզեմ Քեզ ծառայել հոգով և սրտով,

Իմ ողջ կյանքը Քեզ նվիրել,

Ապրել Քեզանով:

 

5. Տեր Հիսուսին ինչ նվիրեմ որ  Զինքն ինձի տվավ,

Իմ սերս ինչպես ցուցանեմ,

Որ Ինքն իմ տեղս մեռավ :

 

6. Սիրտս Հիսուսին կնվիրեմ մանկությունես ի վեր,

Նվաստ, ընկածս, ես լավ գիտեմ,

Բնավ Ինք չանարգեր :

 

7. Հոգիս Տեր Հիսուսին կուտամ,

Կարող է փրկելու,

Եվ պահելու, մինչ ես երթամ Երեսը տեսնելու :

 

8. Իմ միտքս տամ Տեր Հիսուսին,

Բոլոր իմ խորհուրդներս,

Անոր ճշմարտության խոսքին նվիրելով ժամերս :

 

9. Իմ ժամանակս տամ Հիսուսին,

Իրեն հետևելով,

Ու, թե բոլոր օրերս լցվին, սուրբ, օգտակար գործով :

 

10. Իմ ըստացվածքս նվիրեմ Քեզ՝ Տեր Հիսուս, շատ չէ,

Սակայն, ինչ որ ունիմ և եմ,

Ընդունելով օրհնե :

 

                275

Փչեց մեղմ զեփյուռն պարտեզում Եդեմի,

Ծառերը մեղմիկ երգ երգեցին,

Հնչեց թախծաձայն կանչը Տեր Աստծո

«Ադամ ո՞ւր ես ...

 

2. Մի՞թե դու կերար պարտեզի այն պտղից,

Որից չուտելու պատվերն առիր,

Մի՞թե դրժեցիր ուխտերս բոլոր,

Ադամ ո՞ւր ես» :

 

3. Հնչում է այս ձայնը վեց հազարամյակ,

Կորսվող մարդկության ականջներում,

Հնչում է, տենչում, փնտրում է կանչում,

«Ադամ ո՞ւր ես» :

 

                276

Խաչին վրա վերջին անգամ

Ինձ համար էլ աղոթեցիր,

Ափից գամված անունս գրվեց

Արյանդ շիթեր մեղքերս մաքրեց :

Ինչպե՞ս ապրեմ ես առանց Քեզ

Ռաբբի, Ռաբբի, Ռաբբի

Ինչպե՞ս ապրեմ ես առանց Քեզ,

Այդ Քո սերն է, որ գտավ մեզ :

 

2. Ծնողներս ինձ ատեցին,

Անվանդ համար հալածեցին,

Ընկած էի, ծեծված, լքված,

Ցավիս դրիր ձեռքերդ խոցված :

 

3. Հիմա մենակ, անօթևան

Քեզ եմ գալիս իմ բարեկամ,

Ով ուզում է թող ինձ ատի,

Ես պիտ երգեմ Հիսուս արի :

 

4. Խաչի ճամփան ուր էլ տանի,

Միայն լինեմ Քեզ արժանի,

Հոգիս տալիս Ռաբբի կանչեմ,

Խոցված ձեռքերիդ վրա հանգչեմ :

 

                277

Կթողնեմ աշխարհը, կգնամ Հորս մոտ,

Որ սիրող հայացքով իմ ճամփան է պահում,

Թե երբ կմտնեմ հանգիստը իմ :

Հայր իմ սիրասուն, ես Քեզ եմ գալիս,

Ընդունիր հոգիս, Քո սուրբ ձեռքերում :

 

2. Կթողնեմ տաղտկալի մարմինն այս հողեղեն,

Կգնամ հայրենիքս, ուր կենաց լույսի մեջ

Ցնծում են անհամար հոգիներ :

Հայր իմ սիրասուն, ես Քեզ եմ գալիս,

Ընդունիր հոգիս, Քո սուրբ քաղաքում :

 

3. Կգնամ Հորս մոտ, որ սիրով հորդահոս

Բխում է սրտերում, հավերժ արքայություն,

Երանավետ կյանք ու ցնծություն :

Հայր իմ սիրասուն, ես Քեզ եմ գալիս,

Ընդունիր հոգիս, Քո սուրբ հանդեսում :

 

                278

Թող օրհնվի մեր հավաքը,

Հորը հասնի տված փառքը,

Փառաբանենք Հայր Աստծուն :

        Ալելույա, օվսաննաներ : (3)

 

2. Եկեք բացենք մեր սրտերը,

Թող օրհնություն լցնի Տերը,

Գովաբանենք Սուրբ Աստծո Գառին :

 

3. Խոնարհելով մեր անձերը,

Երգենք գոհության երգերը,

Փառաբանենք Տեր Հիսուսին :

 

4. Օրհնյալ լինի Աստծո Հոգին,

Լուսավորեց մեզ, ամենքին,

Գովաբանենք Տիրոջ Հոգուն :

 

                279

Ուրախ ես, որ Հիսուս մեղքերդ ներեց,

Եվ հոգուդ վրա ճնշող բեռը կրեց,

Խղճի խայթեն լման քեզ ազատեց :

Փառք տուր Տիրոջ, պատմե, պատմե,

Բարի լուրը տարածե,

Որ լսեն ընկերներդ, հավատան ընկերներդ

Որ փրկվեն իրենց մեղքերեն :

 

2. Ուրախ ես, որ Տերը քեզ կառաջնորդե,

Կյանքի տխուր, կյանքի ճամփաներեն,

Եվ հետդ է որպես Տեր և ընկեր :

 

3. Ուրախ ես, որ ժառանգակից եղար,

Երկնային կյանք ու փառքին հարեցար,

Հիսուս ըսավ. «Ես եմ կյանք ու ճամփան» :

 

                280

Թեկուզ տկար կերևնամ ես,

Կամ խեղճ, տգետ մարդ մը վերջին,

Կամ մոլորված ըսեն ինձի,

Սուտ զրուցեն իմ հասցեին :

Բայց ես պիտի պատմեմ,

Օրհնեմ սերդ երգեմ,

Չկա Աստծուց բացի,

Կյանք, օրհնություն, լավ իմացիր :

 

2. Փոխարեն իմ հանցանքների,

Մատնեցիր Քեզ չարչարանքի,

Խոցոտվեցար ձեռքեդ, ոտքեդ,

Ճամփա բացիր ինձ նոր կյանքի :

Օգնիր Քեզի սիրեմ,

Օրհնեմ սերդ երգեմ,

Չկա Աստծուց բացի,

Կյանք, օրհնություն, լա՛վ իմացիր :

 

3. Նեղ և փշոտ ճամփա է սա,

Ճամփի վերջին Տերս տեսա,

Մեղմ խոսեցավ, ըսավ ինձի,

«Քո փոխարեն չարչարվեցա» :

Անվերջ պիտի պատմեմ,

Օրհնեմ սերդ երգեմ,

Չկա Աստծուց բացի,

Կյանք, օրհնություն, լավ իմացիր :

 

                281

Կյանքի հոգսեր կնեղեն զիս,

Կճնշեն, կգերեն տկար հոգիս,

Բայց Քո սերը չի ձգեր զիս,

Միակն եղիր պաշտանմունքիս :

Կարոտ եմ, կարոտ եմ,

Փափագով սուրբ կյանքին,

Անհամբեր կսպասեմ,

Մասնակցեմ խնջույքին :

 

2. Կյանքս կանցնի արագ – արագ,

Կուզեմ որ միշտ լինեմ անարատ,

Կրկին սիրով Քո Հայրական,

Կկանչես, կընես զիս պատվական :

 

3. Կտրված ճյուղի պես մի կողմ ձգված,

Մոլորված ոչխար մը հոտեդ կորսված,

Բայց գտնելով դրիր ուսիդ,

Ապահով արիր Քո հույսիդ :

 

                282

Սրտանց գոհություն Զորության Աստծուն

Աչքաթող չարեց ապերախտ մարդուն,

Մեզ համար ղրկեց Իր միակ Որդուն,

Սրտանց գոհություն մեր Սիրո Աստծուն :

 

2. Սրտանց գոհություն խաչյալ Հիսուսին,

Որ սարն էր ելնում խաչը Իր ուսին,

Այդ մեր մեղքերն էր հանում Իր ուսին,

Սրտանց գոհություն մեր կյանքի հույսին :

 

3. Սրտանց գոհություն, Աստծո Որդուն,

Որ անչափ սիրեց մեղավոր  մարդուն,

Մեղավոր ենք մենք բոլորս անաչառ,

Սրտանց գոհություն, մեր կյանք սրբություն :

 

4. Սրտանց գոհություն, անչափ մեծություն

Կյանքը Քեզնով է, կտաս թողություն,

Կենդանի ջուր ես ծարավ սրտերում,

Սրտանց գոհություն, Եհովա Աստծուն :

 

                283

Բացվեց մի օր հոգուս աչքը,

Ինձ խեղդում էր կյանքի պարտքը

Ես տեսա ինձ թշվառ, ընկած,

Հասիր ինձի Հիսուս Աստված :

Բեռս ծանր անօգնական,

Հիսուս եղիր ինձ պահապան,

Թող խոնարհվեմ Տիրոջ նման,

Մեղավոր եմ ու անարժան :

 

2. Լինեմ ոտքի տակի կոխան,

Ճամփաս լինի մեծ Գողգոթան,

Բեռս լինի ծանր խաչը,

Ինձ ուղեկցի Տեր Քո կանչը :

 

3. Հոգ չէ, թե տան ապտակ, քացախ,

Քո Հոգով եմ դարձել անվախ,

Տեր ինձ հետ ես և ամենուր,

Ինձի պետք չէ դանակ ու թուր :

 

4. Ամբոխի ճիչ, վայրի կանչեր,

Պիտի լինեն իմ ողջ կյանքում,

Բայց պիտ քայլեմ ես աներեր,

Թե, որ միայն հուսամ Քեզ Տեր :

Մինչև ելնեմ հասնեմ սարը,

Որ գաս ջոկես բարին, չարը,

Թող խոնարհվեմ Տիրոջ նման

Հիսուս ինձ տար ետ չմնամ :

 

                284

Տխրել էր հոգիս ամայության մեջ,

Արցունք էր իջնում անվերջ ու անվերջ,

Մի սպիտակ ձեռք ինձի մոտեցավ,

Սրբեց աչքերս և ուրախացավ :

Գտնվեցիր դու կորած Իմ գառնուկ,

Փնտրում Էի Ես քեզ վաղուց, շատ վաղուց,

Կտամ Ես քեզ տուն, անկողին փափուկ,

Որ չէիր ունեցել նույնիսկ դու մանկուց :

 

2. Աչքերս բացի, տեսա Հիսուսին,

Տեսա Աստծո Գառին ու Լույսին,

Սուրբ Հոգին տիրեց, խավարը անցավ,

Գիշերվա մութը իսպառ վերացավ :

 

3. Երգը շուրթերիս ելա Գողգոթա,

Այնտեղ Հիսուսով փրկություն գտա,

Խաչի վրայից շշնջաց սիրով,

Մեռա քեզ համար, ապրիր ապահով :

 

4. Ու ես թափեցի իմ վերջին բեռը,

Պարտվեց այնտեղ չարը ու նեռը,

Երգեցի մաղթերգն մեծն հաղթության,

Հաղթանակ տարա Արյունով Գառան :

 

                285

Գնում եմ ես Հիսուսիս տես,

Որ երկնքում լույս է հագել,

Հոր աջ նստած բարեխոս է,

Ուշքը, միտքը, աչքը հոս է :

Երկրի վրա ճամփաս փուշ է,

Բայց Քեց գալը շատ անուշ է,

Խիստ է ծակում փուշն աշխարհի,

Թող արյունոտ հասնեմ Քեզի :

 

2. Հենվեմ վեմիդ, քաշեմ լուծս,

Դու ես միայն Տերս, հույսս,

Հալածանքը սիրով տանեմ,

Հալածողիս սիրեմ, ներեմ :

 

3. Տեր ինձ Դու տուր կարողություն,

Տանջանքի մեջ համբերություն,

Ներիր գործած սխալներս,

Դու ներող ես, ներող Տերս :

 

4. Դու ինձ գտար, ցեխից հանիր,

Ապտակի տեղ մեղքերս ներիր,

Սիրով լցրիր, ինձ սիրեցիր,

Արյուն թափիր, ինձ սրբեցիր :

 

                286

Ժամերը հաշված, քայլերը պատրաստ,

Հրեշտակներն են բանակներ կազմած,

Հիսուսը նստած կյանքի գիրքն առած,

Բացում է էջերն արյունով կնքված :

Ալելույա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելույա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա :

 

2. Գրվա՞ծ է արդյոք անունդ այնտեղ,

Գրվա՞ծ է արդյոք Կենաց Գրքում,

Մաքրիր քո անձը մեղավոր հոգի,

Տիրոջ վերքերը էլ մի նորոգիր :

 

3. Հագիր դու ճերմակ ու գոտիդ կապիր,

Փեսան է գալիս, ել դիմավորիր,

Հրավեր ունես երկինք մտնելու,

Հիսուսն է գալիս հարսին տանելու :

 

                287

Մնայուն բան չունեմ երկրում,

Իմ մարմինը իմը չէ,

Հոգիս Տիրոջ տունն է գնում,

Հիսուս Տերը կկանչե :

Հիսուս շինեց տուն երկնային,

Ցանեց ճերմակ ծաղիկներ,

Գործ ու գանձերս ճամփեմ երկինք,

Ու հետևից ես գնամ :

 

2. Ինձ չտվեց այս աշխարհը,

Ոչ փրկություն, ոչ գանձեր,

Ինձի պիտի տիրեր մահը,

Թե Հիսուսը չգներ :

 

3. Հողեղեն էի բայց Շնորհքով,

Դարձա հոգի երկնային,

Տեր կանչելով ու «Հայր մեր» - ով,

Գնամ իմ Տեր Հիսուսին :

 

4. Թեև ճամփաս փուշ է քարոտ

Չնչին խաչ կա իմ ուսին

Բայց տուն ունեմ շողոտ – շաղոտ

Սրտումս ունեմ Հիսուսին :

 

                288

Աշխարհի մեջ չունեի Սուրբ Սեր,

Սուրբ Սեր տվիր Հիսուս իմ Տեր,

Աշխարհի մեջ չունեի սուրբ կյանք,

Սուրբ կյանք տվիր Փրկիչ իմ Տեր :

Ջրի վրայով քայլում եմ ես,

Ու չեմ սուզվում Պետրոսի պես,

Զորությունդ է ինձի պահում,

Հոգիս Քեզ է Տեր սավառնում :

 

2. Ես ծովի մեջ Քեզ եմ տեսնում,

Ձեռքս եմ մեկնում ափից մինչ ափ,

Քանզի ես Քո մեջ եմ ապրում,

Ու սիրում ես Դու ինձ անչափ :

 

3. Անգին սերդ ինձ կանչում է,

Ամենուրեք ինձ գտնում է,

Ոտքերիս տակ ջուրն ես հարթել,

Որ չսուզվեմ, դեպ Քեզ քայլեմ :

 

4. Հարթ է ճամփաս, ծովն է լույս,

Միայն Քեզ եմ տեսնում Հիսուս,

Ձեռքս եմ մեկնել, Քեզ եմ գալիս

Դու իմ կյանքիս սրբարար հույս :

 

5. Չեմ երկմտի, որ չսուզվեմ,

Քայլեմ հաստատ ծովի միջով,

Քեզանով ես պիտի փրկվեմ,

Ու գամ երկինք իմ Հորս քով :

 

                289

Օ՜,  իմ Սուրբ Աստված,

Ես Քեզ եմ ձգտում,

Քանզի Քեզ մոտ եմ հանգիստ գտնում :

Միայն Քո գրկում, ես ունեմ հանգիստ,

Հանգիստ է գտնում, իմ խեղճ հոգին :

 

2. Գիտեմ, որ Քեզ մոտ,

Կա ուրախություն,

Հավիտենական երջանկություն :

 

3. Ոչ ոք չի կարող,

Ինձանից հանել

Այն կյանքը, որ Դու ես պարգևել :

 

4. Եվ վերջին օրը,

Երբ գաս երկնքից,

Հույսով եմ կտանես ինձ :

 

                290

Կուզեմ ապրել Քեզնով միայն,

Լսել Քո անուշ ձայն,

Մարդկանց պատմել միշտ բարձրաձայն,

Պիտ գաս անպայման :

Դու իմ սրտում մաքուր վտակ,

Սեր ես Դու բովանդակ,

Կուզեմ ապրել Քեզնով միայն,

Լսել Քո անուշ ձայն :

 

2. Հիսուս Փրկիչ ներիր ինձի,

Որ ապրել եմ ինձ համար,

Պարպե ներսս լեցուր Հոգովդ,

Ապրեմ Քեզ համար :

 

3. Երկրավոր եմ, մարմնավոր եմ,

Ձանձրացած կուգամ Քեզի,

Հոգևոր ու երկնային,

Կյանք տուր իմ սրտին :

 

4. Օրհնյալ ըլլա Քո գալն Փրկիչ,

Խավարս լույս փոխեցիր,

Ախտոտված աննշանիս,

Սպիտակ հագցուցիր :

 

                291

Սիրում եմ (3) Քեզ իմ Տեր, (2)

Դու ես Ճանապարհը, Դու ես Ճշմարտությունը,

Դու ես Կյանքը, Դու ես Հարությունը,

Դու ես Երկնքի Դուռը, Դու ես Զորությունը,

Դու ես Հանճարը, Դու ես Կենաց Խոսքը :

 

2. Սիրում եմ (3) Քեզ իմ Տեր, (2)

Դու ես իմ ասպարը, Դու ես իմ վահանը,

Դու ես Իմաստությունը, Դու ես Սրբությունը,

Դու ես Փրկությունը, Դու ես Արդարությունը,

Դու ես որ Էիր, և որ պիտի գաս :

 

                292

Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր,

Հարց կուտամ ձեզի, ի՞նչ եղա այսօր,

Անթիվ մեղքերով պղծված էի,

Բայց մաքրվեցա արյամբ Հիսուսի :

Փա՜ռք Քեզ Տեր Հիսուս,

Որ զիս փրկեցիր,

Ու երկնից փառքիդ,                 2

Ժառանգորդ ըրիր :

 

2. Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր,

Հարց կուտամ ձեզի, ի՞նչ եղա այսօր,

Չարին դրդումով հեռացած էի,

Հիսուս ըրավ զիս որդի սիրելի :

 

3. Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր,

Հարց կուտամ ձեզի, ի՞նչ եղա այսօր,

Որդի էի չարի, դժոխք կերթայի,

Հիսուս զիս ըրավ որդի երկնքի :

 

4. Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր,

Հարց կուտամ ձեզի, ի՞նչ եղա այսօր,

Անհույս ու դժբախտ մեղավոր մըն էի,

Բերկրությամբ կերգեմ սերն Հիսուսի :

 

                293

Մեղքերովս Տեր, ահա Քեզի կուգամ,

Կոտրած սրտով Տեր, հիմա Քեզի կուգամ,

Տեր շատ լավ գիտեմ, կտեսնես իմ սիրտս,

Մեղքերով ճնշված, մեղապարտ իմ սիրտս :

Մեղքերովս Տեր, ահա Քեզի կուգամ,

Կոտրած սրտով Տեր, հիմա Քեզի կուգամ,

 

2. Խիղճս կտանջե զիս ցերեկ – գիշեր

Եվ կամբաստանե Քու առջևդ Տեր,

Կուզեմ ազատվիլ հոգեկան այս խռովքեն

Ու թիթեռի պես թեթև ըլլալ մշտորեն :

 

3. Ծարաված սրտով աղբյուրիդ կուգամ,

Քաղցած ու հոգնած, ահա Քեզի կուգամ,

Ճաշակել կուզեմ երկնային մանանայեդ,

Ու խմել կենաց հավիտենական ջրեն :

 

4. Քու հզոր ձեռքովդ վերցուր զիս տիղմեն,

Եվ ազատե զիս մեղքի այս փոսեն :

Գողգոթայի խաչին վրա թափված արյամբ,

Թողություն շնորհե, ով իմ Աստվածս օրհնյալ :

 

                294

Մի ահավոր փոթորիկ է իմ շուրջը,

Շփոթված ու մոլորված է իմ ազգը,

Աղաչում եմ Հիսուս Փրկիչ ողորմիր,

Իմ հայ ազգին Քո երեսից մի ձգիր :

 

2. Ա՜խ, իմ ազգը վիրավորված, լքված է,

Կոտրված ու ջախջախված մի եղեգ է,

Աղաչում եմ Հիսուս Փրկիչ ողորմիր,

Որ առկայծող մեր պատրույգը չմարի :

 

3. Վիշտն է տիրում, սուգը, լացը իմ ազգին,

Որբացել են մանուկները իմ ազգի,

Աղաչում եմ Հիսուս Փրկիչ ողորմիր,

Իմ հայ ազգի մանուկներին Հայր եղիր :

 

4. Հողմից ծեծված, վշտից լացած է ազգս,

Ցավի վրա ցավ են տալիս իմ ազգին,

Աղաչում եմ Հիսուս Փրկիչ ողորմիր,

Իմ հայ ազգին Քո վերքերով բժշկիր :

 

5. Ով իմ ազգս Քո հայացքը վեր հառիր,

Նայիր երկինք Հիսուս Տերը կկանչե,

«Եկեք Ինձի բեռնավորված, հոգնածներ,

Եվ Իմ ուրախությանս մեջ տեղ գտեք» :

 

                295

Կհարցնեն մարդիկ հաճախ,

Ո՞ւր է Անոր գալուստը,

Եվ անօրեն մարդկանց պատիժ՝

Արագահաս կորուստը :

«Ահա կուգամ», կսե Տերը

«Պիտի նայեմ քո գործերը,

Պիտի քննեմ սրտիդ սերը,

Աջ պիտ կանգնեն Իմ գառները» :

 

2. Ինչպես օրերում սուրբ Նոյի,

Որ կաղաչեր մտնել տապան,

Նույնպես այսօր մեր օրերում,

Կանչում է մեզ Հիսուս Արքան :

Ահա թակում է սրտիդ դուռը,

Բաց, որ մտնի Հիսուս Տերը,

Կմոռանաս քո ցավերը,

Կմոռանաս քո վշտերը :

 

3. Երբ որ հնչե փողը վերջին,

Պիտի իջնե Աստծո Որդին,

Իր մոտ տանի Իր սուրբերին,

Պիտի դատե ողջ աշխարհին :

Հիմա դատիր ինքզինքդ քեզ,

Ապաշխարիր, որ փրկվես,

Դատաստանից ազատ լինես,

Հիսուսի հետ հավերժ ապրես :

 

                296

Աշխարհը լեցուն է բարիքներով,

Չի կշտանում աչքը, լեցվում սիրտը

Գալիքը լեցուն է տառապանքներով,

Պիտ անցնեն այս կյանքի զվարճանքները :

Հիսուսն է մեր ճամփան, մեր կյանքը,

Կշտացնում է աչքը, լեցնում սիրտը,

Շտապիր քեզի գցել Իր գիրկը,

Որ ապահով լինի քո կյանքը :

 

2. Ունայն է այս կյանքը վաղանցիկ,

Կփչանա, կանցնի ոնց ծաղիկ,

Չի դառնա երբեք ետ, կյանքը քո,

Մեկ ճամփա կա տանող մոտն Աստծո :

 

3. Բաց են դռները տանող կյանքի,

Մի խստացրու սիրտդ, մի համառիր,

Փակվելու է մի օր դուռը այն,

Որ տանում է հավիտենության :

 

                297

Ճամփաս լույս է, բայց քարքարոտ,

Առջևում կյանքի արոտ,

Քեզ գտնողը կյանք է գտել,

Դու Աստված ես փառավոր :

Օրվա հացի կարոտ մնամ,

Բոբիկ ոտքով ճանփաս գնամ,

Միայն Տերս ինձ հետ եղիր,

Ողորմե ինձ Քեզ չուրանամ :

 

2. Ըսեց Տերս. «Ես եմ ճանփան,

Ես եմ Բարի Հովիվը»,

Ապահով է հոտդ ամբողջ,

Չես խնայել կյանքը Քո :

 

3. Ըսած խոսքդ սրտիս կպավ,

Էլ ո՞նց կանեմ ես չար բան,

Խաչիդ խորհուրդն ինձի բացիր,

Հեռու մնաց հին ճանփան :

 

4. Կյանքս խաղաղ, սիրտս ուրախ,

Հեռացել է ինձնից վախս,

Պարտվել է նույնիսկ մահս,

Տեր ջան օրհնիր իմ ճամբան :

 

                298

Նայիր, ինչ խավար է շուրջ բոլոր,

Մարդիկ խարխափում են խավարում,

Գնում են դեպ կորուստ հավիտյան,

Առանց հասկանալու : (2)

Կանգնեք մարդիկ, լսեք Աստծուն,

Որ ձեզի համար Նա խաչվեց

Տեսեք ինչպես կանչում է Նա,

Ետ դարձեք Հիսուսին, ետ դարձեք :

 

2. Շատ շատերը ծիծաղում են,

Երբ ճշմարտության խոսք են լսում,

Համարելով հին առասպելներ,

Խավար ճանփով են գնում : (2)

 

3. Իսկ երբ դատաստանի օրը գա,

Ալ ուշ է, ալ ուշ է, շատ ուշ,

Շատերը կողբան ու կաղաչեն,

Ալ ուշ է, շատ ուշ : (2)

 

4. Հիսուս սիրում է բոլորին,

Քանի ուշ չէ բոլորդ եկեք,

Կանչում է մեզ, մաքրում, սրբում,

Կապույտ երկինք է Նա մեզ տանում : (2)

 

                299

Կյանքի հաճույքներ շատ տեսա,

Բայց ուրախություն չգտա,

Հիսուսն է Սա, ճշմարիտ իջած,

Լեցուց սիրտս ցնծությունով,

Տեր Հիսուսի հետ (2)

Տեր Հիսուսի հետ կերթամ առաջ,

Անվախ ու վստահ խաղաղությունով,

Իրեն հնազանդելով,

Առանց Իրեն չեմ կրնա ապրիլ,

Առանց Իրեն չեմ կրնա գործիլ,

Կյանքիս սկիզբը Դու ես միայն,

Որ հանձնեցիր Ինքզինքդ :

        Ալելույա՜, ալելույա :

 

2. Փորձություններու կհաղթեմ,

Իր անունը կդավանեմ,

Ով կրնա իմ սերս ետ բերել,

Երբ Օծյալ Տերն իմ հետ է,

Կյանքիս առաջնորդ միշտ վրաս հսկող,

Հոգերս փարատող Տեր մը ունիմ,

Ի՜նչ հիանալի գանձ մը ես ունիմ,

Հավիտենական կյանքի,

Ամեն ինչ կտամ իմ Փրկիչիս,

Որ զոհեց Իր կյանքը հանուն ինձ,

Ներեց ամենուն, որ Զինք խաչեցին,

Բարիով հաղթեց չարին :

 

                300

Օրհնյալ Սուրբ Հոգի, մեծ մխիթարիչ,

Վշտացած հոգիս Դու մխիթարիր :

Զղջում եմ Հիսուս, կենաց ջուր բարի,

Դու ճշմարիտ լույս՝ Փրկիչ աշխարհի :

 

2. Օրհնյալ ես Հիսուս, ընկածին սիրող,

Հոգսաշատ հոգուս հոգսը վերցնող :

 

3. Հոգուս աչքը բաց, որ Քեզ ճանաչեմ,

Արածիս համար զղջամ, ամաչեմ :

 

                301

Հեռացել եմ, մոռացել եմ,

Ապառաժ է դարձել իմ հոգին,

Հառաչում եմ, աղաչում եմ,

Հասիր ինձ, Հիսուս թանկագին :

      Արտասվում եմ, չկա  ինձ ընկեր անբաժան,

      Թողել են բոլորն ինձ, դարձել եմ անարժան,

      Խնդրում եմ իմ Հիսուս վերադարձ շնորհիր ինձ,

      Իմ հոգում մնացել ես միակ հույս :                              2    

 

2. Գալարվում եմ, խիստ տանջվում եմ,

Մնացել եմ մենակ ու մոլոր,

Աղաչում եմ, Քեզ կանչում եմ,

Օգնիր ինձ Հիսուս, թանկագին :

 

                302

Ցնծում է իմ հոգին,

Բեհեզ կա իմ հագին,

Սուրբ արյունով գնված,

Մի փոքրիկ արարած,

Սուրբ Հոգու սերն եմ գտած :

Լեցված եմ սուրբ սիրով,

Պարծենում եմ Տերով,

Փրկված եմ Տեր Հիսուսով :

 

2. Այս դառը աշխարհում,

Դատապարտված դարում,

Ազատ եմ ապրում ես,

Աստծո զավակ եմ ես,

Տեր ունեմ Հիսուսիս պես :

 

                303

Եկեք գովենք ու երգենք մեր Աստծուն,

Օրհնենք, փառաբանենք Տիրոջ սերն անհուն,

Սաղմոսներ ասենք քնար ու տավիղով,

Ով Հոգի ունի թող օրհնի այս երգով :

Օրհնյալ ես, օրհնյալ փառավոր Աստված,

Սիրով աննման գթած, ողորմած,

Թագավորություն, փառք ու զորություն,

Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն :

 

2. Օրհնում ենք Քեզ Տեր, քանզի մեզ սիրեցիր,

Մեր փրկության համար Որդուդ զոհեցիր,

Նվագով, ծափով և ուրախ երգերով,

Օրհնում ենք Քեզ, Սուրբ ես, Սուրբ ես Թագավոր :

 

3. Ճշմարտությունով ու Հոգով պաշտեցեք,

Աստծուն ով սուրբեր երկրպագեցեք,

Շեփոր, թմբուկով, սաղմոսներ ասելով,

Ով Հոգի ունի թող օրհնի այս երգով :

 

                304

Խոստացյալ Սուրբ Հոգի Հոր մեջից բխող,

Դառնացած կյանքս Դու քաղցրացնող:

Իմ սիրտը լեցրու Քո Սրբությունով

Իմ հոգին Օծիր Քո անմար Սիրով :

 

2. Մեղուն կսպասե երբ կուգա գարուն,

Ես էլ կսպասեմ Պարգևվին Սուրբ Հոգու:

Իմ սիրելին ես, անմոռանալին,

Քեզ եմ կարոտում, մեջս բնակվիր :

 

3. Սուրբ Հոգի սրբիր, Քեզանով վառվեմ,

Զորություն առած, Քո փառքը պատմեմ :

Պատմեմ գալիքը, միշտ արթուն կենամ,

Եվ Ճշմարտությամբ ես առաջնորդվեմ :

 

                305

Թե մեղավոր կզգաս քեզի,

Հիսուս կներե,

Թե վերք ունես սրտիդ վրա,

Հիսուս կամոքե :

Հիսուս ըսավ. «Ինձի եկեք, Ես ձեր Փրկիչն եմ» :

Ըսե. «Հիսուս Քեզի կուգամ օրհնե կաղաչեմ» :

 

2. Հիսուս կցրե խավարդ

Եվ դուն կտեսնես,

Հիսուս կտա քեզ Սուրբ Հոգին,

Երբ դուն փափագես :

 

                306

Կա մի կյանք պատրաստված,

Հիսուսով երկնքից,

Այդ կյանքն ով ցանկանա,

Կստանա Հիսուսից :

Հավատա ու կապրես, մի սուրբ կյանք փառավոր

Կդառնաս երջանիկ, կլինես ապահով,

Դու այսպես կամոքես, ցավերը քո բոլոր,

Հայր ունես երկնքում, Երկնային Փառավոր :

 

2. Թե կուզեք միշտ մնալ

Սրբության Տապանում,

Թույլ տվեք թող գործի

Սուրբ Հոգին ձեր կյանքում :

 

                307

Քայլում էի տխուր անապատի մեջ,

Ծարավն էր տանջում անվերջ ու անվերջ,

Ձեռքերս պարզած, անուժ ու լացով

Խնդրեցի. «Աստված, կյանք տուր Քո Ջրով» :

Աղբյուր բացվեց, Ջուրը խմեցի,

Կյանք ստացած, աչքերս բացի,

Տեսա Հիսուսին, ժպիտը դեմքին,

Կորած գառն էր տանում Իր ուսին :

 

2. Հիսուսն էր գնում, ես էլ ետևից,

Նա ինձ փրկել էր չոր անապատից,

Գնում էի Նրա լույս ճանապարհով,

Ու ինձ զգում էի հարուստ, ապահով :

 

3. Ձեռքիցս բռնած անապատն անցանք,

Ներեց Հիսուսս չարություն, հանցանք,

Արցունքն աչքերիս ոտքերին փարված,

Գոչեցի լացով Հիսուս, իմ Աստված :

 

4. Ու խոսեց Տերս. «Ես եմ լույս կյանքը,

Ճշմարտությունը ու ճանապարհը :

Խաղաղություն Ես գառներիս կտամ

Շատ շուտով նրանց ետևից կգամ» :

 

                308

Հիսուսն հավաքեց գառներին կորած,

Նա կհավաքի հայերին ցրված,

Որ նրանց փրկի ու երկինք տանի,

Տերը հայերին մենակ չի թողնի :

Սիրելի զավակ, հայ քրիստոնյա,

Աստված մեր ազգին պիտի ողորմյա :

 

2. Բազում տանջանքից մենք վեր կհառնենք,

Ողջ Հայաստանով Քրիստոս դավանենք,

Աստծո ուժը վեր է ամենից,

Մենք դեռ ընկած չենք Աստծո երեսից :

 

3. Հավատք ունենանք, Քրիստոս դավանենք,

Անձայն կուռքերը մեզանից վանենք,

Կենդանի Աստված մեզ հետ է հայեր,

Աստված մեր հանդեպ ունի անհուն սեր :

 

4. Մենք փորձության մեջ հավատքներս պահենք,

Մեր պապերի պես Տիրոջ ծառայենք,

Քանի անգամ էլ, որ հայը ընկնի,

Հիսուսը պիտի նրան վեր հանի :

 

                309

Ելնեմ ճամփա ցուպը ձեռքիս,

Ուրանամ իմ փափուկ անձիս :

Ավետարանն առնեմ, գնամ,

Տիրոջ գործում չծուլանամ :

Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ :             2

 

2. Հեշտ թող թվա դժվար ճամփաս,

Տեր, ուզում եմ նմանվել Քեզ :

Օտարական թեկուզ լինեմ,

Միայն իմ Տեր Քեզ ճանաչեմ :

 

3. Վրանի տակ նույնիսկ ապրեմ,

Հյուրընկալող զավակ լինեմ,

Վիրավորի վերքը կապեմ,

Ու Քեզ սիրով փառաբանեմ :

 

4. Ծարավ մարդուն ջրիցդ տամ,

Ու հոգնաբեկ Քո գիրկը գամ,

Հանգչեմ ոտքիդ շուքի ներքո,

Երջանիկ եմ, զավակն եմ Քո :

 

                310

Հիսուսը սրտիդ դռան

Կանգնած կթակե Ան,

Կթակե որ դուն բանաս,

Սրտումդ Իրեն տեղ տաս :

Սրտիդ դռան բանալին,

Հանձնե Տեր Հիսուս Փրկչին,

Բաց, որ սիրտդ գրավե ու սրբե,

Եվ խավարդ լույս դարձնե,

Բա՜ց, բա՜ց, բա՜ց :

 

2. Որքան կանգնե ու թակե,

Որքան սրտիդ դուռն զարկե,

Դե ե՛կ ու բաց Նրա համար,

Թող դառնա լույս քո խավարն :

 

3. Ո՜հ քարասիրտ մեղավոր,

Սրտիդ դուռը բաց այսօր,

Բաց, որ Տերը ներս մտնե,

Քո սրտումը բնակվե :

 

                311

Դու երկնքից իջար ու մարդացար Քո Հոր կամքով,

Եվ մեզի սրբեցիր Քո Սուրբ Պատվական Արյունով,

Խաչիդ մեծ զորությամբ ճամփա բացեցիր դեպ երկինք,

Հավատում ենք Տեր Հիսուս Քո տված խոստումին :

Հայր իմ հավիտենական, խնդրում եմ այցելիր,

Քո երկնային Անմար Կրակով իմ սիրտը այրիր,

Հայր իմ հավիտենական Քո երեսն եմ փնտրում,

Եվ նայելով Քո աչքերին Խաղաղություն գտնում :

 

2. Սուրբ Հոգի Դու իջար, բնակվեցիր մեր սրտերում,

Ու մեր սրտերից հիմա Աբբա Հայր Ես կանչում,

Անունդ մեծարվի, փառաբանվի իմ Տեր Հիսուս,

Դու Ես միակ Տերը և ընկերը իմ հոգվույս :

Հայր իմ հավիտենական, Դու Սերն Ես իմ միակ,

Քեզնով եմ պարծենում, ցնծում, ուրախանում միայն,

Հայր իմ հավիտենական Քո երեսն եմ փնտրում,

Եվ նայելով Քո աչքերին Խաղաղություն գտնում :

 

                312

Մեղքի համար մեռած եմ, (2)

Մեղքին մեռած լինելով, Աստծո զավակ եմ,

Մեղքից ազատ եմ, (2)

Տիեզերքի Արարչի՝ իմ Հոր ժառանգն եմ :

Հոգին է վկայում, Հոգին է ազատում,

Խաչի ճանապարհով Տերն է ինձ տանում,

Հոգին է վկայում, Հոգին է ազատում,

Սիրո ճանապարհով ինձ առաջնորդում :

 

2. Օրենքի համար մեռա Քրիստոսի մարմնով,

Քրիստոսի շնորհքով Աստծո զավակ եմ,

Օրենքից ազատ եմ, (2)

Օրենքից ազատ Աստծո զավակ եմ :

 

3. Աշխարհի համար մեռա,

Իմ Տիրոջ խաչով, (2)

Աշխարհին խաչված եմ, Աստծուց ծնված եմ,

Աշխարհին կհաղթեմ, և հենց մեր հավատքն է,

Որ աշխարհին կհաղթե :

 

                313

Հոգիս Կենաց Ջուրդ է ուզում,

Պապակ շուրթի պես,

Ծարավ սիրտս շատ է հուզվում,

Կարոտել է Քեզ :

Աղոթում եմ հոգուս ներսում,

Ողբում դառնագին,

Կարոտել եմ, Քեզ եմ սպասում,

Հիսուս թանկագին :

 

2. Հոգիս անտեր որբի նման,

Քեզ է Հայր կանչում,

Մահվան հասած մարդու նման,

Կյանք է աղաչում :

 

3. Հուսո Աստված Դու ես հույսս,

Արի չուշանաս,

Երբ որ կգաս Հորդ փառքով,

Ինձ չմոռանաս :

 

                314

Երբ ճանապարհ եմ դուրս գալիս,

Իմ առջևից ես Դու գնում,

Եվ ճանփան ես ինձ ցույց տալիս,

Եվ չարիքից հեռու պահում :

Ինձ՝ օտարիս, եղբայր դարձար,

Միայնակիս՝ անկեղծ ընկեր,

Ոչ մի վարկյան չհեռացար,

Հիսուս օրհնյալ, քաղցր իմ Տեր :

 

2. Երբ տխուր եմ, հույս ես տալիս,

Երբ հոգնած եմ, ուժ ներգործում,

Ծնողիցս շուտ ես գալիս,

Ու ինձ օգնում ամեն հարցում :

 

3. Դու իմ ճանփան ես միշտ հարթում,

Որ ոտքերս չառնեն քարին,

Եվ կյանքս ես ապահովում,

Եվ սիրալիր ժպտում բարի :

 

4. Երբ հուսահատ արտասվում եմ,

Հույս ես տալիս, գոտեպնդում,

Երբ ծնկում եմ փառաբանում,

Խոնարհվում ես, ինձ գուրգուրում :

 

5. Այնքա՜ն մեծ սեր ունես Հիսուս,

Որ չեմ կարող խոսքով ասել,

Դու կորսված, օտար մեկիս,

Քո սուրբերի հետ ես դասել :

 

                315

Ահա ցուրտ ձմեռն է անցել,

Անձրևն է անհայտացել,

Եկեղեցում գարնանային,

Գեղեցիկ վարդեր են բացվել :

Զեփյուռը զով տաղ է երգում,

Երջանիկ հույս է ներշնչում,

Հիսուս շուտով եկ, անհամբեր,

Քեզ ենք կանչում : (2)

Ով Հիսուս Փրկիչ, շուտով եկ,

Անչափ Քեզի կարոտել ենք,

Մեզի տար վեր Քո խնջույքին,

Վայելենք սերդ երկնային :

 

2. Ահա եկեղեցին ծաղկել,

Սուրբ Հոգովդ է զարդարվել

Սիրահարված է Քո սիրով,

Կերգե քաղցր տաղերով :

Ով Տեր, եկ շուտ կանաչ այգին,

Քաղիր Քո վարդ եկեղեցին,

Ջոկիր աշխարհի փշերից,

Հավիտյան կերգենք Քո սիրուց :

 

3. Կարոտով ենք Քեզ սպասում,

Սուրբ հայրենիք տանես մեզի,

Հափշտակվենք ամպերի մեջ,

Ապրենք Քեզ հետ դարեր անվերջ :

Գովենք սրբոց հետ երգերով,

Քնարներով, տավիղներով,

Դու ես միայն Տեր Թագավոր,

Սուրբ ես, Սուրբ ես Տեր Թագավոր :

 

                316

Ուղեղովս են բազում մտքեր,

Անցնում սրտիս զարկերով,

Երազել եմ տեսնել Քեզ Տեր,

Քո Սուրբ Հոգու աչքերով :

Ա՜խ երանի առջևս գաս,

Արցունք թափեմ ոտքերիդ,

Սրտումս վառված կարոտս տաս,

Շուրթս հպեմ վերքերիդ :

 

2. Փափագել եմ Քեզ պաշտելիս,

Ոտքերիդ մոտ խոնարհվել,

Ոտքերդ գրկեմ, սեղմեմ կրծքիս,

Սրտիս ցավը մոռանամ :

 

3. Շիկացել եմ հրդեհ դարձել,

Քո սուրբ սիրո կրակից,

Այրվել եմ փոշի դարձել,

Քեզ տեսնելու կարոտից :

 

                317

Ամենամեծ պարգևն Աստծո,

Սերն է միայն հավերժական,

Եռապատիկ թելը սիրո,

Չի բաժանվի մինչ հավիտյան :

Սերը քաղցր է, երկայնամիտ

Սերը երբեք չի նախանձում,

Փառք է տալիս, ուրախանում,

Իրը երբեք չի որոնում :

 

2. Գետերն անգամ էլ չեն կարող,

Հանգցնել Աստվածային սերը,

Թեև աշխարհն ոչնչանա,

Չի մարի Քրիստոսի սերը :

Ով իմ Աստված շնորհք պարգևե,

Որ Քո սերը գործե մեր մեջ,

Դու փառավոր մեր Տերն ես,

Ուզում ենք մենք նմանվել միշտ Քեզ :

 

                318

Օրհնե Տերը, ով իմ անձս,

Անոր բոլոր բարիքները մի՜ մոռնար,

Օրհնե Տերը, ով իմ անձս : (3)

 

2. Օրհնե Տերը, ով իմ անձս,

Անոր բոլոր բարիքները մի՜ մոռնար,

Նա կներե բոլոր մեղքերդ,

Կբժշկե բոլոր ախտերդ,

Օրհնե Տերը իմ անձս :

 

                319

Ինչքան բարի է Տերը, որ կրում է մեր բեռը,

Ամեն օր ու ամեն վարկյան, մեզ հետ քայլում է,

Ինչքան սիրով է Տերը, միշտ տեսնում ենք Իր սերը,

Ամեն օր ու ամեն վարկյան, մեզի սիրում է :

        Ամեն ծունկ պիտ կըրկընվի,

        Ամեն լեզու դավանի,

        Քրիստոսն է միայն Տերը,

        Ու միակ Փրկիչ :

 

2.Նա է մարդկության հույսը այս մութ աշխարհի լույսը

Որ կբացե ու կհարթե, ամեն կապանքներ :

Ո՞ւր է մահի խայթոցը՝ մարդկության վերջակետը,

Փառք լինի Աստծո Որդուն, որ մեզ ազատեց :

Ազատեց Նա մեզ մահից,

Այս աշխարհի խավարից,

Ուրախություն, խաղաղություն,

Բերեց մեր սրտին :

 

                320

Միակ Աստվածն է Եհովան, (2)

Նա է սերը, Նա է Տերը հավիտյան :

Պիտ երգեմ ալելույա՜ :

Հիսուսն է Սուրբ Որդին Աստծո : (2)

 

2. Նա է ճամփան, Նա է կյանքը հավիտյան :

Պիտ երգեմ ալելույա՜,

Պիտ գոչեմ ալելույա՜,

Հիսուսն է Սուրբ Որդին Աստծո հավիտյան :

 

3. Հաղթական է Աստծո Հոգին, (2)

Նա է միակ սրբությունը հավիտյան :

Պիտի երգեմ ալելույա՜,

Պիտի գոչեմ ալելույա՜,

Հաղթական է Աստծո Հոգին հավիտյան :

 

4. Սուրբ է, Սուրբ է Երրորդությունը,

Որ էր, որ է, որ կլինի հավիտյան :

Պիտի երգեմ ալելույա՜,

Պիտի գոչեմ ալելույա՜,

Սուրբ է, Սուրբ է Երրորդությունը, հավիտյան :

 

                321

Քաջ լինենք միշտ եղբայրներ,

Հիսուսի պես Տեր ունենք,

Հաղթական սուրբ և արդար,

Զորապետ Հիսուս ունենք :

Թող սարսափեն դևերը,

Հայր Աստծո սուրբ զորքն ենք մենք,

Հիսուսի օրհնյալ Հոգով

Կնքված սուրբեր ենք մենք :

 

2. Միշտ խոնարհ լինենք քույրեր,

Հիսուսի պես Տեր ունենք,

Հաղթական սուրբ և արդար,

Մեծ եղբայր Հիսուս ունենք :

Թող սարսափեն դևերը,

Հայր Աստծո դուստրերն ենք մենք,

Հիսուսի օրհնյալ Հոգով

Կնքված սուրբերն ենք մենք :

 

3. Մենք բոլորս միասին

Հիսուսի պես Տեր ունենք,

Հաղթական սուրբ և արդար,

Մեզ սիրող Հիսուս ունենք :

Թող սարսափեն դևերը,

Տեր Հիսուսի սուրբ հարսն ենք մենք,

Հիսուսի օրհնյալ Հոգով

Նշանված կույսերն ենք մենք :

 

                322

Ով Տեր Հիսուս անսուտ բերնովդ,

Դու խոսք տվեցիր մեզի,

Թե ես կերթամ Իմ Հորս քով,

Տեր պատրաստելու ձեզի :

Ու ես ուր որ պիտի երթամ,

Դուք էլ այնտեղ գաք պիտի,

Ով Տեր Հիսուս, երբ գաս այնժամ,

Դու այնտեղ տեղ տուր ինձի :

 

2. Սրբոց հետ հոն ուրախանանք,

Անճառ Քո ուրախությամբ,

Հոն Քո առջև հանգստանանք,

Քո անհուն խաղաղությամբ :

Այնտեղ բնավ մեղք չի մտնի,

Մեր հոգուն ցավեր տալու,

Ողբ չի լսվի, սուգ չի լսվի,

Հոգով ենք բորբոքվելու :

 

3. Հոն արդարները կփայլեն,

Գլուխնին թագ լուսեղեն,

Անհաղթ սիրովդ կզմայլվեն,

Եվ Տեր Քեզ կօրհնենք ընդմիշտ :

Արի Հիսուս, բարի Հիսուս,

Կարոտել ենք Քո ջրին,

Դու Արարիչ Աստծո Որդի,

Քեզ լինի փառք հավիտյան :

 

                323

Ով Դու Բարի Հովիվ, մեզ մոտ եկ,

Քո արոտի ոչխարներն ենք մենք,

Տար մեզ փրկության սուրբ աղբյուրին,

Հոգիս ծարավ է կենաց ջրին :

 

2. Ես մի խեղճ ոչխար էի կորած,

Մեղքի անապատում մոլորված,

Անուշ ձայնդ, երբ որ լսեցի,

Դեպի Քեզ շտապելով վազեցի :

 

3. Ես հիմա ուրախ եմ Քեզ մոտ Տեր,

Փարատվել են ինձանից վախեր,

Զի Դու Հիսուս, Բարի Հովիվ ես,

Փորձանքից ինձ հեռու կպահես :

 

4. Ես հիմա Քո գրկում եմ հանգչում,

Եվ շնորհքիդ մեջ Քեզ ապավինում,

Ներկայությունդ եմ վայելում,

Եվ Քո խոսքերով կերակրվում :

 

                324

Ու սրտիս անհուն թևերով խնդուն,

Աստված իմ հոգով Քեզ փառաբանեմ,

Մտքիս թռիչքով, երազով սիրուն,

Աստված իմ սրտով Քեզ փառաբանեմ :

        Ու Քո փրկարար, Քո սրտի ձայնով,

        Կյանքիս ընթացքը ես Քեզ նվիրեմ :         2

 

2. Ու տկարության մեջ իմ այս խղճուկ,

Վշտերովս անգամ Քեզ փառաբանեմ,

Եվ իմ հույսերի, լույսերով ճախրուն,

Աստված իմ հոգով Քեզ փառաբանեմ :

 

3. Դու լույս ես հավետ, Դու կյանքի աղբյուր,

Քո խաղաղությամբ ես գոտեպնդվեմ,

Օ՜, Դու փրկարար Հովիվ ինձ գտնող,

Քո գավազանով ես մխիթարվեմ :

 

                325

Երկինքը Աստծո փառքը կպատմե,

Արև, աստղեր կխոսեն Իր մասին,

Աստված Իր խոսքը մեզի կհայտնե,

Ինչպես հայտնվեց լույսը խավարում :

Չկա զրույց, չկա նաև խոսքեր,

Բայց երկիրն լեցուն է Իր խոսքերով,

Արդյոք պատրա՞ստ են այսօր ձեր սրտեր,

Ընդունելու Արարչի մեծ փառքը :

 

2. Երկիրը Իր զորությունով շինեց,

Աշխարհը իմաստությունով հիմնեց,

Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց,

Բայց մարդը Աստծուց հրաժարվեց :

Հաշտվիր այսօր ո՛վ սիրտ դու մարդկային,

Միջնորդ է քեզ Որդին Աստվածային,

Նա քեզ համար խաչափայտին գամվեց,

Հաշտվիր քանի ժամանակ է տվել :

 

3. Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքին,

Հոժարակամ խոնարհվելով խոսքին,

Ոչ միայն գեղեցիկ լավ խոսքերով,

Թող փառավորվի Աստված մեր կյանքով :

Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից,

Հաղորդ եղանք Աստվածային Լույսին,

Ուրախությամբ, երանությամբ լեցուն,

Փառավորենք Հիսուսի սուրբ անուն :

 

                326

Ով Տեր, Քո խոսքով մեզ ստեղծեցիր,

Դուն հաստատեցիր երկինք, երկիրը,

Որչա՞փ կսիրեմ ես Քո օրենքը,

Այն է ամեն օր իմ մտածմունքը :

 

2. Օրհնեցե՛ք, Տերը ով բոլոր ազգեր,

Գովեք զանիկա, ով ժողովուրդներ,

Նեղությանս մեջ Տիրոջս կանչեցի,

Ու Տերը պատասխան տվավ ինձի :

 

3. Լսե՛ք ասիկա, ով բոլոր ազգեր,

Ու ականջ դրե՛ք, ով ժողովուրդներ,

Աստված մեզ համար Փրկիչ ուղարկեց,

Որը Իր կյանքը մեզ համար զոհեց :

 

4. Հիմա մոտեցե՛ք շնորհաց աթոռին,

Կյանք պիտ ունենաք, թե հուսաք Գառին,

Նա է Փրկիչը համայն աշխարհի,

Համբերող Աստված կսպասե ձեզի :

 

                327

Ո՜հ, անցան հին օրերը չար,

Եվ եկան նոր օրեր բարի,

Տիրոջ խինդով լեցուն ժամեր,

Տիրոջ սիրո օրեր :

Տեր Հիսուս մեր Փրկիչն ես Դու,

Ներե մեզ, նորեն ու նորեն,

Կսպասենք Քեզ եռանդուն,

Այցելե մեզ վերեն :

 

2. Ո՜հ, անցան հին օրերը չար,

Երբ հեռու էինք Քո սերեդ,

Ընկած մեղքերու լուծին տակ,

Մեռյալ ու հուսահատ :

 

3. Այո, անցան մռայլ օրեր,

Ու հասան օրհնության ժամեր,

Տեր լսեցիր մեր աղոթքներ,

Լեցված արցունքներով :

 

                328

Ներիր Տեր իմ հանցանքներս,

Որ համարձակ գամ Քեզ մոտ,

Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ : (2)

Վերքերդ համբյուրեմ :

Ա՜խ, ուր գնամ ես անուշ Քո երեսից,

Երբ քաղցր է ձայնդ, խոսքերդ էլ մեղրից,

Բաժինս Դու ես Հիսուս սիրելի,

Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ : (2)

Վերքերդ համբյուրեմ :

 

2. Քո ճամփաները թեկուզ փշոտ,

Բայց բերում են գահիդ մոտ,

Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ : (2)

Վերքերդ համբյուրեմ :

 

3. Խաղաղությունդ մտքերից վեր,

Թող թափանցի սիրտը մեր,

Որ չպակասի սերս Քեզանից,

Մեկ բան ունենամ ու այն էլ Քեզնից : (2)

 

                329

Քեզ եմ սպասում, արի Դու իմ Տեր, ալելույա՜,

Քեզ եմ երգում օվսաննա՜ իմ Տեր, ալելույա՜ :

        Օվսաննա Փրկչին Սիօնի,

        Երգիր օվսաննա՜, ալելույա՜ :

 

2. Իսրայելը սպասում է Փրկչին, ալելույա՜,

Ու փրկություն տվող Արարչին, ալելույա՜ :

 

3. Երգիր աշխարհ Քրիստոսին օվսաննա՜, ալելույա՜,

Նա մեր Մեսիան է Աստծուց տրված, ալելույա՜ :

 

4. Հավիտյան փառք երկնից եկողին, ալելույա՜,

Հավիտյան փառք Հորից եկողին, ալելույա՜ :

 

                330

Ունայնություն է աշխարհը այս սին,

Ոչ ոք չասաց ինձ նույնիսկ այդ մասին,

Օրերը եկան անցան շատ իզուր,

Երկրում ապրում եմ ինչպես օտար հյուր :

Ով հոգի ծախված ու դատապարտված,

Աշխարհի կողմից եղար դու խաբված :

 

2. Զղջման արցունքով ելա Գողգոթա,

Հիսուսին տեսա ու ծունկի եկա,

Աշխարհը ունայն երկինքն է հույսս,

Գնեց Իր արյամբ իմ Տեր Հիսուսս :

        Հոգիս երկնային երկինք կգնա,

        Մարմինս հող է հողին կդառնա :

 

3. Երկնքի դուռն է բացել իմ Տերը,

Այնտեղ պիտ գնան Տիրոջ սուրբերը,

Հրաման կգա շուտով երկնքից,

Հրավեր ունեմ իմ Տեր Հիսուսից :

        Հոգիս երկնային երկինք կգնա,

        Մարմինս հող է հողին կդառնա :

 

4. Աշխարհ դու անզոր Տերս քեզ հաղթեց,

Սև ճիրաններիցտ հոգիս ազատեց,

Մարդիկ դուք բացեք ձեր քար սրտերը,

Փշրված սիրտ է սիրում մեր Տերը :

        Հոգիս երկնային երկինք կգնա,

        Իմ Հիսուսի մոտ հավերժ կմնա :

 

                331

Երկնավոր Փեսան կուգայ, աչքերն են բոցավառ,

Ինչպես հարսը կբաղձայ, որ շուտ եկած ըլլար :

Երիվարին վրա հեծած, կարմիր հագած ահա,

Սուրբերով շրջապատված, Բանն Աստծո է Նա :

Տես ահա Փեսան կուգա, աղաղակն կլսենք,

Վեր պիտի բարձրանանք, երբ պատրաստ ըլլանք,

Որ ելնենք իրեն դեմ, ով եղբայր արթուն կեցիր,

Պսակդ չառնե մեկը,

Զի հարսանիքի զգեստ չհագնիր, գաղջը կամ ինկածը :

 

2. Խավարի պիտի արևն,

Դառնա արյուն լուսինն,

Կարծրանան պիտի սրտերն,

Ինչպես ջրհեղեղին,

Ճիշտ Նոյի օրերուն նման,

Գալուստը պիտ ըլլա,

Անոր, որ հաղթական է,

Կրակի փորձ մը կա :

 

3. Հազարամյակի ահա,

Այգը արդ կծագի,

Երուսաղեմ կցնծա,

Կուտա վերջ արցունքի,

Պիտ հիմնե Տերն այն օրն Իր,

Արքայությունն ստվար,

Ու տիրե միշտ անխտիր,

Իմաստությամբ արդար :

 

                332

Ղովտի նման այսօր ես էլ, նեղվում եմ հուզվում,

Ծով արցունքիս կոհակներում լողում եմ սուզվում,

Տես, կենդանի դիակներ են շուրջս ամենուր,

Ասա Հիսուս, երբ ես գալու, Դու տուր ինձ մի լուր :

        Արի Հիսուս, քաղցր իմ Տեր էլ չեմ դիմանում,

Սիրտս հալվեց, հոգիս մաշվեց,

Տես ի՞նչ եմ լինում :               

 

2. Զարհուրում եմ ամեն մեկի դեմքին նայելիս,

Նրանց գործը, նրանց փորձը, կյանքը տեսնելիս,

Մեղքի ծովում լող են տալիս ու փռվում ափին,

Խոնարհաբար ենթարկվելով հրեշի ծափին :

 

3. Աղաչում եմ, օրհնյալ Տերս, դարձի բեր նրանց,

Քո Հոգովդ կենդանացրու, չմնան մեռած,

Հանիր նրանց այդ վիճակից ապրեն սրբությամբ

Ու Քեզ պաշտեն Հոգով, սրտով և Ճշմարտությամբ :

 

                333

Ա՜խ, Քո սերը որքան քաղցր է,

Դառը կյանքիս համ կուտա,

Ա՜խ, Քո խոսքը ջուր է իրավ,

Պապակ սրտիս զով կուտա :

Քո վերքերից ամեն մեկը,

Բուժող դեղ է վերքերիս,

Փրկիչ Հիսուս փառաց լույսդ,

Խավար սրտիս լույս կուտա :

 

2. Կարոտում եմ թե մի վարկյան

Հեռանում ես իմ մտքից,

Ցուրտ է հագնում ողջ մարմինս,

Երբ գնում ես իմ մոտից :

Մի ավերակ, անտեր տուն է,

Սիրտս դառնում առանց Քեզ,

Օրհնյալ Տերս առաջնորդիր,

Ետ չմնամ Քո հոտից :

 

3. Քո օրհնության աղբյուրները,

Մեզ համար են ջուր հանում,

Այն Քո խաչի սուրբ արյունն է,

Մեզ մեղքերից լվանում :

Քո շնորհքը տալիս ես մեզ,

Որ նրանով մենք փրկվենք,

Հիվանդագին սիրտս միայն,

Ձեռքիդ մեջ է լավանում :

 

4. Մխիթարող իմ Տերն ես Դու,

Անմխիթար այս դարում,

Արդարության հանդերձներով

Մեր հոգին ես զարդարում :

Հոգս ես անում Դու մեզ համար,

Կենաց խոսքիդ համաձայն,

Մեր մեջ եղած ու բորբոքված,

Կրակներն ես Դու մարում :

 

                334

Գովաբանենք օրհնյալ Հիսուս Փրկիչ մեր Տերն,

Պատմե աշխարհ հրաշալի սերն ըղձիվ

Ողջունեցե՛ք Զայն բարձրագույն դուք հրեշտակներ,

Տվեք անվանն զորություն ու պատիվ,

Հովվի նման Հիսուս պահե իրեններն,

Օրեօր կը կրե մեջն Իր բազկաց :

Գովեցե՛ք  Զայն, Իր գերազանց մեծությամբ վերն,

Գովեցե՛ք  Զայն, ուրախ երգով լեցված :

 

2. Գովաբանենք օրհնյալ Հիսուս Փրկիչ մեր Տերն,

Թափեց արյուն մեր մեղքերուն համար,

Հավիտյան ալ պիտ չհիշվին մեր հանցանքներ,

Ողջունեցե՛ք խաչյալ Փրկիչն արդար,

Գովեցե՛ք  Զայն, որ կրեց մեր դառն վիշտերն,

Հզոր անհուն ու խոր սիրով գթած :

 

3. Գովաբանենք օրհնյալ Հիսուս Փրկիչ մեր Տերն,

Երկնից մեջեն օվասաննաներ լսվին,

Հիսուս Փրկիչ տիրե պիտի անթիվ դարեր,

Արքայական թագ դրեք վեհ ճակտին,

Կիջնե երկիր հաղթապանծ մեր Փրկիչ Տերն,

Թագավոր է Զորության ու Փառաց :

 

                335

Երգ մը ունիմ, զոր շատ երգել կսիրեմ,

Երբ սիրտս ուրախ է, ցնծմամբ լեցուն եմ,

Ուժ մը ունիմ, իմ այս սորված երգս նոր,

Կփարատե ցավ ու խավարս բոլոր :

Ո՜հ, այն նոր, նոր երգն, (2)

Կերգեմ զայն հիմա հետն փրկյալ խումբին,

Զորություն և փառք արժան է Գառնուկին,

Փառք և պատիվ մորթված Գառնուկին :

 

2. Հայրենի երգերը ինձի շատ քաղցր են,

Երբ լսեմ զանոնք զիս կուրախացնեն,

Բայց ունիմ երկինս հայրենիք վսեմ,

Միշտ կերգեմ Իր երգն ու սաղմոս կսեմ :

 

3. Ինչո՞ւ լուռ կենամ և ինչո՞ւ տրտմիմ,

Երբ կուրախացնե զիս օրհնյալ Տերն իմ,

Ցուցուց պալատներն երկնից անհամար,

Ըսավ, թե «Հատ մը ալ կա քեզի համար» :

 

4. Մահաշուք ամպեր, երբ զիս կպատեն,

Կը տեսնեմ փայլը իմ տանս ոսկեղեն,

Խավարին մեջեն կը ծագի մի լույս,

Որ կուտա ինձի երկնային տանս հույս :

 

                336

Ապշած զմայլումով կը կենամ,

Կնայիմ սիրո օվկիանին,

Անոր ալյաց վրայեն կստանամ,

Խաղաղություն մը երկնային :

Խաչն կծածկե հանցանքներս,

Արյունն կմաքրե մեղքերս,

Հիսուսի վրան է լոկ իմ հույս,

Փափագս է կամքն իմ Աստծոյս :

 

2. Շատ անգամներ ըրի իզուր ջանք,

Գտնել ազատում իմ հոգվույս,

Երբ թողուցի պարապ աշխատանք,

Խաղաղություն տվավ Հիսուս :

 

3. Դպչելով ուսիս Նա կաթոգին,

Ըսավ ինձի «Բժշկվիս»,

Միայն դպա ես Իր քղանցքին,

Փառքով լեցվեցավ Իմ հոգիս :

 

4. Մոտ է Խաղաղության Իմ Իշխան,

Դեմքին լույսեն փայլ կստանամ,

Մտիկ ըրե, քեզի կսե Ան,

«Խաղաղություն ես քեզ կուտամ» :

 

                337

Երբ որ հետևիմ Փրկչիս օրե-օր,

Չդպչիր ինձ, բան մը վտանգավոր,

Պայծառ, թե խավար ըլլա ճամփան,

Հիսուս Փրկիչս է ինձի ամեն բան :

 

                338

Վասն այն գործին, որ Փրկիչ մեր,

Խաչին վրա է կատարել,

Ուրախությամբ անթիվ դարեր,

Կօրհնեմ Զինք ավելի :

        Կօրհնեմ Զինք ավելի, (2)

Դարեր անվերջ, բոլոր սրտով

Կօրհնեմ Զինք ավելի :

 

2. Ինչպես թողուց տունն երկնային,

Որ ցուցնե իմ խեղճ հոգիին,

Խորունկ սեր մը Աստվածային,

Կօրհնեմ Զինք ավելի :

 

3. Նա վերցուց բեռն իմ պարտքերուս,

Ազատություն տվավ հոգվույս,

Առարկան է իմ բուռն սիրույս,

Կօրհնեմ Զինք ավելի :

 

4. Գիտեմ, օր մը Ան պիտի գա,

Հոգնած հոգվույս ալ հանգիստ տա,

Երբոր ընթացքս հոս լրանա,

Պիտ օրհնեմ ավելի :

 

                339

Թող իմ տրտունջս ալ դադարի,

Քանզի Հիսուսը միշտ մոտ է ինձի,

Տերս ու Փրկիչս իմ քովս կմնա,

Երբ կխոսինք իմ սիրտս կը ցնծայ :

Երկնավոր սուրբ հրեշտակներ,

Իմ ճամբուս կըլլան ընկեր,

Եվ Փրկիչս մարդասեր,

Փրկիչս (3) միշտ է մոտ : (2)

 

2. Ալ չվախնամ ու չթուլանամ,

Զի արթուն ըլլամ, թե քնանամ,

Հանգիստ վայելեմ ես, կամ թե թափառիմ,

Քաղցր Փրկիչս միշտ քովս ունիմ :

 

3. Հոս վայելածս է վայրկենական,

Բայց երկնավոր վայելք կմնան.

Հոս հավատքով թող Փրկչիս հետ քայլեմ,

Հոն հավիտյան Անոր սերն վայելեմ :

 

                340

Հիսուս Դու ես իմ սերը հավիտյան,

Դու ես հոգուս ընկերը անբաժան,

Քեզ եմ հանձնել իմ կյանքը հավիտյան,

Քեզ սիրող Քո եղբայրն եմ, անարժան :

 

2. Ահա գահիդ առջև եմ Աստված իմ,

Տուր, որ սիրեմ Քեզ նման բոլորին,

Ապրիր իմ մեջ, Քո կյանքով հաղթական,

Ինձ դարձրու զինվորդ մարտական :

 

3. Առանց Քեզ կյանքս փուչ է, սիրելիս,

Խնդրում եմ Տեր, ինձ օրհնիր երգելիս,

Խոսքդ լինի միշտ ինձնից անբաժան,

Հոգով լեցրու, թեկուզ եմ անարժան :

 

4. Կյանքս առջևդ լինի հաճելի,

Կյանք ունենամ ես և ալ ավելի,

Երբ կանչես ինձ ապրելու կյանք ազատ,

Ասեմ. «Գալիս եմ, եղբայր հարազատ» :

 

                341

Խավարիցը Տերն ինձ կանչեց,

Կույր աչքերիս Նա դպչեց,

Կապանքներից ինձ ազատեց,

Նոր կյանք և հույս պարգևեց :

Հրաշալի Տեր Քո Սերն անսահման է,

Արյանդ զորությունն անվախճան է,

Պիտ երգեմ և գովեմ Քեզ հավիտյան,

Քանի որ ես շունչ ունեմ,

Քանի որ կենդանի եմ,                 2                   

Քո Անունդ կբարձրացնեմ :

 

2. Սուգս ցնծության փոխեցիր,

Ցավերս Դու բուժեցիր,

Ծանր բեռներս Դու վերցրեցիր,

Ծարավ հոգիս հագեցրիր :

 

                342

Պանդուխտներ ենք թափառական,

Եվ հոս օտար և հոս օտար,

Աշխարհ մեզի երբեք հանգիստ

Չխոստանար, չխոստանար :

Երկնքի մեջ լոկ կա ցնծում,

Խաղաղություն, խաղաղություն,

Հոգով բեղուն, հավետ պայծառ,

Հավետ սիրուն, հավետ սիրուն :

Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Տունը մեր վեհ ու մնայուն,

Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Հավետ պայծառ, հավետ սիրուն :

 

2. Հոն է մեր տուն, ուր կմեկնին

Սուրբերն համայն, սուրբերն համայն,

Ու կկազմին մեկ ընտանիք

Արքունական, արքունական :

Ազատ ամեն չարյաց դաժան

Նետերեն բյուր, նետերեն բյուր,

Հոն, ուր կենաց գետն կհոսի

Վճիտ մաքուր, վճիտ մաքուր :

 

3. Հոն է մեր տուն, ուր ոսկեղեն

Քաղաքն ամբողջ, քաղաքն ամբողջ

Կշողշողա Մեծ Արքային

Սիրովն անվերջ, սիրովն անվերջ :

Ուր սերովբեք անդուլ կերգեն

Զմայլահար, զմայլահար,

Ի տես անբիծ, անեղծ հարսին

Հմայքն անճառ, հմայքն անճառ :

 

4. Հոն է մեր տուն, անշարժ վեմին,

Վրա հաստատուն, վրա հաստատուն,

Հոն, ուր բնավ խոնջանք չկա

Ընտրյալ մարդուն, ընտրյալ մարդուն :

Ուր բնության ակունքներեն

Բխի բերկրանք, բխի բերկրանք,

Կպաշտվի Բարձրյալն Աստված,

Հոգով համակ, հոգով համակ :

 

5. Երկինքն է մեր հայրենիքը,

Հազար դրախտ, հազար դրախտ,

Հազար երանգ, ծառ ու ծաղկունք

Եդեմազարդ, եդեմազարդ :

Բյուր թռչնոց ու հրեշտակաց հետ

Տալով ողջույն, տալով ողջույն,

Կգեղգեղեն անմահությունը

Սուրբերուն, ու սուրբերուն :

Վերն է մեր տուն, վերն է մեր տուն,

Տունը մեր վեհ ու մնայուն,

Վերն է մեր տուն, վերն է մեր տուն,

Հավետ պայծառ, հավետ սիրուն :

 

                343

Խոսքերդ վառ լույս են իմ ճամփին,

Ամեն օր կնորոգե խեղճ հոգիս,

Դեղ է թանկ, որ պետք է աչքերիս,

Ճերմակ հանդերձ, որ ծածկույթ է մեղքերիս :

Սուրբ Հոգի ազատության, ուրախության,

Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության :

 

2. Բարի Հովիվ իմ սրբություն, իմ փրկություն,

Ջրի վտակ՝ չորացած իմ կյանքում,

Ծաղկեցնող ամայի սիրտը իմ,

Կսիրես ինձ, կներես Փրկիչ անգին :

 

3. Ոտքերիդ տակ դնեմ կյանքն իմ,

Մաքրե զիս աղտերից, ոնց ոսկին,

Երբ անցնեմ կրակով հալոցքի,

Կաղաչեմ Քեզ, առաջնորդե Սուրբ Հոգի :

 

                344

Չարը մեզ գերի տարավ ահով ու մեղքով,

Բայց Տեր Աստվածն Իր զորավոր ձեռքով,

Եվ որ մեր Գառնուկի մաքուր արյունով

Գնեց, մեզի ազատեց :

Աստծոյ Գառնուկի մաքուր արյունով

Խաչի վրա մեզի մահից արձակեց,

Եվ որ մեր Գառնուկի մաքուր արյունով

Գնեց, մեզի ազատեց :

        Ալելույա, ալելույա,

        Փառք Քեզ Աստված Գառնուկի համար :

 

2. Մենք բոլորս կորած ոչխարներ էինք,

Բայց Նա փրկության ճամփեն մեզի ցույց տվեց,

Եվ որ մեր Գառնուկի մաքուր արյունով

Գնեց, մեզի ազատեց :

Քրիստոս երեք օր գերեզման ալ մնաց,

Որ մենք հավիտյանս հավիտենից ապրենք,

Եվ որ մեր Գառնուկի մաքուր արյունով

Գնեց, մեզի ազատեց :

 

                345

Փառք ու պատիվ Քեզ, ով Հայր իմ Աստված,

Քո փառավոր շնորհքիդ համար,

Որդուդ արյունովն ես մեզի փրկած,

Քո կամքի հաճության համար :

        Փառք Քեզի Հայր, փառք Քեզ Որդի,

        Եվ փառք Քեզի, ով Սուրբ Հոգի :

 

2. Վեհ սիրույդ համար օրհնում ենք Քեզ Տեր,

Որ խաչի վրա մեզ ցույց տվիր,

Երկնից իջար քավելու մեր մեղքեր,

Մեզ համար անձդ զոհեցիր :

 

3. Փառք Քո զորության, օրհնյալ Սուրբ Հոգի,

Որով իմ կյանքը շրջեցիր,

Ինձ վերստին ծնունդ պարգևելով,

Եվ իմ սրտի մեջ բնակվեցիր :

 

4. Գովքդ երգում եմ, զի Դու Բարի ես,

Քո ամեն սուրբերի համար,

Ոչ մի բարիք երբեք չես խնայում,

Քեզի սիրողների համար :

 

                346

Եկեք Տերը գովենք, ու Նրան փառաբանենք,

Հիսուսի անունը մեր հայ ազգին վկայենք.

Եկեք Տերը գովենք ու Նրան միշտ մեծարենք,

Հիսուսի գործերը բոլոր ազգերին պատմենք :

Ոհ, ի՜նչ հիանալի, Տեր ունենք մենք,

Որ կարող է մեզ փրկել ու ազատել :

 

2. Եկեք մեր երգերով

Նրան օրհնենք ու գովենք,

Մեր ամբողջ կյանքովը

Տեր Հիսուսին փառք բերենք,

Եկեք միասնաբար

Սուրբ Հոգով ջերմ աղոթենք,

Հիսուսի գալստյան

Սպասելով պատրաստվենք :

 

3. Ահա Նա գալիս է

Մեր աչքերը բարձրացնենք,

Հիսուսի հետ մեկտեղ

Երկնի փառքերը մտնենք.

Քանզի Նա է միայն

Արժանի առնելու փառք,

Եվ պատիվ, զորություն

Հիմա և միշտ հավիտյան :

 

                347

Հիսուսն է միայն ամեն բան,

Նա է Ալֆան և Օմեգան,

Առաջինն ու վերջինն իմ կյանքիս մեջ,

Փոթորիկներ երբ որ գան,

Կյանքս անելու ցիրուցան,

Իր զորավոր բազուկները գրկում էին ինձ :

Ուստի երգում եմ բարձրաձայն,

Իր անունին վստահելով,

Իմ բոլոր մեղքերս ներեց,

Ու ցավերից ինձ ազատեց

Հիսուս միայն ինձի համար ամեն բան է :

 

2. Շատերն այսպես անցնում, գնում

Առանց հավատքի են մնում,

Հավիտենական պատժին արժանանում,

Հիսուս սրա համար եկավ,

Խաչափայտի վրա մեռավ,

Որ ամեն ով որ հավատա, նա կփրկվի :

Ուստի Նրան դու վստահիր,

Մեղքերդ Իրեն խոստովանիր,

Հույսդ միայն Հիսուսն արա,

Նեղ ճամփայով մտիր գնա,

Հիսուս միայն ինձի համար ամեն բան է :

Հիսուս միայն : (3)

 

                348

Շնորհաց աթոռ փնտրող

Նրան ամեն տեղ կգտնի,

Երբ որ ենք մենք աղոթող

Տերն է միշտ մեր մեջ ներկա :

 

2. Թե հարուստ ենք, թե աղքատ

Թե առողջ կամ, թե տկար,

Երբ կանչում ենք անընդհատ,

Տերն է միշտ մեր մեջ ներկա :

 

3. Երբ ճարերս հատում են,

Ու ինձի հանգիստ չկա,

Թող ուժերս ինձ չլքեն,

Զի իմ Տերս է միշտ ներկա :

 

4. Ով Հոգիս եկ դու Փրկչին,

Ինչ տագնապ էլ վրադ որ գա,

Նա մենակ քեզ չի թողնի,

Զի մեր Տերն է միշտ ներկա :

 

                349

Միայն Քեզի նայեմ ով Տեր (3)

Առանց հետ նայելու,

Հետևեմ քայլերիդ, ով Տեր,

Հետևեմ անվհատ, ով Տեր,

Հետևեմ հարատև, ով Տեր,

Առանց հետ նայելու :

 

2. Միայն թող Քեզ սիրեմ, ով Տեր (3)

Առանց հետ նայելու,

Սիրեմ ներկայությունդ, ով Տեր,

Սիրեմ անկեղծությամբ, ով Տեր,

Սիրեմ միշտ հարատև, ով Տեր,

Առանց հետ նայելու :

 

3. Միայն Քեզ ծառայեմ, ով Տեր (3)

Առանց հետ նայելու,

Անեմ միայն Քո կամքդ, ով Տեր,

Անեմ այն անվարան, ով Տեր,

Անեմ միշտ հարատև, ով Տեր,

Առանց հետ նայելու :

 

                350

Այսօր ուրախության օր է

Քանզի մեր Տերը ներկա է,

Եկեք զարդարենք մեր երգով

Թող չզբաղվենք մեր հոգսերով :

Ով դուք բոլոր սուրբեր, եկեք,

Ձեր աչքերը վեր բարձրացրեք,

Ու նայեցեք Աստծո Գառին

Ինչպես լույս մութի միջին

Ահա մեր լույսը : (4)

 

2. Դու, որ հեռու ես Հիսուսից,

Հուսահատված ես քո կյանքից,

Հիմա արի ու քեզ հանձնիր,

Այս ուրախության մեջ մտիր :

 

3. Այսօր ուրախության օր է

Զի մեկը մեղքից փրկվում է,

Երկնքում հրեշտակներն բոլոր

Ցնծում, երգում են բերկրանքով :

 

                351

Երկնային լույս է ծագել

Իմ հոգու մեջ ճաճանչել,

Քանզի Քրիստոս իմ մեջ է բնակվում

Կյանքիս շավիղների մեջ,

Հիսուս իմ լույսն է անշեջ

Ալելույա, փառք Նրա սուրբ անվան :

Փրկիչս ինձ պաշտպանում

Միշտ հաղթական է անում,

Երկնային շատ խոստումներ պարգևում

Եվ այսպես ես ուրախ եմ,

Անդադար գոհանում եմ Աստծուց :

 

2. Այժմ հոգուս կերակուրը

Նաև իմ կյանքի ջուրը,

Հիսուսն է ինձ պարգևում, ալելույա

Իր արյունով լվացել

Եվ պսակս զարդարել,

Եվ դեպի երկինք է Նա ինձ ուղղել :

 

3. Թող ամեն լքված հոգի

Այս առիթից օգտվի,

Հիսուսի խաչի մոտ գա ու փրկվի,

Որ դժոխքից ազատված

Արժանանա նոր կյանքի,

Աստծո արքայությունը ժառանգի :

 

                352

Ինչ մութ էր գիշերն, որ պատած էր հոգիս,

Ինչ խոր էր տառապանքն իմ Փրկչիս,

Երբ որ անցավ հոգուս ալեկոծ ծովեն

Ցրվեց խավարն ու սիրտս ըրավ շեն :

Մինչև Գողգոթա գնաց ինձի համար,

Ինձի համար, ինձի համար,

Մինչև Գողգոթա գնաց ինձի համար,

Մեռավ, որ ինձ կյանք տար :

 

2. Մեղքիս տակ դողալով ընկա ոտքերին

Անծանոթ էր ինձ ձրի փրկություն,

Հուզիչ ձայն մը ըսավ. «Փարատե՛ վախերդ

Հիսուս ներեց բոլոր Քո մեղքերդ» :

 

3. Հիանալի սեր մեր Հիսուս ցույց տվավ

Գահը թողնելով Գողգոթա եկավ,

Հնձանի մեջ կոխեց Ինքն առանձին,

Անհուն փա՜ռք, Սուրբ Անվան իմ Փրկչին :

 

                353

Իջիր Սուրբ Հոգի մեր տաճարում

Ծարավ ու կարոտ Քեզ ենք սպասում,

Վառիր սրտերը Քո կրակով

Կանչում ենք, արի լեցվենք Հոգով :

Սուրբ Հոգի, իջիր ծարավ ենք Քեզ

Մեկ սիրտ միաբան կանչում ենք Քեզ,

Պենտեկոստեի պես մեզ վառիր

Կրակից լեզուներ շնորհիր :

 

2. Սուրբ Հոգի իջիր Քեզանով վառվենք

Զորություն առնենք, վկաներ լինենք,

Աշխարհը գնանք ու քարոզենք

Բոլոր ազգերին աշակերտենք :

 

3. Սուրբ Հոգի լեցուր մեզ պտուղով

Սեր, ուրախություն, խաղաղություն

Երկայնամիտ, քաղցր, բարի դառնանք

Հավատարիմ, հեզ, ժուժկալ մնանք :

 

4. Սուրբ Հոգի, իջիր ու մեզ օրհնիր

Պարգևներ եկեղեցուդ պարգևիր,

Հրաշք, նշաններ, զորություններ

Մարգարեություն, թարգմանություններ :

 

                354

Լայնածավալ այս աշխարհում

Մարդիկ թշվառ, խեղճ ու տրտում,

Լաց ու արցունք, սով, փոթորիկ

Բաժինն է մեծ ու փոքրի :

Սրտներն է դառն ցավով պատած

Ապագան է, ինչպես երազ,

Սև ամպեր են պատած երկինք

Տագնապի մեջ համայն մարդիկ :

Ով Տեր Հիսուս, եկ Դու շուտով

Մեր հանգիստ և կյանք ապահով

Քեզ ենք կարոտ, ով Տեր Հիսուս

Ով Տեր Հիսուս, ով Տեր Հիսուս

Եկ Դու շուտով :

 

2. Լսե ձայնը հեզ ու քաղցրիկ

Տարածե խոսքը անուշիկ,

Ժամանակն է խիստ թանկագին

Շուտով պիտ գա այն Գահակիր :

«Արթուն կացե՛ք»,- պատվերն է Իր

Հասավ ժամը լույսի, լույսի

Վեր նայեցեք դուք ամպերին,

Տեսեք ահա Աստծո Որդին :

 

3. Այս է լույսը մեր փառավոր

Կբուժվին մեր ցավերն բոլոր,

Մաքրե վիշտը մեր սրտերի

Սրբե արցունք մեր աչքերից :

Նեղություններ պիտ վերջանա

Ուրախություն՝ վշտի փոխան,

Հիացումավ պիտի նայենք

Երբ Իր շուրջը մենք բոլորենք :

 

                355

Պայքարենք եղբայրներ Հիսուսով

Չարի բոլոր ուժերի դեմ քաջաբար,

Հարձակենք հավատքով ամեն օր

Սատանի բերդերի վրա անհամար :

Վեր բռնենք ջահը Ավետարանի

Լույս սփռենք համայն խավար աշխարհին,

Օն առա՛ջ եղբայրներ,

Օն առա՛ջ և քույրեր,

Վեր բռնենք ջահը Ավետարանի

Լույս սփռենք համայն խավար աշխարհին :

 

                356

Ճաշակեցեք ու տեսեք, Տերը բարի է,

Ազգեր Նրան ճանաչեք, Տերը բարի է,

Բոլոր սուրբերի երգն է, Տերը բարի է :

 

                357

Համեցեք Տիրոջ խնջույքին,

Եղեք Գառան հարսանիքին,

Ուր հրեշտակաց հետ սուրբերը կերգեն :

Սուրբ է, Սուրբ է մեր Տերը,

Օրհնյալ է Աստծո Գառը,

Արժանի է (2)

Առնելու Փառք, Պատիվ , Զորություն :

 

2. Այնտեղ ոչ մահ կա, ոչ արցունք,

Չկա խավար, չկա գիշեր,

Այլ Աստծո Լույսն է լուսավորելու մեզ :

 

                358

Աչքերս բաց Տեր Հիսուսին տեսնեմ,

Ականջս բաց Տեր Հիսուսին լսեմ :

 

2. Տեր օգնիր տեսնեմ Հիսուսին հոգով,

Դավանեմ Նրան սիրո աղոթքով :

 

3. Տեր օգնիր լսեմ Հիսուսի ձայնը,

Քաղցր խոսքերը, Իր սուրբ պատգամը :

 

                359

Հիսուս քաղցր է անունդ

Սիրելի Փրկիչ, փառաց Արքա,

Էմմանուել՝ Աստված մեզ հետ,

Գովելի Փրկիչ, Զորաց Արքա :

 

2. Ալելույա, պաշտում ենք Քեզ Տեր

Օրհնում ենք, գովում ամբողջ սրտով,

Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն

Լինի փառք ու պատիվ և զորություն :

 

                360

Ավելի քան հաղթող Քրիստոսով

Դեպ առաջ Աստծո զորությամբ,

Ավետիքի բուրմունք սփռելով

Ի մեջ խեղճ ու թշվառ մարդկության :

Քրիստոս Քո հրաշալի զորությամբ

Արյամբ և խոսքիդ վկայությամբ,

Մեզի տված ես իշխանություն

Չարի ուժերի վրա զորություն.

Այս փառքն ես պատրաստել Քո ամեն սուրբերին,  (2)

Վստահ եմ Հիսուս Քո խոստումին :  (2)

 

2. Հաղթության սաղմոսներ երգելով

Ցնծությամբ իմ Աստծո առջև,

Հաղթած եմ աշխարհին հավատքով

Քայլում եմ Փրկչիս հետ հարատև :

 

3. Սատանի բերդերը քանդվում են

Երբ գնում ենք առաջ երգելով,

Ոչ մեր ուժով ու զորությունով

Այլ Իր Աստվածային Սուրբ Հոգով :

 

                361

Հիսուսի արյունը մաքրել է ինձ

Մեղքից ու մահից ինձ ազատել,

Հիսուսի արյունը մաքրել է ինձ

Եվ երկինքը բացել է :

        Քո արյունը (3)

        Սուրբ արյունը հոսում է խաչից :

 

2. Գառան արյունը մաքրել է ինձ,

Մեղքից ու մահից ինձ ազատել,

Գառան արյունը մաքրել է ինձ,

Եվ երկինքը բացել է :

 

                *******

Հիսուսի Սուրբ Արյունը  (3)

Մաքրում է մեզ ձյան պես սպիտակ :

        Փառք և գովություն Քեզ Արյանդ համար  (2)

        Ինձ սիրող Հիսուս :

 

                362

Սուրբ Ես  (2), արժանի Ես,                        

Պատիվ է ինձ համար երգել Քո Փառքը,        2

Տեր Ամենազոր, Փառքի Թագավոր,         

Սուրբ լինի Քո Անունը :                             2

Սուրբ լինի Քո Անունը,  (3)

Տեր և Մեծություն,

Հզոր Իշխանություն,

Սուրբ լինի Քո Անունը :

 

2. Ամեն մի մարդ, ամեն արարած,   

Քո Խոսքովդ է ստեղծված,                      2

Ինչպես երկնքում Կամքդ կլինի, 

Թող այստեղ էլ կատարվի :                   2

 

                363

Հիսուսն է կյանքը ու ճանապարհը

Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում,

Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք

Դե, եկեք փառաբանենք Նրան :

        Ալելույա (2)

        Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել :

 

2. Դու կյանքի աղբյուր, Դու լույսի աղբյուր

Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս :

Դու թագավոր ես, Դու փառավոր ես

Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել :

 

                364

Փառք Քեզ իմ Տեր ամենուրեք

Փառք Քեզ իմ Տեր գիշեր, ցերեկ :

Փառք Քեզ իմ Տեր, փառք գոհություն

Փառք, փառք, փառք :

 

2. Փառք Քեզ իմ Տեր առատ կյանքին

Փառք Քեզ իմ Տեր և նեղ օրին :

 

3. Փառք Քեզ իմ Տեր Զորաց Աստված

Սիրով լեցված, օրհնյալ գթած :

 

4. Անպատմելի ուրախություն,

Ամեն ցավին բժշկություն :

 

5. Թույլին տվող մեծ զորություն

Ամեն ազգի սեր միություն :

 

6. Քեզնով միայն ապրում ենք մենք

Քո Սուրբ Հոգով լեցված ենք մենք :

 

7. Քանի որ կամ պիտի երգեմ

Փառքդ օրհնյալ լայն տարածեմ :

        Սրտի խորքից երգում եմ Քեզ

Փառք, փառք, փառք :

 

                365

Տեր կուզեմ ես Քեզ վայելել,

Աշխարհը ետիս ձգել,

Բեռնավորված, մեղքերով լի,

Չկա մեկը ինձ պես գարշելի :

        Տեր իմ, ներե ինձի Դուն այսօր,

        Կնկղմիմ ես ծովում մոլոր,

        Չկա մեկը ինձ նայող :

 

2. Կոտրած սրտով Քեզ կուգամ,

Ջնջե մեղքերս ունայն,

Բեռներս ուսիս վրա,

Ողորմե ինձի, ով Աստված :

 

3. Պիղծ աչքերս շարունակ,

Սուրբ աչքերուդ մեջ հառած,

Կուզեմ ըլլալ Քո վկան,

Ցույց տուր ինձի, ով Աստված :

 

                366

Ուրախությամբ սպասում ենք Քեզ Հիսուս մեր Տեր,

Հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ.

Հավերժության մեջ կտեսնենք երեսը Քո

Ու կօրհնենք Քեզ, կմեծարենք Աստծո Հոգով :

Մարանաթա, մարանաթա

Օվսաննաներ Աստծո Գառին

Արի Հիսուս, արի Փրկիչ, արի մեր Տեր

Ուրախությամբ Հոգու սիրով սպասում ենք Քեզ :

 

2. Հարսը պատրաստ զարդարված է սուրբ զարդերով,

Քո զորությամբ սպասում ենք Քեզ սուրբ հանդեսով.

Կատարվել են Սուրբ խոսքերը այս աշխարհում

Արի Հիսուս, կարոտել ենք, չենք դիմանում :

 

                367

Դու արժանի ես փառքերի (2)

Մեծարում ենք Քո անունը,

Խոնարհվում ենք Քո առջև

Դու արժանի ես  (3) փառքերի :

 

2. Դու արժանի ես փառքերի (2)

Արյունովդ գնեցիր մեզ

Մեղքերից ազատեցիր

Դու արժանի ես  (3) փառքերի :

 

3. Դու արժանի ես փառքերի (2)

Դու ես Սուրբը, Դու ես Աստված

Դու ես Սուրբերի Աստված

Դու արժանի ես  (3) փառքերի :

 

                368

Շնորհած խոսքդ կլսեմ

Խոնարհ սրտով և հեզ

Պատվերդ պիտի, Տեր կատարեմ

Պիտի հիշեմ Քեզ :

 

2. Սիրով մարմինդ պարգևեցիր

Երկնից հաց, որ ուտեմ

Ուխտիդ գավաթն ալ ձեռքս տվիր,

Որ Քեզ Տեր միշտ հիշեմ :

 

3. Կրնամ մոռնալ Գեթսեմանի

Կամ հոն տագնապդ տեսնել,

Արյան քրտինքդ սոսկալի

Եվ Քեզ, Տեր չհիշել :

 

4. Գառն Աստծո, առ Գողգոթա

Երբ աչքս դարձնեմ

Ու Քեզ տեսնեմ խաչիդ վրա

Ինչպե՞ս Քեզ չհիշեմ :

 

5. Ինձի համար կրած ցավերդ

Քանի որ շունչ կառնեմ

Ոհ, Տեր Հիսուս, Քո գութդ ու սերդ

Անշուշտ պիտի հիշեմ :

 

6. Եվ երբ մահկանացու ճամբաս

Ալ իր վախճանն գտնե,

Երբ որ Արքայությամբդ գաս

Դուն, ով Տեր, զիս հիշե :

 

                369

Դուք գիտեք, թե հիմա ում եմ ես շատ սիրում

Դուք գիտեք, թե հիմա ում եմ ես աղոթում,

Ես ունեմ Տեր Հիսուս մեծ Փրկիչ ինձ համար      

Եվ հոգով պատրաստ եմ սիրտս տալու Նրան :          2

Տեր Հիսուս, Տեր Հիսուս, աղաչում եմ Փրկիչ

Ինձ էլ առ թևիդ տակ, խնդրում եմ  ողորմիր :

 

2. Թողել եմ ես բոլոր աշխարհի գործերը

Իմ առջև բացվել են հոգևոր դռները

Ով փնտրի կգտնի, թե սրտով ցանկանա,  

Թակողին կբացվի, թե հոգով կամենա :            2

 

3. Ուր էլ որ մենք լինենք Տերը մեզ կտեսնի

Ինչ էլ որ մենք խոսենք Հիսուսը կլսի

Իսկ եթե սխալվենք ու շեղվենք Իր ճամփից 

Հավատքով աղոթենք, ներում կպարգևի :             2

 

                370

Հիսուս եկուր, Փրկիչ եկուր

Ամեն եկուր, կսե հարսը,

Ահա ամպերով կուգա, որ Էր

Եվ որ Է, և որ պիտի գա :

Ճերմակ հանդերձ տվել ես

Նարդոս գրքում ցանել ես

Ոսկե զարդով զարդարված

Հիսուս Քեզ համար :

 

2. Այսպես կսե հարս իմ քույրս

Պատրաստ կեցիր ահա կուգամ

Քեզ Իմ քովս կառնեմ, կօրհնեմ

Հավետ Իմ արոտի անուշ հոտ :

 

3. Դու տնկել ես, հոգ ըրել ես

Երկնային ցողով ջրել ես

Դու ես միայն հոգուս Փեսան Հիսուս

Եվ ես հարս Քեզ արժանի :

 

                371

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորությանց

Լի են երկինք և երկիր փառոք Քո

Օրհնություն ի բարձունս, օրհնյալ որ երկիր

Եվ գալուցդ ես անվամբ տեառն

Օվսաննա ի բարձունս :

 

                372

Հիսուս սիրում ենք Քեզ,

Քեզ ենք գոհություն տալիս

Միայն Դու ես արժանի

Երկրպագության մեր Տեր :

Հիսուս փառքի ես արժանի,

Գահին նստած Մեծ Աստված հավիտյան.

Ձայն ենք բարձրացնում

Մեծարում ենք անունը միշտ Քո

Արքաների Արքա Էմանուել :

 

2. Ես սիրում եմ Քեզ սիրով Հիսուսի (2)

Ես սիրում եմ Քեզ սիրով

Երկնային անմար սիրով

Ես սիրում եմ Քեզ սիրով Հիսուսի :

 

3. Ես սիրում եմ Քեզ սիրով Հիսուսի (2)

Աչքերիդ մեջ տեսնում եմ

Սերը Աստվածային

Ես սիրում եմ Քեզ սիրով Հիսուսի :

 

                373

Տեր իմ կաղաչեմ ու կպաղատեմ,

Իմ միակ հույսի աղբյուրը դուն ես Տեր,

Տատանյալ եմ Տեր, ձեռքս պինդ բռնիր

Լողալ չգիտեմ Տեր կնկղմեմ :

Ով Հիսուս Փրկիչ (Ամեն)

Հիշիր որ ես մարդ եմ Տեր (Ալելույա)

Ինձ մխիթարիր (այո)

Միակ հույսս դուն ես Տեր (Ալելույա) :

 

2. Ինչո՞ւ կցածնաս, անհանգիստ կլլաս,

Ով իմ անձս բաց արա աչքերդ հուսո,

Ինչո՞ւ կտրտմես ու կշփոթվես,

Ով իմ անձս ինչու կտխրես :

Փառք տուր Աստծուն (Ամեն)

Հիսուսի անվամբ կանչիր (Ալելույա)

Նրանից խնդրիր (այո)

Մի փոքրիկ, մաքուր, ջերմ լույս (Ալելույա) :

 

3. Ինչո՞ւ կխորհես, թե մենակ ես դուն,

Ով իմ անձս ինչո՞ւ հուսահատ կլլաս,

Մոռցար Հիսուսին խաչին վրա գամված,

«Հայր Քո ձեռքդ կավանդեմ հոգիս» :

 

4. Ինչու՞ կնայես դուն մութ ամպերուն,

Ով իմ անձս, մի մոռցիր արև էլ կա,

Ամեն ցավ կանցնի ու կմոռացվի,

Արշալույսը շուտով կծագի :

 

                374

Տիրոջ կամքով խոստացա

Իմ Տիրոջը ծառայել

Հավերժ ետևից քայլել :

Նեղ դռնով է իմ ճամփան

Փուշ ու քար և նեղություն

Որ տանում է փրկության

Դեպի կյանքը հավիտյան :

 

2. Ու երբ փշերը ծակեն

Դևի կայծերը վառեն

Գիտեմ ինչ պետք է անեմ :

Նայեմ աչքերիդ բարի

Նայեմ ու ոչինչ չասեմ,

Նայեմ ու անվերջ լացեմ

Քանզի ամենը գիտես :

 

3. Պատվիրեցիր միշտ ներել

Անգամ թշնամուն սիրել

Ատողի համար աղոթել :

Առանց Հիսուս տկար եմ

Առանց Հիսուս էլ չկամ,

Առանց Հիսուս անզոր եմ

Իմ ջանքերը իզուր են :

 

4. Խոստացար տուն պատրաստել

Զավակներիդ հոն տանել

Հավերժ սիրույդ մեջ պահել :

Միմիայն Հիսուսով է

Միմիայն Հիսուսի հետ

Միմիայն Հիսուսի մեջ

Հաղթությունը փառահեղ :

 

5. Փառաբանենք Հիսուսին

Ապավենին ու Վեմին

Կենաց Հացին ու Լույսին :

Եղբայրներ դուք գործեցեք

Տիրոջ խոսքը տարածեք,

Իմ քույրեր դուք երգեցեք

Տիրոջ Հոգով լեցվեցեք :

 

                375

Փրկիչ սիրելի, երբ ինձ մոտեցար

Սուրբ Հոգու կրակ սրտումս վառեցիր,

Թող այդ կրակը վառվի հավիտյան

Մաքրե աղտերից լինեմ անբաժան :

Որքան ծարավ եմ Քո կենաց ջրին

Եվ ինձ կյանք տվող անուշ խոսքերիդ :

 

2. Տեր Դու լավ գիտես սրտիս փափագը,

Որ նորից լսեմ քնքուշ Քո ձայնը,

Էլ մի ուշանա շուտով այցելիր

Լոկ մի բառ ասա ինձ մխիթարիր :

Քո խոսքն է, որ ինձ միշտ կյանք է տալիս

Եվ լույս է վառում իմ ճանապարհին :

 

3. Կուզեմ բնակվել Քո Սուրբ Խորանում

Սուրբ կյանքով ապրել, միշտ ես պատվիրում,

Ոչ մեկի կորուստ Դու չես ցանկանում

Ապաշխարության դռներ ես բացում :

Ով որ այդ դռնով կուզե մտնել ներս

Նա կյանք կունենա հավիտենապես :

 

                376

Տեր, կեցո Դու ըզ Հայս.

Եվ արա զնո սա պայծառ,

Կեցո Դու ըզ Հայս, (2)

Զո ողորմությունդ վերին

Հաճեաց ձօնել նոցին,

Զի նովիմբ մարդասցուք

Ապրիլ հաստիս,

Հաստիս, հաստիս, հաստիս

Զի նովիմբ մարդասցուք ապրիլ հաստիս :

 

                377

Բլրո մը վրա հեռի, իբր նշան ամոթի

Կանգնած էր խաչ մը անհարթ ու հին,

Կսիրեմ այն խաչն զի, վասն մեղաց աշխարհի,

Հոն մեռավ Փրկիչ մեր սիրելի :

Պիտ փարիմ ես այն հին, հին խաչին,

Մինչև վար դնեմ իմ հաղթանակ,

Պիտ կառչիմ ես անհարթ այն խաչին,

Մինչև որ, փոխարեն առնեմ թագ :

 

2. Թեև հին խաչն ունի, բիծեր սուրբ արյունի,

Գեղեցիկ կերևնա իմ աչքին,

Զի Հիսուս անոր վրա, կրեց ցավ ու դառն մահ,

Որ ներում, սրբացում տա սրտիս :

 

3. Ոհ, այն խաչն անհարթ հին, անարգանքն աշխարհի,

Հրապույր մը ունի ինձի համար,

Զի Աստծո Գառը, թողլով փառքն երկնքին,

Կրեց զայն բլրակին վրա խավար :

 

4. Հին խաչին փարիմ պիտ, սիրով մը ճշմարիտ,

Անարգանքն ալ կրեմ հրճվանքով,

Զի օր մը պիտ կանչվիմ, հեռավոր այն տունն իմ,

Փառաց մեջ հավիտյան Փրկչիս քով :

 

                378

Լուռ գիշեր, սուրբ գիշեր

Ծով ու ցամաք քնով են խաղաղ,

Մեղմ կփայլի աստղը Բեթլեհեմի,

Եվ հեռուեն շատ աչքեր կգրավե,

        Հոն՝ ուր Փրկիչը ծնվավ : (2)

 

2. Լուռ գիշեր, սուրբ գիշեր

Երգ մը ահա հովտին վրա,

Հրեշտակներուն անթիվ խումբը կերգե,

Երգ՝ որ ցնծման ավետիս կբերե :

        «Տերը, Փրկիչը եկավ» : (2)

 

3. Լուռ գիշեր, սուրբ գիշեր

Ով դու երկիր, ալ արթնցիր.

Քու օրհնությունդ արդ վեր թող ելլե,

«Փառք Աստուծո ի բարձունս» երգե :

        Խաղաղություն աշխարհի : (2)

 

                379

Ես երբեք չեմ եղել իմ տան մեջ,

Ես երբեք չեմ տեսել իմ աչքով,

Բայց հաճախ կարոտով եմ տենչում,

Եվ հոգիս դեպի տուն, դեպ երկինք է թռչում :

Երուսաղեմ արդարության,

Երուսաղեմ խաղաղության,

Երուսաղեմ ուրախության,

Երուսաղեմ...

 

2. Ես երբեք չեմ եղել իմ քաղաքում,

Չեմ տեսել ճաճանչներն անգին քարերի,

Բայց հաճախ թախիծով է սիրտս պատում,

Եվ հոգիս կարոտած միշտ այնտեղ է ձգտում :

 

3. Երբ պանդուխտ այս կյանքիս կգա վերջ

Ես այնժամ կլինեմ իմ տան մեջ

Կշրջեմ լուսեղեն, ոսկե քաղաքում,

Ուր Գառան հետ հավերժ, սուրբ կույսերն են շրջում :

 

                380

Հոգնած հոգիս հանգիստ գտավ

Կեսօրվա խիստ տոթում,

Խնձորենու տակ երբ մտավ,

Սարոնի պարտեզում.

Մեղմիկ զեփյուռն երբ փայփայեց

Տոթակեզ իմ երես,

Քաղցր մրմունջով օրոր երգեց

Քնեցի այնտեղ ես :

Սարոնի պարտեզում,

Այն երկնային վայրում,

Ուր ծաղիկներ սեր են բուրում,

Սարոնի պարտեզում :

 

2. Հոգուս տիրեց մի խինդ շատ մեծ,

Պայծառ այն իրիկուն,

Երբ Նա սիրող բազուկն հպեց

Իմ թշվառ խեղճ հոգուն,

Տեղի տվեց այնժամ մութ բիծ,

Սուրբ կենաց պարզ լույսին,

Երբ բոցավառ Նրա աչքից

Հույս, լույս ինձ ցոլացին :

 

3. Մինչ ձախ ձեռքն էր գլխիս տակին,

Աջով Նա ինձ գրկեց,

Եվ բաբախեց սիրո Հոգին,

Երբ կրծքին ինձ սեղմեց.

Նա ինձ ինչպես կնիք անջինջ

Դրոշմեց Իր Հոր սրտին,

Ուր սիրալիր բազկաց մեջ ջինջ

Շնչեմ Իր սերն անգին :

 

4. Երբ Նա կյանքն ինձ բաշխեց, շատ մեծ

Շնորհք, սեր թանկագին,

Զղջման արցունք, ոհ շատ հեղեց,

Վշտացյալ իմ հոգին.

Երբ սուրբ սիրով Փրկիչս իմ

Շոյեց ինձ քնքշորեն,

Սիրույն լինել հավատարիմ

Խոսք տվի մեղմորեն :

 

                381

Ամեն, Հայր Սուրբ :

Օրհնություն Հորը և Որդուն

Եվ Սուրբ Հոգվույն,

Այժմ և միշտ և հավիտյանս

Հավիտենից, Ամեն :

 

2. Որդիդ Սուրբ :

 

3. Հոգիդ Սուրբ :

 

                382

Ինչ գեղեցիկ է մեր Հայաստանը

Որքան ուրախ ենք մենք,

Քրիստոսի սերը, հավատքն ու հույսը

Առատ լեցնում են մեզ :                               2

 

2. Ինչ կենարար են ջերմ քարոզները

Իմաստություն հագած,

Ինչ սքանչելի են վառ աղոթքները

Հոգու կրակով լեցված :                         2

 

3. Ինչ հաճելի են սուրբ սաղմոսները

Սրտի խորքից բխած,

Ինչ հրաշալի է այցելությունը

Աստծո Հոգուց իջած :                     2

 

4. Ինչո՞ւ ես տխուր, ինչու ես տրտմած

Քաղցր հոգով հայ ազգ

Տերը կանչում է, քեզ շատ սիրում է

Շտապիր դառնալ Նրան :                       2

 

5. Քո սուրբ պապերը Քրիստոսի սերը

Քեզ որպես հիմք դրին,

Կրին տանջանքը, զոհեցին կյանքը

Քեզ փրկության հասցրին :                     2

 

6. Վեհ Արարատը, Նոյի տապանը

Տերը քեզ նվիրեց,

Առաքյալները Իր սուրբ ձեռքովը

Քեզ առաջնորդ կարգեց :                    2

 

7. Քո հանցանքները, ծանր մեղքերը

Նա խաչին վրա գամեց

Թափեց արյունը, կրեց ցավերդ

Որ զորությամբ աճես :                      2

 

8. Լուսափայլ Քրիստոս, Դուն ես մեր կյանքը

Հույսն ես միակ Հայոց,

Լսիր Հայ ազգիս, տառապած ազգիս

Ներիր, սրբիր, փրկիր :                            2

 

                383

Տե՜ր, լքված սիրտն իմ տխուր

Բնությամբ թույլ, անզոր

Սրբություն փափագող

Տե՜ր սովրեցրու ինձ ապրել

Ապրել կյանքն հավատքի

Ապրել կյանքն Քո սիրո :

Տե՜ր, ճնճղուկներ կերակրող Տեր,

Սովրեցրու ինձ տեսնել,

Երգել ալելույաներ

Իմ սրտի մեջ ուղղված Քեզ :

 

2. Տեր, փոքրիկ սիրտն իմ անհագ

Խիստ ծարավ, ուժասպառ

Օգնության կարոտող,

Տեր, ով է անձն այն արդյոք

Որ կամքիդ համեմատ

Միշտ լինի ինձ օգնող :

Տեր դաշտի շուշանների պես

Սովրեցրու հոգ չանել

Այլ երգել օվսաննաներ

Իմ սրտի մեջ միայն Քեզ :

 

                384

Օրերս արևոտ պիտի ըլլան,

Սիրտս ալ ուրախ ցնծա,

Փշոտ չթվիր իմ ճամփան,

Քրիստոս երբ քովս կենա :

Պիտ ապահով պահվիմ մեղքե

Կյանքս ուրախ ըլլա

Խաղաղություն հոգիս վայլե

Քրիստոս երբ քովս կենա :

 

2. Ազատ ըլլամ պիտ չարիքե,

Բեռս ալ պիտ՝ թեթևնա,

Զի մեծ սիրով պիտ զայն կրեմ,

Քրիստոս երբ քովս կենա :

 

3. Ճամփաս երբ մթնիլ կսկսի,

Լույսի իսկ հարկ չկա,

Աղբյուր մը ունիմ քաղցր հույսի

Քրիստոս պիտ քովս կենա :

 

4. Հովերն Իր խոսքով կդադրին,

Ինչպես երբ հոս էր Նա,

Անվախ հանգչիմ մեջն Իր գրկին,

Քրիստոս երբ քովս կենա :

 

5. Ոչ կյանք, ոչ մահ ինձ վախ կազդեն

Ինձի վտանգ չկա,

Կըլլա բազուկն ինձ ապավեն,

Քրիստոս երբ քովս կենա :

 

                385

Օրհնյալ է Հայր Աստվածը, Հայրը Տեր Հիսուսի

Որ մեզ օրհնեց Որդու մեջ ամենայն օրհնությամբ

Նա ընտրեց մեզ Իր սիրով այս աշխարհից առաջ

Որպեսզի անարատ լինենք մենք Նրա առաջ :

Նախքան այս աշխարհի արարումը

Հայր Աստված մեզ նախասահմանեց

Քրիստոսի ձեռքով որդեգրելու մեզ

Իր կամքի հաճության համեմատ

Գովելու Իր փառավոր Շնորհը

Որով Ինքը մեզ երջանկացրեց

Իր Սիրելիով, որի անունն է Տեր Հիսուս :

 

2. Իր թանկագին արյամբ ունինք մենք փրկություն

Իր շնորհքի ճոխությամբ մեղքերի թողություն

Երբ Իր կամքի խորհուրդը Հայր Աստված մեզ հայտնեց

Մեծագույն իմաստությունը պարգևեց :

 

3. Նախապես սահմանել էր Իր հաճության պես

Բաժանված մարդկությունը Քրիստոսով միացնել

Այն ինչ որ երկնքումն է, ինչ որ երկրի վրա է

Քրիստոսի գլխավորությամբ մեկ անել :

 

4. Երբ լսեցինք պատգամը, փրկության ավետիս

Հավատալով այն Խոսքին Սուրբ Հոգով մեզ կնքեց

Մեր ժառանգության գրավն է մինչև որ տիրանանք

Շնորհաց կատարյալ փրկությանը օրը օրհնյալ :

 

                386

Անուշ է անունն Հիսուսի,

Որքան քաղցր կհնչե ականջիս,

Ոհ, կբերկրե սիրտս լիովին,

Սիրուն անունն իմ Փրկչին :

Հիսուս, ինչ անուշ անուն,

Հիսուս, ամեն օր ես նույնն,

Հիսուս, թող սուրբեր երգեն,

Արժանի ես գոհության :

 

2. Սիրեմ անունն իմ Փրկչին,

Զի կբուժե վերքերն իմին,

Բոլոր վախերս կփարատե,

Սիրեմ անունն Հիսուսի :

 

3. Սիրեմ լսել անունն Փրկչիս,

Որ հարատև հրճվե հոգիս,

Հնչումն Անոր սրբե արցունքս,

Գովեմ անունն Հիսուսի :

 

4. Տկար շունչս կարող չէ երգել

Փրկչիս անուշ անունն օրհնել,

Ոհ, թե համայն աշխարհ երգեր

Գովեր անունն Հիսուսի :

 

                387

Ուրախ սրտով կպաշտենք Քեզ,

Փառաց Աստված, սիրո Տեր,

Սրտերն բացվին ծաղիկներ զերթ

Առջև Արեգակին սեր :

Մեղաց ամպեր, թախիծ հալին,

Մութ կասկածներ անհետին,

Տվիչն երջանկության անցյալ

Լեցուց լույսով մեզ անշեջ :

 

2. Ձեռացդ գործերն, աշխարհն համայն

Քեզ բոլորե փառաբան

Աստղեր, հրեշտակք շուրջդ տան ձայն

Կեդրոնն անվերջ օրհնության :

Դաշտեր, պուրակք, լեռներ, ձորեր,

Նախշուն մարգեր, հուզված ծով,

Երգող թռչնի, ծիծղուն ակեր

Կոչ տան մեզ ցնծալ Քեզմով :

 

3. Ստեղծիչն ես ու Քավիչն ալ

Հավետ օրհնող և օրհնյալ,

Կյանքի խինդին ակն աղբյուրն հար

Հանգստավայրն մեր վերջին :

Հայր մեր, Քրիստոս, մեր մեծ եղբայր

Սիրով ապրողն Քուկդ իրավ,

Սորվեցուր մեզ սիրել զիրար

Վերցուր մեզ երկնի ցնծման :

 

4. Միացեք մեծ երգչախումբին

Առավոտյան աստղերուն

Սիրո Հայրն տիրե վրա մեր,

Կապե եղբայրության սեր :

Օն, առաջ երգով ցնծության

Պայքարի մեջ հաղթական,

Ռահվիրաց երգն ուրախ երկնի

Ցնծության երգն Արևի :

 

                388

Գեթսեմանի մեջ առանձին,

Աղոթք ըրավ Հիսուս.

Մինչև մրուրն դառն բաժակին,

Քամեց Նա իմ սիրույս :

Ինձի համար հյուծեց Ան առանձին,

Փրկել մարդիկ արյամբ անգին,

Խաչն ելավ ու մեռավ հոն առանձին :

 

2. Պիղատոսի դեմ առանձին

Կեցավ Փրկիչն Աստված,

Փուշե պսակ կրեց գլխին,

Ամեն մարդե լքված :

 

3. Խաչը ելավ Նա առանձին,

Որ կյանք տա ուրիշին,

Աստված, մարդիկ Զայն թողուցին,

Բայց Նա մեռավ արի :

 

4. Կրնաս մերժել սերն աննման,

Չանսալ Իր պահանջին,

Հանձնե Իրեն ինքզինքդ լման,

Չըլլա թող առանձին :

 

                389

Հիանալի Շնորհք, ինչ քաղցր ես Դուն

Փրկեցիր խեղճն ինձ պես,

Կորսված էի, բերիր զիս տուն,

Ու կույր, արդ տեսնեմ ես :

 

2. Շնորհքով սկսավ սիրտս վախնալ,

Շնորհքով երկյուղս անցավ,

Ինչ անգին Շնորհք, ինչ Շնորհք օրհնյալ,

Որ հավատալ տվավ :

 

3. Տեսակ, տեսակ վտանգներե

Ապահով միշտ կանցնիմ,

Այս կատարողն միայն Շնորհքն է,

Շնորհք մինչև տուն հասնիմ :

 

4. Տասնյակ հազար տարիներն վերն

Թեև փայլինք պայծառ,

Աստծո փառք տալու օրերն

Ավելի չեն քիչնար :

 

                390

Գերեզմանի մեջ մութ,

Հիսուս Փրկիչն իմ,

Եկավ հարության օր,

Հիսուս Տերն իմ :

Քարն թավալեց Նա հարյավ,

Մահի միջից Տերը դուրս եկավ,

Հիսուսն է, չպահեց Նրան մութ գերեզման,

Զի Կենաց Իշխան հաղթել է դառն մահվան :

Նա հարյավ, Նա հարյավ

Ալելույա, Տերն հարյավ :

       

2. Թեև քարն էլ կնքեք,

Հիսուս Փրկիչն իմ,

Թգավորին փակեք,

Հիսուս Տերն իմ :

 

3. Ով մահ, զոհդ այստեղ տուր,

Հիսուս Փրկիչն իմ,

Քեզ ևս հաղթեց այսօր,

Հիսուս Տերն իմ :

 

                391

Երկնային տաճարը մտնենք

Գոհունակ սրտով

Փառաբանենք օրհնյալ Տերոջ :

Տանք փառքը, պատիվը

Եվ փառաբանությունը,

Ով Հիսուս աննման ես Դու :

 

2. Գողգոթայում մեր մեղքերով

Խաչը Դու ելար,

Քո արյունով մեզ մաքրեցիր :

 

3. Քոնն է փառքն ու գոհությունը

Տեր Հիսուս Փրկիչ

Պաշտում ենք Քեզ, մեր Արարիչ :

 

                392

Կգաս Դու ինձ հետ, երբ ուրախ օրեր

Ժպտալով կանցնեն վառ հուշեր թողած

Եվ կհանդիպեն սաստիկ ալիքներ

Մրրիկ ծովերում մութ ամպով հագած :        2

 

2. Կգաս Դու ինձ հետ, երբ ինձ վիճակվի

Թափառել անտուն օտար երկրներ

Հոգնած, տանջված լուծը Քրիստոսի

Տանել անտրտունջ հալածանք օրեր :        2

 

3. Կգաս Դու ինձ հետ, երբ մթին բանտում

Ուր արև լուսին չեն փայլում երբեք,

Երկար տառապեմ ես դաժան բանտում

Կգաս կիսելու ցավերս մեկ – մեկ :                2

 

4. Կսիրեմ շատ Քեզ Աստծո զինվոր

Որպես սոխակն իր վարդը հավետ

Նեղության ժամին արյուն օրերին

Օ՜, եթե հերոս կգաս Դու ինձ հետ :        2

 

5. Իսկ ճամփի վերջին հաղթության ժամին

Հարության սկզբին լուսափայլ օրին

Բեհեզը հագած պսակը գլխին

Երգը գառնուկի կերգենք միասին :        2

 

                393

Վիրավորեցի եթե մեկին այսօր

Կամ պատճառ եղա ոտքերուն մոլոր

Ու քայլեցի իմ ճամփաս կամակոր

Տեր իմ ներե, Տեր իմ ներե :                   2

 

2. Եթե խոսեցա պարապ խոսքեր ես,

Եթե վշտահար դարձուցի երես

Չըլլա տանջվիմ այս արածներես

Տեր իմ ներե, Տեր իմ ներե :                2

 

3. Եթե վարվեցա ես պաղ ու անվայել

Եթե ուզեցի քովդ հանգիստ վայլել

Մինչ գործս էր Քո բերդդ պաշտպանել

Տեր իմ ներե, Տեր իմ ներե :                         2

 

4. Ներե մեղքերս, որ խոստովանեցա

Նաև մեղքերս, որ չեմ տեսներ ես

Ուղղե, սիրե ու պահե զիս հիմա

Տեր իմ ներե, Տեր իմ ներե :                2

 

                394

Որքան գեղեցիկ են այսօր

Այս զույգ ծաղիկներն երկուսով

Հիսուսն է վառել իր սիրով

Այս վառ ծաղիկներին բույրով :

Մնում է ասել Տերն օրհնի ձեզ,

Հավետ լինեք դուք Հիսուսի հետ,

Ինչ դժվարության որ հանդիպեք,

Եղեք միայն Հիսուսի հետ :

 

2. Հարսը գեղեցիկ է փեսայով

Ինչպես եկեղեցին Հիսուսով,

Փեսան ինչ ուրախ է իր հարսով

Ինչպես Հիսուսը մեզանով :

 

3. Կանաչ արահետ է բացել,

Հիսուսն Իր թափած արյունով,

Ուրախությամբ այդ կյանքն ապրել

Գոհությունով և փառք տալով :

 

                395

Աստված օրհնե այն տունը

Երկնից լուսովն փայլուն,

Ուր որ անմեղ մանկունք կան

Դեմքով զվարդ, սիրուն :

Աստված օրհնե բարի մայրն

Եվ հայրը սիրելի.

Տերն պաշտպանե այն տունը,

Եվ չարն վանե անդի :

 

2. Ավաղ, ավաղ դժբախտ տան

Ուր Տերն է մոռցված,

Ուր Հիսուսի անունը

Երբեք չե հարգված :

Ավաղ, ավաղ, դժբախտ տան,

Դառն վիշտերով տխուր,

Ուր ոչ հարմար զգեստ կա,

Եվ ոչ ալ կերակուր :

 

3. Աստված օրհնե այն տունը

Ուր Ինք կպաշտվի,

Եվ ուր աղոթք ամեն օր

Կելլե նման խունկի :

Աստված օրհնե այն տունը,

Այս հարկն ընտանեկան,

Եվ մեր բնակարանը,

Ընե երկնից նման :

 

                396

Երբ կճնշվե իմ խեղճ հոգին,

Աղոտ վիշտ ու թախիծ,

Աղոթք կնեմ ես իմ Փրկչին,

Սրտով մաքուր, անբիծ :              2

 

2. Կթավալին բեռներն սրտիս

Հոգիս կերգե նորեն

Քանզի Անոր սիրո շրթներ,

Սրտիս շնորհք կբխեն :                2

 

3. Հայնժամ կցրվին սև ամպեր,

Հոգիս թևեր կառնի

Ու կթռչիմ արծվի պես,

Հեռու ցավե, վիշտե :              2

 

                397

Ով Սեր Կատարյալ՝ որ Էս վերացական,

Կաղոթենք գահիդ առջև ծնրադրած,

Որ այս զույգին ալ սերն ըլլա անվախճան,

Զորոնք Սուրբ կապովդ ես միացուցած :

 

2. Ով Կատարյալ Կյանք, անոնց պարգևե Դուն,

Փափկասուն սեր և հավատք անսասան.

Հույսով համբերեն, ըլլան քաջ և տոկուն,

Որ ցավե և կամ մահե չվախնան :

 

3. Պարգևե անոնց սիրտ Ցնծմամբ լեցուն,

Եվ Խաղաղություն, որ աշխարհն չի տա.

Իրենց վաղն ըլլա հաճելի և փայլուն,

Սիրո լույս ծագի, վերջ գտնե պայքար :

 

                398

Տեր տոր ինձ այն Հոգին

Որով Հայր Աստծուն հնազանդեցիր,

Տեր տոր ինձ այն Հոգին

Որով դեպի խաչ Դու գնացիր :

Ես ինչպես անեմ, որ Քեզ նմանվեմ

Ո՜վ Հիսուս Քրիստոս իմ Տեր

Սուրբ խոսքովդ մաքրիր իմ հոգին

Ամենակարող Տեր :

 

2. Տեր տոր ինձ այն Հոգին

Որով հոգիներ Դու շահեցիր,

Տեր տոր ինձ այն Հոգին

Որով աշխարհին Դու հաղթեցիր :

 

3. Տեր տոր ինձ այն Հոգին

Որով մեղավորը սիրեցիր,

Տեր տոր ինձ այն Հոգին

Որով մարդկությանը ներեցիր :

«Ուստի ամեն ինչ որ կամենում եք,

Թե ձեզ անեն մարդիկ,

Այնպես էլ դուք արեք նրանց,

Այնպես արեք նրանց» :

 

                399

Խաղաղ էր ծովն Գալիլեայի, երբ նավ մը անոր վրան

Ճամփա ելավ, շատ հաճելի կու գար այն տեսարան,

Սակայն հանկարծ մեծ փոթորիկ ծովուն վրա կելլեր

Խավարն կոխեց ու հովն սաստիկ ալիք կվերցներ :

 

2Միայն մեկ Անձ չսարսափած նույն նավակի մեջ կար

Այն ալ գլուխը վար դրած հանդարտ կքնանար,

«Ոհ, Վարդապետ Քու հոգդ չէ, կսեն, մենք կնկղմինք

Շուտով ելիր ու մեզ փրկե ահա կկորսվինք» :

 

3. Այն աղաղակն, երբ որ լսեց անմիջապես ելավ

Հովերն ու ծովն հանդիմանեց, խաղաղություն ելավ,

Կապշին այն ձայնը լսողներ ու իրարու կսեն,

Այս Ո՞վ է որ ծովն ու հովեր Անոր մտիկ կնեն :

 

4. Երբ քու նավակդ, ով հոգիս ընկղմվելու մոտ է

Հայնժամ վախով չզարհուրիս, Փրկչիդ աղաղակե,

Այն որ երկինքն կնստի կարող է քեզ փրկել,

Սաստել ամեն փոթորիկի և «լուռ կեցիր» ըսել :

 

5. Հիսուս սաստե զորեղ խոսքովդ մեր թշնամիներուն,

Ալ մեզ չսեն, թե Աստուծմով չկա ձեզ փրկություն,

Մեր հոգիին քաջ լեր ըսե քու փրկությունդ ճանչնանք

Եվ ազատված ամեն չարե՝ Քեզմով ուրախանանք :

 

                400

Տարիներ, որ անցնում եք շատ շուտ և արագ,

Տարիներ, որ թռչում եք առանց դադարի,

Լեցված էիք մեղքերով և պատված խավարով,

Տեր Աստված, ներիր ինձ, ողորմիր :

Թող տարիները իմ կյանքի,

Ներկայությամբ Աստծո լեցվին,

Թող տարիները իմ կյանքի

Լույսով լեցվին :

 

2. Տարիներ, Աստված է, որ կարող է օրհնել,

Տարիներ, որ տրված եք վերից,

Իմ հոգու համար, կա մի նոր արշալույս,

Մեկ Աստված ու Փրկիչ ունեմ ես :

 

3. Տարիներ, իմ ներկա, իմ գալիք տարիներ,

Ես կուզեմ, որ Աստված լոկ օրհնի դրանք,

Որ ապրեմ ու ձգտեմ հոգևոր մի կյանքի

Աստծո խոսքին միշտ հետևեմ :

 

                401

Ես շատ եմ Քեզ վշտացրել

Եվ անհնազանդ եղել,

Բայց Դու ինձ միշտ սիրել ես

Եվ ինձ միշտ ընդունել ես :

Հիմա էլ մի թողնիր մի հեռանար ինձնից,

Հույս իմ, հավատ իմ, Դու փրկությունն ես իմ,

Ես մենակ եմ, լքված եմ, ես ընկած եմ խոցված եմ

Դու իմ միակ, իմ միակ հույսն ես Տեր :

 

2. Դու, Դու տանջվեցիր իմ տեղ,

Դու, Դու խաչվեցիր իմ Տեր,

Դու, Դու մեռար ինձ համար

Եվ փրկեցիր ինձ ով Տեր :

 

3. Տեր լսիր ինձ տկարիս

Ներիր, ներիր ինձ թշվառիս,

Այս անգամ էլ ընդունիր

Քո անառակ զավակին :

 

                402

Ալեկոծ ծովի վրա, ցամաքից շատ հեռու

Ուժեղ քամուն հակառակ կռունկներն էին գնում

Միայն մեկը մոլորված, վիրավորված թևով

Ծանր ցավի մեջ ընկած շուրջն էր նայում լացով :

 

2. Նա արդեն վայր էր ընկնում, անուժ էր թռչելու

Թևերն էլ չէին շարժվում հույս չուներ ապրելու

Եվ թվում էր թե նրան մահն արդեն մոտ է

Հանկարծ նա կղզի տեսավ, որը շատ հեռու չեր :

 

3. Նրան, մի ձեռք երկնային մինչև կղզի տարավ

Եվ այնտեղ նա վերստին կյանքը վերստացավ

Եթե այդպես թռչունին Աստված փրկեց մահից,

Առավել Իր պաշտողին կփրկի կորստից :

 

4. Եթե պայքարում կյանքի, ծանր վիրավորվես

Իմ եղբայր մի սարսափիր՝ Հիսուս Փրկիչ ունես :

Այս կրքերի աշխարհում տանջալից կյանքի մեջ

Փրկիչը մեզ է նայում և կանչում է անվերջ :

 

5. Ինչ վիճակում էլ լինես, Աստված քեզ տեսնում է

Չի թողնի, որ դու սուզվես, քանզի քեզ սիրում է,

Միայն սիրտդ Աստծուն տուր և Նա քեզ կազատի

Թեկուզ աշխարհն ընդհանուր քեզ կործանել ուզի :

 

                403

Մեր Տերը կգա շուտով ամպերով,

Չլինենք հիմար կույսերի նման.

Չլինենք ապահով, չլինի հանկարծ,

Մեր Տերը գալուց մեզ գտնի քնած :

Քանի դեռ ուշ չէ (2) ապաշխարեցեք.

Քանի դեռ ուշ չէ (2) Տերը ճանաչեք :

 

2. Լսեք դուք խոսքը ավետարանի,

Լսեք դուք խոսքը Աստծո բերանի.

Ով թշվառ մարդիկ, չար գործերն թողեք,

Եկեք Հիսուսին, փրկություն գտեք :

 

3. Ապաշխարեցեք, Հիսուսին եկեք,

Սրտներդ բացեք ու ազատվեցեք.

Դառը զղջումով դուք կյանք կունենաք,

Հպարտությունով՝ կորուստ կգնաք :

 

4. Թե չէ աշխարհից, ոչինչ չեք տանի,

Արթնացեք շուտով, չմնաք գերի.

Չարն է գազազել, փրկություն գտեք,

Քանի Աստծո դռները բաց են :

 

                404

Խաչն է միշտ անսասան,

Ալելույա, ալելույա.

Հովեն չշարժիր Ան,

Ալելույա, ալելույա :

Ատվեցավ աշխարհեն,

Փչեց հովն դժոխքեն,

Չսարսեց զայն հիմեն,

Ալելույա վասն խաչին :

Ալելույա, ալելույա,

Ալելույա վասն խաչին,

Ալելույա, ալելույա,

Պիտ չիյնա բնավ գետին :

 

2. Խաչն է միշտ անփոփոխ,

Ալելույա, ալելույա.

Գովենք Իր ուժն հաղթող,

Ալելույա, ալելույա :

Հոս Հայրն շնորհքով անբավ՝

Իրեն Որդին տվավ,

Որ քավություն բերավ,

Ալելույա վասն խաչին :

 

3. Պարտքերն հոս վճարվեցան,

Ալելույա, ալելույա.

Մեր մեղքն առավ Տերն վրան,

Ալելույա, ալելույա.

Արդ խաչին շուրջ կեցած՝

Գովենք Տերն մեր զոհված,

Անմահ Արքան փառաց,

Ալելույա վասն խաչին :

 

                405

Ով Սուրբ Հոգի, Լույս երկնային,

Դուն իմ հոգիս լուսավորե,

Ցրվե խավարն գիշերային,

Եվ ցերեկվան պարզ լույս ծագե :

 

2. Ով Սուրբ Հոգի, Հզոր Աստված,

Քու զորությամբդ իմ սիրտս մաքրե,

Զի ներսիդիս ժողով մեղաց

Իշխանությամբ միշտ կտիրե :

 

3. Ով Սուրբ Հոգի, Մխիթարիչ,

Տրտում հոգիս մխիթարե.

Սրտիս բոլոր վիշտ խոցոտիչ

Ուրախությամբ շուտ փարատե :

 

4. Ով Սուրբ Հոգի, Ամենազոր,

Իմ սիրտս մտիր և բնակե.

Վերցուր անկե կուռքերս բոլոր,

Եվ հավիտյան հոն Դուն իշխե :

 

                406

Ով Սուրբ Աստված, այս զույգը տես,

Քու առջևդ են խոնարհած,

Եվ հիմա այս պսակն օրհնես,

Ըլլա Քեզմով կնքված :

Միացումն այս խորհրդավոր,

Հաստատեցիր սկիզբեն,

Նույն սուրբ կապով, փրկյալք այսօր,

Քեզի հետ պինդ կապված են :

 

2. Ինչպես Կանայի հարսանիքին

Ջուրն գինիի փոխեցիր,

Նույնպես այսօր ալ այս զույգին

Տուր օրհնություն երկնածիր :

Իրենց սուրբ կապն ամուսնության

Ըլլա հաստատ մնայուն,

Տունն ալ ըլլա սիրույդ օրրան

Անոր գլուխն ըլլաս Դուն :

 

3. Սուրբ Հոգիով ու Քու խոսքովդ

Անոնք միշտ առաջնորդվին,

Տուր որ ամեն օր Քու շնորհքովդ

Արժանավոր կյանք ապրին :

Հավատք, հույս և սեր ունենան,

Իրենց կյանքի ընթացքին

Ծառայողներ Քեզի ըլլան,

Մինչև հասնին տուն վերին :

 

                407

Ձեռքն Հիսուսի սրտիս լարերին կպավ,

Եվ նա սկսեց ցնծումով երգել,

Դարձյալ մի նոր երգ ծնվեց, աշխարհ եկավ,

Նրա մասին, Ով մեզ կյանք է տվել :

 

2. Քեզ են երգում ողջ այգիները գարնան,

Թռչունների քաղցր երգի ձայնով,

Նորից մահի միջից տարավ փրկության,

Սիրտս լցված է գոհությունով :

 

3. Քո ձայնը բարիքներով է լցնում ինձ,

Ավելի քան ամբողջ աշխարհը,

Մեկընդմիշտ հրաժարվեցի ես աշխարհից,

Հավետ ընդունեցի Քո սերը :

 

4. Այս կյանքում Աստծո բոլոր գործերի մեջ,

Մենք իրավ ծնված սեր ենք տեսնում,

Եվ ես սիրում եմ սիրով մեծ ու հավետ,

Միայն Նրան, ով սեր դրեց իմ սրտում :

 

5. Ձեռքն Հիսուսի սրտիս լարերին կպավ,

Եվ նա սկսեց ցնծումով երգել,

Թող փառքի երգը երբեք չդադարի,

Նրա մասին, Ով մեզ կյանք է տվել :

 

                408

Տեր, ի՜նչ գեղեցիկ ես, Տեր, ի՜նչ հիանալի ես,

Տեր, ի՜նչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագել :

Քո գեղեցկությունը Տեր, երբեք չպիտի մարի,

Քո սքանչությունը Տեր, հավիտյան պիտի փայլի :

 

                409

Մոտ ապագայում կտեսնենք մենք Քեզ

Ու Քո փառքին կտիրացնես մեզ :

Սիրելի Հիսուս կանչե բոլորին

Թող ապաշխարեն, գտնեն փրկություն :

 

2. Ինչպես Դու ելար Հոր բարձրունքին

Տվեցիր մեզ սեր միաբանություն :

 

3. Երբ որ Սուրբ Հոգով Դու մեզ լեցուցիր,

Զավակներս Դու մեզ ասացիր :

 

4. Տեր Դուն տվեցիր մեզ սուրբ նշաններ

Որ մենք զատվենք աշխարհի մարդեն :

 

5. Քույրեր, եղբայրներով մենք խմբված

Տիրոջ մտքին էինք մենք գամված :

 

                410

Օ՜, ինչ հրաշք մեծություն ես,

Ինչ փառավոր օրհնություն ես,

Քեզի նայեմ, քեզի հուսամ իմ Հիսուս :

Ձայնդ վերցուր Տերը օրհնե   

Ձայնդ վերցուր Անոր օրհնե  

Ձայնդ վերցուր իմ եղբայր և իմ քույր :

 

2. Եկ միասին Տերը պաշտենք,

Եկ միասին Տերը գովենք,

Եկ միասին մտնենք Անոր սրբարան :

 

                411

Ահա մենք եկել ենք առջևդ Տեր Հիսուս,

Եկել ենք հանդիպելու Քեզ,

Ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ լինես,

Սիրով ենք հիմա սպասում Քեզ :

Օրհնիր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,

Օրհնիր մեզ Արարիչ Հզոր :

 

2. Տեր, մինչև մեզ չօրհնես, չենք թողնի, չենք գնա,

Կարիքդ ունենք Տեր Հիսուս,

Ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ երևաս,

Զորությամբ մեր մեջ հայտնվես :

 

3. Հավատքով ենք եկել, հավատում ենք կառնենք,

Կստանանք օրհնություն Քեզանից.

Ծարավով ենք եկել, տուր մեզ առատորեն,

Օրհնության Կենաց աղբյուրից :

 

                412

Հիսուս փափագում եմ Քեզ տեսնել,

Հիսուս, լսում ես, երբ Քեզ կանչեմ,

Օ, Հիսուս, բարձրացնում ես, երբ ընկնեմ,

Դու ես միայն Ամենակալ Տերն :

 

2. Հիսուս, ամենից բարձր անուն,

Հիսուս, Քեզ հավիտյան ենք մեծարում,

Օ, Հիսուս, միշտ Քո փառքն է մեզ շողում,

Գոհություն Քեզ, հաղթության համար :

 

3. Հիսուս, նույնն ես երեկ և այսօր,

Հիսուս, ինձ հետ ես Դու ամեն օր,

Օ, Հիսուս, մահովդ կյանք տվեցիր նոր,

Դու ես միայն Ամենակալ Տերն

 

4. Հիսուս, կվերադառնաս շուտով,

Հիսուս, սպասում ենք Քեզ կարոտով,

Օ, Հիսուս, կդիմավորենք Քեզ սիրով,

Դու ես միայն Ամենակալ Տերն :

 

                413

Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր,

Որ կենաց աղբյուրից է բխում,

Ծարավ եմ ես Քո խոսքին ով Տեր,

Որ ունիս հավիտյան կյանքի խոսքեր :

Ինչպես եղջերուն ջրի վտակներին է փափագում,     

Այնպես իմ սիրտը Քեզ, ով Տեր :                                   2

 

2. Ծարավ եմ ես Քո խոսքին, ով Տեր,

Որ ունի սիրո մեծ զորություն,

Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր,

Հագեցրու ինձ Քո կենաց ջրով :

 

                414

Մարգարեներն ասացին,

Փրկչի գալստյան մասին,

Որ շուտով աշխարհ կգա,

Որ փրկի մարդկանց (2)

«Հիսուս» պիտի կոչվի Նա,

«Քրիստոս» պիտի կոչվի Նա,

Ու կտանի Նա մարդկանց

Մահից դեպի կյանք : (2)

Ուրախացեք դուք, ով մարդիկ,

Հիսուսն է աշխարհ եկել,

Ուրախացեք դուք, ով մարդիկ,

Մեզ համար Փրկիչ է ծնվել :

 

2. Լուսընկա մի գիշեր էր,

Երբ ծնվեց Լուսո Որդին,

Երկնքում աստղ փայլեց,

Լույս փայլատակեց (2)

Հայտնվեց հրեշտակը,

Մի քանի հովիվների,

«Ավետիս եմ բերում ձեզ,

Հիսուսն է ծնվել» : (2)

 

3. Աստված մեզ այնպես սիրեց,

Որ Իր Որդին ուղարկեց,

Որ ազատի մեզ մեղքից,

Ու փրկի մահից (2)

Դե հիմա եկեք մարդիկ,

Ցնծացեք Աստծո որդիք,

Փառաբանենք մեր Աստծուն,

Փրկիչ է ծնվել : (2)

 

                415

Ով Տեր Աստված, միշտ եղիր մեզ օգնական

Լվա մեզ միշտ լիովին Քո սուրբ արյամբ

Լուսավորիր Քո սիրով մեր հոգին,

Դառնանք Քեզի, դառնանք Քեզի, միշտ սուրբ լինենք :

Ալելույա, Հզոր Աստված

Ալելույա, Օրհնյալ Աստված

Ալելույա, ալելույա Տեր Աստված,

Ալելույա, ալելույա Սուրբ Աստված :

 

2. Ուղարկեցիր սիրելի միակ Որդուդ,

Սուրբ կյանք ապրեց երկրի վրա Քո կամքով,

Գողգոթայի խաչը ելավ, չարչարվեցավ,

Սրբեց մեզի, սրբեց մեզի Իր սուրբ արյամբ :

 

3. Խնդրում եմ ձեզ, քույր եղբայրներ Իրեն նայենք,

Մեր մեղքերով Տեր Հիսուսին չվշտացնենք

Ապրենք, քայլենք, գործենք, խոսենք միայն սիրով,

Հաղթենք չարին, հաղթենք չարին Տեր Հիսուսով :

 

                416

Քեզ տեսա, որ խաչվեցիր ինձ համար,

Քեզ տեսա, որ արյունդ թափեցիր ինձ համար,

Տանջվեցիր հանուն իմ մեղքերի համար,

Սրբեցիր արյունովդ ինձ հավիտյան :

Հիսուս, երբ պետք է վերադառնաս,

Հիսուս, Քո գառներն ենք մոլորված,

Երբ պիտի հավաքես մեզ Քո գրկում,

Ու փրկես մեզ այս փուչ աշխարհից :

 

2. Դու անցար, Քո հովը կյանք տվեց մեզի,

Ժպիտդ խավարից լույս տվեց մեզի,

Գրկեցիր Քո խոցված ձեռքերով մեզի

Խոսեցիր, ասելով «Կյանք լինի ձեզի» :

 

                417

Ես սիրում եմ Հիսուսին,

Իմ կյանքին լույս տվողին,

Իմ ճամփին լույս սփռողին,

Իմ մեղքերը քավողին :

Ես սիրում եմ Հիսուսին (3)

Իմ Փրկարարին :

 

2. Ես սիրում եմ Հիսուսին,

Իմ մեղքերը մաքրողին,

Իմ աչքերը բացողին,

Իմ սրտում սեր լցնողին :

 

3. Ես սիրում եմ Հիսուսին,

Ինձ խավարից հանողին,

Ինձ հավատք պարգևողին,

Ինձ դժոխքից փրկողին :

 

                418

Անձայն խորհում եմ, մի պահ ետ նայում,

Տեսնում եմ ինչպես էի ես երեսիդ խփում,

Ու սուրբ ձեռքերդ էի այն խաչին գամում,

Խորհում եմ՝ մի՞թե ունեմ ես ներում :

Բայց արյունը Քո, այն սուրբ արյունը Քո,

Ունի իր մեջ մեծ զորություն :

Շնորհիվ Արյամբ, Քո Սուրբ Արյամբ,

Բացում ես մեզ կյանքի ճամփան,

Մոտեցնում ես մեզ Քո Լույսին,

Ով օրհնյալ Քրիստոս անգին,

Մաքրում ես մեզ մեր մեղքերից,

Քաշում, հանում՝ մահվան ճահճից,

Եվ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս :

 

2. Երբ ես կանգնում եմ այն Սուրբ Արյան ներքո,

Հոսում է վրաս խոցված ոտքերից Քո,

Մաքրում, հանում է սպիներն անգամ մեղքի,

Մի ցանկապատ է դառնում անխախտելի

Քանզի Արյունը Քո, այն Սուրբ Արյունը Քո,

Ունի իր մեջ մեծ զորություն :

 

                419

Փրկությունը մեր Աստծունն է, որ գահին է բազմել,

Օրհնությունը Գառնուկինն է, որ գահին է բազմել :

Ամեն օրհնություն, փառք իմաստություն,

Գոհություն և պատիվ, զորություն, կարողություն,

Մեր Աստծուն, մեր Աստծուն,

Հավիտյանս հավիտենից, Ամեն :

 

                420

Կապուտակ երկինք, բյուրեղյա, մաքուր,

Քեզ արել ահա Իմ Հոգին թաքուն,

Տառապանք ու հոգս, պահած իմ սրտում,

Քո գիրկն եմ գալիս կարոտով լի :

Ոհ, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես, անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Ցաված ու հեգ գլուխս դնեմ Հիսուսի կրծքին :

 

2. Աստղաշուք երկինք դու, հրաշք լուսե,

Կերտված Աստծո հանճարով վսեմ,

Իմ երազներով Քո գիրկն եմ թևում,

Թողած կյանքի տենչերը նսեմ :

 

3. Ես լսում եմ միշտ շշունջդ բարի,

Զգում ամոքող շունչդ իմ սրտում,

Քո սպասումը չի լինի տրտում,

Երբ լինես հավետ Աստծո գրկում :

 

                421

Դուստր Սիոնի, լեր ուրախ,

Արդ ցնծա, Երուսաղեմ.

Տես, կուգա քեզ Թագավորդ,

Վեհ Իշխան խաղաղության :

        Օվսաննա, Որդի Դավթի,

        Քեզ ողջույն Արքա Խոնարհ :

 

2. Օվսաննա, Որդի Դավթի,

Լեր օրհնյալ ժողովրդեանդ

Հաստատե գահդ այժմ հավետ,

Օվսաննա Քեզ ի բարձունս :

 

3. Օվսաննա, Որդի Դավթի,

Քեզ ողջույն, Արքա խոնարհ.

Անսասան մնա միշտ գահդ,

Որդի Հոր հավիտենից :

 

                422

Ծափ զարկ աշխարհ, ցնծա այսօր,

Ցնծա և հավիտյան,

Քանզի ծնվավ Արքան հզոր,

Իշխան խաղաղության : (3)

 

2. Ել, ով երկիր, ահա կուգա

Ազգաց հույժ ցանկալին,

Տվեք, արև ու լուսընկա,

Ողջույն Էմմանուելին : (3)

 

3. Թող Սիոնի որդիք բերկրին,

Հնչեն փող հոբելեան,

Օծյալ անմահ Թագավորին

Երգեն երգ գովության : (3)

 

4. Թող Հորդանան՝ ափեր իր զով

Կազմեն պար ու թափոր.

Եվ Գալիլիան գոռա, պերճ ծով,

Խայտան Հերմոն, Թափոր : (3)

 

5. Ել Հուդայի վհատ աղջիկ,

Ծաղկած են դաշտ, արոտ,

Գլխուդ պսակ վարդե փնջիկ

Ճակտիդ կապե նարոտ : (3)

 

6. Ոհ, Սարոնի փթթի Ծաղիկ,

Հովտաց անբիծ Շուշան,

Բեթլեհեմի փայլուն Աստղիկ,

Շողա նորանշան : (3)

 

7. Քեզ ավետիս, Սելով, եկավ.

Հռչակե Տեր Զնա

Քնար, շեփոր ու գոռ թմբկավ,

Գոչե միշտ Օվսաննա : (3)

 

                423

Արթնցիր, կանցնի գիշերը,

Լեռանց վրայեն գոչեն դետերը,

«Երուսաղեմ, շուտ արթնցիր» :

Մութն լսեց այս արձագանքը,

Եվ խոր գիշերն զգաց հրճվանքը.

«Խավարն կանցնի, ելեք, կույսեր.

Փեսան կուգա, ելեք լույսերը վառեցեք, Ալելույա :

Օն, ընթրիքին պատրաստ եղեք,

Որ դուք փառքով հարսնիք մտնեք» :

 

2. Լսելով դետին գոչումը՝

Սիրտ Սիոնի ցնծմամբ լեցուն է.

Կանգնի զվարթ ստվերներեն,

Զի իր Տերն, որ զինք սիրած է,

Փառքով և հաղթական եկած է,

Լույս ծագեցավ, իր աստղն ելավ.

«Ողջույն, ողջույն Քեզի,

Հիսուս Աստվածորդի, Ալելույա» :

Ցնծմամբ կուգանք, Տեր շնորհալի,

Ընթրիքդ վայլել ի հանդեսի :

 

                424

Հաճախ ես ընկնում եմ, բայց գիտեմ սիրում ես,

Քո զավակներին հավերժական սիրով,

Եվ նոր ուժեր ես պարգևում ներելով,

Կանգնիր, ինձ ասում ես, քայլիր հավատքով :

   Էմմանուել (3) փրկություն և կյանք ես ինձ պարգևել :

   Էմմանուել (3) Գողգոթայի զոհով երկինքն ես բացել :

 

2. Եվ Դու ես իմ Հայրը, արևն աշխարհի,

Քո շողերով է երկիրը տաքանում,

Դու զոհ Գողգոթայի, բերիր փրկություն,

Հիսուս իմ Փրկիչն ես և հույսը կյանքիս :

 

3. Եվ Դու ես Աստվածը փառքի, զորության,

Եվ Դու ես իմ երգը ուրախության,

Քո մեջ է հանգիստը հավիտենական,

Քեզ հետ է հաղթություն, օ՜, Ալելույա :

 

                425

Օրհնյալ, օրհնյալ ես Տեր (4)

Բարի Հովիվ գտար Դու ինձ

Սիրտս խինդով Դու լցրեցիր,

Ո՜հ ինչ լավ է լինել Քեզ հետ

Ներել, սիրել ու միշտ երգել :

Օրհնյալ, օրհնյալ ես Տեր

Գովյալ, գովյալ ես Տեր :           2

 

2. Նեղության ծանր պահին

Խավարն անգամ, երբ ինձ պատի,

Ձեռքերս վեր դեպ Քեզ պարզած

Նորից փառքդ երգեմ պիտի :

 

3. Երկնքի մեջ սուրբ ընթրիքի,

Երբ Քո շուրջը մենք հավաքվենք,

Արդարության ճերմակն հագած

Դարձյալ պիտի Քեզ գովերգենք :

 

                426

Այդ ինչ խաղաղ աչքեր ունես,

Իմ Ճերմակ Աղավնի,

Դու օրհնություն բերիր տունս,

Իմ Սպիտակ Աղավնի :

Սեր բերեցիր երկնքից

Տեղ գտնելով սրտիս մեջ,

Օրհնություն տվիր հոգուս,

Ինձ առար սիրույդ մեջ :

 

2. Փոխեցիր իմ բնությունը

Տալով ինձ նոր ծնունդ.

Մտար հոգուս խալխուլ տունը

Տալով ինձ նոր սնունդ :

 

                427

Աղավնին է, ալելույա

Իջնում է ցած, ալելույա

Լույս թևերով, ալելույա

Օվսաննա :

1. Երկինք բացվեց ու լույս իջավ

Աստծո աչքը մեզ ջերմ ժպտաց

Մխիթարիչ Տերս ղրկեց

Ու զորությամբ յուղով – յուղով օծեց :

 

2. Այսօր իջիր, որ սրբանանք,

Մխիթարվենք ու զորանանք,

Անձեռագործ տաճար դառնանք

Իջիր Հոգի, Քեզ հետ միանանք :

 

3. Սուրբ տաճարը մաքուր պահենք,

Հոգու ձայնին հնազանդվենք,

Խորհուրդ առնենք, լսող լինենք,

Որ սուրբ կյանքը սիրով, սիրով ապրենք :

 

                428

Տառապանքով լեցուն է այս աշխարհ

Ճակատագիրն բոլորիս անաչառ

Ծաղիկն հազիվ ձեռքերնուս մեջ բռնած,

Կզգանք արդեն փուշերով ենք պատված :

   Երբ պիտի գա այն օր ու վերջանան ցավեր բոլոր,

   Մեր աչքերուն արցունքներ պիտի սրբեն Քո ձեռքեր,

   Ով Տեր Հիսուս, կսպասենք գալստյանդ,

   Ուրախությամբ Քեզի պիտ միանանք :

 

2. Հազիվ թե կյանքիս վրա շունչ մը կեցած,

Կզգամ թե ինքն ինձի է հասած,

Լի է բաժակն արդ թույնով խառնված,

Տառապալից կաղերսենք ով Աստված :

 

3. Հազիվ թե ժպիտն է աչքերուն վրա

Աստղ տանող անոր կերևնա,

Միշտ ուրախանալ կրնանք հավատքով

Մահը պարտված է արդեն Անոր քով :

 

                429

Տերոջը նոր երգ երգենք

Երգենք և օրհնենք

Սաղմոսներով, ցնծումով, շեփորի ձայնով :

Թող որ գոռան ծովերը լիությամբ անբավ :

Գետերը թող ծափ տան ձեռքով քանզի Տերն եկավ :

Ի՞նչ անուն աշխարհ եկավ,

Մեծ Խաղաղության Իշխան,

Կարեկից ողջ մարդկության, Հիսուս :

 

                430

Դառնացել է կյանքն այս աշխարհում,

Եվ հոգնել ենք այս մեծ պայքարում,

Մոտեցել է կորուստն աշխարհի,

Եկ ընդունենք խաչը Հիսուսի :             2

Խաչը Հիսուսի (2)

Մեր սրտերում վառել է ջահ լույսի :

 

2. Խավարն է իշխանն այս աշխարհի,

Ոռնում է խելագար ու վայրի,՝

Ատում են բոլորը մեկ – մեկու,

Կանչում է Հիսուսը մեր բարի :          2

Տերը մեր բարի (2)

Մեր սրտերում վառել է ջահ լույսի :

 

3. Քո արյամբ մենք գտանք թողություն,

Քո խաչով մենք գտանք հաղթություն,

Կյանք տվիր ամեն Քեզ սիրողին,

Հավետ Քեզ հետ լինենք Հիսուս իմ :         2

        Հիսուս իմ (2)

        Հավետ Քեզ հետ լինենք Հիսուս իմ :

 

                431

«Ձեզ օրհնության անձրևներ պիտ տամ»

Տերն է սիրով խոստացել,

Արդ աղոթենք անդադար,

Որ Տերն ողորմի ու ղրկե :

Օրհնության անձրև,

Տեր, աղոթքով կխնդրենք

«Շատ տուր և շուտ տուր» աղերսն մեր,

Հորդ հեղեղներ, կաղաչենք :

 

2. Հորդ, անձրևիդ Տեր կարոտ ենք

Չորցած երկրի պես պապակած,

Սուրբ Հոգիովդ այցելե մեզ,

Լուր մեր աղերս, ով Աստված :

 

3. Թաթի չափ ամպ կերևա Տեր,

Հազիվ կաթիլներ ենք ստացել

Ողորմած Հայր, լուր աղոթք մեր,

Պատասխան տուր և ղրկե :

 

4. Տեր հեռացրու մեր թմբիրը,

Կենդանացրու, կաղաչենք,

Աշխուժացրու հոգիներ մեր,

Արթուն կենանք, աղոթենք :

 

5. Տեր, աղոթքի զորեղ կապը

Մենք համարձակ կաղերսենք.

Կապն չխզե նույնիսկ մեղքը

Ուստի հիմա կաղաչենք :

 

                432

Գարուն կբացվի, ձյունը կհալի

Ձմռան ցուրտ քամին հեռու կքշի,

Իսկ եթե չունես դու Տեր Հիսուսին,

Գարնան անուշ Արևը անգին

Չի կարող վանել սրտիդ, ցուրտ քամին :

Հավատա Տեր Հիսուսին,

Հավատա Ճշմարիտ Լույսին,

Գարուն կբացվի, ձյունը կհալի,

Սիրահար սիրտդ Հիսուս կկանչի.

Քո սրտիդ վախը անհետ կկորչի :

 

2. Խաչի մոտ արի, դու Գողգոթա,

Մահվան ցուրտ քամին հեռու կփախչի,

Եվ Աստծո սիրով սիրտդ պարուրած

Դեպի կապուտակ երկինք կտանի

Որտեղ մեր կյանքի, կյանքի Արևն է Բարի :

 

                433

Գալիս եմ Քեզ մոտ փառաբանության

Հրաշքները Քո հզոր են և մեծ է սերը Քո :          2

Ինչ մեծ ես Դու, Սքանչելի ես և Հզոր,

Եվ չկա մեկը Քեզ պես, Հիսուս.

Եվ չկա մեկը Քեզ պես,

Ինչ, մեծ ես Դու :

                *******              

Փառք ենք մենք տալիս Քեզ, գոհանում ենք,

Բարձրացնում ենք մեր ձեռքերը,

Մեծարում ենք Քեզ Աստված :

Ինչ մեծ ես Դու, հրաշքներ ես կատարում,

Չկա մեկը Քեզ նման,

Ամբողջ այս աշխարհում :

 

434

Անսահման Սեր է Քո Սերն Հիսուս,

Մարդկային լեզուն չի կարող պատմել,

Հրաշք է գործում Քո Սերն իմ Հիսուս,

Որ այս մտքիս երբեք չի հասնում :

Սերդ երբեք չի նախանձում Հիսուս,

Սերդ չունի իր մեջ հպարտություն,

Երկայնամիտ է Սերդ ու քաղցր է,

Իրենը չի փնտրում, չի բարկանում :

Սերդ երբեք բնավ չի ընկնի,

Սերդ մնում է հավիտյան,

Հավերժական Սեր Ես իմ Տերս,

Աստված Սեր է, Հիսուս Սեր է :

 

2. Մարդացար Դու մեզ համար Հիսուս,

Մեր սիրուց ելնելով աշխարհ եկար,

Սիրո Ծնունդ Ես Դու, Քո Հայրն Սեր է,

Այդ պատճառով Քեզ աշխարհ ղրկեց :

Սերդ տարավ Քեզ դեպ Գողգոթա,

Սիրուց էր, որ Դու Արյուն հեղեցիր,

Որ հավիտյան նստեցիր Քո Հոր աջում,

Որպես Բարեխոս, Սիրո Թագավոր :

 

                435

Հիսուսն այստեղ է հիմա (2)

Նրա զորությունը այստեղ է հիմա,

Մեզ կյանք տալու

Նրա զորությունը այստեղ է հիմա

Մեզ բժշկելու

Հիսուսն այստեղ է հիմա : (2)

 

                436

Քո ճառագայթած լույսերի ծովում

Որքան երազներ, հույզեր են ծնվում :

Օ, ի՜նչ անուշ սեր, օ, ի՜նչ քնքուշ սեր

Լոկ Քոնն են միայն, մեր Հզոր Աստված :

 

2. Սերդ մեր ճամփին լույս դարձավ անմար,

Սերդ մեր ճամփին հույս դարձավ անմար :

 

3. Սեր, խաղաղություն և սուրբ միություն

Դու ես մեզ տվել Քո սիրով անհուն :

 

4. Մեծ հույս ու հավատք մեզ պարգևեցիր

Ու Քո սուրբ սիրով մեր սիրտը վառիր :

Օ, ի՜նչ անուշ սեր, օ, ի՜նչ քնքուշ սեր

        Լեցուր պարգևով Քո Աստվածային :

 

5. Այդ սերը վառվեց բոլորիս սրտում

Կայծը բոցկլտաց բոլորիս հոգում :

Օ, ի՜նչ անուշ սեր, օ, ի՜նչ քնքուշ սեր

        Լեցուր Սուրբ Հոգու անմար կրակով :

 

6. Այդ Քո սերն էր, որ մեզ այդպես գերեց

Սերն Աստվածային, անշահախնդիր :

Օ, ի՜նչ անուշ սեր, օ, ի՜նչ քնքուշ սեր

        Լեցուր մեզ սիրով Քո Աստվածային :

 

7. Հիսուս մեր Փրկիչ, շուտ եկ Քեզ տեսնենք

Ու Քո սուրբ սիրով ոտքերիդ փարվենք :

Օ, ի՜նչ անուշ սեր, օ, ի՜նչ քնքուշ սեր

        Լոկ Քոնն են միայն մեր Հզոր Աստված :

 

                437

Քո Լույսը հիմա իմ ճամփին վառիր

Քո Սերը հիմա իմ սրտում վառիր :

Վառիր որ հալվեմ, վառիր որ ձուլվեմ,

Վառիր որ լինես լույսը իմ միակ :                2

 

2. Քո սուրբ արյունով Դու ինձ գնեցիր

Ու Քո սուրբ սիրով իմ սիրտը վառիր :

 

3. Հիմա իմ Աստված, հիմա իմ Փրկիչ

Ես Քեզ եմ գալիս Քո սիրով վառված :

 

                438

Փրկիչ Հիսուս, սերդ ցուցուր

Որ այդ սիրո մեջ ապրեմ,

Փրկիչ Հիսուս, կամքդ հայտնիր,

Որ հավետ այն կատարեմ :

Կատարեմ, կատարեմ,

Բարի կամքդ անմնացորդ կատարեմ,

Կատարեմ, կատարեմ,

Անհուն սիրով ու գոհությամբ կատարեմ :

 

2. Քո կամքով եմ աշխարհ եկել,

Որ Քո սերը վայելեմ,

Քո կամքով եմ աշխարհ եկել,

Որ Քո կամքը կատարեմ :

 

3. Օրհնյալ Տերս փառքիդ համար

Անձս պիտի ուրանամ,

Օրհնյալ Տերս փառքիդ համար

Կամքդ պիտի կատարեմ :

 

                439

Դաժան է այս աշխարհը սին,

Տիրոջ գալստի այս պահին

Տիրոջ փառքը միշտ երգեցեք

Եվ ձեր հոգին մաքրեցեք :

Լսեք մարդիկ

Բացեք դռներն Հիսուսն է գալիս :

 

2. Բացեք աչքերը ձեր խաբված,

Տեսեք Տիրոջը մեր խաչված,

Հիշեք պատգամը վերջին,

Որ Նա տվեց ողջ աշխարհին :

 

                440

Գթառատ Աստված գթա, ողորմյա

Լսիր աղերսս, սիրիր ինձ ներիր

Մեղքերս բոլոր, մեղքերս բոլոր :

Ով Տեր Քո կամքով ինձ նոր կյանք տվիր

Փառք Քեզ օրհնություն : (2)

 

2. Քանզի ով Աստված Փրկիչ – Արարիչ

Դու ես որ միայն կարող ես մարդկանց

Մաքրել մեղքերից, մաքրել մեղքերից :

 

3. Ուզում եմ լինել միշտ հեզ ու խոնարհ

Կամքդ կատարող հլու – հնազանդ,

Արժանի զավակ, արժանի զավակ :

 

4. Իմ հոգին հիմա, նոր աշխարհ ունի

Որտեղ Հիսուսն է իմ Փրկարարը

Հավերժ Թագավոր, հավերժ Թագավոր :

 

                441

Ալելույա Քրիստոս հարյավ (2)

Գոչի՛ր երկինք, Քրիստոս հարյավ

Գոչի՛ր երկիր, Քրիստոս հարյավ :

Ալելույա : (3)

 

2. Ալելույա Քրիստոս հարյավ (2)

Գոչի՛ր երկինք, Քրիստոս հարյավ

Ցնծա ողջ երկիր, Քրիստոս հարյավ :

Ալելույա : (3)

        Քրիստոս հարյավ :

 

                442

Ուրախացեք մարդիկ աշխարհի

Օվսաննաներ երգեք ողջ երկրով : (2)

Մեծ ավետիս ենք բերել

Փրկիչն է այսօր ծնվել

Հիսուսն է աշխարհ եկել մեզ համար :

 

2. Ալելույա (2) Բարձրյալին (2)

Օվսաննաներ (2) մեր Փրկչին (2) :

Մեծ ավետիս ենք բերել

Հիսուսն է այսօր ծնվել

Մեծ փրկություն է բերել մեզ համար (2)

Խաղաղություն է բերել մեզ համար :

 

                443

Փառք Քեզ ով Տեր Հիսուս Աստված մեր

Սուրբ Հոգիդ այնժամ լուր է բերել,

Եվ սուրբ երկնային սիրով ողողված,

Հրեշտակների երգն է բերել :

        Ալելույա՜, (3)       Հիսուսը Սեր է մեզ բերել :

 

2. Երկնային փառքի անմահ վկաներ

Հիսուս իմ Փրկչի սուրբ հրեշտակներ,

Ինչ լավ կլինի միասին մեկտեղ

Փառք տանք մեր Աստծուն, Սերը վայելենք :

 

                444

Տեր Հիսուսին սիրեցի,

Ամբողջ կյանքս տվեցի,

Որ լինեմ սուրբ, անարատ,

Գթած, ներող, ողորմած :

Խավար սիրտս լուսացավ

Աստծո փառքը երևցավ

Սրտիս դուռը բացվեցավ

Տիրոջ սիրուն բախվեցա :

 

2. Հիսուս Փրկիչ երևաց,

Կարծր սիրտս հալեցավ,

Փափագելով կամեցա,

Իմ Հիսուսին միանալ :

Սիրո գետեր բխեցին

Իմ Օրհնյալի շուրթերից,

Քաղցր խոսքը Հիսուսի

Եղավ ապավեն կյանքիս :

 

                445

Հիշիր քո Տեր Աստծուն

Քո երիտասարդ օրերում

Եվ Նա  քեզ կմխիթարի

Այս չար աշխարհի կյանքում:

        Հիսուսն է վեմը փրկության

        Նա է վահանը հավատքի

        Տերն է արդարության ճամփան

Եվ սերը մեր կյանքի:

 

2. Կուզենք Քեզի մոտ ով Տեր գալ

Եվ Քեզանով ուրախանալ,

Մեր սիրտը Քեզ մենք նվիրենք

Եվ Քեզանով հավետ ապրենք:

 

3. Եղիր ներող իմ հարազատ,

Ներիր քեզ վիրավորողին,

Սիրիր նրան, ինչպես որ Տեր

Հիսուս Քրիստոս սիրեց քեզի:

 

4. Այս ամենից հիշիր մեկ բան,

Որ Աստված քեզ շատ է սիրում,

Ինչքան էլ նեղ թվա ճամփան,

Տերն է քեզ միշտ առաջնորդում:

 

                446

Ինչ մեծ ու հրաշալի են Քո գործերը Տեր,

Փառքով է լցված երկիրը :

Արդար ու ճշմարիտ են ուղիները Քո

Սուրբ Թագավոր :

Ով չի վախենա ու չի փառաբանի Քեզ

Միայն Դու ես Սուրբ,

Ողջ ազգերը կխոնարհվեն Քո առջև.

Տեր Հիսուս միայն Դու ես Սուրբ :

Սուրբ ես (2) միայն Դու ես Սուրբ,

Սուրբ ես (2) Տեր Հիսուս

Միայն Դու ես Սուրբ :

 

                447

Ներկա է Տերը

Ցանկանում է հանդիպել քեզ Տերը :

Ցանկանում է հանդիպել,

Հոգուդ հանգիստ պարգևել,

Սիրտդ Հիսուսին այսօր

Դու բացիր : (2)

 

2. Ներկա է Տերը

Ցանկանում է հանդիպել քեզ Տերը :

Քո առջևդ Տեր Աստված,

Կանգնել ենք մենք խոնարհված,

Փառաբանում ենք Քեզ Տեր,

Որ ներկա ես այստեղ :

        *******

Քեզ սիրեմ, բարձրացնեմ Տեր Հիսուս սիրելի,

Անունդ պիտի օրհնեմ, Զորությունդ պատմեմ,

Հավիտյան Քեզ գովեմ, Ով Արքա...

 

2. Ամեն աչք կսպասե, փառավոր գալուստիդ,

Թող սուրբերն ուրախանան, ցնծության ծնծղաներով,

Տավիղով ու քնարով, Ով Արքա...

 

                448

Հիսուս Քեզ բարձրացնում եմ.

Հիսուս երկրպագում եմ Քեզ,

Ով մեր Տեր, ով մեր Թագավոր

Միայն Դու արժան ես գերազանց փառքի :

Օրհնյալ է ներկայությունդ

Սիրուն և անուշահոտ,

Սրտանց ով Տեր երգում եմ,

Թե միայն Դու արժանի ես օրհնության :

        *******

Հավերժական Թագավորին (2)

Որ անեղծ, աներևույթ է.

Միմիայն Տեր Աստծուն

Երգենք փառք ու պատիվ (3)

Հավիտյանս հավիտենից : Ամմեն :

 

                449

Մի հիշիր մեր առաջվա անօրենությունները,

Թող շուտով մեզ վրա հասնեն Քո ողորմությունները.

Ինչո՞ւ ասեն հեթանոսները

Ու՞ր է նրանց Աստվածը : (2)

Քո անվան փառքի համար, օգնիր մեզ (2)

Ով մեր փրկության Աստված (2)

Քո անվան փառքի համար, փրկիր մեզ (2)

Ու մեր մեղքերը քավիր : (2)

 

2.Բայց մենք Քո ժողովուրդն

Ու արոտի գառնուկներն ենք

Հավիտյան Քեզ կգովենք (2)

Ու Քո փառքը պիտի մենք

Պատմենք սերնդե – սերունդ : (2)

 

                450

Ողջույն, ողջույն Էմմանուելին,

Ողջույն Թագավորին,

Սրբության Տերն փառքով եկավ,

Ողջույն Քեզ Տեր Փառաց :

 

2. Թող ողջ սրբոց լեզուք ամեն

Լինեն մեզ ձայնակից

Նրան փառք տան, գովաբանեն

Եվ լինեն խնդակից :

 

3. Ողջույն, ողջույն Էմմանուելին,

Օծյալ Թագավորին,

Ողջույն, երկնային հարսին

Որն է եկեղեցին :

 

                451

Տերը հաղթել է աշխարհի իշխանին

Իմ և քո փոխարեն,

Եկ միասին քայլենք այն ճանապարհով,

Որ տանում է դեպի Գողգոթա :

        Ու միասին սպասենք,

        Հոգով փառաբանենք

        Օվսաննա, ալելույա :

 

2. Դու շտապիր իմ եղբայր և քույր սիրելի,

Խոնարհվենք Տիրոջ առջև

Չխոտորվենք ճանապարհից փրկության,

Որ Տիրոջ հետ թագավորենք :

 

                452

Ով Տեր Քո անվամբ, տուր մեզ օրհնություն,

Ու խաչի արյամբ սրտի մաքրություն,

Կառուցիր Հոգով սուրբ բնակարան,

Եվ ամպի սյունով երկնային խորան :

Եկ, ով Սուրբ Հոգի կրակով անշեջ,

Վառիր մարդկային ամեն բան մեր մեջ,

Օծիր Սուրբ Յուղով մեր միտքն ու հոգին.

Եվ սրտերում գրիր Սուրբ Եհովային :

 

2. Ով Տեր զորությամբ տիրիր մեր սրտին,

Եվ Քո սուրբ արյամբ սրբիր մեր հոգին,

Հեղիր սրբությամբ Յուղն Աստվածային,

Օրհնյալ Օծության երկնային Հոգին :

 

3. Ով Հայր, Սուրբ Աստված, Քո խորանն ենք մենք,

Քեզ են նվիրված անոթներն ամեն,

Մեր մարմինն ու հոգին, շունչն ու էությունն,

Տրված Հիսուսին, Քեզ ենք փափագում :

 

                453

Հիսուս, սիրո Աստված.

Հիսուս, մեռնողին կյանք տվող Աստված :          2

Քո ճշմարտությամբ պիտ ապրեմ,

Քո ճանապարհով պիտ քայլեմ,

Քո սիրո մեջ պիտի մնամ, Հիսուս :

 

2. Հիսուս, ներող Աստված

Հիսուս զորություն պարգևող Աստված :         2

Հոգուս խորքում միշտ Քեզ օրհնեմ,

Իմ երգերով փառաբանեմ,

Ու հավատքով դիմավորեմ Հիսուս :

 

3. Հիսուս, հուսո Աստված,

Հիսուս, աշխարհին լույս սփռող Աստված :         2

        (երգել 1-ին և 2-րդ կրկներգերը)

 

                454

        Ալելույա, Տիրոջը նոր երգ երգեցեք,

        Ալելույա, Նրան փառաբանենք :

 

1. Իսրայելը թող ուրախանա իր Ստեղծողի վրա,

Սիոնի որդիներն ցնծան Թագավորի վրա,

Նրա օրհնությունը թող պատմեն բոլոր ազգերի մեջ,

Փառաբանություն թող հնչի սուրբ ժողովների մեջ :

 

2. Քանի որ Տերը կհավնի Իր ժողովրդին,

Խոնարհները փրկությունով պիտի փառավորեն,

Թող սուրբերը ուրախանան ու փառքով ցնծան

Աստծո գոհությունը նրանց շրթունքներին լինի :

 

                455

Ողջ տիեզերքում չկա այլ Աստված, ալելույա,

Դու ես միակ, կենդանի Տեր Աստված, ալելույա,

Քո զորությամբ ենք առաջնորդվում,

Դու ես փրկության մեզ տանում :               2

        Ալելույա, օվսաննա

        Փառաբանություն Քեզ, Հայր Եհովա :

 

2. Սերն ու լույսն ես այս կյանքի ով Աստված, ալելույա,

Վեմն ես ճշմարիտ մեր ճանապարհի, ալելույա,

Հավատքի կյանքով պիտի ապրենք,

Որ սուրբ խորանումդ բնակվենք :              2

 

3. Պիտի պատմենք Քո մասին Հայր Աստված, ալելույա

Տարածենք խոսքդ սուրբ՝ Աստվածային, ալելույա,

Աղոթքի կյանքով հարատևենք,

Որ օրհնությունդ վայելենք :               2

 

                456

Եթե ուրախ ես սաղմոս երգիր,

Փառաբանիր Տեր Աստծուն,

Թե տրտմություն է քո հոգում

Ծնկի եկ և աղոթիր :

        Ծնկի եկ (2) աղոթիր,

Տեր Հիսուսի անունով,

Աղոթքի կյանքով դու ապրիր.

Անդադար աղոթիր :

 

2. Ծնրադրած ձեռքդ բարձրացրու,

Աղաղակիր Տեր Աստծուն,

Հոգուց բխած աղոթքն է

Որ տալիս է հաղթություն :

 

3. Նորոգե զոհասեղանդ,

Արթուն եղիր, աղոթիր,

Աղոթքն է տալիս պտուղներ

Ու քանդում բյուր բերդեր :

 

                457

Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին

Սաստիկ քամու պես վար իջավ,

Երևեցան լեզուներ կրակի

Նստեց ամեն մեկի վրա :

Եվ ամենքը Սուրբ Հոգով լեցվեցան

Խոսեցան ուրիշ լեզուներ,

Փառաբանելով Տիրոջը բարձրաձայն

Քարոզելով մեծ քաջությամբ :

Եկ ով Սուրբ Հոգի կարիք ունենք Քեզի.

Լեցրու մեզ կրակով և Քո մեծ զորությունով,

Օրերը չար են, չար և խավար են,

Եկ ով Սուրբ Հոգի և լեցրու մեզ կրակով :

 

2. Եվ կլինի հետին օրերումը,

Որ Իմ Հոգուցը կթափեմ,

Ամեն մարմնի վրա, որ ծարավ է

Եվ փափագում ներկայությանդ :

Գնացեք և վկայեք աշխարհին,

Պատմեցեք Իմ սիրո մասին,

Որ խաչվել եմ և տվել կյանքը Իմ

Որ ազատեմ ձեզ մահվանից :

 

                458

Պարտական եմ, Քեզ Տեր Հիսուս,

Թափածդ սուրբ արյան համար,

Որ թեև սուրբ Դու ապրեցիր,

Բայց մեռար հենց ինձ համար :          2

 

2. Պարտական եմ, Քեզ Տեր Հիսուս,

Հավերժական սիրույդ համար,

Թեև ատեց ինձ ողջ աշխարհ

Դու սիրեցիր սիրովդ անմար :          2

 

3. Պարտական եմ, Քեզ Տեր Հիսուս,

Նաև հենց այն բանի համար,

Որ Դու Քո մեծ փառքը թողիր

Ու մարդացար ինձ համար :             2

 

4. Պարտական եմ, Քեզ Տեր Հիսուս,

Որ Դու Աստված հավիտյան,

Չարչարվեցար ու ծեծվեցար

Ու խաչն ելար ինձ համար :            2    

 

                459

Ծնվեցիր, եկար աշխարհ մարմնով,

Որ կատարես կամքը մեր Սուրբ Հոր

Որ ողջ մարդկության մեղքը Դու վերցնես,

Որ դեպի Հայրը մեզ ճամփա բացես :

Եվ ով կարող է Քեզանից բացի,

Գառան հեզությամբ գամվել այն խաչին

Ու խաչին գամված խնդրեցիր Հորից

Որ ների մեղքերն Քեզ խաչողների :

 

2. Իսկ երբ իջեցրին Քեզի այդ խաչից,

Ու երբ գեղարդով կողդ խոցեցին,

Կյանքի աղբյուրը բխեց Քո կողից,

Որ մեզ մաքրում է ամեն մեղքերից :

 

3. Համբարձվեցիր Դու երկինք Հորդ մոտ,

Եվ ուղարկեցիր Սուրբ Հոգին մեզ մոտ,

Ու հիմա նստած Հորդ աջ կողմում

Բարեխոսում ես և մեզ ազատում :

 

                460

Տեր Դու փրկեցիր ինձ դաժան մահից,

Ձեռքդ մեկնեցիր, հանեցիր ճահճից,

Դու ողորմացիր ինձ պես ոչնչին,

Ու ցույց տվեցիր ճշմարիտ ուղին :

 

2. Քո ողորմությունը մեծ է Տեր Աստված,

Իմ անձս դարձավ մի տաճար սրբված,

Մտիր սրտիս մեջ, ապրիր Սուրբ Աստված

Ու մաքրիր սիրտս պղծությամբ լեցված :

 

3. Քեզ պիտի պաշտեմ իմ ամբողջ կյանքում,

Քեզ պիտի երգեմ սաղմոսներ բազում,

Ու Քո Մեծ Փառքը պիտի քարոզեմ,

Եվ Քո Սուրբ ճամփան շատերին հայտնեմ :

 

4. Քո աջը թող միշտ հովանի լինի,

Սիրտս փափագով ու սիրով լեցվի,

Ու անօրենից ինձ հեռու պահիր,

Թող Սուրբ Անունդ միշտ փառավորվի :

 

                461

Երբ որ Տիրոջ ձայնը լսեք,

Ձեր սրտերը մի խստացրեք,

Ապաշխարեք, դարձի եկեք

Եվ արժանի պտուղ բերեք :         2

 

2. Սիրեք Տիրոջն ամբողջ սրտով,

Ամբողջ հոգով, ամբողջ մտքով,

Եվ միշտ հիշեք, թե՞ արդյոք ով

Գնաց խաչին հոժար կամքով :           2

 

3. Թե որ Տերն լինի քեզ պահապան,

Ու ամեն ժամ, ամեն վայրկյան,

Քեզ հետ է միշտ Հիսուս Արքան

Թագավորը մեր հավիտյան :             2

 

4. Ու թե Տիրոջ ճամփով քայլես,

Ու մեղքերից ապաշխարես,

Անկեղծ, անկեղծ ասում եմ քեզ

Հիսուսի հետ հավերժ կապրես :          2

 

                462

Տեր, ընկածին վեր հանող Տեր

Տկարին զորացնող Տեր, ինձ գթա,

Տեր,կույրերին աչք տվող Տեր,

Հարություն, կյանք տվող Տեր ինձ գթա :

Քեզնից անջատված մահվան ձորում,

Մթության մեջ տառապում, տանջվում,

Բայց կրկին Հիսուս Քեզ եմ դիմում

Կենդանացրու հոգիս, նորից կյանք տուր :

 

2. Տեր, ներիր ինձ օրհնյալ իմ Տեր,

Որ պայծառ այն լույս Քո լքեցի,

Տեր, առանց Քեզ խավար է Տեր

Առանց Քեզ տանջվում եմ Տեր, ինձ գթա :

Ծագեցրու իմ մեջ արևը Քո

Ու ջերմացրու արդեն սառած հոգիս,

Բորբոքիր կրկին այն սերը Քո

Որ հավիտյան գրկումդ հանգչեմ Տեր իմ :

 

                463

Էլ ետ մի նայիր, որ դարձար արդեն

Հլու, հնազանդ ծառա Քրիստոսի,

Էլ ետ մի նայիր, երբ տեսար արդեն

Անսահման սերը Միածին Գառի :

Դու որ լսեցիր ձայնը Հիսուսի

Անկեղծ եմ ասում, էլ ետ մի նայիր

Ինչու ետ նայել, երբ քո առջևում

Կենաց պսակն է արդեն երևում :

 

2. Էլ ետ մի նայիր անառակ կյանքիդ,

Որ ապրել ես դու առանց Հիսուսի,

Էլ մի հետևիր այն պիղծ մտքերին,

Որ դրդումներն է չար սատանայի :

 

                464

Ժողովուրդն ենք մենք սուրբ արյամբ գնված,

Մոտենանք Աստծո գահին համարձակ,

Որ Գողգոթայում տառապանք տարավ

Խաչվեց իմ և քո մեղքերի համար :

Արյան զորությամբ ունենք թողություն,

Արյան զորությամբ ունենք փրկություն,

Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում

Գառն Աստծո տարավ հաղթություն :

 

2. Մեր կյանքը փոխեց, Իրեն մոտեցրեց,

Ու խաչի ճամփան Նա մեզ ցույց տվեց,

Որ նայենք Իրեն, հիշենք Գողգոթան

Երբեք չհիշենք անցած հին ճամփան :

 

3. Անհուն փառք Իրեն՝ Աստծո Գառին,

Որ անգին արյամբ տվեց քավություն

Մաքրեց մեղքերից ու ճերմակ արեց

Եվ էլ ավելի կյանք մեզ պարգևեց :

Արյան զորությամբ ունենք թողություն,

Արյան զորությամբ ունենք փրկություն,

        Փառք, օրհներգություն երգենք մեր Աստծուն,

Որ Իր Որդիով տվեց մեզ հարություն :

 

                465

Օրհնյալ Հիսուսի Հոգիով լեցված

Դու ցանիր, ցանիր սերմերը քո.

Պարարտ հողը քեզ մեծ արդյունք կտա

Դու ցանիր, ցանիր սերմերը քո.

Ջրողներն էլ իրենց գործը ունեն

Դու ցանիր, ցանիր սերմերը քո.

Տերն անպայման կհատուցի քեզի

Դու ցանիր, ցանիր սերմերը քո :

Սերմնացան ցանիր սերմերը քո

Ու հոգ մի անի, թե ով կաճեցնի,

Ցանիր հավիտենական խոսքեր

Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց :

 

2. Մի քանիսներն ճամփի կողքին կնկնեն,

Դու ցանիր, ցանիր սերմերը քո.

Իսկ մի քանիսն ապառաժին կնկնեն,

Դու ցանիր, ցանիր սերմերը քո :

Մի որոշ մաս կնկնի փշերի մեջ,

Դու ցանիր, ցանիր սերմերը քո.

Պարարտ հողում ընկնող սերմեր էլ կան,

Դու ցանիր, ցանիր սերմերը քո :

 

                466

Ալելույա (2)

Օվսաննաներ մենք երգենք,

Լույսեր հագած, լույս Հիսուսին

Օվսաննաներ գովերգենք :

1. Ահա կուգա Հիսուս Օրհնյալ

Տեսքովը Իր լուսափայլ,

Հրեշտակաց հետ բյուրավոր

Պիտ երևնա այն սուրբ օր :

 

2. Լուսադեմ բյուր հրեշտակներ

Եվ քերովբեք անձնվեր,

Փողի ձայնով կօրհնաբանեն,

Օրհնյալ Գառնուկն մշտորեն :

 

3. Որդի Դավթի, Արքա երկրի

Փայլակի պես երևի,

Որուն առջև պիտ խոնարհին

Արև, աստղեր, լուսածին :

        Ալելույա : (4)

 

4. Ինչ ձայն է այս ահեղագոռ

Որ կսաստե լեռ ու ձոր,

Իր կայծ աչքեն կսարսափին

Մեղավորներն հողածին :

 

                467

Բացեք սրտերը քարացած,

Թող ներս մտնի Հիսուս Աստված,

Բացեք սրտերը խունացած,

Թող լուսավորի Հիսուս Աստված :

Արժանի է փառքերի, Օրհնյալ Աստված

Արժանի է գոհության, Օրհնյալ Աստված,

Արժանի է փառքերի երկրպագության

Օրհնյալ Աստված :

 

2. Ժամն է հասել Իր գալստյան,

Շտապեք մտնել Տիրոջ տապան,

Սպասում է ձեզ լույս ապագան,

Դարձի եկեք : (2)

Ու վկայեք աշխարհին, դուք Հիսուսին, (2)

Արժանի է փառքերի երկրպագության

Հիսուս Արքան :

 

                468

Բարի Հովիվ է Տերը իմ,

Կարոտություն չեմ ունենա,

Տալիս է հանգիստ Նա իմ անձին

Բարի Հովիվ է Տերը իմ :

Թեև անցնեմ ձորով մահվան

Ինձ հետ է Տերն ամեն անգամ,

Բարի Հովիվ է Տերը իմ,

Նա է իմ վեմը, միակ ուղին :

Բարի Հովիվ (3) Հիսուս իմ Տեր :

 

2. Բարի Հովիվ ես իմ Աստված,

Քեզ եմ միայն ես հուսացած,

Տեր Դու հոգում ես ամեն անգամ,

Քեզ հետ կապրեմ ես հավիտյան :

 

                469

Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր,

Ամենագեղեցիկն ինձանում իրականացրիր,

Հրեշտակներն էլ երգում են, թե Դու ինձ ինչ տվիր

Սերդ, որ երբեք վերջ չունի :

Քեզնով է Տեր ամբողջանում աղոթքս,

Բառերն այն, ու իմ սիրտն է ասում Քեզ,

Քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս

Ակնածանքով խոնարհվում եմ Քեզ Տեր :

 

2. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր,

Սերդ խափանեց հոգուս գիշերը,

Մինչ ես Քեզ եմ դարձել, սիրում եմ Քեզ իմ Տեր

Քեզ է ուղղված իմ սրտի կանչը :

 

                470

Տերն իմ Հովիվս է, ես ոչ մի բանի

Կարիք պիտի չունենամ, կարիք չունենամ :

        Նա Իր խոտավետ արոտներուն մեջ

        Հանդարտ ջուրերուն զիս կառաջնորդե :

 

2. Տերն իմ Հովիվս է, հոգիս կնորոգե,

Իր անվան ու փառքի համար Նա զիս կպահե :

        Թեև մահվան շուքի ձորի մեջ շրջեմ ես,

        Չարեն չեմ վախենա վասն ինձ հետ ես :

 

3. Հիմա ինձ օգնիր Քեզ փառաբանեմ.

Մեծ բազմությանն համարձակ ես Քեզ դավանեմ :

        Հայտնեմ Սուրբ Հոգով ինչ ինձ հայտնեցիր

        Սիրեմ Քեզ, մարդկանց, ինչպես սիրեցիր :

 

                471

Բարի Հովիվ արդեն օրը հանգել է

Հոտը հոգնած սար ու ձորում ցրված է,

Գառնուկներդ անհամբեր Քեզ կսպասեն

Ժողվիր նրանց, տուն գնալու ժամն է :

Բարի Հովիվ արդեն ժամը հասել է,

Ցրված հոտը՝ գառնուկներդ հոգնած են

Իրենց համար հանգստություն կփնտրեն

Կանչիր նրանց, տուն գնալու ժամն է : (2)

 

2. Բարի Հովիվ մեկը հոտից կորել է,

Ձորում մոլոր անապաստան կշրջե,

Քո քաղցրաձայն սրինգիդ նա կսպասե

Հնչիր ձայնդ տուն գնալու ժամն է :

Բարի Հովիվ մութը հոտին պատել է,

Վայրի գայլը Քո կորածին կսպառնե,

Շարժիր ձեռքդ մինուճարին Դու օգնե,

Փրկիր նրանց, տուն գնալու ժամն է : (2)

 

                472

Որքան կուզեմ որ Տերս իմ

Փարվեմ Քո կրծքին,

Որ պատմեմ Քեզ ցավերս բոլոր

Բացեմ սիրտը իմ :

Բացատրես ինձ Քո սերն անհուն

Որ ես հասկանամ,

Որ այս ունայն կյանքի մեջ Քեզ չմոռանամ :

 

2. Ձեռքիդ մեջ է կյանքը իմ

Այնտեղ՝ երկնքում,

Ուր սուրբերն ու հրեշտակները

Քեզ են գովերգում :

Թագավորիր Դու իմ սրտում

Երկնային փառքով,

Որ ձգտի երկինք սիրտն իմ

Ապրեմ Քեզանով :

 

3. Ով Տեր Դու շատ բարձրերում ես,

Բայց սրտով խոնարհ,

Քո փառքը երկնքից վեր է

Ու սերդ անմար :

Թագավորիր Դու իմ սրտում,

Լինեմ ես խոնարհ,

Տեսնեմ սերդ իմ կյանքում,

Ապրեմ Քեզ համար :

 

                473

Արթնացրու ինձ Տեր, հոգնած եմ ու թմրած,

Արթնացրու ինձ Տեր մեղքի քնից :

Քավություն տուր ինձ, թողություն տուր ինձ,

Բարիքներ շնորհելով ուրախացրու ինձ :              2

 

2. Իմ նման տանջվածիս ցավերին եղիր դարման.

Լույսդ կաթեցրու իմ մեջ, մեռյալ եմ, կյանք տուր :

 

3. Թող որ ես ուրախանամ հոգվույս փրկությամբ,

Որի համար իմ Տեր տրտում եմ ես այնքան :

 

                474

Հայր Աստված օրհնում ենք Քեզ

Քո Որդու անունով,

Խնդրում ենք, հայրական սեր և օրհնություն :

Մի միայն Դու ես Աստվածը երկնքում, երկրի վրա

Արարիչ տիեզերքի, Տեր և Թագավոր,

Քո Հոգով շրջիր մեր մեջ, մեզի կյանք տուր :

 

2. Հիսուս Քրիստոս,

Ճշմարտություն բխող սիրո աղբյուր,

Սիրում ենք, պաշտում ենք Քեզ հոգու խորքից :

Քո մահով տվեցիր կյանք, ազատեցիր մահից

Փրկիչ մեր, ճնշվեցիր մեղքը մեր կրելով

Քո Հոգով ազատության կյանք մեզի տուր :

 

3. Հարազատ երկինքը բացվել է մեր առաջին

Հայր Աստված կրծքին է սեղմել Իր Որդուն :

Դու միայն արժանացար բանալու կնիքն այն

Խաչվեցիր, ինչպես դատապարտված մի մեղավոր

Հեզությամբ խոնարհեցար Քո Հոր խոսքին :

 

                475

Օրերը այս կարճ թռչում են արագ

Կյանքն այս նման է մի թելի բարակ

Կյանքն այս նման է նաև սափորի

Երբ չի կոտրվել մոտն աղբյուրի :

Փնտրիր դու Հիսուսին Նա քեզ կհայտնվի,

Կանչիր Նրա անունը, Նա է քո Թագավորը,

Բերանիդ խոսքերը, սրտիդ խորհուրդները,

Նա կնդունի այսօր :

 

2. Թե որ այս կյանքում շատ հոգսեր անես,

Հագնելու համար դու մտահոգվես,

Դաշտի շուշանը երբեք չի մանում,

Նայիր թե Աստված ոնց է հագցնում :

 

3. Միտք առեք մարդիկ, ով դուք անցորդներ,

Ինչու են ձեզ պետք այդքան շատ բաներ

Երկնքում այնքան շատ թռչուններ կան

Չեն ցանում երբեք, չունեն շտեմարան :

 

                476

Մարել է լույսը, հույսն այս աշխարհի,

Մարել է կյանքը մարդկանց,

Մարել է լույսը, հույսը աշխարհի,

Փնտրում է մարդը շարունակ

Ու չգիտե թե այն չկա, փնտրում է նա շարունակ :

Հիսուս, Դու լույսի աղբյուր

Քեզնով ենք տեսնում,

Հիսուս, Դու հույսի աղբյուր

Քեզնով ենք ապրում :

 

2. Ի՞նչ ես դու ով մարդ փնտրում աշխարհում,

Մարել է վաղուց լույսը նրա,

Ի՞նչ ես դու ով մարդ փնտրում աշխարհում,

Չես գտնի ոչինչ խավարում,

Ստացիր դու լույսը Աստծուց,

Ստացիր դու հույսը Աստծուց :

 

                477

Հիսուս, այս անվան մեջ փրկություն կա,

Հիսուս, այս անվան մեջ է քո ներկան,

Այս անվան մեջ կա լուսավոր, փառավոր ապագա

Հուսացեք դուք Նրան՝ Փրկիչին մարդկության : (2)

Բացի Հիսուս, չկա ուրիշ ճամփա,

Բացի Հիսուս, կա լոկ մութ ապագա,

Նա է միայն երկինք տանող ճամփան,

Հուսացեք դուք Նրան՝ Փրկիչին մարդկության: (2)

 

2. Ազգ իմ այս անունով մինչ հիմա դու կաս,

Չկան այն ազգերն, որ այս անունը ուրացան,

Հառիր աչքերդ դեպ երկինք, դեպ Նրա ողորմության,

Վստահիր դու Նրան, Փրկչին մարդկության : (2)

 

                478

Եթե լինեմ ճարտար ու լեզվագետ,

Խոսեմ հրեշտակաց ու մարդկանց բարբառ,

Բայց սեր չունենամ, չսիրեմ հավետ,

Ոչ մի շահ չունեն դրանք ինձ համար :

 

2. Եթե կյանք վատնեմ հարուստ ու փարթամ,

Եվ մարդիկ սկսեն գովաբանել ինձ,

Լոկ ճարտար խոսեմ, բայց սեր չունենամ,

Ես եղա ծնծղա, ձայն հանող պղինձ :

 

3. Եթե ստացվածքս տամ աղքատներին,

Եվ մարմինս մատնեմ, որ այրվի,

Սակայն չունենամ սեր Աստվածային

Կյանքս պիտի անցնի առանց մի օգտի :

 

4. Քաղցր է սերը, անաղարտ ու զուտ

Ոչ նախանձում է, ոչ գոռոզանում

Նա չի որոնում միայն իր օգուտն,

Այլ ամեն մեկին բարիք է ուզում :

 

5. Նա ոչ անգութ է, ոչ չարախնդիր

Եվ նա բնավ չի խորհում չարիք

Նա միշտ սիրում է մարդկանց անխտիր

Եվ կամենում է անել միշտ բարիք :

 

6. Մեզ ինչպե՞ս սիրեց մեր Փրկիչն ու Տեր,

Թող նույնպես և մենք սիրենք հարատև,

Եվ թող միշտ պահենք հավատք, հույս և սեր

Բայց սերը մեծ է քան այլ մի պարգև :

 

                479

Իմ սիրելի եղբայրս դու միշտ քաջ եղիր

Ու քո բոլոր հոգսերդ Աստծուն հայտնիր

Հույսդ միշտ հաստատ պահիր

Միմիայն դու Աստծուն վստահիր

Իմ սիրելի եղբայրս, դու հաղթող եղիր

Իմ սիրելի եղբայրս, դու միշտ քաջ եղիր :

 

2. Աստված է, որ կարող է քեզ դարձնել հաղթող,

Մեղքը վրադ իշխել երբեք չի կարող,

Զինվիր սուրբ զենքերով

Պատրաստվիր դու Աստծո խոսքով

Իմ սիրելի եղբայրս, դու հաղթող եղիր

Իմ սիրելի եղբայրս, դու միշտ քաջ եղիր :

 

3. Իմ սիրելի քույրերս մի տխրեք բնավ,

Ու ձեր թախծոտ աչքերը մի թողեք խոնավ,

Հիշեք, որ Հիսուս հարյավ

Բայց նախքան այդ Նա խաչվեցավ

Իմ սիրելի քույրերս մի տխրեք բնավ : (2)

 

4. Աստված է, որ կարող է ձեզ դարձնել հրեշտակ,

Եվ ձեր բարի սրտերը Սուրբ Հոգու կրակ,

Հիշեք խոսքերն այն դառն.

Ձեր աչքերն ուղղեք Գեթսեման

Իմ սիրելի քույրերս մի տրտմեք բնավ : (2)

 

                480

Ահա մենք մեր ուրախ երգերով

Հիսուս Քեզ ենք գովում.

Քո անունը միշտ հիշելով

Ցնծում, ուրախանում :

Մարդիկ դուք էլ մեզ միացեք,

Էմմանուելին երգենք,

Նրա Անունը հիշելով

Աստծով ուրախ լինենք :

 

2. Մեր սրտերը միշտ ցնծում են

Հիսուսի անունով,

Սուրբ Հոգու օրհնության ներքո

Հոգու Սուրբ երգերով :

 

3. Պիտի երգենք մենք շարունակ

Հայր Աստծո առջև,

Ունենք մենք մի մեծ նպատակ

Աստծո Որդուն պաշտել :

 

                481

Օվսաննա (3)   Բարձրյալ Աստծուն :

Քեզ փառաբանում ենք Տեր

Մեր սրտերում ենք երգում.

Քո անունն ենք միշտ բարձրացնում

Օվսաննա Բարձրյալ Աստծուն :

 

2. Ալելույա, ալելույա, Թագավորների Արքա :

 

3. Սիրում եմ, պաշտում եմ Թագավորների Արքա :

 

                482

Արթնացա, ինձ տեսա Քո սուրբ ձեռքերիդ մեջ

Զգացի սեր բերկրանք, իմ ամբողջ հոգուս մեջ,

Ինձ այնպես սիրեցիր, ինձ այնպես գգվեցիր

Հուսացի, հավիտյան ինձ չես թողնի իմ Տեր :

Անբաժան մնա, անբաժան մնա

Միշտ ինձ հետ բնակվիր, միշտ ինձ հետ մնա :

 

2. Տեր իմ ես Քո մեջ զգացի կյանքը

Սերն ու զորությունը, հավիտյան փառքը :

 

3. Սիրեցի դաշտի շուշաններից առավել,

Զգացի որ կյանքս ունայն չէ խոտի պես,

Զգացի իմ էությանս մեջ հավիտյան սեր

Կապիր այդ սիրովդ ընդմիշտ օրհնյալ իմ Տեր :

 

                483

Տեր Հիսուս խնդրում եմ Քեզ

Լսիր աղոթքը մեր,

Նորոգիր մեր հոգին Քո սիրով,

Տուր մեզ այն Հոգին Ճշմարտության,

Որ տանում է դեպ փառաբանության, գոհության :

Օրհնության անձրևներ,

Օրհնության հեղեղներ,

Սուրբ Հոգու օծություն

Թող իջնի եկեղեցում :

 

2. Տեր Աստված դարձրու Դու մեզ

Ճշմարիտ Քո վկաներ,

Թող բխեն Սուրբ Հոգու վտակներ,

Ապրենք սուրբ կյանքով այս երկրի վրա,

Հոգիներ շահենք, բյուր փառքեր բերենք Քեզ համար :

 

                484

Գանձերն այս աշխարհի կժանգոտեն,

Հույսդ՝ հիասթափություն, երազանքդ փոշի կդառնա,

Բայց կա մեկը դարեդար, անփոփոխ Իր էությամբ,

Եվ մի օր ամեն ծունկ կծռի և ամեն լեզու կդավանի :

Տեր Հիսուս, Դու նույնն ես

Երեկ և այսօր և հավետ :           2

 

2. Խաչվելով Նա ազատեց մեզ մահից,

Գերեզման իջավ Աստծո Որդին,

Լքված, անարգված մարդկանցից,

Օ՜, բայց մահը չէր կարող մարել փրկող այդ սերը,

Եվ Տերը հարություն առավ, փրկեց մեզ մահվանից :

 

                485

Փրկության ենք մենք կանչված,

Օրհնության ենք մենք կանչված,

Սիրո Աստվածն է մեզ հրավիրել :

Բացված է վաղուց ճամփան երկնքի,

Անսանձ է դարձել թռիչքն իմ մտքի,

Երկրից երկինք սանդուղք է դրված,

Հիսուս է նրա վրա գրված :

 

2. Հավատք, սեր, խաղաղություն,

Քաղցրություն, համբերություն,

Քրիստոսով այդ ամենը կունենանք :

Հիսուսը ինքն է հսկում այդ ճամփան,

Քույրեր, եղբայրներ լինենք միաբան,

Իրար ձեռք բռնած մենք էլ բարձրանանք

Մենք էլ այդ երթին միանանք :

 

3. Աստված Իր սերը հայտնեց,

Ու միակ Որդուն զոհեց,

Որ լինենք այնտեղ ուր Ինքն է :

Մեղավորները արդարանալով

Վեր են բարձրանում ուրախանալով

Փրկության հույսն է նրանց վեր տանում,

Սուրբ Հոգով են նրանք զորանում :

 

4. Քրիստոսով ուրախ եղեք,

Աղոթքով հարատևեք,

Որ ձեր կյանքով նմանվեք Հիսուսին :

Էլ իմաստ չունի այստեղ մնալը,

Երանություն է երկինք գնալը,

Այստեղ զրկանք կա, տառապանք բազում,

Այնտեղ Տերն է մեզ սպասում :

 

                486

Դու բնակվում ես իմ մեջ

Եվ առաջնորդում ես ինձ Քո խորհուրդներով,

Դու քայլում ես միշտ ինձ հետ

Ես լսում եմ ձայնը Քո :

Դժվարության պահին,

Թե նեղությունների մեջ

Մխիթարում ես իմ հոգին

Եվ օրհնություն պարգևում

Սուրբ Հոգի (2), Մխիթարիչ :

 

                487

Ուզում ենք, որ Դու լինես մեր հոգում

Քո լույսն ու փառքը տարածենք այս կյանքում,

Հիսուս Արքա, իջիր Քո զորությամբ

Տերերի Տեր, Թագավոր թագավորաց :

Որախություն է Քեզ հետ քայլելը,

Երանություն է Քեզ հետ ապրելը,

Հիսուս Արքա պատրաստիր Քո հարսին,

Որ տանես դեպ տուն երկնային :

 

2. Մտնենք Տիրոջ սրահը գոհությամբ

Պաշտենք Հոգով ու Ճշմարտությամբ,

Փառաբանենք սրտանց մեր Աստծուն,

Որ թագավորենք միասին երկնքում :

 

3. Շուտով կգաս Դու լույս ամպերով

Հրեշտակների սրբոց բանակով,

Կտաս հագուստներ ձյունից էլ ճերմակ,

Որ Քեզ հետ մտնենք երկնային քաղաք:

 

                488

Եկեք քննենք մենք մի պահ մեր հոգին

Ինչ ունենք իրար դեմ

Ինչը, որ Աստծուն հաճելի չի

Մեր միջից հանենք :

Մի ամաչիր իմ սիրելի եղբայր

Եվ դու իմ քույրիկս,

Մեկ ընտանիք ենք մենք, մեկ Հոր որդի

Հիսուս Քրիստոսով :

Շատ անգամներ իմ անձս

Վեր բարձրացնելով չեմ կարողացել սիրել ձեզ

Բայց սիրելի եղբայրս և անուշիկ իմ քույրս

Ինձ ներեք այսօր :                                               2

 

2. Եկեք քննենք մենք մի պահ մեր հոգին

Մեր խղճմտանքով,

Խոստովանենք մեր սխալ վարմունքներն

Անկեղծ հոգիով :

Եկեք հարցնենք մենք մեզ այս վայրկյանին

Ինչ վիճակի մեջ ենք,

Արդյոք մինչ երբ մենք պիտի զբաղվենք

Ինքնախաբությամբ :

 

                489

Հեռու մի լեռ կա Գողգոթա,

Մի խաչ երկու հազարամյա,

Հոսում է արյունն այն Խաչյալի :

Հասիր դու լեռը Գողգոթա,

Նայիր այն Սուրբ Տառապյալին,

Քեզ համար է տանջվում Աստծո Որդին :

 

2. Երբ ճնշված ես մեղքի բեռից,

Լույս ես փնտրում խավար տեղից,

Հուսա Նրա Արյանն՝ հոսող խաչից :

 

                490

Խավար կյանքում այս աշխարհի,

Թե մենակ ես մնացել,

Դիմիր դու Խաչյալ Քրիստոսին :

Խոցված ձեռքերով կգրկի, վշտերդ քո կամոքի

Վերքերով Նա Իր, քեզ կբուժի :

Հավատա Հիսուսին,

Ու նոր կյանք կստանաս,

Հավատա Նրան և դու կփրկվես :

 

2. Եթե տրտմություն դու զգաս,

Ծնկի եկ խաչի առջև

Զղջումով Նրան դու դիմիր :

Երբ խնդրես քեզ կզորացնի,

Մերկությունդ կծածկի,

Սուրբ Հոգու Յուղով քեզ կօծի :

 

3. Հայացքդ ետ մի դարձրու,

Ու սիրտդ մի խստացրու,

Դու քայլիր կատարյալ ճամփով,

Նայիր միայն դու Հիսուսին,

Քեզ կյանք ու լույս տվողին,

Նա է միակ Փրկիչն աշխարհի :

 

                491

Ինչպիսի մի խորհուրդ խորին,

Այս միությունն ամուսնության,

Նման երկնային փեսային,

Որ եկել է տանելու հարսին :        2

 

2. Ով Սարոնի ծաղիկ փթթի,

Բուրա հովիտների շուշան

Ոսկե փնջիկ դու, ել փայլիր.

Թող որ շողա նորաշուշան :          2

 

3. Հարսն ունեցողն է Փեսան

Թող բարեկամք ուրախանան,

Օրհնեն զույգը նորապսակ,

Տիրաջմով ապրեն շարունակ :         2

 

                492

Արևածագ, բարձր լեռնեն,

Բարձրյալ Աստծո փառաց միտքն է,

Հոսող գետ է անապատեն,

Հրաշագործ ձեռքով արված մի փոքրիկ մասն է :

Ես ապշում եմ, երբ տեսնում եմ,

Նա արել է այդ բոլորն ինձ համար,

Օ՜, ինչ մեծություն, ինչ փառահեղ

Հրաշագործ ու կարող է ձեռքը Նրա :

 

2. Գողգոթայի խաչին վրա

Մեկնեց Իր ձեռքն փրկելու աշխարհն կորած,

Ցավերի մեջ նպատակ կար,

Հրաշագործ ձեռքով արված մեծ փրկություն :

 

3. Մեղքից գերված, կոտրած սիրտ,

Մեկեն հնից կդառնա նոր,

Ծնված սիրուց, ազատ մեղքից,

Ստեղծագործված Նրա հզոր ձեռքով :

Ես ապշում եմ, երբ տեսնում եմ,

Նրա բոլոր արածները ինձ համար,

Օ՜, ինչ մեծ բան է գիտենալ

Ես փրկված եմ հրաշագործ ձեռքով Նրա :

       

4. Կենդանի վկան եմ Նրա

Հռչակելու հրաշագործ ձեռքը Նրա,

Օ՜, ինչ մեծություն, ինչ փառահեղ,

Հրաշագործ ու կարող է ձեռքը Նրա :

 

                493

Հիսուս հարյավ ի մեռելոց,

Խոստացավ և գնաց երկինք,

Ուղարկել մեզ այն Սուրբ Հոգուն,

Սովորեցնող, մխիթարող :

Տեր իմ, մե՜ծ (2) Հիսուս,

Սուրբ Հոգով (2) լեցրու,

Պիտ երգեմ (2) ես Քեզ,

Արժանի ես գոհության :

 

2. Սուրբ Հոգի, Դու Ճշմարտության,

Խրատում ես, սովորեցնում,

Աստված կտա բոլոր նրանց,

Ով կնդունի Որդուն խաչված :

 

3. Սուրբ Հոգու հետ ընկերացիր,

Ու Նրա հետ մտերմացիր,

Լսի՛ր Նրա խրատը միշտ,

Երբ շշնջում է ականջիդ :

 

4. Հոգու ձայնին սիրով լսիր,

Այս աշխարհը մի ցանկացիր,

Մարմնիդ ցավը կմոռանաս,

Հոգուդ փրկություն կունենաս :

 

5. Սուրբ Հոգի, Դու ինձ հետ եղիր

Դու կտաս ինձ ճիշտ ուղղություն,

Երբ Հիսուս գա՝ կտանես ինձ,

Հանդիպելու իմ Տեր Փրկչին :

 

6. Դու նորոգիր իմ հոգին հին,

Մաքրե, սրբե լցված սիրտն իմ,

«Եղիցի լույս» - կասես Հիսուս,

Սուրբ Հոգին ինձ կլուսավորի :

 

                494

Քո Սուրբ Հոգու աղբյուրներն են,

Իմ անարժան սրտին տիրում,

Քո Սուրբ Հոգու սիրո լույսն է

Իմ մութ սիրտը լուսավորում :

Առանց սիրո Քո Սուրբ Հոգու

Ես կդառնամ նորից անտես,

Կմոլորվեմ ինչպես կորած,

Թե Դու չգաս ինձ չգտնես :

Այդ Քո մե՜ծ սերն ես տվել ինձ Հիսուս,

Քո սիրո խոսքն ես ուղղել ինձ Հիսուս :

 

2. Ես թողնում եմ Քեզ, հեռանում,

Քո սուրբ սերը ու մոռանում,

Արցունքի մեջ հանկարծ տեսնում,

Որ Դու նորից ինձ ես սիրում :

Նայում ես ինձ նախկին անմեղ,

Նախկին սիրո Քո հայացքով,

Նայում ես ինձի վշտորեն,

Թե մոռանամ Քեզի նորեն :

 

                495

Երբ եկա Քեզ մոտ, տխուր էի ու միայնակ,

Երբ եկա Քեզ մոտ, կարծես նորից ես կյանք ստացա,

Դու տեսար իմ սիրտը խոցված,

Որ տանջվում էր ու տանջվում,

Եվ իմ դեմքը մռայլված, որ քեզի էր փնտրում :

       Ով Հիսուս, իմ Տեր, շնորհակալ եմ, որ ինձ կանչիր:

       Ով Հիսուս, իմ Տեր, շնորհակալ եմ, որ ինձ ներիր :

       Քո թափած արյունով մաքրեցիր ինձ մեղքերից,

       Եվ խավարից ինձ դեպ Լույս դարձրիր :

 

2. Երջանկությամբ Դու պատեցիր սիրտս,

Հոգիս համայն,

Եվ խոստացար ինձ սուրբ կյանք հավիտենական :

Եվ լեցրեցիր ինձ Քո սիրով,

Որ քաղցր էր շա՜տ  ու շա՜տ,

Եվ Դու ինձ Սուրբ Հայր դարձար, և ես էլ Քեզ որդի :

 

                496

Դժվար է մենակ ապրելը,

Երբ կողքիդ քեզ օգնող չկա,

Դժվար է մենակ ապրելը,

Երբ քեզ հասկացող չկա :

Դու լավ հիշիր, ու կա, կա Մեկը քեզ սիրող,

Որ Նա քեզ երբեք չի թողնի.

Ով Հիսուս ինձ գթա, ինձ գթա ողորմյա

Ազատիր ինձ այս տանջանքից :

 

2. Օգնիր, ապրեմ խաղաղ կյանքով

Քո սիրով և օրհնությունով

Օգնիր ապրեմ ես սուրբ կյանքով,

Քո խոսքերիդ օրհնությունով :

Օգնիր որ ես լինեմ, միշտ լինեմ Քեզ լսող,

Ապրեմ միայն Քեզանով :

Դու հիշի՛ր, որ փուչ է երազները այս կյանքի.

1) Միայն Տերը քեզ չի թողնի :

2) Միայն Հիսուսը չի լքի :

 

                497

Այսօր կուզեմ ես Քեզ տեսնել,

Աստվածային խոսքդ լսել,

Միայն Քո խոսքը ինձ կտա

Ճշմարիտ ճանապարհ և կյանք :

Այսօր միայն ես հասկացա,

Դու ես Աստվածը ճշմարիտ,

Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,

Սրտեր քննող Արքա Հզոր :

 

2. Բարի Աստված միայն Դու ես,

Որբին Հայր և աղքատին Տեր,

Ճիշտ ուղղություն մտքին տվող

Դո՛ւ ես, Հիսուս Ամենազոր :

 

3. Այսօր կուզեմ Քեզ հանդիպել,

Կուզեմ սրտիս ցավը պատմել

Ոչ մի բան չբուժեց ցավն այդ,

Դո՛ւ ես Բժիշկը Ճշմարիտ :

 

4. Այսօր ես Քեզ եմ Տեր ընտրում,

Եկ, բնակվիր Դու իմ սրտում,

Դու ես, Հիսուս, կենաց ծառը,

Ով Քեզ ընտրի՝ պիտի ապրի :

 

5. Այսօր կուզեմ Քո սերն զգալ,

Գրկումդ հանգչել, Քեզ վայելել,

Չկա ուրիշ անուն Հիսուս,

Թանկագին և այդքան անուշ :

 

6. Քո կյանքով ինձ կյանք տվեցիր,

Մահվան սարսափից հեռացրիր,

Անունդ շուրթերիս կգամ,

Մինչև հասնեմ և փարվեմ Քեզ :

 

                498

Տեր իմ գործերովս չէ, որ պիտ արդարանամ,

Այլ իմ տեղը մեռար Դու,

Խաչին վրա թափված արյան զորությունով միայն

Ձյունեն ճերմակ, մաքուր

Սուրբ սիրտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր

Աղաչում եմ Տեր Հիսուս

Սուրբ սիրտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր

Սիրելի Հիսուս իմ Տեր :

Ալելույա, ամեն, ալելույա, ամեն,

Հիսուս Քո ոտքերիդ փաթաթվել կուզեմ,

Օրհնիր ինձ Օծյալ Փրկիչ իմ :

 

2. Տեր իմ, այն հին մարդս չէ, որ ինձ պիտի փրկե

Այլ ես Քո հետ պիտ խաչ ելնեմ,

Այնժամ հարություն առած նոր կյանք ես կունենամ

Տիրոջ ողորմությամբ,

Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր

Սուրբ Հոգով լեցուն մի կյանք

Նոր կյանք ու նոր երգ շնորհիր ով Տեր,

Սիրելի Հիսուս, իմ Տեր :

 

                499

Կուզեմ երգել այն մասին թե ինչպես ապրում եմ

Երազանքով սիրո խորհում եմ

Անցնում են կյանքիս օրերը, այս անդարձելի ժամերը

Կարոտ հոգիս դարձյալ տրտում է,

Փորձության մեջ խեղդվում եմ,

Փուշերու մեջ տանջվում եմ,

Բայց խորհուրդ կանցնի մտքես, որ Դու կաս իմ Տեր :

 

2. Աչքերս երբ փակում եմ, խավարի մեջ տեսնում եմ,

Քո վեհ լուսո հայացքդ Տեր իմ,

Դու իմ կյանքի աղբյուրն ես,

Հոգուս մեջ լույս տվողն ես,

Նվաղյալ սրտիս հուսո շնորհողն ես,

Այնժամ աչքերս բացում եմ, մենակությամբ լեցվում եմ,

Բայց խորհուրդ կանցնի մտքես, որ Դու կաս իմ Տեր :

 

3. Մթագնած կյանքս տեսնում եմ,

Համոզմունքով հայտնում եմ,

Սիրուդ պակասն ունեմ ես Տեր իմ,

Ուստի կուզեմ Քեզ մոտ գալ իմ անխաղաղ հոգովս,

Որ ինձ հաղթող դարձնես Դու Տեր իմ,

Թող մութ ամպերն գան ու գան,

Դժվար լինի իմ ճամփան,

Հոգ  չեմ անում, վստահ եմ ես, որ Դու կաս իմ Տեր :

 

                500

Այսօր դու քույր իմ սիրելի,

Հարսնացուն ես քո փեսայի,

Ինչպես Եկեղեցին այսօր,

Դարձել է հարսը Հիսուսի :

Միշտ արդար ու սուրբ դու քայլիր

Քո փեսային հնազանդվիր,

Ինչպես Եկեղեցին այսօր,

Կհնազանդվե Տեր Հիսուսին :

 

2. Ընտրել եք դուք մի ճանապարհ,

Որ երկուսով սիրով քայլեք,

Եվ ընտրել եք մի ճանապարհ,

Որ Հիսուսին դուք նմանվեք :

Տերը լինի միշտ ձեր կյանքում,

Եվ ձեր անձերը Հիսուսում,

Ձեր աչքերը Նրան հառեք

Ու Հիսուսով սիրով եղեք :

 

3. Հավատք, հույս, սեր և միություն,

Թող որ լինի միշտ ձեր կյանքում

Թեկուզ լինի և փորձություն,

Տերը թող տա ձեզ հաղթություն :

Աստուծմով միշտ ուրախ եղեք

Եվ օրհնություններ վայելեք,

Համբերությամբ դուք սպասեք,

Որ Հիսուսին դիմավորեք :

 

                501

Ով Աստված՝ երկնքի Տերը,

Դու բխող սիրո աղբյուր

Հավերժական լույսերի ծով

Լի ես շնորհքներովդ բյուր :

Օծիր ինձ օծությամբ նոր

Սիրով և քաղցրությամբ

Նմանվեմ Քեզ օրեօր

Լրիվ ամեն մասամբ :

 

2. Քո ողորմությունդ ով Տեր

Իջնում է միշտ երկնքից

Փնտրելու մոլորվածներին

Որ ազատես մեծ կորստից :

 

3. Այս փոթորկոտ կյանքի մեջ

Եվ այս խավար աշխարհում

Քո սիրո արևն է անշեջ

Ամպերի ետևից ծագում :

 

                502

Իմ Տեր, իմ սեր, Դու հույսն ես իմ կյանքի : (2)

Ես իմ ամբողջ սրտով կպաշտեմ Քեզ Տեր,

Ես իմ ամբողջ մտքով կպաշտեմ Քեզ Տեր,

Ես իմ ամբողջ ուժով կմեծարեմ Քեզ,

Դու իմ Աստվածն ես :

 

2. Իմ Տեր, իմ սեր, Դու հույսն ես իմ կյանքի : (2)

Ես իմ ամբողջ հոգով կորոնեմ Քեզ,

Ես իմ ամբողջ մտքով կփնտրեմ Քեզ Տեր,

Ես իմ ամբողջ սրտով կսիրեմ Քեզ Տեր,

Դու իմ Աստվածն ես :

 

                503

Մարդիկ ծնվում են մեղավոր երկրում

Ու չգիտեն թե ինչու են ապրում :                  2

        Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի

        Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի

        Ով հավատա նա կփրկվի : (2)

 

2. Հիսուսն Աստված է և Աստծո Որդի,

Սերովբեների Սուրբ – Սուրբը փառաց,

Երկիր ուղարկվեց ոնց Մարդու Որդի,

Որ կյանքի կոչի խեղճ մարդկանց մեռած :

 

3. Մարդիկ ճանաչեք ձեր Ստեղծողին

Ու փառաբանեք Հիսուս Քրիստոսին :         2

 

                504

Տոն է ցնծության, եկեք մենք երգենք,

Սաղմոս ասենք Տիրոջ համար :

Փառաբանենք և օրհնելով երգենք նոր երգեր :

        Ալելույա : (6)

 

                505

Աստծո բանակն է գնում

Հաղթելով աշխարհին.

Մենք երգում ենք ու ցնծում,

Որ մահը պարտվի :

Էմմանուէլ, Աստծո բանակն է սա

Էմմանուէլ, մենք պաշտում ենք Նրան

Էմմանուէլ, Նա է մեր Մեսիան

Էմմանուէլ, (3) Աստված :

 

2. Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել

Պաշտենք մենք Նրան,

Նա է մեր զորագլուխը

Օրհնենք մենք Նրան :

 

3. Հավատքի վահանն ունենք մենք

Զինվել ենք ահա,

Երբեք չենք հուսահատվի

Մեր Տերն է մեր Արքան :

 

4. Աստծո բանակն է գնում

Հաղթելով դժոխքին,

Եվ երգում ենք ալելույա

Օվսաննա Գառին :

Էմմանուէլն է գնում առջևից

Էմմանուէլ Հարուցյալ Կենդանի,

Էմմանուէլ, որ հաղթեց թշնամուն

Էմմանուէլ (3) Աստված :

 

                506

Սա է ծառան Իմ ում կհավանեմ,

Նա է ընտրյալն Իմ ում ձեռք կմեկնեմ :

Սա է ծառան Իմ, Իմ Սուրբն է Նա.

Նա կազատի ձեզ ձեր մեղքերից,

Կույրերն կտեսնեն, համրեր կխոսեն,

Խավարում մարդիկ բարի լուր կլսեն :

 

Իմ Տեր Հիսուս  փառք Քեզ ալելույա (2)

Տեր Աստված իմ :

Դուք սիրեք Նրան ձեր Արարչին

Դուք հարեք Նրան, ձեր Փրկչին,

Իմ Որդուն հեզ ու խոնարհ

Եվ Գառան՝ Միածնին :

 

2. Սա է ծառան Իմ, Նրան եմ սիրում,

Ով կնդունի Նրան՝ կնդունի Ինձ :

Սա է ծառան Իմ, Նա է արդարը

Ով կլսի Նրան, կլսի Ինձ :

Նա մկրտում է

Հոգով սուրբ և կրակով

Նրանց, որ կկամենան

Իմ կամքը կատարել :

 

                507

Փառաբանում եմ Քեզ, իմ Արարիչ,

Որ կյանքս փրկեցիր Հիսուս Փրկիչ,

Միշտ կհետևեմ Քեզ, Տեր իմ կյանքում

Եվ կլինեմ այնտեղ Քեզ հետ դրախտում :        2

 

2. Քո սերդ ով իմ Տեր, որ տվեցիր,

Պիտի պատմեմ, երգեմ, փառաբանեմ

Անհուն է սերը Քո Աստվածային,

Որ փրկեցիր արյամբդ ողջ աշխարհին :          2

 

3. Խաղաղությանս համար փառք եմ տալիս,

Փառք եմ տալիս ով Տեր ուրախ կյանքիս,

Երջանկությանս համար փառք եմ տալիս,

Փառք եմ տալիս Քեզի Ստեղծիչը իմ :                 2

 

                508

Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով

Փառաբանենք Տիրոջ անունը,

Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե

Առանց Իրեն կյանքը ոչինչ է :

Ինքն է աղբյուր կյանքի, ուրախություն սրտի

Հիսուս Քրիստոս է Իր անունը,

Եկեք միանանք մեկ ձայնով մեկ հոգով

Փառաբանենք Տիրոջ անունը :

Եկեք երգենք, ծափ զարկենք, ծափ զարկենք

Փառաբանենք Տիրոջ անունը,

Նա արժանի է մեծ փառքի ու պատվի

Ալելույա փառք Տիրոջ :

 

                509

Տեր, ինչպես Պենտեկոստեին

Զորություն ցուցուցիր

Մաքրող կրակով այն երկնային

Դարձյալ մեր վրա իջիր :

Տեր, մեզ ղրկե զորությունդ

Պենտեկոստեի զորությունդ

Օրհնության հեղեղներ

Թող տեղան մեր վրա :

Տեր, մեզ ղրկե զորությունդ

Պենտեկոստեի զորությունդ

Մեղավորք թող Քեզ դառնան

Եվ անվանդ ալ փառք տան :

 

2. Քեզի համար սուրբ գործերու

Մեր սիրտերն պատրաստե,

Եկուր, մեզ ամբողջ գրավե Դու

Եվ մի զատվիր մեզմե :

 

3. Եսն ու նախանձ և չար կիրքերն

Կրակովդ վառե,

Սուրբ Հոգիովդ լեցուր սրտերն,

Մեր հավատքն նորոգե :

 

4. Առջևդ կեցած կսպասենք Քեզ.

Խոստմանդ հավատալով,

Եվ չենք ձգեր, որ թողուս մեզ

Մինչև օրհնես շնորհքովդ :

 

                510

Ուզում եմ Հոգով ես ապրել

Բայց կոտրած է սիրտս ու հոգիս,

Հոգուս փափագն է, Աստծուն սիրել

Մաքուր սրտով ու ամբողջ կյանքով :

Իմ անգին, իմ թանկագին

Դու ես կյանքիս Փրկիչը, Տերը

Չեմ մոռանա ես երբեք Քո սերը,

Կնվիրեմ Քեզ իմ երգերը,

Քոնն է սիրտս ու հոգիս

Դու ես Տերը իմ :

 

2. Ընտրել եմ Քեզ Փրկիչ ու Տեր,

Հիսուս Քրիստոս՝ Աստծո Որդի,

Քեզ եմ նվիրում սիրտս ու հոգիս,

Եվ այն ամենը, որ տվել ես ինձ :

 

3. Բայց ես հավետ ընտրել եմ Քեզ,

Կյանքիս Փրկիչ ու հոգուս Տեր,

Հոգիս ցնծում է, ուրախ եմ միշտ

Ով կարող է, ինձ զրկել Քեզնից :

 

                511

Դժվարության պահին միշտ

Դու ես ինձ օգնում անվերջ,

Միայնության մտքի մեջ

Դու ես ինձ մխիթարում :

Ճամփան այս դժվար է շատ

Ու փշերն են այն պատել,

Սակայն նեղ ճամփան այս

Հարազատ է ինձ դարձել :

 

2. Թշնամու նետերը բյուր

Ինձ խոցել են միշտ ուզում,

Բայց ես ճամփով այս փշոտ

Ընթանում եմ դեպ Հիսուս :

 

                512

Ով դուք ծարավներ եկեք ջրի մոտ

Դուք, որ փող չունեք եկեք ու առեք,

Առանց վճարի, ոնց գինի ու կաթ

Ինձանից խնդրեք բարիք ստացեք :

Ջուր պիտի թափեմ ծարավի վրա

Ինչպես անձրևներ չորության վրա,

Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա

Իմ օրհնությունը սերունդիդ վրա :

Օհ ալելույա (4)

Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա

Իմ օրհնությունը սերունդիդ վրա :

 

2. Սա Հովելի մարգարեությունն է

Որ այս օրերում այն կատարվում է,

Եվ Երեմիային տված խոստումն է

Նոր ուխտի խոսքը, որ հաստատվում է :

Տաճարում կանգնած Տերն աղաղակեց.

Այն, որ ծարավ է, թող նա Ինձ մոտ գա,

Ինձ հավատացողը, ինչպես որ գրվեց,

Նրա սրտից աղբյուր կբխե :

 

                513

Թագավոր ես մեր հոգու մեջ Տեր Հիսուս,

Փառավոր ես մեր հոգու մեջ Տեր Հիսուս :

Կենաց խոսքդ է մեզ միշտ կյանք տալիս

Ալելույա Տեր Հիսուս

Օծություններ ես մեզ տալիս

Քո Սուրբ Խորանում,

Ալելույա Տեր Հիսուս :

 

                514

Ումն է միշտ փառքը, մեր Տեր Հիսուսին,

Ալելույաներ, մեր Տեր Հիսուսին,

Ումն է պատիվը, մեր Տեր Հիսուսին,

Գովքն ու ամենը, մեր Տեր Հիսուսին :

Ով սուրբեր բարձրացրեք ձեռքերնիդ

Հավատքով, ճշմարտությունով,

Որ երգով ասենք ճշմարտությունը,

Որ Հիսուս Տերն է մեր ամենի :

 

2. Ով է ձեզ սիրել հավիտենապես,

Ով է ձեզ փրկել շատ մեծ կորստից,

Ով է ձեզ մեղքից, ցավից ազատել,

Ով է ձեզ համար հանգիստ պատրաստել :

 

                515

Փառք, գոհություն սուրբ արյանդ համար Հիսուս,

Փառք, գոհություն սուրբ արյանդ համար ով Տեր :

Մենք գոհանում ենք Քո սուրբ արյան համար,

Որ տվել է մեզ մեծ զորություն՝ հաղթելու,

Մենք գոհանում ենք Քո սուրբ արյան համար,

Որ տվել է մեզ իշխանություն :

 

2. Քո արյունը մաքրում է

Մեզ ձյունից սպիտակ :            2

 

3. Քո արյունը տալիս է

Մեզ մեծ հաղթություն :          2

 

                516

Մի վախենա Ես քեզ հետ եմ

Կյանքիդ բոլոր վայրկյաններում,

Վստահ նետիր քո քայլերը

Դժվարության շավիղներում :

Թող զորանան տկար ծունկեր, թուլցած ձեռքեր,

Թող ուժովնան թուլասիրտներ և երկմիտներ,

Ահա կուգամ, որ սփոփեմ վշտերը ձեր

Իմ ձեռքերով պիտի սրբեմ ձեր արցունքներ :

 

2. Քեզ ընտրեցի, չմերժեցի

Մի վախենա Ես քեզ հետ եմ,

Ահա քեզ դեմ ոսոխները

Պիտ ամչնան ու պատկառին :

 

3. Արդարության քեզ կանչեցի

Մութ խավարից ազատեցի

Իմ արյունով քեզ լվացի

Ու մեղմորեն խրատեցի :

 

                517

Ով է որ մեզ միշտ հսկում է Հայրական սիրով,

Ով է որ միշտ խրատում է Իր Հոգու ձայնով :

Ներում է մեզ, երբ զղջում ենք

Մխիթարում՝ երբ տխրում ենք

Սեր է Նա (2) անսահման

Ո՞վ է, ո՞վ է Ան :

Էմմանուէլ, Էմմանուէլն է Ան

Աստված մեզ հետ է հավիտյան

Փրկությունը հոգիների կորստյան :

Ծնվեց խոստացյալ Մանուկը Ան

Որ Աստված մեզ հետ լինի հավիտյան

Հոգիներիս, աչքերիս լույս լինի :

 

2. Ողջույն քեզ Իմ լավ բարեկամ, Ես քեզ հետ եմ, կամ

Ճանաչիր Իմ մահով գնված փրկության ճամփան :

Դե ձեռք տուր Ինձ Իմ բարեկամ

Հիշիր, որ Ես եմ հավիտյան

Քո միակ Փրկիչ՝ Փրկիչն ու Տերը

Նայիր ով Եմ Ես :

 

                518

Փրկիչն Իր սերը թողեց իմ սրտում

Գնաց երկինք, հոգիս է տրտում,

Արի, կանչում եմ շուտ արի

Ես չեմ ապրի առանց Հիսուսի,

Արի, արի, ինձ մի թողնի կրքերին գերի :

 

2. Հոր աջում նստած, Բարեխոս է Նա

Որ ինձ համար Իր Սուրբ Հոգին տա :

Արի կանչում եմ Սուրբ Հոգի

Տխուր եմ ես առանց Հիսուսի,

Արի, արի, ես չեմ ապրի առանց Հիսուսի :

 

3. Սպասում եմ ես, աչքս Քո ճամփին

Որ Սուրբ Հոգով օծես իմ հոգին :

Հիսուս կանչում եմ շուտ արի

Որ նվաղած իմ հոգին ապրի,

Արի, արի, ինձ մի թողնի աշխարհին գերի :

 

                519

Դու գիտես Տիրոջ պատվերները

Ու Նրա խոստումները,

Որ Ինքը քեզ խոստացավ

Ու քեզ ասաց հավատա :

Տերն ասում է որդիս

Դու միայն հավատա,

Հավատա ու կապրես,

Անվերջ միայն հավատա :

 

2. Նա քեզ ասաց ետ կգամ

Ու քեզ երկինք կտանեմ,

Ու կուտես դու մանանա,

Ու հավիտյան դու կապրես :

 

                520

Ով Քրիստոս, Լույս աշխարհի

Դու մեր Կյանք հավերժական,

Ստեղծիչը երկնից – երկրի

Եվ մեր Հույսը հանգստյան :

Երեսիդ Լույսով քայլում ենք դեպ Քեզ

Գովաբանելով Քո վեհ Շնորհքիդ համար,

Դու ես իմ Տերը, Սրբություն, Սերս

Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը :

 

2. Ով Աստված ողորմության

Պարգևիչն ի Բարության,

Լսիր այս իմ աղոթքը,

Որ տամ Քեզ ամեն փառքը :

 

                521

Աստված իմ բարի, նայիր Քո դիմաց,

Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել,

Ախ, նվիրական ինձ Քո գիրկը առ,

Եվ գուրգուրիր ինձ, ես շատ եմ լացել :

 

2. Ճակատիս մռայլ մշուշը ցրիր

Մի թող ինձ լալու, ես շատ եմ լացել,

Քնքուշ ձեռքերովդ աչքերս սրբիր,

Մի թող ինձ լալու, ես շատ եմ լացել :

 

3. Բարձրյալ իմ Աստված, բարձրյալ իմ Աստված,

Շնորհք եմ ուզում, խաչիդ շնորհքը,

Ուրախությունս թող լինի միայն

Քո անվան փառքի, Քո փառքի համար :

 

4. Փառքերի Աստված, նայիր Քո դիմաց,

Ցամաք աղբյուր է իմ սիրտը խոցված,

Լցրու շնորհքիդ անհուն սիրովը

Որ տեսնեմ, զգամ, փառք տամ շարունակ :

 

                522

Ընկած էիր գետնին արյան մեջ կորած

Շատ խորն էր վերքդ սիրելիս,

Տեսածս պահին սիրտս քեզ սիրեց

Ուզեցի ապրես սիրելիս :

Սիոնի աղջիկ ես քեզ եմ կանչում

Լսիր Իմ ձայնը սիրելիս,

Պատրաստվիր շուտով, քեզ մոտ եմ գալիս

Կտանեմ քեզ Ինձ մոտ սիրելիս :

 

2. Հայրս Ինձ համար մեծ շնորհ արեց

Նա քեզ միշտ շատ է սիրել,

Այդ քո սերն էր, որ Ինձ ստիպեց

Երկնային փառքը թողնել :

 

3. Հիմա Հորս մոտ Քեզ եմ սպասում,

Թե երբ պատրաստ կլինես,

Շտապիր սեր Իմ, քեզ շատ եմ սիրում,

Պատրաստվիր , թե Ինձ սիրում ես :

 

                523

Ավա՜ղ, իմ Տերս խաչին վրա

Իր անձն տվավ մահվան,

Արյուն թափեց, սրբեց, ներեց

Ինձ պես հեգ անպիտանն :

        Խաչին տակ, (2) ուր ես նախ լույս տեսա,

        Եվ մեղքիս բեռն ընկավ հոն իսկույն (հոն իսկույն)

        Հավատքով ես հոն տեսություն ստացա,

        Եվ հիմա փրկված եմ, յար ցնծուն :

 

2. Հիսուս իմ մեղքերուս համար

Գութովն Իր անսահման

Տագնապ կրեց, Իր անձն զոհեց

Սիրով անզուգական :

 

3. Երկինք մթնեց, երկիր շարժեց,

Մեծ վարագույրն պատռեց.

Հիսուս այնժամ նմանապես

Զիս մեղքերես բաժնեց :

 

4. Բայց լաց, կամ կոծ, ո՜հ, չեն կրնար

Իմ պարտքս վճարել.

Ահա, ով Տեր, իմ կյանքս նվեր

Կու գամ Քեզ ընծայել :

 

                524

Թող աղոթքս բարձրանա երկինք

Մատուցվի որպես պատարագ,

Ու փռվի սուրբ ոտքերիտ տակ

Որպես գոհություն իմ սիրո :

 

2. Թող խոնարհվեմ խոնարհաբար,

Գրկեմ սուրբ ոտքերդ իմ Տեր,

Սեղմեմ կրծքիս մեծ կարոտով

Դրանք ինձ համար են խոցվել :

 

3. Թող անցնեմ այն ճանապարհով,

Որ խաչն ուսիդ անցար իմ Տեր

Անտեսելով սրտումդ ցավ

Ինձ համար ցանկացար մեռնել :

 

4. Թող որ ինքս էլ խաչը առնեմ

Գամ ետևիցդ իմ Աստված,

Հին մարմինս խաչը հանեմ,

Տեր ուզում եմ Քեզ նմանվել :

 

5. Թող սովորեմ Քեզ պես ներել

Քեզ նմանվել կուզեմ իմ Տեր,

Անվերջ Քեզ գալ կուզեմ իմ Տեր

Սիրտս իմ Քեզ շատ է կարոտել :

 

6. Եվ հավատքովս տեսել եմ

Քաշած ախդ Սուրբ իմ Աստված

Ես մինչև այդ չէի հասկանում,

Որ ինձ համար էիր մեռնում :

 

7. Չար նախանձ կար իմ սրտի մեջ

Հարուստ ապրելու անսանձ կիրք,

Մեղքեր, ստեր ու բամբասանք

Չարին դարձել էի գերի :

 

8. Ու երբ տեսա Քեզ խաչի վրա

Ու սուրբ հայացքդ ինձ ուղղած,

Լուռ մոտեցա ծունկի իջա,

Ու Քո արյամբ նորից ծնվա :

 

                525

Երկինքը Աստծո փառքը կպատմե

Օ, լույս կուտա,

Անոր ձեռքերի գործը կցուցնե

Օ, լույս կուտա :

        Օ, լույս կուտա,

        Աչքերիս լույս կուտա

        Ինչպես որ լույսը խավարի մեջ

        Իմ սրտում լույս կուտա :

 

2. Տիրոջ օրենքը կատարյալ է

Հոգիս կնորոգե,

Վկայությունները ճշմարիտ են

Ինձ իմաստուն կնեն :

 

3. Քո կանոնները շիտակ են

Սիրտս ուրախ կնեն,

Քո պատվիրանքներդ պայծառ են,

Աչքերիս լույս կուտան :

 

4. Քո խոսքը իմ ոտքերիս ճրագ է,

Շավիղներիս լույս,

Իմաստուն ըրե Քո ծառայիդ

Բոլոր սրտով գործեմ :

 

                526

Գալիս եմ Քիզ Հիսուս, խաչդ վերցնեմ,

Դու իմ միակ հույսն ես, իմ կյանքի աղբյուր,

Մեղավոր, անարժան, թույլ եմ, տկար եմ

Արժանիքներ չունեմ խաչդ վերցնեմ :

Փառք Քեզ (3) երկնքի Տիրակալ

Պարտական ենք մենք Քեզ Հիսուս սիրելի :

 

2. Հիսուս երկնից Տեր ես, Փրկիչ Իշխան ես

Սիրով ընդունեցիր, մաքրիր բժշկիր,

Սուրբ արյանդ գինն եմ, տկար զավակդ եմ,

Մեղա եմ Քեզ Հիսուս, ազատիր մեղքից :

 

3. Իմ քույր, եղբայրներին օգնիր, բժշկիր

Հավատքի, սիրո մեջ հաստատուն պահիր,

Կենաց գրքումդ Տեր մեզ գրանցեցիր,

Զավակներիդ տարար Եդեմյան պարտեզ :

 

                527

Շնորհակալ ենք Տեր Հիսուս,

Որ սիրում ես բոլորին, ներում ես մեղավորին,

Մեր խաչյալ Հիսուս Փրկիչ,

Մենք միշտ Քեզ ենք պարտական :

Քո արյունով մաքրվեցանք

Առաջնորդիր մեզ Քո լույսով

Հավատում ենք Քեզ սիրով :

Քեզ միշտ փառք ենք տալիս,

Երկնային Տեր՝ Սուրբ Հիսուս,

Օրհնյալ ես Դու մեր Տեր,

Դու հույս, հավատք և սեր :

 

2. Սպասում ենք Քեզ կարոտով,

Շուտ արի Քո Հոր փառքով,

Լցված ենք մենք Սուրբ Հոգով,

Կանչում ենք մեր աղոթքով :

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Դու լույսն ես, առաջնորդիր,

Տար մեզ վեր այս աշխարհից :

 

                528

Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխի,

Կենդանի ջուրն է առողջարար քեզ համար :        2

Եկուր խմե մեղրեն ավելի քաղցր է ան

Հագեցուր անձդ, հագեցուր ամբողջ հոգիդ :

Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխի,

Կենդանի ջուրն է առողջարար Քեզ համար :    

 

                529

Հոգիս ծարավ է Կենդանի Աստծուն,

Կյանքի Աղբյուրին՝ Ջրին Կենսատու,

Սուրբ Հոգու մի նոր ու թարմ Օծությամբ,

Որ կառաջնորդե երկրպագության :

Ալելույա, Օրհնություն Քեզ,

Ալելույա, Գոհություն Քեզ,

Ալելույա, Մեծություն Քեզ,

Ալելույա, Հիսուս Օրհնություն Քեզ :

 

2. Քո հայտնությունը Կյանք է խնդության,

Մեղմ անուշ ձայնդ զորեղ արթնության,

Լուսե հայացքդ Սեր է ներշնչում,

Հոգու Օծություն անուշահոտում :

 

3. Հոգիս ծարավ է կենդանի Աստծուն,

Պենտեկոստեի զորության հոսքին,

Թող շնորհաց Հոգիդ բերի նոր Օծում,

Փառքի հեղեղներ Սրբությամբ լեցուն :

 

                530

Եվ Աստված այնպես աշխարհը սիրեց,

Որ Իր Միածին Որդուն տվեց,

Քեզ համար զոհեց, որ դու չկորսվես

Ապրես Նրա կյանքով հավիտյան :

Աստված սեր է անսահման,

Չկա ուրիշը Նրա նման :

 

2. Քեզ հետ է միշտ, չի լքի Նա  քեզ

Քո կողքին է Նա, Նա սիրում է քեզ,

Նայիր Նրան և դու կտեսնես,

Սեր է Աստված, սեր է անսահման :

 

                531

Եկել եմ, հոգսերս վերցրու,

Արտասվող աչքերս չորացրու,

Ընկածիս Քո խաչին բարձրացրու,

Մեռած եմ նոր կյանքով ապրեցրու :

Խոստումիդ համաձայն Քեզ եկա,

Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,

Ներիր ինձ, սիրիր ինձ ու գթա,

Ընկածիս, մեռածիս ողորմյա : (2)

Առանց Քեզ Տեր Հիսուս կյանք չկա : (2)

 

2. Կենարար արյունդ ցողեցրու,

Նորոգիր հոգին իմ ու լեցրու,

Մեղքերս ինձանից հեռացրու,

Կորցրու անձը հին ու մոռացրու :

 

                532

Եկա Քեզ մոտ պայծառ մի օր

Եվ տխրությունս չթաքցրի,

Ասացի, Տեր ընդունիր ինձ

Եվ Դու ձեռք մեկնեցիր :

Քեզ հետ եմ ես միշտ ապահով

Թե փոթորիկ, թե ձյուն

Եվ միշտ ուրախ եմ ես լինում

Երբ իմ կողքին ես Դու :

Հիսուս, օ՜ Հիսուս,

Փափագում եմ Քեզ տեսնել,

Հիսուս, օ՜ Հիսուս,

Ընդմիշտ Քեզ հետ կուզեմ լինել :

 

2. Նորից անցավ ահա մեկ օր

Ինչպես օրերը բոլոր,

Նույն տխրությամբ ես լցվեցի

Առանց Տեր Հիսուսի :

Քեզ հետ եմ ես միշտ ապահով

Թե փոթորիկ, թե ձյուն,

Եվ միշտ ուրախ եմ ես լինում

Երբ իմ կողքին ես Դու :

 

3. Չեմ մոռանա սերդ երբեք,

Եվ Քո գամված ձեռքերն,

Եվ Քո արյունը, որ տվեց

Փրկություն տանջանքիս :

Հանդիպման պահ կգա նորից

Եվ կտեսնեմ ես այնտեղ,

Իմ Քրիստոսին, իմ Փրկչին

Որ կյանքը տվեց ինձ :

 

                533

Սովորեցրու ինձ Աստված Քեզ փառաբանել

Սովորեցրու ինձ Տեր իմ աղոթել,

Սովորեցրու Տեր իմ, Քո կամքը կատարել

Ուժ տուր, որ կարողանամ Քեզ ծառայել :

 

2. Տուր, որ մեղքի լուծը իմ վրայես թոթափեմ,

Տուր, որ սիրտս Քո առաջ լացով բացեմ,

Տուր, որ ես այս կյանքում սրբության մեջ ապրեմ,

Օգնիր, որ քայլերս դեպի Քեզ ուղղեմ :

 

3. Առանց Քեզ ես ոչինչ եմ ինչպես մի որդը,

Առանց Քեզ տխուր է անցնում իմ կյանքը,

Առանց Քեզ, Տեր իմ ինձ կծածկի խավարը,

Իմ հոգում կպարուրի ինձ դժոխքը :

 

4. Ով Հիսուս, իմ սիրելի ողորմե Դու ինձ,

Ով Արարիչ խղճա խեղճ արարածիս,

Ով Փրկիչ ինձ փրկիր գեհենի կրակից,

Իմ բժիշկ ազատիր ինձ իմ վերքերից :

 

5. Հոգևոր բժշկությանդ ես կարոտ եմ,

Մեղքից մաքրիր ես ապաշխարեմ,

Օ՜, լսիր ինձ Տեր Աստված, դռներիդ մոտ եմ

Ողորմե ինձ, որ ես չկորսվեմ :

 

                534

Այս կարճ կյանքի մեջ ինձ համոզեցիր,

Որ սեր ես անհուն Օրհնյալ Քրիստոս,

Եվ Քո կամքով էր, որ ինձ ընտրեցիր,

Որպես Քեզ եղբայր լուսե Քրիստոս :

Բարձրյալի Որդի ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես իմ բարեկամը

Առաջին օրից քիմքիս թողեցիր

Քաղցր խոսքերիդ մեղրաբույր համը :

 

2. Աստծո Որդի ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես Տերերի Տերը,

Խավար սրտիս մեջ լույսդ վառեցիր

Ու ինձ ասացիր «Հենց Ես եմ Սերը» :

Իմ խաչյալ Հիսուս ինձ համոզեցիր

Անցնող աշխարհի ունայնությունը,

Մեղքերս առար խաչիդ գամեցիր,

Քեզ հետ բերելով մեծ հաղթությունը :

 

3. Հարուցյալ Հիսուս ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես ճամփան ու կյանքը

Հոգովդ իմ մեջ նոր սիրտ դրեցիր,

Դարձնելով ինձ Աստծո ժառանգը :

Ով իմ Սուրբ Հիսուս ինձ համոզեցիր,

Որ Դու ես, Դու ես Հացը երկնային

Հոգովդ հոգուս աչքը բացեցիր,

Որ տեսնի փառքը Քո Աստվածային :

 

4. Թանկագին իմ Տեր ինձ համոզեցիր,

Որ ես առանց Քեզ ապրել չեմ կարող,

Քեզանով վառվող այսօրվա լույսս

Առանց Քեզ մի խեղճ ճրագ է մարող :

Հիմա էլ կրկին ինձ համոզում ես,

Որ Դու իմ Հայրն ես ու պահապանս,

Միշտ համոզում ես ու միշտ ուզում ես,

Որ մնամ Քո մեջ, իմ Սուրբ Տապանում :

 

                535

Հիսուսը ինձ վերափոխեց.

«Աշխարհի սերն փուչ է» ասեց,

Սիրո ձայնով Նա ինձ կանչեց

Եվ ինձ Իր գիրկը հրավիրեց :

Հոգիս միայն Քեզ է սիրում,

Եվ միայն Քեզ փառաբանում,

Հոգիս միայն Հիսուս Քեզ է փնտրում :

Դու ցանկալի ես իմ սրտին,

Դու քաղցր ես իմ շուրթերին,

Հիսուս Դու հարազատ ես իմ հոգուն :

 

2. Ես լսեցի սիրո կանչդ,

Ընդունեցի հրավերդ,

Մերժելով աշխարհի մեղքին,

Ընտրել եմ իմ Տեր Հիսուսին :

 

3. Ուզում եմ ես Քեզ փաթաթվել,

Ուրախության լացով լացել,

Ուզում եմ միշտ գրկումդ լինել

Եվ համբույրներդ վայելել :

 

                536

Անհնազանդ եղար Ինձի,

Ով Իմ պատկեր դու մարդ,

Վռնդվեցար դու պարտեզեն,

Անապատ ձգվեցար :

Անապատում ընկած արյան մեջ քո մեղքի,

Անցա և ասացի ապրիր Ինձ համար :

 

2. Միշտ դու անհնազանդ եղար

Եվ մեղքը սիրեցիր,

Գերի եղար սատանային

Եվ մահին գնացիր :

Քեզ համար Ես իմ Որդին ուղարկեցի,

Գերությունը գերի առա Քրիստոսով :

 

3. Իմ առջև սուրբ կյանքով ապրիր,

Եվ դու Ինձ նմանվիր,

Իմ պատվերները միշտ պահիր,

Եվ սիրով կատարիր :

Քեզ համար խաչի վրա Ես չարչարվեցա,

Քո մեղքի համար խոցվեցա, որ ապրես :

 

4. Քեզ հավիտենական կյանքն է

Սպասում երկնքում,

Իսկ երկրի վրա հալածանք,

Պիտ կրես Ինձ համար :

Դե շտապիր մտնելու Սուրբ Երուսաղեմ,

Ուր սուրբերը կգովերգեն Հիսուսին,

Պատրաստ եղիր փողի հնչելու ատենը,

Հարսանյաց հանդեսին ներկա գտնվես :

 

                537

Առավօտ լուսոյ, Արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա :

 

2. Բըղխումն ի Հորէ, բըղխեա ի հոգվոյս

Բան Քեզ ի հաճոյս :

 

3. Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ

Գըտող զիս արա :

 

4. Դուռն ողորմութեան, դավանողիս բաց,

Դասեցո վերնոցն :

 

5. Երրեակ միութիվն, եղելոց խնամող

ինձ ողորմեա :

 

6. Զարթիր, Տէր յօգնել, զարթո ըզթըմրեալս

Զուարթնոց նըմանել :

 

7. Էդ Հայր անըսկիզբն, Էակից Որդի

Է միշտ Սուրբ Հոգի :

 

8. Ընկալ զիս գըթաց, ընկալ ողորմած,

Ընկալ մարդասէր : (Աստված)

 

9. Սէր անուն Յիսուս, սիրով Քով ճըմլեա

Սիրտ իմ քարեղէն :

 

10. Վասըն գըթութեան, վասն ողորմութեան

Վերըստին կեցո :

 

11. Փըրկիչ բոլորից, փութա զիս փըրկել

Փորձութեանց մեղաց :

 

12. Քավիչ յանցանաց, քավեա զօրհնաբանս

Քեզ երգել ըզփառս :

 

                538

Գովեա՛, Երուսաղէմ ըզՏեր :

Յարեավ Քրիստոս՚  ի մեռելոց : Ալէլուիա :

Եկա՛յք, ժողովուրդք, երգեցէ՛ք Տեառն : Ալէլուիա :

Փառք Հօր և Որդվոյ և Հոգվոյն Սըրբոյ,

Այժմ և միշտ և յավիտեանս յավիտենից : Ամէն :

Յարուցելոյն ի մեռելոց : Ալէլուիա :

Որ զաշխարհըս լուսավորեաց : Ալէլուիա :

 

                539

Սիրո կյանքի մեջ Տերունական,

Կըլլաս Իր խնամքին դու առարկան :

Տառապանքի մեջ, թե նեղության

Անհատ Աղբյուրն է քո զորության :

Թե փոթորիկ իսկ Քո շուրջ ժայթքի,

Ու փորձությունը տանի վտանգի.

Սիրո կյանքի մեջ Տերունական

Կըլլաս Իր խնամքին դու առարկան :

Տառապանքի մեջ, թե նեղության

Անհատ Աղբյուրն է քո զորության :

 

2. Սիրո կյանքի մեջ Տերունական

Հույսովն Իր լի է քո ապագան :

Թուխ ամպերի մեջ հուսալքման

Աստղերն Իր շնորհքին կշողշողան :

Բարեկամության հիմն իսկ խախտի,

Թե վստահության կայծը մարի.

Սիրո կյանքի մեջ Տերունական

Կըլլաս Իր խնամքին դու առարկան :

Թուխ ամպերի մեջ հուսալքման

Աստղերն Իր շնորհքին կշողշողան :

 

3. Սիրո կյանքի մեջ Տերունական,

Կփնտրես կամքն Իր պատվական

Թե կյանքդ ըլլա աստանդական

Միակ ուղղիչն է Իր Սուրբ Մատյան :

Ազատության քո խղճի, մտքի,

Կրելու պսակը փառաց կյանքի

Սիրո կյանքի մեջ Տերունական,

Կըլլաս Իր խնամքին դու առարկան

Թե կյանքդ ըլլա աստանդական

Միակ ուղղիչն է Իր Սուրբ Մատյան :

 

                540

Եկեք փառաբանենք, մեր Տիրոջ անունը մեծարենք,

Հոգով սրտով մենք Նրան պաշտենք, ալելույա՜ :              2

Նա է Թագավորը, մեր Տերը,

Ու Արարիչը,                                 2                              

Հիսուս է Նրա անունը :           

 

2. Ահա Տերը կուգա, Իր Հորը փառքովը Նա կուգա,

Հրեշտակներով, բյուր սուրբերով մեզ տանելու :            2

 

                541

Երկիր իջավ Աստծո Որդին,

Թողնելով Տուն Երկնային,

Հագավ մեզ պես մարմին

Սիրուց գամվեց խաչափայտին,

Ցույց տալով Իր Սերն Անգին,

Արյամբ Իր թանկագին :

Օ, եթե դու տեսնեիր թե Նա

Ինչպես մեղքերը քո

Սիրով վերցրեց Իր վրա :  (2)

 

2. Իր խաչով Նա տվեց Նոր Կյանք,

Նոր սիրտ և նոր Օրհնանք,

Հիսուսն է՝ Նա մեր թանկ,

Իր սիրով Նա վառեց Նոր Լույս,

Մեր սրտերում անհույս,

Նրա Անունն է Հիսուս :

Օ, եթե դու դիմես Նրան,

Կտեսնես հավիտյան,

Իր Սերն անսահման :  (2)

 

                542

Եկեք միացեք մեր երգին,

Ալելույաներ բարձրացնենք Տիրոջ :

Եկեք սաղմոսներով, փառաբանենք Տերն,

Փառք Տերոջ :

Փառք, փառք տանք Տերոջ անունին

Փառք, փառք տանք Տերոջ հաղթության

Փառք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն

Փառք, փառք, փառք :

 

2. Եկեք միասին աղոթենք

Տերն ալ պիտի ըլլա մեր խմբի մեջ

Տա մեզի շնորհներ ձրի անհամար

Փառք Տերոջ :

 

3. Եկեք, երգենք ուրախությամբ,

Մենք ենք զավակները Թագավորին,

Ուստի ժառանգորդներ Իր շնորհներուն

Փառք Տերոջ :

 

                543

Երբ կենանք աղոթքի՝ մեր սրտերն

Ու մտքերն Քուկդ ըրե

Ճնշումներն աշխարհի Դուն ջնջե,

Սրբացուր մեզ Տեր և մաքրե :

Քու սիրովդ մեր կյանքերն Դուն փոխե

Ով Տեր մեր հոգիներն նորոգե :

Ամեն մարդ այս վարկյան և ամեն տեղ

Միանա մեր խմբին և աղոթե :

 

                544

Խաչի ճամփան սկսվում է մսուրից,

Գողգոթայի տառապանքով վերջանում,

Օրենքներն էլ սկսվում են Սինայից,

Գողգոթայի անարգ խաչով վերջանում :

        Տեր օրհնի խաչը ծանր չթվա

        Ու մեր հոգին Իր արյունով լվանա :         2

 

2. Ոմանց համար խաչի ճամփան մսուր է,

Ոմանց համար այնտեղ գնալն իզուր է,

Ոմանց համար անհասանելի բարձունք է,

Ոմանց համար օրհնություն է, արցունք է :

 

3. Ով իր ճամփան սկսում է մսուրից,

Տառապանքն է լինում նրան ուղեկից,

Ինչպես եղավ մեր պաշտելի Հիսուսին,

Քարկոծվելով խաչն էր կրում Իր ուսին :

 

4. Նույն այդ խաչից նվիրում է նաև մեզ,

Որ խոնարհվենք, դառնանք Գառնուկ Իրեն պես

Խաչված կյանքով փորձությանը դիմանանք,

Փորձության հետ օրհնություն կա իմանանք :

 

                545

Երկինք եմ նայում ես սպասումով,

Աստղն է ահա տես փայլում մեզ,

Բարի լուր տարածվեց մեզ համար,

Դիմավորելու գնանք Նրան :

      Օ՜, անհուն իմ Վտակ, Քո անհատակ խոսքերով,

      Դու ծնվում ես նորից, իմ այս անգութ քար սրտում,

      Ծաղկեցնում Ես կյանքն իմ,

      Քո հայտնվելով իմ սրտում,

      Իմ հիանալի Տեր, օրհնություն թափիր այսօր :

 

2. Մի տխրիր, ուրախացիր ով անցորդ,

Սիրում է Տերը քեզ հավիտյան,

Քեզ համար է ծնվել ու տանջվել,

Մի մերժիր այսօր դու Նրան :

 

                546

Հիանալի, հիանալի Հիսուս է հիանալի,

Հիսուս հոգում ես Դու իմ կյանքի համար :         2

Ճրագ իմ ոտքերիս

Լույս ես ճանապարհիս,

Օ՜ Հիսուս հոգում ես Դու

Իմ կյանքի համար :

 

2. Փառավոր, փառավոր Հիսուս է փառավոր,

Հիսուս հոգում ես Դու իմ կյանքի համար :

 

3. Փառավոր, փառավոր Հիսուս է փառավոր,

Հիսուս հոգում ես Դու իմ կյանքի համար :

 

                547

Թող հնչեն զանգերն ի լուր, (2)

Բարի լուր է, բարի լուր է, բարի լուր :

Այսօր տոն է խնդության,

Զի ծնվավ Հիսուս Մեսիան

Բարի լուր է, բարի լուր է, բարի լուր :

Իր խաչով քեզ կփրկի

Չարի ձեռքից կազատի

Փրկիչն է Նա, Օծյալ Փրկիչն աշխարհի :

 

                548

Այլ ապավեն ես չեմ ուզեր,

Բայց Հիսուսի արյունն ու սեր.

Ոչ, չե՛մ ուզեր ուրիշ խոստում,

Այլ միայն Անոր անվան յենում :

Անշարժ Վեմին յենում միայն,

Ուրիշ հիմեր են միշտ ունայն : (2)

 

2. Երբ ընկղմիմ մեջ խավարին,

Հայացքս յառիմ Իր լույս դեմքին,

Ու երբ գոռան մրրիկ ու հով,

Մնայ խարիսխս ապահով :

 

3. Խոր հոսանքեն այս մութ կենաց

Կ՚ անցնիմ միայն Իր ուխտին յենած.

Հոգ չէ ցնդին շատ իմ յոյսերս,

Ինքն է անշարժ իմ Յոյսս ու Սերս :

 

4. Ու երբ հնչեն վերջին փողեր,

Զիս չեն գրավեր մահվան դողեր,

Զի Իր արեամբ սրբված, արդար,

Պիտի գովեմ Զինք անդադար :

 

                549

Ապրելով այս մեղքի աշխարհում,

Եղել եմ Հիսուսից շատ հեռու,

Բայց Տիրոջ սերը մեծ, ինձ մեղքից ազատեց,

Խաղաղություն տվեց հավիտյան :

 

2. Ով հոգի դու փնտրիր Հիսուսին,

Երբ փնտրես, կգտնես անպայման,

Ու տրվիր դու Նրան քո ամբողջ էությամբ,

Ողջ մտքով ու սրտով հավիտյան :

 

3. Ալելույա, կերգեմ Քեզ Փրկիչ,

Ու սաղմոսներ կասեմ քնարով,

Եվ իմ սիրտը ես Քեզ նվիրեմ լիովին,

Ու իմ հոգիս, որ Դու փրկեցիր :

 

                550

Եղբայրներ, Տիրոջ համար գործենք,

Քաջաբար ամեն տեղ վկայենք,

Աշխարհ նեղության մեջ է, Ավետարան կսպասե

Օ՜, Տիրոջ համար, Տիրոջ համար... գործենք :

Խաղաղության, ուրախության

Բարի լուր տարածենք :                  2

 

                551

Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից

Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից

Հիսուս Տերը տվեց անգին փրկագին

Սուրբ արյունը, որ կուլ չերթանք դժոխքին : (2)

        Հիսուս ունենք (3) երկնքում

        Հիսուս ունենք (3) մեր սրտում :

 

2. Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում

Ոչ գանձ ունենք, ոչ էլ գոհար անհատնում

Մեր պարծանքը Հիսուսն է՝ Աստծո Որդին

Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային : (2)

 

3. Մենք թշվառ ենք այս ճամփեքում մոլորված,

Մենք պանդուխտ ենք այս աշխարհում հղփացած,

Թող մեզ տանի ճանապարհը Հիսուսին

Թող միշտ գործի Աստծո պարգև Սուրբ Հոգին : (2)

 

4. Մենք ծնված ենք, նորեն ծնված Հիսուսով

Հոգի դարձանք Նրա տված շնորհքով

Մենք կյանք ունենք, մենք գործ ունենք երկնքում

Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում : (2)

 

                552

Ախ, որքան եմ Քեզ կարոտել,

Սահման չկա, չափ չկա,

Սիրտս անհամբեր է դարձել,           2

Երբ Ես գալու, իմ Արքա :

Ախ երանի, ախ երանի տեսնեի Քեզ իմ Հիսուս,

Կարոտ սրտով համբուրեի,

Սուրբ ոտքերդ՝ հոգուս լույս :

 

2. Ախ երանի այն աչքերին որ տեսնում են Քեզ հիմա,

Հրեշտակներն են բազում զորքով,

Քեզ ծառայում Տեր հիմա :

Ախ երբ պիտի ես էլ տեսնեմ, Քո վառ պատկերը լուսո,

Կարոտ սրտիս սերը բերեմ փռեմ ոտքերիդ ներքո :

 

3. Ես Քեզ ծառայել եմ ուզում իմ ողջ սրտով ու հոգով,

Եկ բնակվիր իմ սրտի մեջ, առաջնորդվեմ Քո Հոգով :

Պահիր սիրտս Դու անարատ, որ արժանի լինեմ Քեզ,

Ես նվազեմ ու փոքրանամ, Դու իմ մեջ հասակ առնես :

 

4. Ու երբ որ գաս Տեր իմ Հիսուս,

Մաքուր սիրտն իմ Քեզ բերեմ,

Քեզ հետ ապրեմ ես երկնքում,              2

Ու Քեզնից չբաժանվեմ :

 

                553

Սիրո տիեզերք, սիրո օվկիան,

Դու ես իմ Տերն, Դու հավիտյան,

Դու ես բույրն ու համն իմ կյանքի,

Դու ես նպատակն իմ սրտի :                 2

 

2. Սիրո օվկիան, սիրո օվկիան,

Դու ես հոգուս լույսն անսահման,

Դու երկնից իջած հաց ու ջուր,

Պապակ սրտիս անուշ աղբյուր :          2

 

3. Տեր իմ, գթած ու ողորմած,

Բժշկեցիր հոգիս մեռած,

Սրտիս մեջ սերմդ ցանեցիր,

Չարին իմ ներսից վանեցիր :          2

 

4. Իմ սիրտս Քեզ հիմա և միշտ,

Ապավենս եղիր ընդմիշտ,

Քո խոսքերով սնիր հոգիս,

Քեզ կարոտ եմ հիմա և միշտ :         2

 

                554

Քեզ եմ փափագում, Հիսուս իմ Փրկիչ,

Կարոտ եմ Քո ներկայության,

Իբրև պատարագ անձս եմ բերում

Ու սպասում Քո այցելության :

Փշրիր այս իմ քարեղեն սիրտը,

Ո՜վ, Աստված, խոսքիդ մուրճով,

Ազատվեմ մեղքի կապանքներից,

Որ նորոգվեմ Քո Սուրբ Հոգով :

 

2. Ծոմ ու աղոթքով միշտ հառաչում եմ,

Որ նմանվեմ Քեզ, ո՜վ, Հիսուս,

Քեզ ճանաչելու գիտության հուրը

Պարգևում է իմ կյանքին լույս :

 

3. Հաղթել մարմնին՝ Քո հաճությունն է,

Իմ ներսի պատերազմի մեջ,

Ընկճել եսիս Քո շնորհովն է,

Որ հոգիս ապրի կամքիդ մեջ :

 

                555

Ո՜վ, Աստված, որքան մեզ սիրեցիր,

Որ միակ Որդիդ ուղարկեցիր,

Չեմ գտնի ես այս աշխարհում

Այդքան մեծ սեր :

 

2. Ո՜վ, Աստված, հիմա խնդրում եմ Քեզ,

Որ ներես բոլոր մեղքերը մեր

Ու փրկես մեզ խավար ճամփից,

Ջուր տաս մեզ Քո կենաց աղբյուրից :

 

3. Ո՜վ, Աստված, օգնիր որ Քեզ նայեմ,

Խաչս առած Քո հետևից քայլեմ,

Որ չնկնեմ ես այս ճանապարհին,

Միշտ նայեմ Գողգոթա սարին :

 

                556

Մեկը կար, որ հոժար էր իմ տեղը մեռնելու,

Հոժար էր Իր ուսի վրա բիրտ խաչը առնելու,

Որ ապրի իմ հոգին անարժան,

Որ գտնեմ ներումն ալ սուրբ արյան :

Խաչի վրա գամված է Նա, (2)

Օ՜, ի՜նչ մեծ, հիանալի փրկություն,

Խաչի վրա գամված է Նա :

 

2. Նա հեզ էր, համբերում էր սիրովը երկնային,

Հիմա մութը անցել է, գրկում եմ Հիսուսին,

Որ ապրի իմ հոգին անարժան,

Որ գտնեմ ներումն ալ սուրբ արյան :

 

3. Նա մեռավ հենց ինձ համար,

Թափեց Իր սուրբ արյուն,

Որ նայեմ ես Իր խաչին, ստանամ փրկություն :

Որ ապրի իմ հոգին անարժան,

Որ գտնեմ ներումն ալ սուրբ արյան :

 

                557

Օրհնյալ ես Դու Թագավոր,

Օրհնյալ ես Տեր փառավոր,

Օրհնյալ ես Դու մեր Տեր, Հիսուսի համար :

        Հիմա թույլերը թող ուժովնան,

        Աղքատն էլ հարստանա

        Շնորհիվ Տիրոջ փառավոր հաղթության :

 

2. Փառք տանք գոհունակ սրտով,

Փառք տանք Աստծո Անվան,

Փառք տանք Իր Որդու համար՝

Հիսուս Քրիստոսի :

Եվ հիմա տկարներն են զորացած,

Ընկածներն են բարձրացած,

Տիրոջ շնորհքն է հայտնված մեզ համար :

 

                558

Դու արժանի ես գոհության, (2)

Քեզ մոտ ենք գալիս մենք և Քեզ մեծարում ենք,

Հայր Դու արժանի ես, (2)

Դու արժանի ես գոհության :

Միայն Դու ես սուրբ մեր զորավոր Արքա,

Միայն Դու ես սուրբ, Քո առջև ենք մենք ահա,

Մենք՝ ծնված սուրբ զորեղ Քո խոսքով

Եվ լցված Օծությամբ Քո հզոր,

Տեսնում ենք մենք հիմա, որ Դու ես միայն Սուրբ :

 

                559

Ո՜վ մեղավոր վերև նայի՛ր,

Գողգոթայի խաչին փարվիր,

Տե՛ս չանարգես, այլ ներս առնես,

Հիսուսով դու կյանք կգտնես :

Տե՛ս Հիսուսը բազկատարած,

Նայում է քեզ աչքերն հառած,

Դու մոտեցի՛ր, կրծքին փարվի՛ր,

Նրա ժպտուն դեմքին դու նայիր :

 

2. Հիսուսը քեզ շուտ կների,

Քո հանցանքը Նա կջնջի,

Թե դու Նրա կրծքին փարվես,

Կյանքի խոսքեր դու կգտնես :

 

3. Ո՜վ մեղավոր, դու շտապի՛ր,

Ու Հիսուսին դուռդ բացի՛ր,

Դու կգտնես երջանկություն,

Ու հավիտյան կյանք ցնծություն :

 

                560

Դու այստեղ ես, Հիսուս,

Քո գահը փառաբանության մեջ,

Մենք խոնարհվում ենք Քո առջև

Որպեսզի Քեզ փառաբանենք :

Հիսուս սիրում ենք Քեզ և փառաբանում ենք Քեզ,

Քո գահի առջև կանգնած՝ մեծարում ենք Քեզ :

 

                561

Թագավորների Թագավոր,

Մեր Երուսաղեմը Դու շինող,

Ես ուրախ եղա, երբ ինձ ասացին՝

Արի միասին Տիրոջ տունը գնանք :

Իմ ոտքերը կկանգնեն Քո դռներում,

Ո՜վ, Երուսաղեմ, Երուսաղեմ :

Թագավորների Թագավոր,

Մեր Երուսաղեմը Դու շինող,

Եթե իմ Տերը չշինի տունը,

Զուր են աշխատում նրա շինողները :

Եթե իմ Տերը չպահպանե քաղաքը,

Զուր է անքուն լինում պահապանը :

 

                562

Առաջնորդող մի ձեռք ունեմ,

Որ ինձ տանում է անվախ,

Ինձ պահապան Հիսուս ունեմ,

Էլ չեմ կանչում ախ ու վախ :

Սուրբ Հոգին է առաջնորդը իմ կյանքի,

Վկայության ապացույցը Հիսուսի :

 

2. Թե գետերը հուները փոխեն,

Խավար պատի արեգին,

Առաջնորդող մի ձեռք ունեմ,

Հուսացած եմ Հիսուսին :

 

3. Մրրիկները ինչքան գոռան,

Փոթորիկներ բարձրանան,

Սիրտս երբեք չի խռովվի,

Քանզի Հիսուս մեջս կապրի :

 

4. Ծովից ելնեն ալիքները,

Պոկեն քարերը ժայռից,

Ինձ պահապան ունեմ Տերը,

Որ հզոր է ամենից :

 

                563

Տեր Հիսուսին ծառայող Գեդեոնի զինվորներ,

Չար աշխարհի մեջ գործող

Սուրբ Խոսքի սերմնացաններ,

Օրն է թեքվել ավարտին, մայրամուտն է մոտենում,

Ցանենք սերմերը կյանքի, գիշերն է վրա հասնում :

 

2. Գեդեոնի զինվորին Տերն է տալիս զորություն,

Թեկուզ փոքր ջոկատով,

Մենք ունենք մեծ հաղթություն :

Աստված կօրհնի Իր գործը, մեզ հետ Տերն է ամեն օր,

Աստծո գործն է մնայուն, իսկ աշխարհը՝ անցավոր :

 

3. Եղբայր ու քույր լավ խորհենք,

Ի՜նչ մեծ գործ է մեզ տված, չհապաղենք, ծուլանանք,

Տիրոջ մոտ բերենք մարդկանց,

Մեղքի խավար աշխարհում հոգիներն են կորսվում,

Աստծո խոսքն է նոր կյանքի

Ու փրկության հույս բերում :

 

4. Մեկ անգամ է մեզ տրված կյանքը այս երկրի վրա,

Աստծո կամքը կատարենք, որ մտնենք փառքը Նրա,

Մնասները Իր տված շահով Իրեն դարձնենք,

Որ վերջում էլ մեզ ասի «Ապրես դու բարի ծառա» :

 

                564

Հիսուս (2) Նազովրեցի

Քու պատկերիդ կուզեմ նմանիլ

Ինչպես Դու, ես կուզեմ ըլլալ

Հիսուս (2) Նազովրեցի :

 

2. Հիսուս (2) Նազովրեցի

Քու խոսքերդ լույս են իմ ճամփուս

Կուզեմ խոսքդ ապրի իմ մեջ

Հիսուս (2) Նազովրեցի :

 

3. Հիսուս (2) Նազովրեցի

Լեցուր զորությամբդ հիմա մեզի,

Որ հաղթենք չարի ամեն մեղքին

Հիսուս (2) Նազովրեցի :

 

4. Հիսուս (2) Նազովրեցի

Օգնիր միշտ Քեզի պաշտեմ սիրով

Օրհներգը մեր ընդունիր Տեր,

Հիսուս (2) Նազովրեցի :

 

5. Հիսուս (2) Նազովրեցի

Կուզեմ ապրել Քո սուրբ սիրով

Կուզեմ սիրտս լեցվի սիրով

Հիսուս (2) Նազովրեցի :

 

                565

Հրեշտակներն երկնքում

Տիրոջն են գովերգում

Փառաբանում են Նրան

Արարիչ Աստծուն : (2)

        Հավիտյան փառք (3)

        Փառք Հիսուսին : (2)

 

2. Հրաշագործ Տեր Արքան

Հզոր Աստծո Որդին

Երկնքում փառավոր

Մեզ է սպասում : (2)

 

3. Եվ այսօր մեր սրտում

Ցնծում ուրախանում

Հզոր մեր Տեր Աստծո

Փառքն ենք երգում : (2)

 

                566

Արարատ լեռան ձյունապատ սրտից

Հնչում է մի ձայն դարերի խորքից

Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում,

Զարկում է անվերջ, հայ ազգին կանչում :

Դարձեք ով հայեր ողջ Հայաստանում

Ձեզ նոր տապան Եմ շինել երկնքում

Այսօր ներս մտեք իմ եկեղեցին

Դարձեք ողջ ազգով, ժամն է վերջանում :

 

2. Արարատ լեռան կարոտած սրտից

Հայոց աշխարհ է թռչում Աղավնին

Ավետիս սրտում, ձիթենին բերնին.

«Խաղաղությո՜ւն ձեզ», - ասելու հային :

Դարձի՛ր ազգս հայ, դարձի՛ր անվարան

Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան

Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան,

Դարձի՛ր քեզ կտամ խաղաղ Հայաստան :

 

3. Արարատ լեռան տխրամած սրտից

Ելավ ծիածան Մասսի արցունքից

Ամպեր սև ու հին ալ փարատվեցին

Հայոց երկնքում աստղեր փայլեցին :

Դարձի՛ր ազգս հայ, դարձի՛ր լիովին

Ես կսրբեմ քո արցունքները հին

Սառած կյանքիդ ու վշտիդ փոխան,

Քեզ կպարգևեմ սիրուն ծիածան :

 

4. Արարատ լեռան թախանձոտ սրտից,

Հայոց է ուղղված պատգամն երկնքից,

Կանգնած թակում Եմ ձեր սրտի դռան,

Հայոց աշխարհն է Իմ նոր իջևան :

Դարձի՛ր ազգս հայ, Ես քեզ կդառնամ,

Մեղքերդ կներեմ, երկիրդ կբուժեմ,

Ես քեզ կսիրեմ մինչև հավիտյան,

Ես քոնն եմ, դու Իմն ես Հայաստան :

 

                567

Հիսուս ներկա ես այս հարսանիքին,

Օրհնիր խնդրում եմ, Դու այս զույգերին

Թող Քո օրհնությամբ այստեղից գնան.

Բայց միշտ Քո սիրող ձեռքերում մնան :

        Հիսուսի հետ (2)

        Ապրեն հավերժ Հիսուսի հետ :

 

2. Պաշտեն միայն Քեզ ու փառաբանեն,

Քո սուրբ խոսքերով միշտ առաջնորդվեն

Լսեն Քո ձայնը, հնազանդ լինեն,

Սիրեն միմյանց և իրար ներեն :

 

3. Թե դժվարություն պատահի կյանքում

Հուսան միայն Քեզ ամեն պարագայում,

Սովորեն Քեզնից լինել միշտ բարի

Լույս լինեն և աղ՝ համը աշխարհի :

 

4. Ընդունեն որբին, հոգան աղքատին,

Սիրեն մանկիկին, հյուրասեր լինեն,

Քո ճանապարհից երբեք չշեղվեն

Քո սուրբ խոսքերը մարդկանց վկայեն :

 

                568

Եկեք աղոթենք ծնկերի վրա,

Տիրոջ հետքերով սուրբ լեռը ելնենք,

Եկեք նորոգենք սեղանը զոհի,

Խնկաբույր կյանքն է Աստծուն հաճելի :

Ծնկերի վրա երկինքն է բացվում,

Անձրև է տեղում, օրհնություն իջնում,

Ծնկերի վրա հավատքն է ծաղկում,

Լեռները փլվում, ծովերը ճեղքում :

 

2. Եկեք աղոթենք ծնկերի վրա,

Բացենք լուսամուտ դեպ Երուսաղեմ,

Թշնամու դավն է՝ աղոթք խափանել,

Դանիելներ են պետք, որ արթուն կանգնեն :

Ծնկերի վրա, երբ մարդն է լռում

Աստված է խոսում, Հոգին է իջնում

Ծնկերի վրա Տերն է հայտնվում

Կանչում է սրբում, օրհնում, նորոգում :

 

3. Եկեք աղոթենք ծնկերի վրա,

Սուրբերի շունչն է Հոգով աղոթել

Միաբանության գաղտնիքն է միայն

Աղբյուրը սիրո ջերմ եղբայրության :

Ծնկերի վրա սերն է բողբոջում

Սրտեր միանում, վերքերը բուժվում

Ծնկերի վրա հպարտն խոնարհվում

Ներում եղբորը, ոտքերն լվանում :

 

4. Եկեք աղոթենք ծնկերի վրա,

Տիրոջ բանակն է այդպես զորանում

Աղոթքի դիրքն է մեզի պաշտպանում

Թշնամու բերդը աղոթքն է քանդում :

Ծնկերի վրա աղոթենք հոգով

Մտնում են քանդում, բերդեր աղոթքով

Ծնկերի վրա չարն է պարտվում

Հավատքն է հաղթում Տիրոջ անունով :

 

5. Եկեք աղոթենք ծնկերի վրա,

Աղոթքն է գետը Հոգու պարգևի

Վերելքից առաջ խոնարհվել է պետք

Աշխարհ է փրկվում, երբ մենք ծնրադրենք :

Ծնկերի վրա կույրերն են տեսնում

Կաղերը քայլում, համրերը խոսում,

Ծնկերի վրա հրաշք է հոսում

Հավատքի կայծով Աստված է գործում :

 

6. Եկեք աղոթենք ծնկերի վրա,

Պատգամն է Տիրոջ վերջին օրերում,

Տիրոջ աչքերը շրջում են տեսնել

Աստծո մարդկանց ծնկերի վրա :

Ծնկերի վրա երգենք ու գովենք

Ծնկերի վրա Հոգով աղոթենք

Ծնկերի վրա ողջ եկեղեցով

Ծնկերի վրա նոր Պենտեկոստե :

 

                569

Երբ նայեցա այն աղբյուրին,

Որ բացված էր վասն մեղքիս,

Հետևեցա Հոգու ձայնին,

Որ հարցուց «Կմաքրվի՞ս» :

Կգովեմ Զայն (2) Փառք մորթված Գառնուկին,

Թող գովեն Զայն բոլոր ազգեր,

Զի Անոր արյամբ կսրբվին :

 

2. Ճամփան շատ նեղ էր ու դժվար,

Իզուր եղան խնդրանքներս,

Ինչ բանի որ սիրտս կբաղձար,

Մոխիր դարձան իմ առջևս :

 

3. Բայց երբ սիրտս մտավ Հոգին,

Բոցավառեց կրակով զայն,

Կուտամ անվերջ փառք Գառնուկին,

Անթիվ փառք Իր սուրբ անվան :

 

4. Կօրհնեմ անունն ես Հիսուսի,

Ուրախ եմ զիս առավ ներս,

Խավարեն զիս հանեց լույսի,

Ներեց բոլոր իմ մեղքերս :

 

5. Փառք հավիտյան Հայր Աստծուն,

Փառք և Որդուն՝ Հիսուսին,

Փառք, փառք ըլլա Հոգուն Սրբո,

Փառք, պատիվ Երրորդության :

 

                570

Սուրբ Հոգի ամենակալ, առաջնորդ մեր անսխալ,

Արդ առաջ տար քաղցրորեն,

Պանդուխտներս վշտաց ձորեն,

Խոնջ հոգիք մեր թող ցնծան, երբ լսենք Քո քաղցր ձայն,

«Ով պանդուխտ հոգնած, նկուն

Հետևե Ինձ դեպի տուն» :

 

2. Միշտ ներկա, միշտ իրական,

Բարեկամ մեր աննման,

Մի թողուր անմխիթար մեզ ցավոց մեջ անհամար,

Երբ վշտաց ալիք բախին և սրտերն մեր նվաղին,

Մեզ խոսե ձայնովդ սիրուն,

«Պանդուխտներ. եկեք ի տուն» :

 

3. Գործն ու կռիվ այս սուրբ մարտին,

Տիրոջմով երբ ավարտին,

Եվ կավե նավն այս կյանքին խորտակվի մոտ եզերքին,

Մինչ հրաժեշտ տանք այս երկրին

Մերկ հոգիք մեր թող բերկրին,

Լսելով ձայնդ մեղմ, սիրուն,

«Պանդուխտներ. ալ եկեք տուն» :

 

                571

Հանգչում ենք միայն Քո հզոր ձեռքերի մեջ

Վայելում ենք Քո սերը աննման,

Երկնքից մեզ համար իջար Աստծո Որդի

Ազատեցիր մեզ մեղքից ու մահից :

Ներկայությանդ մեջ մենք միշտ

Ուրախ ենք լինում,

Առանց Քեզ խավարում է ամեն բան :

 

2. Խաղաղության Իշխան,

Հավիտենության Հայր,                              

Սքանչելի, Խորհրդական ես Դու Տեր :  (2)

Փրկության աղբյուրից

Ջուր խմեք ով ծարավներ,

Քանզի Նա է ձեր Տերն ու Աստվածը :

 

                572

Փառք և պատիվ ու զորություն

Հորն ու Որդվոյն և Սուրբ Հոգվոյն.

Միասնական Երրորդության

Փառք ի բարձունըս հավիտյան,

Ամեն :

 

                   573

Ծանր ու դաժան օրեր են անցել,

Իմ ջահել սիրտս վերքեր են դարձել,

Չկար, որ մեկը բժշկեր ցավս,

Հեռացան ինձնից ազգ ու երամս :

 

2. Ողջ գիշեր արթուն կողքիս էր մայրս,

Արցունքն աչքերին ողբում էր հայրս,

Դժվար էր ինձի ապրելակերպս,

Կյանքից զրկված, կարոտ էր սիրտս:

 

3. Ոչ մի օգնություն բժշկի կողմից,

Չկար մեկը, որ կյանք տար ինձ նորից,

Ձեռքիցս բռներ վեր հաներ ձորից,

Եվ ազատեր ինձ այս վատ օրերից :

 

4. Ինձ վրա անցավ արդեն 7 տարի,

Օրեր եմ տեսել չարի ու բարի,

Դեռ ես հույս ունեմ կապրեմ այս տարի,

Մի օր էլ Աստված կասե ինձ. «Արի՛» :

 

5. Մաքրե, Տեր Աստված սիրտս է վառված,

Գըթա, բժշկե ոտքերս սառած,

Ուզում եմ քայլել, չեմ գնում առաջ,

Օգնե, սուրբ Հիսուս, ձեռքդ մեկնե աջ :

 

6. Հավատում եմ Տեր, որ կգաս կրկին,

Ինձ էլ կտանես սուրբերուդ այգին,

Կտաս այն ջուրը, որ չունի Նա գին,

Մեր Տեր,սուրբ Աստված, Հիսուս թանկագին :

 

574

Երբ որ խաչը ուսիդ սարն էիր բարձրանում,

Մեղավորս էր անվերջ աչքիդ քաղցրանում,

Այն իմ սերն էր, որ Քեզ տանում էր բարձունք,

Ինձ համար էիր թափում արյուն ու արցունք :

 

2. Հորդորում ես Դու ինձ ասում Հայրաբար,

Ես եմ լացել բալես, իզուր դու մի լար,

Այն քո մեղքերն էին, որ Ինձ հետ էի տանում,

Ինձ հետ խաչն հանելով այնտեղ սպանում :

 

3. Սատանային՝ մահին, խաչով եմ սանձել,

Դա մի կյանք է, որին պետք է նախանձել,

Ես կյանքս զոհեցի, որ կյանք ունենաս,

Որ սև օձի գրկում քնած չմնաս :

 

4. Գնա՛ Իմ զավակ, ապրիր համարձակ,

Մեղքի գերությունից ազատ ես, արձակ,

Գնա, Իմ սիրելիս, էլ մեղք մի գործիր,

Անվստահությունով էլ Ինձ մի փորձիր :

 

5. Ես քեզ հետ կլինեմ, որբ չեմ թողնի քեզ,

Միայն Ինձ նմանվիր, եղիր խոնարհ, հեզ,

Կյանքդ դիր, որ Ինձ պես դու էլ կյանք գտնես,

Հայր Աստծո սիրված զավակը լինես :

 

6. Վստահիր Ինձ, բալես գործիր համարձակ,

Անվախ Ինձ դավանիր, կանեմ լուսարձակ,

Իմ լույսը հասցրու խավար սրտերին,

Մեղք են, բալես մեղք են չմնան գերի :

 

7. Չէ՞, որ նրանց էլ եմ Ինքս արարել,

Գիտցիր, նույնը նրանց համար եմ արել,

Քեզ հասկացա Տեր ջան, սեր Ես բովանդակ :

Սիրո մեծ օվկիան Ես անծայր, անհատակ :

 

8. Քո վերքերը, Տերս, բուժին վերքերս

Օգնիր, Տերս, օգնիր շատանա սերս,

Սիրո վերք ըստացավ մարմինդ բոլոր,

Հովիվ եղար Դու ինձ՝ գառնուկիս մոլոր :

 

9. Տեր ու պաշտպան եղար որբ ու անտերիս,

Արցունքը սրբեցիր թափվող այտերիս,

Օգնիր Տերս, ես էլ ապրեմ Քեզ նման,

Որ վերջում էլ երգեմ փառքդ աննման :

 

575

Եթե զիս տանես դեպի Հորդանան,

Բացված երկնքի հրաշքներու ներքև,

Կուգամ վայելել Քո սիրույդ պարգև,

Վայրերն այն դալար ուղիներն փափկության :

 

2. Կուգամ ետևեդ, եթե զիս տանես,

Կանայի զվարդ ակունքներուն մոտ,

Ուր թակույքներուդ գինին ծաղկահոտ,

Պիտի արբեցնե օրերը կյանքիս :

 

3. Կամ, եթե տանիս զիս հոն, ուր հոգնած,

Ուր վաստակաբեկ նստար մոտ Հորին,

Ես Քո կենդանի ջուրերն առօրին,

Կուգամ բուժելու ծարավս անցկացած :

 

4. Կուգամ, թե տանիս զիս Գեննեսարեթ,

Ծովակին չքնաղ ափերուն վրա,

Ուր անուշ հովին հետ կըթրթռա,

Արձագանք մը միշտ այն ջինջ բառերեդ :

 

5. Պատրաստ եմ գալու, եթե տանես զիս,

Դեպի այն լեռան կատարն անմարդի,

Ուր շողեն հագար արև ու վարդի,

Ու բույրով կվառեմ ամպերն երազիս :

 

6. Կուգամ ոստերով ձիթենիներու,

Հոն, ուր հաղթությամբ կողջունիս համակ

Ու տարածելով ձորերն ոտքիդ տակ,

Կվազեմ փառքիդ շուքն ընդգրկելու :

 

7. Կուգամ ետևեդ մինչև վերնատուն,

Վերջին ընթրիքեդ բաժինս առնելու,

Ու նվագելով երգ կամ ալելու,

Կեդրոնի ձորեն ալ կանցնիմ ժպտուն :

 

8. Բայց կվարանիմ գալ Գեթսեմանի,

Ուր քնով մը աչքերս պիտի ծանրանա,

Գուցե այն ըլլա քունը իմ մահվան

Ու մեծ ոչնչի գիրկը զիս տանի :

 

9. Մի, մի զիս կանչեր ավելի հեռուն,

Ուր անիրավներն կըծաղրեն Ըզ Քեզ,

Ուր խարույկին քով խանձողի մը պես,

Կըծկած չը մխամ, մոխիր դառնալու :

 

10. Ա՜խ, մի՞թե կրնամ գալ Քու ետևեդ,

Երբ խաչը ուսիդ կելլես Գողգոթա,

Բայց ինչ սերտ հրապույր, ինչ բուռն ուժ է դա,

Որ զիս հոն ալ կտանի Քեզ հետ :

 

576

Տոնին վերջին, մեծ օրը, (2)

Հիսուս կայներ էր, (2)

Կաղաղակեր ու կսեր

«Եթե մեկը ծարավ է, (2)

Թող Ինձի գա ու խմե, (2)

Անոր հոգիեն Կենդանի Ջուրի, (2)

Ջուրի գետեր պիտի բխե» : (2)

 

2. Հիսուս նորեն խոսեցավ (2)

Ու անոնց ըսավ. (2)

«Ես եմ աշխարհի լույսը,

Ան, որ ետևես կուգա,

Խավարի մեջ չի մնա,

Ան, որ ետևես կուգա,

Կենաց լույսը կունենա,

Կենաց լույսի մեջ

Աստծո սիրո մեջ, (2)

Երկնային կյանք նա կունենա» : (2)

 

3. Ճշմարիտ կըսեմ ձեզի (2)

Ես եմ Հովիվը, (2)

Եվ ոչխարներուն դուռը,

Եթե Ինձմե ներս մտնեք, (2)

Դուք պիտի արոտ գտնեք, (2)

Ես եկա աշխարհ, որ կյանք ունենաք, (2)

Ալ ավելի կյանք ունենաք : (2)

 

4. Ես եմ ճշմարիտ որթը, (2)

Իսկ դուք ճյուղերը, (2)

Եվ Իմ Հայրն էլ մշակը,

Ով որ պտուղ կբերե (2)

Հայրը նրան կմաքրե, (2)

Իմ մեջս կեցեք ու Ես էլ ձեր մեջ (2)

Որպեսզի շատ պտուղ բերեք : (2)

 

5. Ինչպես Հայրը Ինձ սիրեց, (2)

Ես ձեզ սիրեցի, (2)

Սիրույս մեջ հաստատ կեցեք,

Թե Իմ պատվերս պահեք (2)

Սիրույս մեջ պիտի ապրեք, (2)

Այս ձեզ խոսեցի, որպեսզի դուք էլ (2)

Իմ ուրախությունն ունենաք :

 

6. Այս է ձեզ Իմ պատվերը, (2)

Որ իրար սիրեք, (2)

Դուք Իմ բարեկամներն եք,

Եթե անելու լինեք (2)

Ինչ որ ձեզ կպատվիրեմ, (2)

Սրանից հետո էլ դուք ծառա չեք, (2)

Հապա բարեկամ ու որդի : (2)

 

577

Տեր Հիսուս այս օրհնյալ պահին,

Մեղավորիս ցույց տուր,

Վիճակս իմ այս տխուր :

Բաց իմ աչքերիս խավարը,

Որ տեսնեմ մեղքերս անհուն,

Եվ վախճանն իմ այս թշվառ :

 

2. Քո Սուրբ Հոգովդ հզոր

Տեր ինձ խոնարհեցրու,

Եվ անմաքուր սիրտս

Պարփակի Քո մեջն այսօր :

 

578

Հիսուս Քրիստոս թագավորում է.

Թագավորում է, թագավորում է.

Աշխարհի վրա, պատմության վրա,

Եվ մարդկանց վրա թագավորում է :

 

2. Ոսկե տառերով, գրիր սրտիս վրա,

Ոսկե տառերով, գրիր կյանքիս վրա,

Մեր մի օրվա վրա, տարիների վրա

Տեր Հիսուս Քրիստոս թագավորում է :

 

579

Մեկ օր քայլում էր մի մարդ վայրի անապատով,

Երուսաղեմից գնում էր դեպի Երիքով,

Օ՜, ինչու՞ քայլերդ ուղղեցիր քաղաքն այդ մեղքի,

Վերադարձիր Երուսաղեմ, որ հոգիդ ապրի :

        Օ՜, եղբայր Երուսաղեմ վերադարձիր,

        Աստծուն ծառայիր, էլ մեղք մի գործիր,

Իսկ Երիքովում տիրում էր մեղքն ու Անարդարությունը,

Դարձիր քո Աստծո տունը :

 

2. Հանկարծ ավազակներն հարձակվեցին նրա վրա,

Կիսամերկ արեցին, վիրավորեցին նրան

Եվ թողեցին խեղճին մենակ արյան մեջ ընկած,

Օ՜, ողորմությունդ ցույց տուր, ով իմ Տեր Աստված :

        Տեր Աստված օգնիր իմ տառապանքներիս,

Էլ ուժ չկա վրաս ընդունիր հոգիս,

Ես մեռնում եմ և խնդրում եմ Քեզ,

Ներիր Դու իմ մեղքերը, եղիր իմ հոգու Տերը :

 

3. Այդպես աղոթում էր Աստծուն ու նայում հեռուն,

Տեսավ ահա քահանան է այդ տեղով անցնում,

Բայց հակառակ իր սպասածին նա անցավ, գնաց,

Օգնության փորձ անգամ չարեց, օգնիր Տեր Աստված :

        Այո, նա կարծում էր քահանան կօգնի,

Կկապի վերքերը, մահից կազատի,

Բայց քահանան գնաց, չհիշելով

Աստծո պատվիրանը, ուր է նրա սրբությունը :

 

4. Ահա ղևտացին նույնպես անցնում էր այդ ճամփով,

Բայց չօգնեց վիրավորին, որ խնդրում էր լացով,

Ու՞ր է խիղճը, Աստծո վախը, կամ սերը նրա,

Սա էլ նորից թողեց մարդուն արյան մեջ մենակ :

        Օ՜, ղևտացի ժողովարանի իշխան,

        Քեզ համար քո ունեցվածքն է թանկ միայն,

Եվ դու փակում ես աչքերդ աղքատից,

Խեղճից և որբից, չես ծածկվի Աստծո  աչքից :

 

5. Ահա արևը մայր մտավ սարի ետևում,

Այդ ճամփով, իր էշի հետ մի ճամփորդ էր գնում,

Ահա մոտ եկավ և տեսավ վիրավոր մարդուն

Տառապանքի մեջ, արյունն էր խոր վերքից հոսում :

        Սամարացին խղճաց, երբ նրան նայեց,

Վերքերը լվաց, գինիով մաքրեց,

Եվ դրեց իր էշի վրա և նրան հյուրանոց տարավ.

Նրան ողորմություն արավ :

 

6. Այդ սամարացու նման Քրիստոսն էլ մեզ սիրեց

Եվ մեզ մեղքով պատած տեղից, դժոխքից փրկեց,

Մեր հոգու մեջ լցնելով Իր սերը երկնային,

Օ՜, աղոթենք մենք զղջալով, նայենք Հիսուսին :

        Անտարբեր չի լինի Նա մեր խնդրանքին,

        Ցավից կազատի, մեղքից կմաքրի,

Քանի որ մեզ համար եկավ և խաչին վրա Չարչարվեց

Եվ դրանով մեղքին հաղթեց :

 

580

Սամարիայում, մի աղբյուրի մոտ,

Հիսուսը նստել էր հանգստանալու,

Սովորականի պես սամարացի կինը

Եկավ իրեն ջուր տանելու :

 

2. Հիսուսը նրանից խմելու ջուր խնդրեց,

Իսկ նա պատասխանեց հանգիստ,

«Քանզի Դու հրեա ես, իսկ ես սամարացի,

Ինչպես ես ջուր խնդրում ինձանից» :

 

3. Հիսուսը նրան ասեց, եթե իմանայիր

Ով է քեզ հետ խոսողը,

Եթե ճանաչեիր, ինքդ կխնդրեիր

Նրանից կենդանի ջուրը :

 

4. Կինը Նրան ասաց, այս հորը խորունկ է,

Իսկ Դու նույնիսկ ջրհան չունես,

Որտեղից պետք է ունենաս այն կենդանի ջուրը,

Որ ինձ էլ խմեցնես :

 

5. Հիսուսը նրան ասաց, ով որ այս ջուրը խմի,

Նորից կծարավի,

Իսկ Իմ տված ջուրը հավիտենական

Կյանքի աղբյուր նրան կլինի :

 

6. Հիսուսը նրան ասաց, կանչիր ամուսնուդ,

Նա ասաց. չունեմ ամուսին,

Հիսուսն ասաց, ճիշտ է 5-ը ունեցել ես

Եվ հիմիկվանն էլ քոնը չի :

 

7. Կինը ասաց, տեսնում եմ Դու մարգարե ես,

Ասա մենք որտեղ աղոթենք,

Հիսուսն ասաց, Աստծուն պետք է

Հոգով և ճշմարտությունով երկրպագել :

 

8. Սամարացի կինը վազելով գնաց,

Թողնելով այնտեղ իր սափորը,

Հանդիպողին կանչում էր և հրավիրում,

Եկեք, հայտնվել է Քրիստոսը :

 

9. Այդպես աղաղակում էր և կանչում,

Որ գան իրենք էլ տեսնեն Հիսուսին,

Խմբերով եկան սամարացիներն,

Իրենք էլ ընդունեցին Քրիստոսին :

 

581

Առավոտյան շատ վաղ, Աբրահամի տանը,

Կանգնած էր որդու հետ, շփոթված Հագարը,

Նա հեռավոր ճամփորդության էր պատրաստվում,

Սպասում էր հրաժեշտ տալու իր տիրուհուն :

 

2. Եվ իրենց այդ տխուր բաժանվելու պահին,

Սառան թախծոտ նայեց իր աղախնին

Եվ ասաց ամուսնուն տխուր զգացումով.

Արձակիր թող գնան խաղաղությունով :

 

3. Աբրահամը նրանց ուտելու հաց դրեց

Եվ ճամփին խմելու մի տիկ ջուր լցրեց

Եվ Հագարը հանգիստ գնաց իր ճանապարհով,

Փոքրիկ Իսմայելն էլ, մորն հետևելով :

 

4. Վայրի անապատում այրում էր արևը,

Հանկարծ օրվա կեսին վերջացավ ջուրը,

Մայրը պարզեց ձեռքերն, նայելով իր որդուն,

Դեպ երկինք էր լացով աղաղակում :

 

5. Դառն արցունք նրա աչքից չէր դադարում,

Ձեռքերն Աստծուն պարզած, լացում էր, խնդրում,

Տեր Աստված չեմ կարող տեսնել որդուս մահը,

Դու տեսնում ես վերջացել է մեր ջուրը :

 

6. Ծարավն ու տանջանքը նրանց մահ էր սպառնում,

Նեղված Հագարը դեռ կյանք էր խնդրում,

Եվ հանկարծ երկնքից հայտնվեց հրեշտակը,

Ցույց տվեց Հագարին ջրի աղբյուրը :

 

7. Եվ Հագարի համար կյանքը նորից սկսվեց,

Գոհության զգացումով նրա սիրտը լցվեց,

Եվ նորից լցնելով տիկը մաքուր ջրով,

Իրենց ճամփան գնացին ուրախությունով :

 

8. Կյանքի անապատում դու տառապող հոգի,

Թե տանջանքի մեջ ես, դիմիր Քրիստոսին

Եվ ինչպես Հագարին, Նա քեզ էլ ցույց կտա

Կենաց ջրի գետը՝ միայն հավատա :

 

582

Աբրահամը ծերացավ, կանչեց ծառային ընտրած,

Գնա հեռավոր երկիր, որդուս հարսնացու ընտրիր :

 

2.Ծառան ճանապարհ ընկավ, անապատը նա անցավ,

Հասավ իր քարավանը, ուր ապրում էր Լաբանը :

 

3. Տեր Աստված Դու լավ գիտես,

Աղոթքով գալիս եմ Քեզ,

Ծերունուն խոսք եմ տվել և ահա այստեղ եկել :

 

4. Երկնային իմ Տեր, օգնիր, ծառայիդ գործն հաջողիր,

Ջրհորի մոտ կնստեմ, կույսերին կսպասեմ :

 

5. Կույսերը ջուր են լցնում,

Սափորով տուն են տանում,

Իմ խնդրանքը Դու լսիր և Քո կամքը կատարիր :

 

6. Եթե նա համաձայնվի, ծառայիդ նա ջուր մեկնի,

Իսկ հետո հոժարությամբ, ուղտերին էլ խմեցնի :

 

7. Կույսը մոտեցավ շուտով, սափորը ջուր լցնելով,

Ծառան խմելու ջուր խնդրեց և նրա ձեռքից խմեց :

 

8. Սուրբ Աստված Դու ընտրեցիր, լինել Իսահակի կին,

Աղջիկը ուրախացած, ասաց ցնծությամբ լցված :

 

9. Ուզում եմ ես իմ ձեռքով, ուղտերիդ էլ քո բոլոր

Ջուր տամ և ահա վազեց, հոժարությամբ ջուր տվեց :

 

10. Այնժամ ծառան նրան ասաց,

Իմ աղոթքին Տեր Աստված

Քեզ վրա հայացք ձգեց և ահա Նա քեզ ընտրեց :

 

11. Դու պիտի ինձ հետ գնաս,

Իսահակին կին դառնաս,

Սրտով խոնարհ, հնազանդ և ընտրածին չտեսած :

 

12. Աստծո կամքը կատարեց, համաձայնություն տվեց,

Օրհնելով Ռեբեկային, սրտանց ճանապարհ դրին :

 

13. Աստծուն դուք վստահեք, որ երկրի վրա ապրեք.

Խաղաղությունով լցված մի կյանք սիրո մեջ ապրած :

 

583

Մենք սպասում ենք մեր Փրկիչին, երբ կգա

Նրան մենք ալելույա կերգենք,

Ի՜նչ ուրախություն կլինի Նրա հետ :

Մեղավոր ի՞նչ ես կանգնել դու ճամփին,

Տիրոջ ձեռքին պսակ կա քեզ համար,

Շտապիր, որ այդ պսակը ընդունես,

Երկնքում էլ փառք կտանք Հիսուսին :

 

584

Դուն հոն ես, Դուն հոս ես,

Ուր ալ ըլլամ Դուն հոն ես,

Տեր Դուն ինձի միշտ մոտ ես

Ամեն ատեն քովս ես .

Տունը ըլլամ, թե դուրս երթամ,

Հանգստի ժամ, թե գործի ժամ,

Մարդոց մեջ, թե առանձնության,

Ծունկի վրա և կամ ճանփան :

 

585

Հայ ապրինք եղբայրք մարդկության մեջը,

Հայ կնքել է մեզ պատմության էջը,

Հայ անվամբ ըզմեզ կողջունե երկինք,

Եղբայրք հայ ապրինք : (3)

 

2. Մեր ազգն հետևող է ճիշտ Հիսուսին,

Որ խաչն այդ դժվար առած է ուսին,

Որ չխոնարհվի, չըլլա դասալիք,

Եղբայրք հայ ապրինք : (3)

 

3. Հայ ապրինք, որ մեր որդիքն ալ եղբայրք,

Կարենան պարծիլ, որ զմեզ ունին հայր,

Չըլլանք հայ անվամբ, չըլլանք նախատինք,

Եղբայրք հայ ապրինք : (3)

 

4. Այո խաչի կյանք, կյանք է վշտալից,

Այո հայուն կյանք, կյանք է ցավալից,

Բայց խաչն հաղթության ունի վեհ կնիք,

Եղբայրք հայ ապրինք : (3)

 

586

Երբ իմ աչքերն էլ մի օր բացվեցին,

Շուրջս հասկանալ ես էլ ուզեցի,

Տեսա կանգնած եմ անդունդի եզրին,

Մեղքերի գրկում ծանր ահագին :

Պանդուխտ եմ ես ու տարագիր

Ունայն աշխարհում այս չար մեղսալի,

Հոգիս տենչում է տունն իմ երկնային,

Զորություն տուր ինձ, որ չնկնեմ ճամփին :

 

2. Մի ակնթարթում աշխարհն իմ առջև բացվեց,

Իր ողջ զեխությամբ և ունայնությամբ,

Բանական մարդկանց, անբան կյանք տեսա,

Որ մահվան երախն էր կուլ տալիս նրանց :

 

3. Սուտ իմաստության մութ շավիղները

Կենաց մայրամուտն էին ինձ տանում,

Ու գնում էի ես հոգնած, տանջահար,

Խաբված, աշխարհի դավերին գերի :

 

4. Մի լույս ճառագեց իմ խավար ճամփին,

Անունը Նրա Քրիստոս էր Հիսուս,

Ճշմարտությունն ու ճանապարհն կյանքի,

Հավիտենություն բխող սրտերում :

 

5. Թող, որ ծիծաղեն մարդիկ ինձ վրա,

Եվ թող հիմար կոչվեմ ես նրանցից,

Պիտի ցնծամ ես ու նոր երգ երգեմ,

Քո մեծ շնորհքով Քեզ փառաբանեմ :

 

6. Ես Քեզ եմ գալիս Հիսուս իմ Արքա,

Հավատքով, սիրով, հույսով նորոգված,

Մահ, ո՞ւր է ասա խայթոցդ հիմա,

Հավիտենական կյանքն է ինձ տրված :

 

587

Օրհնիր Տիրոջ, ով իմ անձը

Նրա բոլոր բարիքները մի մոռանա,         2

Օրհնիր Տիրոջ, ով իմ անձը

Ներում է քո մեղքերդ, բժշկում է ցավերդ,

Փրկում է քո կյանքը, կշտացնում քո սիրտը,

Կապանքից արձակում երկնի ժառանգ անում :

Ոհ, ինչ հիանալի սեր Հիսուս Փրկիչ մեր Տեր,

Կուզեն Քեզ միշտ օրհնել իմ շրթունքներ :

 

588

Փառք տանք գոհունակ սրտով,

Փառք տանք Աստծո անվան,

Փառք տանք Իր Որդու համար՝ Հիսուս Քրիստոսի :

Եվ հիմա տկարներն են զորացած,

Ընկածներն են բարձրացած,

Տիրոջ Շնորհքն է հայտնված մեզ համար :

 

589

Աշխարհի մեջ չարիքը կյանք է կործանում,

Աշխարհի մեջ թե կյանք կա, ինձ ու՞ր է տանում :

Պետք չէ եղբայր, պետք չէ աշխարհն

Այս մութ և ունայն.

Պետք չէ սիրել մութ ապագան,

Որտեղ չկա այն :

 

 

 

 


               ՑԱՆԿ

 

                       Ա

10.... Աստված իմ, երբ հոգիս նայի

17.... Այս կյանքը պատերազմ է, և մենք զինվորներ

26.... Ահա մեզի մանուկ ծնվավ

27.... Ահա տեսեք Գառն Աստծո

29.... Աստված իմ...

34.... Արդյոք այն գետին եզերքը

46.... Աստված ողորմած, ինձի ողորմե

58.... Ապահով Տերն մեզ պահեց

59.... Ամեն երկրներ Տիրոջմով ցնծացեք

70.... Այնպես անուշ անուն չկա

73.... Աղաղակ կուգա վարյագ ալյաց վրայեն

80.... Ալ մոտ ըլլամ, ով Տեր, ալ մոտ Քեզի

103.. Աշխարհին չար մեղքի հոգսի

117.. Ալելույա, ալելույա, ալելույա

145.. Ամենօրյա Իր լույսին հետ

156.. Այս մեղքի աշխարհում

187.. Աստված իմ, Քեզ եմ սիրում, Դու գիտես

212.. Ամեն տեղ կերթամ ես Տեր Հիսուսի հետ

220.. Աչքերս հաճախ արցունքով են լցվում

224.. Աչքերս եմ բացել Քրիստոսի խաչի տակ

231.. Այնպես պատահեց, որ ինքս մի օր

250.. Անպտուղ, քարքարոտ անապատով

288.. Աշխարհի մեջ չունեի սուրբ սեր

296.. Աշխարհը լեցուն է բարիքներով

315.. Ահա ցուրտ ձմեռն է անցել

317.. Ամենամեծ պարգևն Աստծո

333.. Ա՜խ, Քո սերը որքան քաղցր է

336.. Ապշած զմայլումով կը կենամ

350.. Այսօր ուրախության օր է

358.. Աչքերս բաց Տեր Հիսուսին տեսնեմ

360.. Ավելի քան հաղթող Քրիստոսով

381.. Ամեն, Հայր Սուրբ

386.. Անուշ է անունն Հիսուսի

395.. Աստված օրհնե այն տունը

402.. Ալեկոծ ծովի վրա, ցամաքից շատ հեռու

411.. Ահա մենք եկել ենք առջևդ Տեր Հիսուս

418.. Անձայն խորհում եմ, մի պահ ետ նայում

423.. Արթնցիր, կանցնի գիշերը

426.. Այդ ինչ խաղաղ աչքեր ունես,

427.. Աղավնիներ, ալելույա

434.....Անսահամն Սեր է Քո Սերն Հիսուս,

441.. Ալելույա Քրիստոս հարյավ

454.. Ալելույա, Տիրոջը նոր երգ երգեցեք

466.. Ալելույա (2)

469.. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր

473.. Արթնացրու ինձ Տեր, հոգնած եմ ու թմրած

480.. Ահա մենք մեր ուրախ երգերով

482.. Արթնացա, ինձ տեսա Քո սուրբ ձեռքերիդ մեջ

492.. Արևածագ, բարձր լեռնեն

497.. Այսօր կուզեմ ես Քեզ տեսնել

500.. Այսօր դու քույր իմ սիրելի

505.. Աստծո բանակն է գնում

521.. Աստված իմ բարի, նայիր Քո դիմաց

523.. Ավա՜ղ, իմ Տերս խաչին վրա

534.. Այս կարճ կյանքի մեջ ինձ համոզեցիր

536.. Անհնազանդ եղար Ինձի

537.. Առավօտ լուսոյ, Արեգակն արդար

548.. Այլ ապավեն ես չեմ ուզեր

549.. Ապրելով այս մեղքի աշխարհում

552.. Ախ, որքան եմ Քեզ կարոտել

562.. Առաջնորդող մի ձեռք ունեմ

566.. Արարատ լեռան ձյունապատ սրտից

581.. Առավոտյան շատ վաղ, Աբրահամի տանը

582.. Աբրահամը ծերացավ, կանչեց ծառային

589.. Աշխարհի մեջ չարիքը կյանք է կործանում

 

                       Բ

136.. Բարի հրեշտակ այս առավոտ

201.. Բեթլեհեմի վրա (մեծ աստղ փայլեց)

268.. Բոլորս ալ սրտանց սիրենք

283.. Բացվեց մի օր հոգուս աչքը

377.. Բլրո մը վրա հեռի, իբր նշան ամոթի

467.. Բացեք սրտերը քարացած

468.. Բարի Հովիվ է Տերը իմ

471.. Բարի Հովիվ արդեն օրը հանգել է

 

                       Գ

20.... Գեթսեման պարտեզ մտեք

30.... Գիտես աղբյուր որ բխում է

42.... Գեղեցիկ զգեստներ

78.... Գեղեցիկ ամեն շենքեր

124.. Գողգոթան է ահա կանչում մեզ վերից

161.. Գողգոթա, որտեղ Քրիստոսն է տառապել

188.. Գոհանում ենք, Տեր իմ

198.. Գողգոթայի սարը ելա երազով

265.. Գնում է Պետրոսը, ճամփով քարքարոտ

285.. Գնում եմ ես Հիսուսիս տես

334.. Գովաբանենք օրհնյալ Հիսուս Փրկիչ մեր Տերն

388.. Գեթսեմանի մեջ առանձին

390.. Գերեզմանի մեջ մութ

432.. Գարուն կբացվի, ձյունը կհալի

433.. Գալիս եմ Քեզ մոտ փառաբանության

440.. Գթառատ Աստված գթա, ողորմյա

484.. Գանձերն այս աշխարհի կժանգոտեն

526.. Գալիս եմ Քիզ Հիսուս, խաչդ վերցնեմ

538.. Գովեա՛, Երուսաղէմ ըզՏեր

 

                       Դ

96.... Դուք կուզե՞ք հրեշտակ մը ըլլալ

121.. Դժվար է քայլել մենակ, առնց Քեզ

130.. Դժոխքեն ես աղաղակի ձայն մը առի

154.. Դու ինձ մոտ ես, քան ծովին իր ափը

197.. Դու եկար այս աշխարհ

206.. Դուք այսօր ընտրել եք նեղ ճամփան

225.. Դու այնպես սիրեցիր աշխարհը

367.. Դու արժանի ես փառքերի

369.. Դուք գիտեք, թե հիմա ում եմ ես շատ սիրում

421.. Դուստր Սիոնի, լեր ուրախ

430.. Դառնացել է կյանքն այս աշխարհում

439.. Դաժան է այս աշխարհը սին

486.. Դու բնակվում ես իմ մեջ

496.. Դժվար է մենակ ապրելը

511.. Դժվարության պահին միշտ

519.. Դու գիտես Տիրոջ պատվերները

558.. Դու արժանի ես գոհության

560.. Դու այստեղ ես, Հիսուս

584.. Դուն հոն ես, Դուն հոս ես

 

                       Ե

1...... Եղբայրներ, ցնծացե'ք

35.... Երբ հնչե մեծ փողն վերջին

52.... Եթե կյանքի մրրկից հոգիդ ընկճված

61.... Երբ այն խաչին ես կնայիմ

66.... Ելնենք Գողգոթա իմ եղբայր

72.... Եթե շուշան ես լինեի

76.... Ես հոգնած և բեռնավորված

83.... Ես կլսեմ ձայնդ, ով Հիսուս

86.... Եղբայր ենք մենք, մեկ Հոր որդիք

89.... Եկեք, մեր ճամփան նորոգենք

91.... Երբ մերժես շարունակ Տերոջ հրավերն անուշ

101.. Երբ որ Նա ամպերով վերադառնա

104.. Երանելի այն օրն է, Տեր

109.. Ես հավիտյան հանգիստ կըլլամ

118.. Երբ սերս պաղել էր ու բեռս ծանր էր

147.. Եթե Տիրոջը շնորհքը չըլլար

165.. Երբ մահվան շուքը քեզ չարչար անե

177.. Եղբայր, Հիսուսը սիրում է մեզ

179.. Երբ Տիրոջ մոտ ենք մենք

191.. Երբ Հիսուսին հավատացի

194.. Երբ խավար գիշերն է անցնում

196.. Եթե կուզես Տերը տեսնել

217.. Եթե դժվարության հանդիպես

218.. Եղիր ներող, օրհնիր քեզ հալածողներին

223.. Եթե հոգնել ես ճանապարհին

237.. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործե

243.. Եթե ահեղ փորձության օրերին

249.. Ես կամենում եմ Քեզ հետ քայլել

252.. Ես թողեցի մի օրինակ

255.. Ե՛կ Փրկչիդ անմահ հոգի

292.. Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր

303.. Եկեք գովենք ու երգենք մեր Աստծուն

309.. Ելնեմ ճամփա ցուպը ձեռքիս

314.. Երբ ճանապարհ եմ դուրս գալիս

325.. Երկինքը Աստծո փառքը կպատմե

331.. Երկնավոր Փեսան կուգայ

335.. Երգ մը ունիմ, զոր շատ երգել կսիրեմ

337.. Երբ որ հետևիմ Փրկչիս օրե-օր

346.. Եկեք Տերը գովենք

351.. Երկնային լույս է ծագել

379.. Ես երբեք չեմ եղել իմ տան մեջ

391.. Երկնային տաճարը մտնենք

396.. Երբ կճնշվե իմ խեղճ հոգին

401.. Ես շատ եմ Քեզ վշտացրել

417.. Ես սիրում եմ Հիսուսին

456.. Եթե ուրախ ես սաղմոս երգիր

461.. Երբ որ Տիրոջ ձայնը լսեք

478.. Եթե լինեմ ճարտար ու լեզվագետ

488.. Եկեք քննենք մենք մի պահ մեր հոգին

495.. Երբ եկա Քեզ մոտ, տխուր էի ու միայնակ

508.. Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով

525.. Երկինքը Աստծո փառքը կպատմե

530.. Եվ Աստված այնպես աշխարհը սիրեց

531.. Եկել եմ, հոգսերս վերցրու

532.. Եկա Քեզ մոտ պայծառ մի օր

540.. Եկեք փառաբանենք, մեր Տիրոջ անունը

542.. Եկեք միացեք մեր երգին

543.. Երբ կենանք աղոթքի՝ մեր սրտերն

545.. Երկինք եմ նայում ես սպասումով

550.. Եղբայրներ, Տիրոջ համար գործենք

568.. Եկեք աղոթենք ծնկերի վրա

569.. Երբ նայեցա այն աղբյուրին

574.. Երբ որ խաչը ուսիդ սարն էիր բարձրանում

575.. Եթե զիս տանես դեպի Հորդանան

586.. Երբ իմ աչքերն էլ մի օր բացվեցին

 

                       Զ

129.. Զի անցավոր պանդուխտ եմ ես

271.. Զղջացել եմ Տեր Աստված

 

                       Է

463.. Էլ ետ մի նայիր, որ դարձար արդեն

 

                       Ը

169.. Ըսեք որո՞ւ երթամ, երբ հոգիս տրտում է

522.. Ընկած էիր գետնին արյան մեջ կորած

 

                       Թ

14.... Թող վրաս երևնա Փրկչին գեղեցկություն

15.... Թող ուրախ լինեն սրտերն մեր

88.... Թափառական հոգիս

105.. Թե չստանան այստեղ լուծում

116.. Թանկագին րոպեներ է Աստված պարգևել

228.. Թևերդ, Տեր իմ, թող ըլլան

245.. Թանկագին խոստում է տվել

263.. Թագավորը անխիղճ ու դաժան

274.. Թող զիս լուսավորե

278.. Թող օրհնվի մեր հավաքը

280.. Թեկուզ տկար կերևնամ ես

305.. Թե մեղավոր կզգաս քեզի

339.. Թող իմ տրտունջս ալ դադարի

513.. Թագավոր ես մեր հոգու մեջ Տեր Հիսուս

524.. Թող աղոթքս բարձրանա երկինք

547.. Թող հնչեն զանգերն ի լուր

561.. Թագավորների Թագավոր

 

                      Ժ

57.... Ժամ աղոթքի, ժամ աղոթքի

254.. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի

286.. Ժամերը հաշված, քայլերը պատրաստ

464.. Ժողովուրդն ենք մենք սուրբ արյամբ գնված

 

                       Ի

4...... Ինչպե՞ս երթամ պարապ ձեռքով

37.... Իմ կյանքը Ես տվի, արյունս հեղեցի

43.... Ինչո՞ւ կմերժես դու հրավերն

47.... Ի՜նչպես բարեկամ է Տերը

68.... Իջիր, Արքա հզոր

69.... Ի՜նչ մեծ ու քաղցր է պատգամն այն

123.. Ինչո՞ւ ես իմ ընկեր տխուր այդպես

162.. Ինչու՞ եմ Նրա մասին երգում

190.. Ինչպես երկնքում սուրբ հրեշտակները

216.. Ինչպե՜ս եմ ես ոււզում թռչել երկինք

221.. Իմ տխրության ժամին

234.. Ինչո՞ւ ես տանջում քեզ այդպես

266.. Իմ Տեր Հիսուս արի ինձ

319.. Ինչքան բարի է Տերը, որ կրում է մեր բեռը

352.. Ինչ մութ էր գիշերն, որ պատած էր հոգիս

353.. Իջիր Սուրբ Հոգի մեր տաճարում

382.. Ինչ գեղեցիկ է մեր Հայաստանը

446.. Ինչ մեծ ու հրաշալի են Քո գործերը Տեր

479.. Իմ սիրելի եղբայրս դու միշտ քաջ եղիր

491.. Ինչպիսի մի խորհուրդ խորին

502.. Իմ Տեր, իմ սեր, Դու հույսն ես իմ կյանքի

 

                       Լ

22.... Լուսո բլրան վրա կանգնած

31.... Լույս է տալիս կյանքին մեր

122.. Լույսիդ առջև հանցագործ եմ

146.. Լույսը ձեռքիդ, առաջ գնա, ո՛վ զինվոր

185.. Լուռ քնած են մարդիկ աշխարհում

354.. Լայնածավալ այս աշխարհում

378.. Լուռ գիշեր, սուրբ գիշեր

 

                       Խ

6...... Խորհրդավոր է այս հանդես

276.. Խաչին վրա վերջին անգամ

343.. Խոսքերդ վառ լույս են իմ ճամփին

399.. Խաղաղ էր ծովն Գալիլեայի, երբ նավ մը անոր

404.. Խաչն է միշտ անսասան

490.. Խավար կյանքում այս աշխարհի

544.. Խաչի ճամփան սկսվում է մսուրից

 

                       Ծ

200.. Ծնվեցիր գոմում, մանուկ, Հիսուս իմ

209.. Ծիրանի հագուստով, փշե պսակով ես

260.. Ծաղիկներ են, որ պարտեզին կուտան

413.. Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր

422.. Ծափ զարկ աշխարհ, ցնծա այսօր

459.. Ծնվեցիր, եկար աշխարհ մարմնով

573.. Ծանր ու դաժան օրեր են անցել

 

                       Կ

23.... Կվախնա՞ս, որ թշնամին պիտի հաղթե

24.... Կուզե՞ս ազատ ըլալ մեղքի բեռեն

40.... Կա երկիր պանծալի և փայլուն

54.... Կօրհնենք Քեզ Աստված

107 . Կանձկամ ավելի Փրկչիս նմանիլ

192.. Կքալեի տրտմագին, հոգիս ճնշված

202.. Կյանքում ամենաանհրաժեշտ բաները

229.. Կյանքս ըլլա Տեր, սաղմոս ու երգ

235.. Կհանձնվիմ Քեզ Հիսուս իմ

239.. Կյանքս Քեզ եմ ընծայում

277.. Կթողնեմ աշխարհը, կգնամ Հորս մոտ

281.. Կյանքի հոգսեր կնեղեն զիս

290.. Կուզեմ ապրել Քեզնով միայն

295.. Կհարցնեն մարդիկ հաճախ

299 . Կյանքի հաճույք մինչ շատ տեսա

306.. Կա մի կյանք պատրաստված

392.. Կգաս Դու ինձ հետ, երբ ուրախ օրեր

420.. Կապուտակ երկինք, բյուրեղյա, մաքուր

499.. Կուզեմ երգել այն մասին թե ինչպես ապրում

 

                       Հ

3...... Հովվի ձայնն է ահա լսվում

18.... Հայր մեր, այժմ կնվիրենք

19.... Հարուցյալ է Տերն այսօր, ալելույա՜

28.... Հիսուսն է հույսը սրտերի

41.... Հայր ճամփադ ինձ սորվեցուր

65.... Հիսուս միմիայն իմ սիրտ պիտ ունենա

90.... Հիսուս ներած է իմ մեղքերս

97.... Հասա Բավլա երկիր սիրուն

100.. Հայր մեր, որ յերկինս ես

113.. Հիսուսի եկ, Հիսուսի եկ

126.. Հույս տուր Հիսուս, լույս տուր Հիսուս

148.. Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի

151.. Հիսուսի սերը, մեծ է, անսահման

153.. Հիսուս մեղավորն կսիրե (3) 2) քեզ այսօր

167.. Հիսուս բարեկամս է

175.. Հաճախակի արի դու Գողգոթա

210.. Հիսուս ըսավ Իր աշակերտներին

236.. Հույսի աղբյուր ես Դու Քրիստոս

246.. Հոգուս կարոտն ես ով Սուրբ Հոգի

264.. Հեռավոր մի երկրում

301.. Հեռացել եմ, մոռացել եմ

308.. Հիսուսն հավաքեց գառներին կորած

310 . Հիսուսը սրտիդ դռան

313.. Հոգիս Կենաց Ջուրդ է ուզում

340.. Հիսուս Դու ես իմ սերը հավիտյան

347.. Հիսուսն է միայն ամեն բան

359.. Հիսուս քաղցր է անունդ

361.. Հիսուսի արյունը մաքրել է ինձ

362.. Հիսուսի սուրբ արյունը

363.. Հիսուսն է կյանքը ու ճանապարհը

370.. Հիսուս եկուր, Փրկիչ եկուր

372.. Հիսուս սիրում ենք

380.. Հոգնած հոգիս հանգիստ գտավ

389.. Հիանալի Շնորհք, ինչ քաղցր ես Դուն

412.. Հիսուս փափագում եմ Քեզ տեսնել

424.. Հաճախ ես ընկնում եմ, բայց գիտեմ սիրում ես

435.. Հիսուսն այստեղ է հիմա

445.. Հավերժական Թագավորին

448.. Հիսուս Քեզ բարձրացնում եմ

453.. Հիսուս, սիրո Աստված

474.. Հայր Աստված օրհնում ենք Քեզ

477.. Հիսուս, այս անվան մեջ փրկություն կա

489.. Հեռու մի լեռ կա Գողգոթա

493.. Հիսուս հարյավ ի մեռելոց

535.. Հիսուսը ինձ վերափոխեց

546.. Հիանալի, հիանալի Հիսուս է հիանալի

564.. Հիսուս (2) Նազովրեցի

565.. Հրեշտակներն երկնքում

567.. Հիսուս ներկա ես այս հարսանիքին

571.. Հանգչում ենք միայն Քո հզոր ձեռքերի մեջ

578.. Հիսուս Քրիստոս թագավորում է

585.. Հայ ապրինք եղբայրք մարդկության մեջը

 

                       Ձ

248.. Ձեզ հետ լինել կուզենք

407.. Ձեռքն Հիսուսի սրտիս լարերին կպավ

431.. Ձեզ օրհնության անձրևներ պիտ տամ

 

                       Ղ

332.. Ղովտի նման այսօր ես էլ, նեղվում եմ

 

                       Ճ

232.. Ճերմակաթույր հագած Մեկին

297.. Ճամփաս լույս է, բայց քարքարոտ

356.. Ճաշակեցեք ու տեսեք, Տերը բարի է

 

                      Մ

16.... Մեր լավագույն օրերն անգին

32.... Մարել են հույսդ ու սերդ

36.... Մի վախենար երբեք

48.... Մի թողուր զիս, որ Աստվածս

77.... Մահվան եզրին մենք կանգնած ենք

93.... Մենք ցնծումով, ցնծումով միշտ վազենք

94.... Մեկը տեսա խաչեն կախված

106.. Մեղքերով երբ էի մեռած

112.. Մարանաթա, մարանաթա

137.. Մի՛ լինիր տրտում եղբայր սիրելի

152.. Միշտ պիտի երգեմ ու գովաբանեմ

158.. Մանկության վաղ տարիներին

159.. Մի տխրիր, մի դժգոհիր դու նրա համար

160.. Մեղքի մեջ եմ ես ապրել

193.. Մի՞թե գնում ես Քրիստոսին չընդունած

230.. Մեր մեջ ամեն ինչ նոր է արդեն

242.. Մարմին Տերունական

247.. Մեկն ընթրիք սարքեց, կանչեց բոլորին

258.. Միթե՞ առանց պտուղներ

270.. Մեր ճամփան է միշտ փշոտ ու քարքարոտ

272.. Միայն Դու ես արժանի

287.. Մնայուն բան չունեմ երկրում

293.. Մեղքերովս Տեր, ահա Քեզի կուգամ

294.. Մի ահավոր փոթորիկ է իմ շուրջը

312.. Մեղքի համար մեռած եմ

320.. Միակ Աստվածն է Եհովան

349.. Միայն Քեզի նայեմ ով Տեր

403.. Մեր Տերը կգա շուտով ամպերով

409.. Մոտ ապագայում կտեսնենք մենք Քեզ

414.. Մարգարեներն ասացին

449.. Մի հիշիր մեր առաջվա անօրենությունները

476.. Մարել է լույսը, հույսն այս աշխարհի

503.. Մարդիկ ծնվում են մեղավոր երկրում

516.. Մի վախենա Ես քեզ հետ եմ

551.. Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից

556.. Մեկը կար, որ հոժար էր իմ տեղը մեռնելու

579.. Մեկ օր քայլում էր մի մարդ վայրի անապատ

583.. Մենք սպասում ենք մեր Փրկիչին, երբ կգա

 

                       Ն

62.... Նեղյալ հոգվուս  Դուն օգնական

219.. Ներիր Դու իմ անցած օրերը

298.. Նայիր, ինչ խավար է շուրջ բոլոր

328.. Ներիր Տեր իմ հանցանքներս

447.. Ներկա է Տերը

 

                       Շ

132.. Շուրջս կենաց հուզյալ ծովուն

138.. Շտապիր անառակ որդի

215.. Շուրջս խավար է, աղոտ է լույսը

251.. Շատ անգամ է իմ նավակը

269.. Շուտով իմ Տեր Հիսուս Արքան

348.. Շնորհաց աթոռ փնտրող

368.. Շնորհացդ խոսքը կլսեմ

527.. Շնորհակալ ենք Տեր Հիսուս

 

                     Ո

2...... Ոչ պատվի ու փաղքի համար եմ

5...... Ով մեծ Աստված, երբ զննեմ այս աշխարհ

11.... Ով հոգվույս սիրող Քրիստոս

38.... Ո՜հ այն գիշերը Գեթսեմենում

51.... Ով Փրկիչս օրն իջած է

67.... Ով, Հիսուս ինձ մոտ արի

71.... Ո՜հ, թե սուրբ ըլլամ ես միշտ ալ ավելի

87.... Ով տառապանաց աշխարհը

92.... Ո՜հ, պայծառ ու գեղեցիկ օրն Տերունի

95.... Ով սուրբ Գլուխ, ինչու՞ ես

102.. Ո՜հ, չկա մեկը տիեզերքում

108.. Ով Արարիչ հզոր, Հայր հավիտենական

110.. Ողորմե ինձ, ողորմե ինձ

114.. Ով Եհովա Աստված, մեր Հայր

135.. Ով, իմ Հիսուս Քեզ կսիրեմ

144.. Ով պարտիզպան դու ինձ ասա

155.. Ով Տեր Հիսուս, ես Քեզ տեսա

163.. Ո՜հ, իմ եղբայր նայիր տես սարը Գողգոթա

168.. Ո՛վ բարեկամ, ինչու՞ համար

170.. Որքան որ կուզես լարված ուժերով

171.. Ով Հայր մեր, որ երկնքում ես կենդանի

172.. Ով Հայր մեր, որ երկնքում ես

173.. Ով Հայր երկնային, Աստված ճշմարիտ

174.. Ո՜հ, խեղճ մեղավոր եմ, ես այսպես ծնված

176.. Ո՜հ, թե իմանայիր թեկուզ և հենց այսօր

208.. Ով Սուրբ Հոգի Քեզ գոհություն

214.. Ով խաչ Փրկչին ըսքանչելի

227.. Ով խաչյալ Փրկիչ Քրիստոս

244.. Ով հավատարիմ իմաստուն ծառա

253.. Ով Հիսուս Դու մեծ սիրո աղբյուր

256.. Որտե՞ղ ես թափառում դժբախտ որդի

257.. Ով Սուրբ Արարիչ, Քո եկեղեցում

262.. Որոշել եմ Հիսուսին հետևել

322.. Ով Տեր Հիսուս անսուտ բերնովդ

323.. Ով Դու Բարի Հովիվ, մեզ մոտ եկ

326.. Ով Տեր, Քո խոսքով մեզ ստեղծեցիր

327.. Ո՜հ, անցան հին օրերը չար

394.. Որքան գեղեցիկ են այսօր

397.. Ով սեր կատարյալ՝ որ ես վերացական

405.. Ով Սուրբ Հոգի, լույս երկնային

406.. Ով Սուրբ Աստված, այս զույգը տես

415.. Ով Տեր Աստված, միշտ եղիր մեզ օգնական

450.. Ողջույն, ողջույն Էմմանուելին

452.. Ով Տեր Քո անվամբ, տուր մեզ օրհնություն

455.. Ողջ տիեզերքում չկա այլ Աստված, ալելույա

472.. Որքան կուզեմ որ Տերս իմ

501.. Ով Աստված՝ երկնքի Տերը

512.. Ով դուք ծարավներ եկեք ջրի մոտ

517.. Ով է որ մեզ միշտ հսկում է Հայրական սիրով

520.. Ով Քրիստոս, լույս աշխարհի

555.. Ո՜վ, Աստված, որքան մեզ սիրեցիր

559.. Ո՜վ մեղավոր վերև նայի՛ր

 

                       Չ

259.. Չկա հույս ինձ համար

344.. Չարը մեզ գերի տարավ ահով ու մեղքով

                       Պ

149.. Պայծառ օր մը Բարի Հովիվ

222.. Պատահում է հոգիդ խիստ տխրում է

342.. Պանդուխտներ ենք թափառական

355.. Պայքարենք եղբայրներ Հիսուսով

457.. Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին

458.. Պարտական եմ, Քեզ Տեր Հիսուս

 

                       Ս

63.... Սրտիս մեջ կա անուշ երգ մը այսօր

98.... Սուրբ ես, (3) Տեր

99.... Սուրբ է, (3) Եհովան

128.. Սիրտս կտապկի ծարավով մը անհուն

189.. Սերը քննում է, սերը ճանաչում

238.. Սա այն օրն է

241.. Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ

267.. Սարի վրա մի լույս խաչ կա

282.. Սրտանց գոհություն Զորության Աստծուն

371.. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորությանց

506.. Սա է ծառան Իմ ում կհավանեմ

533.. Սովորեցրու ինձ Աստված Քեզ փառաբանել

539.. Սիրո կյանքի մեջ Տերունական,

553.. Սիրո տիեզերք, սիրո օվկիան

570.. Սուրբ Հոգի ամենակալ, առաջնորդ մեր

580.. Սամարիայում, մի աղբյուրի մոտ

 

                       Վ

39.... Վստահ եմ Տերս պիտ պատրաստե ճամփաս

44.... Վշտաց աշխարհեն Քեզ կաղաղակեմ

75.... Վիշտ ու ցավով պատած հոգի

166.. Վեր կելլեմ Տեր, վար կիջնեմ Տեր

338.. Վասն այն գործին, որ Փրկիչ մեր

393.. Վիրավորեցի եթե մեկին այսօր

 

                       Տ

8...... Տեր, լսիր աղերսանքներս

9...... Տեր, Դու մեր մեջ բնակվիր

13.... Տեր ողորմյա, Տեր ողորմյա

25.... Տեր Հիսուս կհրավիրե

45.... Տեր, պահե զիս սուրբ խաչիդ

53.... Տկար զավակդ եմ ով Տեր

55.... Տեր, ձայնդ կլսեմ

64.... Տիրոջ կվստահիս կյանքիդ մեջ բոլոր

111.. Տիրոջ ահեղ գահուն առջև

127.. Տերն իմ բարի հովիվս է

141.. Տեր Հիսուս գնաց երկինքը

142.. Տեր գթության, աղբյուր ողորմության

157.. Տեր իմ, Դու ինձ նոր սիրտ ես պարգևել

183.. Տեսեք սիրուն ծննդյան ծառ

184.. Տեր Հիսուսը եկավ

213.. Տերը լսե քեզ նեղության օրումը

226.. Տեր իմ Ամենակալ

261.. Տեր Հիսուսը սեր է, Նա զիս կսիրե

273.. Տկարությամբ լցված եմ

284.. Տխրել էր հոգիս ամայության մեջ

365.. Տեր կուզեմ ես Քեզ վայելել

373.. Տեր իմ կաղաչեմ ու կպաղատեմ

374.. Տիրոջ կամքով խոստացա

376.. Տեր, կեցո Դու ըզ Հայս

383.. Տե՜ր, լքված սիրտն իմ տխուր

398.. Տեր տոր ինձ այն Հոգին

400.. Տարիներ, որ անցնում եք շատ շուտ և արագ

408.. Տեր, ի՜նչ գեղեցիկ ես

428.. Տառապանքով լեցուն է այս աշխարհ

429.. Տերոջը նոր երգ երգենք

444.. Տեր Հիսուսին սիրեցի

451.. Տերը հաղթել է աշխարհի իշխանին

460.. Տեր Դու փրկեցիր ինձ դաժան մահից

462.. Տեր, ընկածին վեր հանող Տեր

470.. Տերն իմ Հովիվս է, ես ոչ մի բանի

483.. Տեր Հիսուս խնդրում եմ Քեզ

498.. Տեր իմ գործերովս չէ, որ պիտ արդարանամ

504.. Տոն է ցնծության, եկեք մենք երգենք

509.. Տեր, ինչպես Պենտեկոստեին

563.. Տեր Հիսուսին ծառայող Գեդեոնի զինվորներ

576.. Տոնին վերջին, մեծ օրը

577.. Տեր Հիսուս այս օրհնյալ պահին

 

                       Ց

302.. Ցնծում է իմ հոգին

 

                       ՈՒ

33.... Ուրախացիր , օրհներգ հյուսիր

115.. Ուրախ եղեք, ով արդարներ

211.. Ուզում եմ երգել ու գովաբանել

279.. Ուրախ ես, որ Հիսուս մեղքերդ ներեց

316.. Ուղեղովս են բազում մտքեր

324.. Ու սրտիս անհուն թևերով խնդուն

330.. Ունայնություն է աշխարհը այս սին

366.. Ուրախությամբ սպասում ենք Քեզ Հիսուս մեր

387.. Ուրախ սրտով կպաշտենք Քեզ

442.. Ուրախացեք մարդիկ աշխարհի

487.. Ուզում ենք, որ Դու լինես մեր հոգում

510.. Ուզում եմ Հոգով ես ապրել

514.. Ումն է միշտ փառքը, մեր Տեր Հիսուսին

 

                      Փ

7...... Փորձություններ ամեն վարկյան

50.... Փրկիչը սեղան կկազմե

56.... Փրկչին եկեք, ո՜հ մի ուշանաք

60.... Փորձանքներու մեջ անհամար

74.... Փառք է քայլել Անոր հետ

81.... Փառավորյալ Աստվածորդի

84.... Փրկչիս բազուկներուն մեջ

125.. Փրկիչ, գիտեիր հոգուս հույզերը

140.. Փրկիչ Դու մեռնող, Աստված կամեցավ

143.. Փոքր կաթիլները

205.. Փեսան գալիս է պատրաստվիր

207.. Փառք ըլլա Աստծո, վասն Իր մեծ գործին

233.. Փակ դռների ետևից ուշ ժամին

275.. Փչեց մեղմ զեփյուռն պարտեզում Եդեմի

345.. Փառք ու պատիվ Քեզ, ով Հայր իմ Աստված

364.. Փառք Քեզ իմ Տեր ամենուրեք

375.. Փրկիչ սիրելի, երբ ինձ մոտեցար

419.. Փրկությունը մեր Աստծունն է

438.. Փրկիչ Հիսուս, սերդ ցուցուր

443.. Փառք Քեզ ով Տեր Հիսուս Աստված մեր

485.. Փրկության ենք մենք կանչված

507.. Փառաբանում եմ Քեզ, իմ Արարիչ

515.. Փառք, գոհություն սուրբ արյանդ համար

518.. Փրկիչն Իր սերը թողեց իմ սրտում

572.. Փառք և պատիվ ու զորություն

588.. Փառք տանք գոհունակ սրտով

 

 

                       Ք

49.... Քու սերդ մի՞թե մոռնանք Հիսուս

139.. Քրիստոս թագավոր է սիրո, զորության

180.. Քրիստոս, ով չգիտե անունը Քո

186.. Քրիստոսը մեզ կանչում է փրկության

199.. Քո տանդ մեջ (3)

12.... Քաջ եղեք, ով եղբայրներս

240.. Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ

307.. Քայլում էի տխուր անապատի մեջ

321.. Քաջ լինենք միշտ եղբայրներ

329.. Քեզ եմ սպասում, արի Դու իմ Տեր, ալելույա՜

416.. Քեզ տեսա, որ խաչվեցիր ինձ համար

436.. Քո ճառագայթած լույսերի ծովում

437.. Քո լույսը հիմա իմ ճամփին վառիր

494.. Քո Սուրբ Հոգու աղբյուրներն են

528.. Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխի

554.. Քեզ եմ փափագում, Հիսուս իմ Փրկիչ

 

                       Օ

21.... Օտար եմ ու պանդուխտ

79.... Օն, ի գործ, (2) ո՜վ եղբայրք օն, հառաջ

82.... Օրհնյալ երաշխիք, իմս է Հիսուս

85.... Օտարական եմ հոս, տունս է երկինք

119.. Օր մը, երբ երկինք լեցված էր Իր փառքով

120.. Օրերը սև, կյանքը դժվար

195.. Օ՜հ, ալելույա՜

289.. Օ՜,  իմ Սուրբ Աստված

300.. Օրհնյալ Սուրբ Հոգի, մեծ մխիթարիչ

318.. Օրհնե Տերը, ով իմ անձս

384.. Օրերս արևոտ պիտի ըլլան

385.. Օրհնյալ է Հայր Աստվածը, Հայրը Տեր Հիսուսի

410.. Օ՜, ինչ հրաշք մեծություն ես

425.. Օրհնյալ, օրհնյալ ես Տեր

465.. Օրհնյալ Հիսուսի Հոգիով լեցված

475.. Օրերը այս կարճ թռչում են արագ

481.. Օվսաննա (3) Բարձրյալ Աստծուն

557.. Օրհնյալ ես Դու Թագավոր

587.. Օրհնիր Տիրոջ, ով իմ անձը